"International Child Development Center" NGO

"International Child Development Center" NGO ABA⭐️Verbal Behavior Intervention Center⭐️Armenia⭐️ Welcome to the International Child Development Center!

Here at ICDC, we are committed to providing state-of-the-art treatment to children with autism and other developmental disorders in a dignified and loving environment. ICDC operates in the heart of Yerevan, Armenia, providing both a therapeutic classroom experience and home services. All services are based on the latest research, and are individually tailored to the needs of each child.

🎉 Շնորհավոր Հունիսի 1 🎈Սիրելի՛ փոքրիկներ, թող այս օրը լինի լի ժպիտներով, արևով ու անսահման ուրախությամբ։ Ձեր մանկություն...
01/06/2026

🎉 Շնորհավոր Հունիսի 1 🎈

Սիրելի՛ փոքրիկներ, թող այս օրը լինի լի ժպիտներով, արևով ու անսահման ուրախությամբ։ Ձեր մանկությունը թող անցնի խաղով ու սիրով շրջապատված։
Մենք՝ մեծերս, պարտավոր ենք ստեղծել մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր երեխա կլինի պաշտպանված, սիրված ու երջանիկ։

Թող ձեր օրերը միշտ լցված լինեն արևի լույսով, ջերմությամբ և խաղաղությամբ։ 💖

Շնորհավոր երեխաների օրը։ 🥰

ABAI 52nd Annual Convention | San Francisco | Day 2Association for Behavior Analysis International համաժողովի երկրորդ օր...
25/05/2026

ABAI 52nd Annual Convention | San Francisco | Day 2

Association for Behavior Analysis International համաժողովի երկրորդ օրը լի էր կարևոր մասնագիտական հանդիպումներով և արժեքավոր փորձառություններով։

Օրվա ընթացքում տեղի ունեցավ մրցանակաբաշխության արարողություն, որի շրջանակում գնահատանքի արժանացան վարքային վերլուծության ոլորտի այն առաջատար մասնագետները, ովքեր տարիների ընթացքում նշանակալի ներդրում են ունեցել ոլորտի գիտական և կիրառական զարգացման մեջ։

Շատ հաճելի էր նաև հանդիպումը Մելեշկևիչի հետ։

Համաժողովի ընթացքում անցկացվեց նաև հետաքրքիր և ինտերակտիվ սեմինար, որի շրջանակում ներկայացվեցին երեխաների ուսուցման նորարարական մոդելներ և քննարկվեցին դրանց կիրառման հնարավորությունները իրական աշխատանքային միջավայրերում։

Օրվա կարևոր մասնագիտական հատվածներից էր նաև Mark Sundberg-ի դասախոսությունը։ Նա VB-MAPP գնահատման համակարգի ստեղծողն է, որը լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում երեխաների գնահատման և ծրագրավորման գործընթացում։

Համաժողովի յուրաքանչյուր օր նոր գիտելիք, փորձ և մասնագիտական կապեր է ստեղծում՝ հնարավորություն տալով լինել միջազգային մասնագիտական համայնքի մի մասը, որը շարունակաբար զարգացնում է վարքային վերլուծության ոլորտը։

www.armeniaaba.org



ABAI 52nd Annual Convention | San Francisco | Day 1ICDC-ի տնօրեն Նարինե Վարդանյանը մասնակցում է ABAI 52-րդ տարեկան համաժ...
24/05/2026

ABAI 52nd Annual Convention | San Francisco | Day 1

ICDC-ի տնօրեն Նարինե Վարդանյանը մասնակցում է ABAI 52-րդ տարեկան համաժողովին Սան Ֆրանցիսկոյում։

Համաժողովի առաջին օրը նվիրված էր մասնագիտական զարգացմանը, նոր գիտելիքների ձեռքբերմանը և վարքային վերլուծության ոլորտում կիրառելի մոտեցումների ուսումնասիրությանը։

Օրվա ընթացքում Նարինե Վարդանյանը մասնակցել է “Programming for Progress: Choosing and Implementing Meaningful Goals” խորագրով ինտերակտիվ workshop-ին, որը վարում էր Shayna Gaunt, MA, BCBA-ն՝ How to ABA-ից։

Workshop-ի հիմնական շեշտադրումը իմաստալից, գործնական և ֆունկցիոնալ նպատակների ընտրությունն ու իրականացումն էր՝ այնպիսի ծրագրերի, curriculum-ների և ուսուցողական նյութերի միջոցով, որոնք կարող են անմիջապես կիրառվել կլինիկական և կրթական միջավայրերում։

Մասնակցությունը նման միջազգային համաժողովներին կարևոր է ICDC-ի համար՝ մասնագիտական փորձը շարունակաբար զարգացնելու, միջազգային լավագույն փորձին հետևելու և այն Հայաստանում կիրառելու տեսանկյունից։

15/05/2026

✨ICDC ✨Գրանցվելու և խորհրդատվության համար կարող եք զանգահարել՝
091451979
093725236
091101345
📍Հասցե` Պ. Սևակ 8

Ավարտվեց ABAT Applied Behavior Analysis Technician երկամսյա մասնագիտական վերապատրաստումը։Երկու ամիս շարունակ 32 մասնագետ...
27/04/2026

Ավարտվեց ABAT Applied Behavior Analysis Technician երկամսյա մասնագիտական վերապատրաստումը։
Երկու ամիս շարունակ 32 մասնագետներ մասնակցեցին ինտենսիվ տեսական և գործնական վերապատրաստման՝ խորացնելով իրենց գիտելիքներն ու հմտությունները կիրառական վարքային վերլուծության ոլորտում։
Այս երկու ամիսները դարձան մասնագիտական աճի, գործնական փորձի և նոր գիտելիքների կարևոր ճանապարհ։
Վստահ ենք, որ ձեռք բերված գիտելիքներն ու գործնական հմտությունները կօգնեն նրանց առավել արդյունավետ աջակցել երեխաներին, ընտանիքներին և մասնագիտական թիմերին։
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում շարունակական մասնագիտական աճ ու հաջողություն։

Address

Paruyr Sevak Street, 8
Yerevan

Opening Hours

Monday 09:30 - 18:00
Tuesday 09:30 - 18:00
Wednesday 09:30 - 18:00
Thursday 09:30 - 18:00
Friday 09:30 - 18:00
Saturday 09:00 - 13:00

Telephone

+37491451979

Alerts

Be the first to know and let us send you an email when "International Child Development Center" NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to "International Child Development Center" NGO:

Share