"For Armenia" is a charitable, non-governmental organisation the aim of which to provide humanitarian aid to people in need, as well as assist in Armenia's development. Մարդու իրավունքների պաշտպանություն
Այս ոլորտում վերջին ծրագիրը (2011թ.հուլիս) կապված է Արագածոտնի մարզկենտրոն`Աշտարակ Թումանյան փ.37 տան բնակչուհի Սիրանուշ Զաքարյանի իրավունքների պաշտպանությանը:
Տիկին Սիրանուշը լինելով փարոսա
ռու /սոցիալապես անապահով խավ/, չէր կարողանում օգտվել օրենքով իրեն հասանելիք անվճար բժշկական օգնությունից`պետ.պատվերից: Շնորհիվ մեր կազմակերպության անաչառ միջամտության, պարզաբանումներ անցկացվեցին Արագածոտնի մարզի առողջապահության վարչության, Աշտարակ ք. հիվանդանոցի, Առողջապահության նախարարության հետ: Տիկին Սիրանուշը ոչ միայն տեղեկացավ իր իրավունքներին, այլև կարողացավ պաշտպանել իր իրավունքները և անվճար վիրահատվել: Մեր կազմակերպության շնորհիվ խնդրի վերջնական լուծմանը միջամտեց նաև Արագածոտնի մարզպետը:
Իրավունքների պաշտպանության ծրագիր է իրականացվել ՀՊԱՀ ուսանողների շրջանակներում: Ծրագրի նպատակն էր պաշտպանել չծխողների իրավունքները : Արդյունքում ուսանողները դադարեցին լսարաններում ծխել: Աշխատանքներ են տարվել փողոցներում բարձր երաժշտություն հնչեցնելու դեմ: Հասել ենք հաջողության համագործակցելով քաղաքապետարանի աշխատակիցների հետ:
Մասնակցել ենք Թռչկանի ջրվեժի պաշտպանության համար կազմակերպած Քաղաքացիական նախաձեռնություններին`բողոքի ցույցեր, այցելություն Թռչկան և նմանատիպ այլ ծրագրեր:
Հաշմանդամների իրավունքները պաշտպանելու համար մեր կազմակերպությունը Հանրային խորհուրդ առաջադրել է մեր թեկնածուին` Հկ-ի անդամ տեսողության խնդիր ունեցող /առաջին կարգի հաշմանդամ/`Դ.Հարությունյանին:
Սոցիալական և առողջապահական ոլորտներ
Մեր կազմակերպությունն իր գործունեությունն սկսել է Գյումրու Ֆ.Նանսենի անվան մանկատնից: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ մանկատանն անհրաժեշտ են համակարգիչներ և ինտերնետ կապ` երեխաներին արտաքին աշխարի հետ կապելու և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելուհամար:
Մեր կազմակերպությունն ապահովեց մանկատանը համակրգիչներով, ինտերնետ կապով, տպիչով, scanner-ով, տեսաֆիլմերով : Խրախուսական և գումարային պարգևատրումներ դասատուներին: Մանկատան սաների համար կազմակերպվել են էքսկուրսիաներ գեղատեսիլ վայրեր (Վահրամաբերդ, Չիչխանի ձոր): Լեհաստանի դեսպանատան հետ համգործակցության արդյունքում ` մանկատան սաները մասնակցել են Երևանում Նռան փառատոնին, բեմադրելով ներկայացում`ընդ որում անգլերեն լեզվով:
Որպեսզի անգլերեն լեզվի իմացությունն էլ ավելի խորանար մանկատան սաների մոտ, ԱՄՆ-ից հրավիրել էինք անգլերեն լեզվի մասնագետ` հոգալով նրա ծախսերը: Մանկատան սաներին տրամադրվել է հագուստ:
Միջնորդել ենք հովանավորել մի ծրագիր, որի արդյունքում մանկատան մեկ տասնյակ սաներ մեկնեցին Լեհաստան `միջազգային ճամբար: Ծրագրի նպատակն էր ծանոթանալ տարբեր երկրների մշակույթներին:
Մեր կազմկերպությունը ծրագրեր է իրականցրել Երևանի Մանկական
վերականգնողական կենտրոնի հաշմանդամ երեխաների համար, տարել ենք բացատրական աշխատանք ծնողների հետ `հաշմանդամ երեխաներին
հասարակությանն ինտեգրելու ուղղությամբ:
Հաշմանդամ երխաների համար կազմակեպել ենք բազմաթիվ էքսկուրսիաներ:Հոգացել ենք մի քանի երեխաների բուժման ծախսերը: Օգնել նրանցից մի քանիսին արտ երկրում բուժում ստանալու:
Հաշմանդամներից մեկի համար գնել մարզասարք`ոտքի մկաները թուլացնելու համար: Կարիքավորներին տրմադրել հագուստ , կոշիկ, գրենական պիտույքներ:
Ծրագրեր ենք իրկանացրել նաև Տեսողության խնդիրներ ունեցող հաշմանդամների հետ: Նրանցից շատերին տրամադրել համակարգիչ, տպիչ սարք ձայնագրիչ:Ստեփանակերտի համար Ձեռք ենք բերել տաքացնող սեղանիկներ նորածինների համար:
Կրթական ոլորտ
ՀԿ-ի անդամ Վ.Մատիկյանը զեկույցով հանդես է եկել Երևանի Ճարտարապետական Համալսարանում անցկացվելիք ԱՊՀ երկրներից ժամանած ուսանողների մասնակցությամբ սեմինարում: Զեկույցի թեման էր : ՀԿ-ի մեկ այլ անդամ Ա.Բատիկյանի կողմից անցկացվել են վարպետության
դասեր`ջութակից: Անգլերեն լեզվի իմացությունը խորացնելու համար մանկատան սաների համար գնել ենք անգլերեն-հայերեն լեզվով բառարան:
Մշակութային ոլորտ
Երկրաշարժի քսան ամյակին նվիրված՝ կինոթատրոնում կազմակերպել ենք փաստավավերագրական ֆիլմի ցուցադրումը` նկարհանված 1988թ. BBC-ի կողմից:
Մեր ներկայությամբ զորավիգ ենք կանգնել Սաքսաֆոնահարների համահայկական մրցույթում ելույթ ունեցող առջին կարգի հաշմանդամ/տեսողություն/Մանվելին, ով արժանացավ առաջին մրցանակի:
մանկատան սաների և փախստականների երեխաների համարգնել ենք Հ.Պարոնյանի անվան թատրոնի ներկայացման տոմսեր :
Համագործակցություն այլ կազմակերպությունների հետ
հկ –ն համգործակցել է Կարմիր Խաչի Երևանյան գրասենյակի հետ: անգլիական կազմակերպության հետ, ԲՀԿ, ՀԿ-ի հետ, CD&SS/Համայնքային զարգացման և սոցիալական աջակցություն կենտրոնի հետ, IRD միջազգային կազմակերպության հետ` Ամերիկյան դեպարտամենտի կողմից տրամադրվելիք մարդասիրական օգնությունը բաշխելով սոցիլապաս անապահով ընտանիքներին հանրապետության ողջ տարածքով:
Էչ-Էս-Բի-Սի Հայստանյան մասնաճյուղի հետ՝ տրամադրվելիք մարդասիրական օգնությունը բաշխելով սոցիալապես անապահով ընտանիքներին հանրապետության ողջ տարածքում: