01/07/2026
Մեծարգո՛ պարոն Ա.Մուրադյան,
Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի և մեր ողջ մասնագիտական համայնքի անունից սրտանց շնորհավորում ենք Ձեզ՝ ռեկտորի բարձր և պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Այս ընտրությունը Ձեր անցած ճանապարհի, արդյունավետ կառավարման և բուհի զարգացման գործում ունեցած անուրանալի ավանդի հերթական ու ամենախոսուն վկայությունն է։ Գործընկերների և ակադեմիական համայնքի կողմից Ձեզ կրկին վստահված քվեն փաստում է, որ Ձեր որդեգրած տեսլականն ու իրականացրած բարեփոխումները ոչ միայն արդարացված են, այլև կենսական՝ բուհի կայուն առաջընթացի համար:
Ձեր բազմամյա վաստակը, կրթական ու գիտական ոլորտում ունեցած մեծ փորձառությունը լավագույն երաշխիքն են, որ Ձեր ղեկավարմամբ բուհը կթևակոխի նորարարությունների և միջազգային չափանիշների արմատավորման էլ ավելի հաջողակ փուլ: Մենք լիահույս ենք, որ Ձեր առաջնորդությամբ կրթօջախը կշարունակի պատրաստել բարձրակարգ մասնագետներ, ովքեր իրենց ուրույն տեղը կզբաղեցնեն նաև հայրենական ստոմատոլոգիայի ոլորտում:
Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիան մեծապես արժևորում է տարիների ընթացքում Ձեզ հետ ձևավորված գործընկերային ամուր հիմքերը: Այսօր, առավել քան երբևէ, վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու և էլ ավելի ընդլայնելու մեր սերտ համագործակցությունը: Վստահ ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք կյանքի կոչել նոր ու հավակնոտ գիտակրթական ծրագրեր, որոնք կնպաստեն ապագա ստոմատոլոգների պատրաստման որակի շարունակական բարձրացմանը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Ձեզ պաշտոնավարման նոր շրջանի մեկնարկի կապակցությամբ՝ մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ, անսպառ էներգիա և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում՝ ի բարօրություն մեր երկրի կրթական ու առողջապահական համակարգի:
Հարգանքով՝
Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիա