KASA Swiss Humanitarian Foundation

KASA Swiss Humanitarian Foundation KASA supports Armenia by contributing to the socio-economic and cultural integration of its inhabitants.

18/09/2026

📢 Ո՞վ կարող է ընտրվել ՏԻՄ ընտրություններում։
Կիմանաք՝ թերթելով նկարները։

Ինչ վերաբերում է խոշորացված համայնքներին, ապա
խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցող կուսակցության/դաշինքի ընտրական ցուցակում պետք է ընդգրկվեն տվյալ համայնքը կազմող բնակավայրերի առնվազն 1/3-ը ներկայացնող թեկնածուներ, բացառությամբ երեքից պակաս բնակավայրերից կազմված համայնքների։ Օրինակ՝ 12 բնակավայրից կազմված Գավառ համայնքի ՏԻՄ ընտրություններում կուսակցությունները պետք է թեկնածուներ ներգրավեն ամենաքիչը 4 բնակավայրերից՝ հետագայում ապահովելու ավելի համաչափ ՏԻՄ կառավարում։

«CIVIS+ Հայաստան․ Քաղաքացիական և ընտրական մասնակցության խթանում» ծրագիրն իրականացվում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ։

📢 Ո՞վ կարող է ընտրվել ՏԻՄ ընտրություններում։Կիմանաք՝ թերթելով նկարները։Ինչ վերաբերում է խոշորացված համայնքներին, ապախոշո...
18/09/2026

📢 Ո՞վ կարող է ընտրվել ՏԻՄ ընտրություններում։
Կիմանաք՝ թերթելով նկարները։

Ինչ վերաբերում է խոշորացված համայնքներին, ապա
խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցող կուսակցության/դաշինքի ընտրական ցուցակում պետք է ընդգրկվեն տվյալ համայնքը կազմող բնակավայրերի առնվազն 1/3-ը ներկայացնող թեկնածուներ, բացառությամբ երեքից պակաս բնակավայրերից կազմված համայնքների։ Օրինակ՝ 12 բնակավայրից կազմված Գավառ համայնքի ՏԻՄ ընտրություններում կուսակցությունները պետք է թեկնածուներ ներգրավեն ամենաքիչը 4 բնակավայրերից՝ հետագայում ապահովելու ավելի համաչափ ՏԻՄ կառավարում։

«CIVIS+ Հայաստան․ Քաղաքացիական և ընտրական մասնակցության խթանում» ծրագիրն իրականացվում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ։

🇫🇷⤵️Սեպտեմբերի 15-ին «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոնում հյուրընկալեցինք Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լ...
17/09/2026

🇫🇷⤵️
Սեպտեմբերի 15-ին «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոնում հյուրընկալեցինք Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին և մշակույթի ու համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարին:

Հանդիպման ընթացքում անդրադարձանք «ԿԱԶԱ» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններին և Հայաստանում ֆրանկոֆոնիայի զարգացմանն ուղղված մեր ծրագրերին ու նախաձեռնություններին՝ բարձր գնահատելով Ֆրանսիայի դեսպանության հետ տարիների արդյունավետ համագործակցությունը:

Հիշեցնենք, որ ֆրանկոֆոնիայի խթանմանն ուղղված մեր հանձնառության շրջանակում հոկտեմբերի 6-ին կազմակերպում ենք «L’Espace francophone» համաժողովը, որտեղ Ֆրանկոֆոնիան դիտարկվում է ոչ միայն որպես ֆրանսերենով միավորված լեզվամշակութային տարածք, այլև որպես տարբեր պատմական փորձառությունների, մշակույթների և աշխարհայացքների հանդիպման ու երկխոսության հարթակ։ Մանրամասները կգտնեք մեր էջում։ Սիրով սպասում ենք բոլորիդ

Le 15 septembre, au centre KASA Gumri, nous avons eu l’honneur d’accueillir le nouvel Ambassadeur extraordinaire et plénipotentiaire de France en Arménie, Florian Escudié, ainsi que Monsieur Xavier Richard, son Conseiller de coopération et d’action culturelles.

Au cours de cette rencontre, nous avons évoqué les principales orientations des activités de la Fondation KASA, ainsi que nos projets et initiatives en faveur du développement de la francophonie en Arménie, tout en saluant plusieurs années de coopération fructueuse avec l’Ambassade de France.

Rappelons que, dans le cadre de notre engagement en faveur de la promotion de la francophonie, nous organisons, le 6 octobre, la conférence « L’Espace francophone ». La Francophonie y sera envisagée non seulement comme un espace linguistique et culturel uni par la langue française, mais également comme une plateforme de rencontre et de dialogue entre différentes expériences historiques, cultures et visions du monde.

Vous trouverez tous les détails sur notre page.

Nous vous attendons nombreux et avec grand plaisir !

📣 ՄԻԱՑԻ՛Ր «ԿԱԶԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԹԻՄԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄՎճարովի փորձնակության հնարավորությունԵթե նորավարտ ես կամ մասնագիտական ուղուդ ...
16/09/2026

📣 ՄԻԱՑԻ՛Ր «ԿԱԶԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԹԻՄԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Վճարովի փորձնակության հնարավորություն

Եթե նորավարտ ես կամ մասնագիտական ուղուդ սկզբում և ցանկանում ես իրական աշխատանքային միջավայրում ձեռք բերել փորձ, զարգացնել հմտություններդ ու աշխատել փորձառու թիմի կողքին, այս հնարավորությունը կարող է հետաքրքրել քեզ։

«ԿԱԶԱ» հիմնադրամը հայտարարում է փորձնակության հնարավորություն 2 ծրագրային ուղղություններով։

1. Քաղաքացիական կրթության ծրագրեր

Կներգրավվես երիտասարդական աշխատանքի, քաղաքացիական կրթության և համայնքային զարգացման ծրագրերում, ինչպես նաև համաժողովների, փառատոների ու այլ միջոցառումների կազմակերպման աշխատանքներում։ Կաջակցես մասնակիցների և գործընկերների հետ հաղորդակցությանը, ծրագրային նյութերի պատրաստմանը, տվյալների հավաքագրմանն ու փաստագրմանը։

🔗https://shorturl.at/SU4OF

2. Սոցիալական ձեռնարկատիրության ծրագիր և կրթական պրոդուկտների զարգացում

Կներգրավվես սոցիալական ձեռնարկատիրության ծրագրի արդյունքների ամփոփման և ներկայացման, ինչպես նաև «ԿԱԶԱ»-ի կրթական պրոդուկտների համակարգման, առաջխաղացման և վաճառքների պլանավորման աշխատանքներում՝ համագործակցելով նաև «ԿԱԶԱ»-ի ֆրանսիացի կամավորների հետ։

🔗https://shorturl.at/Dyb0p

💼 Երկու ուղղություններով էլ փորձնակությունը վճարովի է։ Նախկին աշխատանքային փորձը պարտադիր չէ։ Փնտրում ենք սովորելու և զարգանալու մոտիվացիա ունեցող, պատասխանատու, կազմակերպված և նախաձեռնող երիտասարդների։ Հայերենի և անգլերենի իմացությունը պարտադիր է, ֆրանսերենը՝ առավելություն։

Փորձնակությունը նաև դիտարկում ենք որպես «ԿԱԶԱ»-ում հետագա մասնագիտական աշխատանքի հնարավոր ուղի։

📍 Վայրը՝ Երևան
📅 Մեկնարկը՝ 2026 հոկտեմբեր
⏳ Տևողությունը՝ 3 ամիս
📝 Դիմելու վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 20

📩 Ինչպե՞ս դիմել
Ուղարկի՛ր ինքնակենսագրականդ և մոտիվացիոն նամակդ [email protected] հասցեին՝ «Առարկա» դաշտում նշելով «Փորձնակություն» և այն ուղղությունը, որի համար դիմում ես։

🔗 Փորձնակության ուղղությունների մանրամասներին ծանոթացի՛ր վերոնշյալ հղումներով։

15/09/2026

Մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված մեր ծրագրերում իրական «բերքահավաք» է 🤩

Սեպտեմբերի 13-ին «Սերունդներ կամրջող. մշակութային ժառանգության պահպանում և դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակում Վանաձորում կայացավ «Պապե-մաշեի կախարդանքը» նախաձեռնության առաջին ստեղծագործական աշխատարանը ✨

Նախաձեռնության նպատակն է նոր սերնդին ծանոթացնել տիկնիկագործության ավանդական արհեստին և փոխանցել դրա ստեղծագործական ու կիրառական հմտությունները🧵🪆

Աշխատարանի ընթացքում մասնակիցները ծանոթացան ծրագրի թիմի ստեղծած երկհատոր կոմիքսին, տիկնիկագործության արվեստին և պապե-մաշեի տեխնիկային՝ երբ թղթի կամ այլ վերամշակվող նյութերի, սոսնձի միջոցով ստանում են տարբեր իրեր։

Մասնակիցները հենց տեղում սկսեցին պատրաստել իրենց սեփական տիկնիկները՝ կիրառելով պապե-մաշեի տեխնիկան։ 😍🪆

Առաջիկայում՝ սեպտեմբերի 20-ին, կկայանա նախաձեռնության երկրորդ աշխատարանը, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան կոմիքսի երկրորդ հատորին և կշարունակեն աշխատանքը տիկնիկների պատրաստման ուղղությամբ։

Շնորհակալություն «Մունք» տեխնոդպրոցին և «Իրական դպրոցին»՝ հյուրընկալության համար։

____________________
Ծրագիրն իրականացվում է «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից Renovabis կազմակերպության և Oeuvre d'Orient կազմակերպության աջակցությամբ։

🗳️Ո՞վ կարող է քվեարկել ՏԻՄ ընտրություններում,❓Կարո՞ղ են արդյոք ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք մասնակցել ՏԻՄ ընտրությ...
15/09/2026

🗳️Ո՞վ կարող է քվեարկել ՏԻՄ ընտրություններում,
❓Կարո՞ղ են արդյոք ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք մասնակցել ՏԻՄ ընտրություններին։

Ստացեք այս կարևոր հարցերի պատասխանները՝ թերթելով նկարները✨
__________________
«CIVIS+ Հայաստան․ Քաղաքացիական և ընտրական մասնակցության խթանում» ծրագիրն իրականացվում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ։

📖 Ֆրանսալեզու գրական ակումբԱմին Մաալուֆ — «Սպանիչ ինքնություններ»​Իսկ եթե մեր ինքնությունը ոչ թե սահման լիներ, այլ բազմա...
14/09/2026

📖 Ֆրանսալեզու գրական ակումբ
Ամին Մաալուֆ — «Սպանիչ ինքնություններ»

​Իսկ եթե մեր ինքնությունը ոչ թե սահման լիներ, այլ բազմաձայն մի տարածք․․․

​Սիրով հրավիրում ենք մասնակցելու գրական հանդիպման՝ նվիրված Ամին Մաալուֆի «Սպանիչ ինքնություններ» ստեղծագործությանը։ Միասին կխորհենք մեր ինքնության շուրջ' մեր լեզուների, մշակույթների, ծագման, պատմության և պատկանելության զգացման...

​✨ Հանդիպումը կվարի «ԿԱԶԱ» հիմնադրամի նախագահ Մոնիկ Բոնդոլֆին՝ երկխոսության, հետաքրքրասիրության և մտքերի փոխանակման մթնոլորտում։

​🗓 Երբ՝ Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 17:00
📍 Որտեղ՝ ք. Երևան, Լուսինյանց 23

​🔗 Մասնակցության համար նախնական գրանցումը պարտադիր է: Գրանցման հղումը'
https://shorturl.at/pvLmL

​Գրանցվելուց հետո ընտրված ընթերցանության տեքստերը կուղարկվեն ձեր էլ. հասցեին, որպեսզի հանդիպմանը ներկայանաք պատրաստված։

________________________
Ծրագիրն իրականացվում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից՝ «L’Œuvre d’Orient» կազմակերպության աջակցությամբ։

🚀 ԻՆՈՎԱՐԻՈՒՄ 8․0 ծրագրի հայտադիմումներն արդեն բաց են 🤩Հայաստանում  քաղաքացիական կրթության ամենախաղայնացված ծրագիրը' ԻՆՈՎ...
11/09/2026

🚀 ԻՆՈՎԱՐԻՈՒՄ 8․0 ծրագրի հայտադիմումներն արդեն բաց են 🤩

Հայաստանում քաղաքացիական կրթության ամենախաղայնացված ծրագիրը' ԻՆՈՎԱՐԻՈՒՄ 8․0-ը, հայտարարում է նոր շրջափուլի մեկնարկի մասին 🥁

Եթե սիրում ես քո համայնքը՝ իր բոլոր յուրահատկություններով, և պատրաստ ես ներդնելու քո ժամանակն ու էներգիան այն ավելի լավը դարձնելու համար, ապա հրավիրում ենք միանալու այս արկածային ճամփորդությանը, որի ընթացքում՝

⭐ կմասնակցես երկու 4-օրյա դասընթացների Գյումրիում՝ ունենալով օգտակար և անմոռանալի ժամանց քո հասակակիցների հետ,

⭐ կստանաս հետաքրքիր առաջադրանքներ և կվաստակես միավորներ, որոնք կկարողանաս փոխանակել տարբեր նվերներով,

⭐ կստանաս դրամաշնորհ քո համայնքային ծրագիրն իրականացնելու համար՝ աշխատելով փորձառու մասնագետների և տարբեր դերակատարների հետ,

⭐ իսկ ճամփորդության ավարտին կդառնաս «ԿԱԶԱ» հիմնադրամի շրջանավարտների ցանցի անդամ, կստանաս հավաստագիր և այլ ծրագրերի մասնակցելու նոր հնարավորություններ։

Հետաքրքրե՞ց, կարող ես դիմել, եթե՝

✅14 - 25 տարեկան ես,

✅ ունես 2 ընկեր, որոնց հետ պատրաստ ես 3 հոգանոց թիմ ձևավորել,

✅պատրաստ ես ակտիվորեն մասնակցել ամբողջ 8-ամսյա փորձառությանը,

✅պատասխանատու ես, ստեղծարար, իսկ խնդիրների լուծմանն էլ մոտենում ես նորարար ձևով։

Դե ի՜նչ, ծանոթացիր ծրագրի մանրամասներին այստեղ`
🔗https://inovarium-8-0-09b159s.gamma.site/

և ուղարկիր հայտը մինչև
📌հոկտեմբերի 4-ը ժամը 23:59։
🔗https://forms.gle/VugswBn29vDCv6JL6

Հաջողություն 😉
___________
Ծրագիրն իրականացվում է «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից՝ Brot für die Welt կազմակերպության աջակցությամբ:

Ի՞ նչ նմանություններ և տարբերություններ ունեն ԱԺ և ՏԻՄ ընտրությունները:Այս կարճ ուղեցույցը կօգնի ձեզ ավելի արագ ծանոթանա...
10/09/2026

Ի՞ նչ նմանություններ և տարբերություններ ունեն ԱԺ և ՏԻՄ ընտրությունները:

Այս կարճ ուղեցույցը կօգնի ձեզ ավելի արագ ծանոթանալ հիմնական առանձնահատկություններին։
___________________
«CIVIS+ Հայաստան․ Քաղաքացիական և ընտրական մասնակցության խթանում» ծրագիրն իրականացվում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ։

📣 «Ստեղծարան․ Որոշում եմ քվեարկել»Եթե դու 16–25 տարեկան ես, հետաքրքրված ես սոցիալական արվեստով, դիզայնով, մեդիայով կամ ք...
07/09/2026

📣 «Ստեղծարան․ Որոշում եմ քվեարկել»

Եթե դու 16–25 տարեկան ես, հետաքրքրված ես սոցիալական արվեստով, դիզայնով, մեդիայով կամ քաղաքացիական թեմաներով, միացի՛ր մեզ։

«Ստեղծարան․ Որոշում եմ քվեարկել»-ը մեկօրյա ինկուբացիոն միջոցառում է, որն իրականացվում է «Որոշում եմ քվեարկել․ Երիտասարդ ընտրողների հզորացում՝ խաղայնացված քաղաքացիական կրթության միջոցով» ծրագրի շրջանակներում։

Ստեղծարանի ընթացքում թիմերով կստեղծենք երիտասարդների համար նախատեսված իրազեկման նյութեր՝ կոմիքսներ, պաստառներ, վիզուալ պատմություններ, կարճ տեսանյութեր և շատ ավելին։ Այդ օրը՝

✨ Քեզ կաջակցեն ոլորտի մասնագետներ,
💡 Կզարգացնես քո գաղափարը,
🎨 Կստեղծես իրական նյութ, որը կարող է հասնել այլ երիտասարդների:

📅 Սեպտեմբերի 20
⏰ 10:00–18:00
📍 Երևան
📝 Գրանցում՝ https://forms.gle/6rUvqyRuVSoXmDut8
⏳ Դիմելու վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 13-ը ներառյալ։

Մասնակցությունն անվճար է։

Ծրագրի բոլոր մանրամասները կգտնես այստեղ՝
https://shorturl.at/1sLgu

Ստեղծի՛ր, արտահայտվի՛ր, իրազեկի՛ր։ 🚀
--------------------------------
Ծրագիրն իրականացվում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից՝ New Democracy Fund (NDF)-ի աջակցությամբ:

Address

Lusinyants 23
Yerevan
0082

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00

Telephone

010 58 40 32

Alerts

Be the first to know and let us send you an email when KASA Swiss Humanitarian Foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to KASA Swiss Humanitarian Foundation:

Shortcuts

Share