01/09/2026
«Օգնիր գնալ դպրոց» ծրագիրն իրականացավ🤗
Լոռու մարզի Սվերդլով համայնքի 1-4 դասարաններում սովորող բոլոր աշակերտները ստացան պայուսակներ և գրենական պարագաներ📚🎒✏️
Սրտանց շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր միացան մեր նախաձեռնությանը՝ նվիրատվությամբ, աջակցությամբ, տարածելով մեր կոչը կամ պարզապես մեր կողքին լինելով։ Ձեր յուրաքանչյուր ներդրում դարձավ մի փոքրիկի նոր պայուսակ, տետր, մատիտ և, ամենակարևորը՝ ուշադրության ու հոգատարության զգացում❤️
Թող նոր ուսումնական տարին մեր փոքրիկների համար լինի խաղաղ, լուսավոր, գիտելիքներով ու հաջողություններով լի 📚✏️