Aurora Humanitarian Initiative

Aurora Humanitarian Initiative Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Aurora Humanitarian Initiative, Nonprofit Organization, 6 Baghramyan, Yerevan.

«Ավրորան» աջակցում է համայնքներում մարդասիրական գործունեություն իրականացնողներին՝ առաջ մղելով «Երախտագիտությունն՝ ի գործ» համաշխարհային շարժումը, որի շնորհիվ կենսական օգնություն են ստանում նրանք, ովքեր ամենից շատ ունեն դրա կարիքը։ «Ավրորա» ամենամյա համաշխարհային մարդասիրական մրցանակի առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ աջակցել նրանց, ովքեր վտանգի են ենթարկում սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետեւանքով։

«Ավրորա» մրցանակի դափնեկիրն ընտրվում է՝ ըստ ցուցաբերած խիզախության, նվիրումի եւ ունեցած ազդեցության: Դափնեկրին շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ։

Հոգ տանել ուրիշների մասին։ Կանգնել քո համայնքի կողքին։ Մասնակից լինել կարեւոր պահերին։Դրվագներ «Ավրորայի» հերոսների առօր...
22/09/2026

Հոգ տանել ուրիշների մասին։ Կանգնել քո համայնքի կողքին։ Մասնակից լինել կարեւոր պահերին։
Դրվագներ «Ավրորայի» հերոսների առօրյայից․

Բռնությունից հեռանալու համար արված յուրաքանչյուր քայլ տանում է դեպի խաղաղություն։Սոմալիում «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ...
21/09/2026

Բռնությունից հեռանալու համար արված յուրաքանչյուր քայլ տանում է դեպի խաղաղություն։

Սոմալիում «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ Ֆարթուն Ադանն ու Իլվադ Էլմանը կյանքի են կոչում այս սկզբունքն «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի միջոցով։ Նրանք օգնում են երիտասարդներին դուրս գալ զինված խմբավորումներից եւ վերակառուցել իրենց կյանքը՝ նրանց համար ստեղծելով կրթության եւ ապրուստի միջոցներ վաստակելու հնարավորություն, նպաստելով սոցիալական համախմբվածությանը տարիներ շարունակ հակամարտություններից տուժած համայնքներում։

19/09/2026

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում տարիներ շարունակ ընթացող զինված բռնությունների, տեղահանության եւ աղքատության պատճառով բազմաթիվ երեխաներ զրկվել են ապահով տնից, սննդից եւ առողջապահական ծառայություններից։ 2020 թ. «Ավրորայի» հերոս քույր Անժելիկ Նամայկայի հիմնադրված APBAC կազմակերպությունը (Երանելի Անուարիտի բարեգործական-կրոնական ընկերակցություն) հոգ է տանում ու աջակցում խոցելի իրադրությունում գտնվող երեխաներին, որոնց կյանքը մազից է կախված։

Առավել խոցելի իրավիճակում են նորածինները, որոնք զրկված են մայրական կաթից։ Ճգնաժամային իրավիճակում դա կարող է տեղի ունենալ բազմաթիվ պատճառներով։ Օրինակ՝ մայրը կարող է հիվանդանալ, տեղահանվել կամ այլեւս ի վիճակի չլինել ապահովել բավականաչափ սնունդ, ինչն էլ շատ արագ բերում է թերսնուցման:

Այդպես APBAC բերեցին ընդամենը չորս ամսական մի երեխայի՝ ծանր վիճակում: Ամեն րոպեն թանկ էր նրա կյանքը փրկելու համար։ «Ավրորայի» ֆինանսավորման շնորհիվ APBAC-ը կարողացավ անմիջապես անհրաժեշտ դեղորայք եւ սնունդ ապահովել եւ փրկել երեխային։

Այս երեխայի փրկությունը, նրան ժամանակին հասած օգնությունը հնարավոր են դարձել ձեր աջակցության շնորհիվ։

Նվիրաբերեք այսօր եւ օգնեք ավելի շատ երեխաների՝ ստանալու անհրաժեշտ խնամք, ապաքինվելու եւ ունենալու ավելի լավ ապագայի իրական հնարավորություն. aurorahumanitarian.org/hy/donate

16/09/2026

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայի բռնկման դեմ պայքարող առողջապահության ոլորտի աշխատողները բախվում են հսկայական խնդիրների: Չնայած վարակվելու վտանգին՝ շատերն աշխատում են առանց բավարար պաշտպանիչ միջոցների, առանց ժամանակին տրվող աշխատավարձի եւ իրենց հանդեպ աճող անվստահության պայմաններում այն համայնքների կողմից, որոնց նրանք փորձում են պաշտպանել:

Սանդրին Լուսամբան, որը ներկայացնում է 2021 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգի համահիմնադրած SOFEPADI կազմակերպությունը, մեկն է այն մարդկանցից, որոնք ուշադրություն են հրավիրում առաջնագծում աշխատող թիմերի առջեւ ծառացած իրական խնդիրների վրա։

Էբոլայի բռնկմանն արձագանքելու համար միայն բժշկական ռեսուրսները բավարար չեն: Կարեւոր են նաեւ վստահությունը, պաշտպանությունը եւ կայուն աջակցությունը տեղացի մարդասիրական գործիչներին:

16/09/2026

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում զինված բռնությունների, տեղահանության եւ աղքատության պատճառով տարիներ շարունակ բազմաթիվ երեխաներ զրկվել են ապահով տնից, սննդից եւ կրթության հնարավորությունից։ 2020 թ. «Ավրորայի» հերոս քույր Անժելիկ Նամայկայի հիմնադրված APBAC-ի (Երանելի Անուարիտի բարեգործական-կրոնական ընկերակցություն) միջոցով խոցելի իրավիճակում գտնվող երեխաներն ստանում են սնունդ եւ կրթության հնարավորություն։

Ինը տարի այդ հնարավորությունը տրվել է թանկ գնով։ Դասերն սկսվել են անջրանցիկ կտորե ծածկի տակ, ապա՝ ծղոտե տանիքների, հետո՝ կավե պատերի ներքո, որոնք փլուզվում էին անձրեւներից։ Երեխաները դասերին նստում էին փոթորկոտ եղանակին՝ մինչեւ այն պահը, երբ այլեւս անհնար էր դիմանալ։ Այդպես նրանք գնում էի տուն՝ բաց թողնելով դասաժամերը։ Ամեն տարի դասարանները քանդվում էին։ Ամեն տարի երեխաներն օգնում էին վերակառուցել դրանք՝ կարկատելով տանիքները, մինչ քույր Անժելիկը փնտրում էր փայտ՝ կառույցն ամրացնելու եւ երեխաների անվտանգությունն ապահովելու համար։

Հետո նրանք ստացան «Ավրորայի» աջակցությունը։ Այդ ֆինանսավորմամբ APBAC-ը վերանորոգեց եւ վերակառուցեց վեց դասարան, որտեղ երեխաներն այժմ սովորում են անվտանգ պայմաններում։

Ձեր աջակցությունն «Ավրորային» հնարավորություն է տալիս ֆինանսավորումն ուղղել անմիջապես ճգնաժամի մեջ հայտնված մարդկանց։ Նվիրաբերեք այսօր եւ օգնեք ավելի շատ երեխաների գտնել անվտանգություն, կայունություն եւ ավելի լավ ապագայի իրական հնարավորություն։

15/09/2026

«Ավրորայի» մերօրյա հերոս ուգանդացի Վիկտորյա Նյանջուրան կանանց իրավունքների պաշտպան է, որը փրկվել է գերությունից։ Նա Women in Action for Women կազմակերպության հիմնադիրն է։ Նրա կազմակերպությունն օգնում է հակամարտությունից փրկվածներին՝ տրամադրելով մասնագիտական ուսուցում։

Ամենաազդեցիկ մարդասերները ոչ միշտ են ամենատեսանելին։ Առաջադրեք այնպիսի առաջնորդի, որի աշխատանքն արժանի է համաշխարհային ճանաչման` aurorahumanitarian.org/en/nominatenow

2026 թ․ հոկտեմբերի 27-28-ը Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղի կունենա «Ավրորայի» Մարդասիրության թեմայով կոնֆերանսը, որը կհամ...
14/09/2026

2026 թ․ հոկտեմբերի 27-28-ը Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղի կունենա «Ավրորայի» Մարդասիրության թեմայով կոնֆերանսը, որը կհամախմբի «Ավրորա» մարդասիրական համայնքի անդամներին, դոնորներին, ոլորտի ակտիվիստներին եւ գործընկերներին։ Այս տարի կոնֆերանսն անցկացվում է «Մարդասիրական առաջնորդությունն անցումային ժամանակաշրջանում» խորագրի ներքո, որի ընթացքում ճգնաժամին ամենամոտ կանգնածները կկիսվեն իրենց փորձով՝ օգնելով միմյանց հաղթահարելու մարդասիրական աշխատանքին խոչընդոտող խնդիրները։

2026 թ․ հոկտեմբերի 27-28-ը Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղի կունենա «Ավրորայի»...

14/09/2026

«Ավրորայի» մերօրյա հերոս Չինոմնսո Տրաֆինա Իբեն նիգերիացի բուժքույր է, մանկաբարձուհի, մոր եւ մանկան առողջության պաշտպանության ջատագով: Նա առողջապահական ծառայություններ է մատուցում աղքատ գյուղական համայնքների հղի կանանց եւ երեխաներին:

Եթե գիտեք մեկին, որը գործով է արտահայտում իր մարդասիրությունը, պատմեք մեզ նրա մասին` aurorahumanitarian.org/en/nominatenow

14/09/2026

Հարավային Սուդանում երեխաների մի քանի սերունդ զրկվել է կրթությունից կամ կիսատ թողել այն հակամարտությունների, աղքատության եւ սահմանափակ հնարավորությունների պատճառով։ Սակայն կրթությունը շարունակում է մնալ երկարատեւ ու հիմնարար փոփոխությունների հասնելու ամենահզոր ճանապարհներից մեկը։

Բժիշկ Էմանուել Մալիշ Թաբանը սեփական փորձով գիտի կրթության արժեքը։ Նա ծնվել է Հարավային Սուդանում եւ որպես թոքաբան՝ այժմ աշխատում է Հարավային Աֆրիկայում։ Նա հիմնադրել է «Էմանուել Թաբան» հիմնադրամը, որպեսզի որակյալ միջնակարգ կրթության հնարավորություն տա խոցելի իրավիճակում հայտնված երեխաներին՝ օգնելով նրանց գնալ իրենց երազանքների հետեւից։

💛 Աջակցեք մերօրյա հերոսներին, որոնք փոփոխություն են իրականացնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ամենամեծն է՝ aurorahumanitarian.org/hy/donate

09/09/2026

Հակամարտության հետեւանքով կարող են փակվել դպրոցներ, տեղահանվել ընտանիքներ, կրթությունը կարող է դառնալ անհասանելի։ Բայց միշտ չէ, որ դասարանների անհետացման հետ դադարում է նաեւ ուսուցումը։

«Ավրորա» մարդասիրական համայնքի անդամները, ինչպիսիք են Սաքինա Յակուբին, Պաշտանա Դուրանին եւ Զանա Բուկար Մուստաֆան, գտնում են կրթությունը հասանելի դարձնելու եղանակներ՝ աֆղան աղջիկների համար գաղտնի դպրոցներ ստեղծելուց մինչեւ Նիգերիայում բռնությունից տուժած երեխաների համար անվտանգ դասարանների ապահովում։

Գրագիտության միջազգային օրը մենք արժանին ենք մատուցում մեր հերոսներին, որոնք պաշտպանում են կրթության իրավունքը եւ սովորելու հնարավորություն ստեղծում նույնիսկ ամենադժվարին պայմաններում։

Address

6 Baghramyan
Yerevan
0019

Alerts

Be the first to know and let us send you an email when Aurora Humanitarian Initiative posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Aurora Humanitarian Initiative:

Shortcuts

Share