Pyunic - armenian association for persons with disabilities / Փյունիկ ՀԿ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Pyunic - armenian association for persons with disabilities / Փյունիկ ՀԿ

Pyunic - armenian association for persons with disabilities / Փյունիկ ՀԿ "Armenian Association for People With Disabilites "Pyunic"" is an NGO for physical, social and psychological rehabilitation of the people with disabilities.

Ավանդական դարձած Տյառնընդառաջը Փյունիկում…
21/02/2026

Ավանդական դարձած Տյառնընդառաջը Փյունիկում…

Nouvelle collaboration avec l'association française « Aravni ». Nos athlètes ont reçu des vêtements de sport très chauds...
09/02/2026

Nouvelle collaboration avec l'association française « Aravni ». Nos athlètes ont reçu des vêtements de sport très chauds de la part d'ESF. Un grand merci à l'association « Aravni », à son président Jean-Jacques Hayrapetyan et à toute son équipe pour ces précieux dons et pour près de 30 ans de collaboration.

Անվասայլակով բասկետբոլը նույնպես ներառվել է հայտնի խաղի ծրագրում…
13/01/2026

Անվասայլակով բասկետբոլը նույնպես ներառվել է հայտնի խաղի ծրագրում…

24/12/2025
Ամանորյա հեքիաթը դարձավ իրականություն ✨Ժպիտներ, ուրախություն, երաժշտություն և տոնական տրամադրություն՝ մեկ վայրում։ Մեր ա...
22/12/2025

Ամանորյա հեքիաթը դարձավ իրականություն ✨
Ժպիտներ, ուրախություն, երաժշտություն և տոնական տրամադրություն՝ մեկ վայրում։ Մեր ամանորյա միջոցառումը լի էր ջերմ ու դրական հույզերով անկեղծ պահերով։
Շնորհակալ ենք բոլորին մասնակցության, ջերմության և միասին այս գեղեցիկ օրը կիսելու համար։
Թող գալիք տարին բերի խաղաղություն, առողջություն և նոր հաջողություններ 🎄✨

21/12/2025

Թե ինչպես են փյունիկցիները նախապատրաստվում Նոր Տարվա հանդեսին…

Աստղիկ Նազարյան📆2025թ Փյունիկ ԲՀԿ-ի կողմից իրականացվող.            🟢Սոցիալ -վերականգնողական ծառայություններ հաշմանդամութ...
15/12/2025

Աստղիկ Նազարյան
📆2025թ Փյունիկ ԲՀԿ-ի կողմից իրականացվող.
🟢Սոցիալ -վերականգնողական ծառայություններ հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային ծրագրի մշակող եւ նույն ծրագրում աջակցություն տրամադրող մասնագետ:
🎓Կրթություն
ՀՊՄՀ բակալավրի կրթական աստիճան՝ սոցիալական մանկավարժ որակավորմամբ։
Աստղիկը մատնագիտական գործունեություն ծավալելու ընթացքում առաջնորդվում է հետևյալ սկզբունքով⤵️
❇️ «Սոցիալական աջակցումը սոցիալական միջավայրում վստահության, կայունության և ներառման ճիշտ ձևավորման կարևորագույն հիմքն է, որն ապացուցում է, որ դժվարություններ ունեցող երեխաների զարգացմանն ուղղված ոչ մի ջանք զուր չի անցնում․ սա երեխայի կայուն և շարունակական զարգացման ամենաարդյունավետ ճանապարհն է…
📗Վերապատրաստումներ

✅«Կոնֆլիկտների հաղթահարում և բռնության կանխարգելում»
✅«Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար»
✅ «Ուսումնական մոտիվացիայի բարձրացման ուղիները»թեմայով։
✅«Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վերապատրաստում»
✅«Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների զարգացման ուղիները» թեմայով։
✅EDUARMENIA2022 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ։
✅«Սոցիալական մանկավարժի աշխատանքը, հիմնական ուղղվածությունները և նպատակը»թեմայով։
✅«Հաղորդակցման հմտությունները սոցիալական մանկավարժի աշխատանքային գործունեության մեջ»թեմայով։
✅«Հանրակրթական դպրոցներում երեխաների սոցիալական, հաղորդակցման, հոգեբանամանկավարժական տարաբնույթ խնդիրների լուծմանն ուղղված տարբեր ռազմավարական մոտեցումներ»թեմայով:

Մեր Հայկը…
01/12/2025

Մեր Հայկը…

👨‍🎨Դեկտեմբերի 3-ին Barry ընկերությունը կազմակերպում է մեր գործընկեր ու գեղանկարիչ Հայկ Կակոսյանի բարեգործական ցուցահանդեսը։

Վաղ տարիքում Հայկը կորցրել է լսողությունը, սակայն դա չի խանգարել նրան կայանալ արվեստում և դառնալ մեր թիմի մի մասը։ Արդեն 4 տարի է, ինչ նա աշխատում է Barry վերականգնողական կենտրոնում։😍
Նրա աշխատանքները պատմում են ուժի, ձևի զգացողության և խորը հուզականության մասին։🎨

Ցուցահանդեսը կայանալու է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը և նվիրված է տաղանդի աջակցմանը ու ներառականության խթանմանը։
📍 A1 Art Space պատկերասրահ, Աբովյան 1/1
🕒 12:00–22:00
▪️ 12:00 — Ցուցահանդեսի բացում
▪️ 19:00 — Ցուցահանդեսի ներկայացում ընկերների և գործընկերների համար

🎟 Մուտքն ազատ է

Հայկի ստեղծագործությունները հնարավոր կլինի ձեռք բերել «լուռ աճուրդի» ձևաչափով։
Մանրամասներ և գրանցում՝
🔗 https://barry-group.com/hayk-kakosyan-arm

Տիրուհի Պետրոսյան🔴2025թ Փյունիկ ԲՀԿ-ի կողմից իրականացվող 📍Սոցիալ -վերականգնողական ծառայություններ հաշմանդամություն ունեց...
22/11/2025

Տիրուհի Պետրոսյան
🔴2025թ Փյունիկ ԲՀԿ-ի կողմից իրականացվող
📍Սոցիալ -վերականգնողական ծառայություններ հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային ծրագրի մշակող եւ նույն ծրագրում աջակցություն տրամադրող մասնագետ:
🎓Կրթություն
ԵՊՄՀ ֆիզիկոս, բակալավր
Մ. Մաշտոցի անվան համալսարան մագիստրոսի աստիճան՝ հոգեբանություն։

Մեր սիրելի Տիրուհին մատնագիտական գործունեություն ծավալելու ընթացքում առաջնորդվում է հոգեբանություն եւ երաժշտություն համադրությամբ, և առաջնորդվում հետեւյալ գաղափարով⤵️
🎼 Երաժշտությունը և հոգեբանությունը․ ինձ համար կարևոր ու անփոխարինելի գործիքներ են՝ հոգեբանական դժվարությունները տեսնելու, ընկալելու և հաղթահարելու համար։ Նոտաները դառնում են թերապևտիկ ճանապարհ, որտեղ խոսքերը երբեմն լռում են, բայց ստեղծագործությունը՝ երբեք։

📕Վերապատրաստումներ

🔺«Խաղի և ուսումնական թերապիայի»սեմինար։
🔺«Օգնություն երեխաներին սթրեսային իրավիճակներում»հոգեբանական դասընթաց։
🔺«Անվտանգ վարքագծի դաստիարակում և արտակարգ իրավիճակներին արձագանքելու նախապատրաստություն հատուկ ուսումնական հաստատություններում» թեմայով։
🔺«Թրաֆիկինգի վերաբերյալ իրազեկման ամրապնդումը կրթության միջոցով»դասընթաց։
🔺«Կրթության որակի բարձրացում և հոգեկան բարեկեցության ապահովում» տեսա-գործնական դասընթաց։
🔺For participation in the social work and child protection training.

Ստելլա Գրիգորյան✔️2025թ Փյունիկ ԲՀԿ-ի կողմից իրականացվող 🔹Սոցիալ -վերականգնողական ծառայություններ հաշմանդամություն ունեց...
15/11/2025

Ստելլա Գրիգորյան
✔️2025թ Փյունիկ ԲՀԿ-ի կողմից իրականացվող 🔹Սոցիալ -վերականգնողական ծառայություններ հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային ծրագրի մշակող եւ նույն ծրագրում աջակցություն տրամադրող մասնագետ:
🎓Կրթություն
ՀՊՄՀ բակալավրի եւ մագիստրոսի կրթական աստիճան՝ օլիգոֆրենոմանկավարժ, լոգոպեդ որակավորմամբ։
ԵՊՀ սոցիոլոգիա, սոցիալական աշխատող։
Ստելլան մատնագիտական գործունեություն ծավալելու ընթացքում առաջնորդվում է այս սկզբունքով⤵️
🖌️ Իմացական ոլորտում կարողությունների բացահայտումը նպաստում է դրանց զարգացմանը եւ նորերի ձեւավորմանը՝ուստի կարևոր են ոչ միայն մասնագիտական, այլ նաև մարդկային բարձր արժեքները ,որոնք էլ յուրաքանչյուր երեխայի համար ճանապարհ են դեպի ինքնաճանաչում եւ աշխարհընկալում։
Վերապատրաստումներ
✔️ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
«Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում» հանրակրթական ծրագիր։
✔️«Լոգոպեդական աշխատանքը ժամանակակից դպրոցում» թեմայով 18 ժամյա վերապատրաստում։
✔️«Աուտիզմ ունեցող երեխաների հետ իրականացվող աշխատանքները»։
✔️«Զարգացնող ալբոմների կիրառումը զարգացման առանձնահատկություններով երեխանների հետ աշխատանքի ընթացքում» թեմայով։
✔️«Նեյրոգրաֆիկա» թեմայով։
✔️«Արտթերապիայի կիրառումը որպես ախտորոշիչ միջոց»։
✔️«Կրտսեր դպրոցականների և դեռահասների տարիքային առանձնահատկությունները». «Հոգեբանական մեթոդիկաներ» թեմայով:
✔️«Ընթերցանության խանգարումների հաղթահարման արդյունավետ ուղղիները» թեմայով։
✔️«Ֆունկցիաների միջազգային դասակարգման / ՖՄԴ/ վերաբերյալ » 2-օրյա դասընթաց:

Երջանկություն պարգեւելը ամենամեծ աջակցությունն է, ինչն էլ դրսեւորվում է ժպիտի միջոցով։Շնորհիվ «Ծաղրածուներ առանց սահմանե...
14/11/2025

Երջանկություն պարգեւելը ամենամեծ աջակցությունն է, ինչն էլ դրսեւորվում է ժպիտի միջոցով։
Շնորհիվ «Ծաղրածուներ առանց սահմաների» արտիստների՝ մեր շահառուների օրը լցվեց ուրախությամբ եւ անմոռանալի պահերով։
Շնորհակալություն -ին՝ մարդասիրական նախաձեռնության համար։ . Giving happiness is the greatest support, which is manifested through a smile.
Thanks to the artists of "Clowns Without Borders", the day of our beneficiaries was filled with joy and unforgettable moments.
Thank you for the humanitarian initiative.

Address

16 Tsitsernakaberd Roadway
Yerevan
0082

Opening Hours

Monday 11:00 - 18:00
11:00 - 18:00
Tuesday 11:00 - 18:00
11:00 - 18:00
Wednesday 11:00 - 18:00
11:00 - 18:00
Thursday 11:00 - 18:00
11:00 - 18:00
Friday 11:00 - 18:00
11:00 - 18:00

Telephone

010 56 07 07

Alerts

Be the first to know and let us send you an email when Pyunic - armenian association for persons with disabilities / Փյունիկ ՀԿ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Pyunic - armenian association for persons with disabilities / Փյունիկ ՀԿ:

Share

Փյունիկ - Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միություն բարեգործական ՀԿ

Կազմակերպության մասին


  • Ստեղծվել է 1989թ. փետրվարին` 1988թ. դեկտեմբերյան երկրաշարժի պատճառով հաշմանդամ դարձած երեխաներին ծառայություններ մատուցելու նպատակով:

  • Գրանցվել է որպես հասարակական կազմակերպություն 1990 թվականին:

  • Արհեստավարժ աշխատակազմի և բազմաթիվ կամավորների ուժերով շուրջօրյա ծառայություններ է մատուցում Հայաստանի հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին: