08/07/2026
🇦🇲 ԻԿՕՄՕՍ-ի Եվրոպայի խմբի հանդիպում 2026 – Օր 5
ԻԿՕՄՕՍ-ի Եվրոպայի խմբի հանդիպման վերջին օրը մասնակիցների համար կազմակերպվել էր ամբողջօրյա մշակութային ճանաչողական շրջայց՝ հնարավորություն ընձեռելով առավել խորությամբ բացահայտելու Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը։
Առավոտյան պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը ներկայացրեց հուշահամալիրի ստեղծման պատմությունը և դրա կարևոր նշանակությունը հայ ժողովրդի պատմական հիշողության պահպանման գործում։
Այնուհետև մասնակիցներն այցելեցին Սաղմոսավանք վանական համալիր և Կարմրավոր եկեղեցի՝ Աշտարակ քաղաքում, որտեղ ծանոթացան միջնադարյան հայկական ճարտարապետության առանձնահատկություններին, պատմական արժեքին և հոգևոր նշանակությանը։
Օրվա երկրորդ կեսին պատվիրակությունը հյուրընկալվեց Եգանյանների գաստրո բակում՝ մասնակցելով հայկական գինիների համտեսի, ծանոթանալով գինեգործության ավանդույթներին և վայելելով հայկական ազգային խոհանոցի ուտեստները։
Օրվա ավարտին մասնակիցներին հյուրընկալեց ճարտարապետ Անահիտ Թարխանյանը՝ Արթուր Թարխանյանի կենտրոնում, որտեղ ջերմ ու բարեկամական մթնոլորտում ամփոփվեց ԻԿՕՄՕՍ-ի Եվրոպայի խմբի հանդիպումը։
📸 Ստորև ներկայացնում ենք հինգերորդ օրվա հիշարժան ակնթարթները։
🇺🇸 ICOMOS Europe Group Meeting 2026 – Day 5 Highlights
The final day of the ICOMOS Europe Group Meeting featured a full-day cultural excursion, offering participants the opportunity to further explore Armenia's remarkable cultural heritage and historic landscapes.
The day began with a visit to the Tsitsernakaberd Armenian Genocide Memorial Complex, where architect Anahit Tarkhanyan introduced the history of the memorial, its architectural concept, and its profound significance in preserving the memory of the victims of the Armenian Genocide.
The programme continued with visits to Saghmosavank Monastery and Karmravor Church in the town of Ashtarak, where participants discovered outstanding examples of medieval Armenian architecture and learned about their historical, cultural, and spiritual importance.
In the afternoon, the delegation was welcomed at Yeganyans' Guest House and Wine Yard, where participants enjoyed an Armenian wine tasting experience, learned about local winemaking traditions, and sampled a variety of authentic Armenian dishes.
The day concluded with a warm reception hosted by architect Anahit Tarkhanyan at the Arthur Tarkhanyan Center Արթուր Թարխանյան կենտրոն, providing an opportunity to reflect on a successful and inspiring Europe Group Meeting.
📸 Here are some highlights from Day 5.