27/06/2026
/Հայ., Eng/ Բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
Հունիսի 26-ին Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում տեղի ունեցավ «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը։
Այս իրադարձությունը խորհրդանշական նշանակություն ունի համայնքի համար։ Տարիներ շարունակ այս շենքը հայտնի էր որպես «Ուսուցչի տուն», որտեղ ժամանակավորապես բնակվում էին գյուղ եկած ուսուցիչները՝ իրենց գիտելիքն ու նվիրումը ծառայեցնելով համայնքի զարգացմանը։ Այսօր այն նոր առաքելություն ունի՝ ծառայելու ավագ սերնդին, այն մարդկանց, ովքեր իրենց աշխատանքով, փորձով ու նվիրվածությամբ կառուցել և զարգացրել են այս համայնքը։
🤝 Շենքի հիմնանորոգումն իրականացվել է Փարոս հիմնադրամի կողմից՝ Պատրիկ և Մերի Գոշտիգյանների շռայլ նվիրատվության շնորհիվ՝ ի հիշատակ Գաբրիել և Ստեֆանի Գոշտիգյանների։
«Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը պարզապես սոցիալական ծառայությունների մատուցման վայր չէ։ Այն առողջ ծերացման, համայնքային աջակցության և ակտիվ երկարակեցության կենտրոն է, որտեղ աստիճանաբար կզարգանան առողջապահական, սոցիալական, կրթական և համայնքային նախաձեռնություններ՝ ուղղված տարեց մարդկանց կյանքի որակի, ինքնուրույնության և արժանապատիվ ծերացման ապահովմանը։
🤝 Կենտրոնի ծառայությունների զարգացման և գործարկման գործընթացում կարևոր դեր ունի նաև Հայ օգնության ֆոնդը (Fund for Armenian Relief, Inc), որը նույն ծրագրի շրջանակներում ներդրում է ունեցել կենտրոնի կահավորման գործում՝ նպաստելով որակյալ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը։
Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը (Վարդենիսի Համայնքապետարան), ՀՀ առողջապահության նախարարության, Միասնական սոցիալական ծառայության, Փարոս հիմնադրամի, գործընկեր կազմակերպությունների, ինչպես նաև առողջապահական և սոցիալական ոլորտների ներկայացուցիչներ և համայնքի ավագ սերնդի ներկայացուցիչներ։
🔹 Ողջունելով կենտրոնի գործունեությունը՝ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը նշեց.
«Սա կարևոր քայլ է համայնքում տարեցների նկատմամբ հոգատարության, արժանապատիվ ծերացման և համայնքային աջակցության նոր մշակույթի ձևավորման ճանապարհին։ Վստահ եմ, որ այս կենտրոնը կդառնա հաջողված օրինակ՝ ապացուցելով, որ տարեցների նկատմամբ հոգատարությունն ու արժանապատիվ ծերության ապահովումը մեր հասարակության կարևորագույն արժեքներից են»։
🔹 Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի նախագահ, գերիատր Արթուր Թորոսյանը իր խոսքում ընդգծեց.
«Հասարակության զարգացումը պետք է չափել ոչ միայն տնտեսական ցուցանիշներով, այլև այն հարցով, թե ինչպես ենք վերաբերվում մեր ավագ սերնդին։ Մեր խնդիրն այսօր ոչ թե պարզապես մարդկանց կյանքի տևողությունն ավելացնելն է, այլ ստեղծել պայմաններ, որպեսզի այդ տարիները լինեն առողջ, ակտիվ, անվտանգ և արժանապատիվ։ Հենց այս գաղափարն է ընկած «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնի հիմքում»։
Հուլիսի 1-ից կենտրոնում փորձնական կներդրվի տարեցների համար սոցիալական բազմաֆունկցիոնալ ծառայությունների նոր մոդելը ԵՄ ՐԱՅԶ-Հայաստան ծրագրի շրջանակներում, ինչպես նաև կիրականացվեն մասնագիտական վերապատրաստման դասընթացներ ԱԱՊ օղակի բժիշկների և բուժքույրերի համար Հայ օգնության ֆոնդի հետ համագործակցությամբ։
Բացվեց կենտրոնը, բայց իրականում մեկնարկեց մի ճանապարհ, որի նպատակն է ձևավորել առողջ, ակտիվ և արժանապատիվ ծերացման նոր մշակույթ՝ սկսելով հենց համայնքից։
📸 Առաջիկա օրերին կպատմենք, թե ինչ է իրենից ներկայացնում գերոնտոլոգիական կենտրոնը, ինչ ծառայություններ և ծրագրեր են մեկնարկում այստեղ, ինչպես նաև կներկայացնենք բացման արարողության լավագույն լուսանկարներն ու տեսանյութերը։
Միասին՝ հանուն առողջ, ակտիվ և արժանապատիվ ծերացման։
——————————
Opening of the “Mets Masrik” Gerontology Center
On June 26, the official opening ceremony of the “Mets Masrik” Gerontology Center took place in the village of Mets Masrik, Gegharkunik region.
This milestone holds special significance for the community. For many years, the building was known as the “Teachers’ House,” where visiting educators temporarily lived while contributing their knowledge and dedication to the development of the village. Today, the building begins a new chapter—serving the older generation, those who have helped build and sustain this community through their lifelong work and commitment.
🤝 The renovation of the building was carried out by the The Paros Foundation, made possible through the generous donation of Patrick and Mary Goshtigian, in memory of Gabriel and Stephanie Goshtigian.
The “Mets Masrik” Gerontology Center is more than a facility providing social services. It is envisioned as a hub for healthy aging, community support, and active longevity. Over time, it will expand its health, social, educational, and community-based initiatives aimed at improving quality of life, independence, and dignity in older age.
🤝 Fund for Armenian Relief has also played an important role in the development and operationalization of the center’s services. Within the framework of the same program, FAR contributed to the furnishing of the center, supporting the creation of an environment necessary for delivering high-quality and multifunctional services.
The opening ceremony was attended by the Head of Vardenis Community, Aharon Khachatryan; Deputy Governor of Gegharkunik Region, Vahan Zaroyan; representatives from the Ministry of Health, the Unified Social Service, the Paros Foundation, partner organizations, professionals from the health and social sectors, and members of the local older community.
🔹 Welcoming the launch of the center, Aharon Khachatryan noted:
“This is an important step toward strengthening a culture of care, dignity, and community-based support for older people. I am confident that this center will become a successful model, demonstrating that respect and care for older generations are among the core values of our society.”
🔹 Artur Torosyan, President of the Association of HealthCare and Assistance to Older People and geriatrician, emphasized:
“The progress of a society should not be measured solely by economic indicators, but also by how it treats its older citizens. Our goal is not only to extend life expectancy, but to ensure that these years are healthy, active, safe, and dignified. This vision lies at the heart of the Mets Masrik Gerontology Center.”
Starting July 1, the center will pilot a new model of integrated, multi-functional social services for older people within the framework of the EU RISE Armenia program. In addition, professional training courses for primary healthcare doctors and nurses will be implemented in cooperation with the Fund for Armenian Relief.
The center has opened-but more importantly, it marks the beginning of a journey toward fostering a new culture of healthy, active, and dignified aging, starting at the community level.
📸 In the coming days, we will share more about the center, its services and programs, as well as highlights from the opening ceremony.
Together—for healthy, active, and dignified aging.
#ՄեծՄասրիկԳերոնտոլոգիականԿենտրոն #գերոնտոլոգիա #գերիատրիա #Վարդենիս #ԱվագՍերունդ