Protection of Rights without Borders

Protection of Rights without Borders PRWB is a non-profit organization of human rights and legal professionals founded in Yerevan which aims to protect human rights in Armenia.

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականին: Կազմակերպության առաքելությունն է բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետությունը,
իրավունքի գերակայության և լավ կառավարման սկզբունքների ամրապնդումը:

Կազմակերպությունը մասնագիտացված է մարդու իրավունքների, դատաիրավական, լավ կառավարման, ինչպես նաև անվ

տանգության ոլորտի բարեփոխումների իրականացման ծրագրերում, օժտված է մարդու իրավունքների մշտադիտարկման, փաստագրման, ոլորտային գնահատումների,
հետազոտությունների իրականացման, ինչպես նաև մարդու իրավունքների պրակտիկ պաշտպանության և ուսուցման կարողություններով ու փորձով:

“The Protection of Rights without Borders” Non-Governmental Organization was founded in 2009. The mission of the NGO is to raise the efficiency of human rights protection in the Republic of Armenia, as well as strengthen the principals of rule of law and good governance. The NGO is specialized in the implementation of the projects directed to human rights, judiciary, good governance, as well as security reforms. The NGO is equipped with the relevant teaching experience and capacity to carry out monitoring, sectoral evaluations, examination, documentation of human rights, practical protection of human right.

🚨 2026թ․ հուլիսի 6-ին տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությո...
09/07/2026

🚨 2026թ․ հուլիսի 6-ին տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու մեղադրանքով։ Հաջորդ օրը՝ հուլիսի 7-ի երեկոյան, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկու ամսով կալանքը։

⚖️ Միանշանակ է, որ ցանկացած անձի վարքագիծ, որը կարող է պարունակել ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, պետք է դառնա քննության առարկա օրենսդրությամբ սահմանված իրավական մեխանիզմների շրջանակներում՝ ապահովելով վարույթում ներգրավված բոլոր անձանց իրավունքները, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը և անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքը։ Օրենսդրական պահանջ է նաև արդարադատության և իրավապահ մարմինների նկատմամբ քաղաքական ազդեցության բացառումը, օրինականության և անաչառության ապահովումը։

🏛️ Իրավապահ մարմինների գործողությունները պետք է լինեն իրավաչափ, ենթադրյալ հանցագործությունների քննության շրջանակներում ողջամիտ անհրաժեշտությամբ պայմանավորված և համաչափ՝ միաժամանակ երաշխավորելով անկախության և քաղաքական ազդեցություններից զերծ լինելու բարձր չափանիշներ և հանրային ընկալում։

❗ Այս առնչությամբ, անընդունելի և դատապարտելի ենք գնահատում Գագիկ Ծառուկյանի տուն մուտք գործելիս ՀՀ ազգային անվտանգության ծառայության դիմակավորված և զինված ծառայողների կողմից նրա նկատմամբ անհարկի անհամաչափ ուժի գործադրումը և գետնին տապալելը այն դեպքում, երբ նրա կողմից որևէ դիմադրություն չէր ցուցաբերվում։
___________________

📢 Պահանջում ենք․

🏛️ Հանրային իշխանության ներկայացուցիչներից՝ զերծ մնալ դատական իշխանության և իրավապահ համակարգի մարմինների վրա ոչ իրավաչափ ազդեցություն ունենալուց,

⚖️ Քննչական կոմիտեի նախագահ Ա․ Պողոսյանից և Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից՝ երաշխավորել, որ քրեական վարույթով իրականացվի անկախ և արդյունավետ քննություն՝ առաջնորդվելով բացառապես Սահմանադրության, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և օրենքների պահանջներով՝ երաշխավորելով անկախության և քաղաքական ազդեցություններից զերծ լինելու բարձր չափանիշներ, լիարժեքորեն ապահովել նախաձեռնված վարույթում ներգրավված անձանց իրավունքները, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը, պաշտպանության իրավունքը, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքը։

📹 Քննչական կոմիտեից՝ երաշխավորել, որ ենթադրյալ հանցագործությունների քննության ընթացքի մասին հանրությանը մատուցվող տեղեկությունները, այդ թվում՝ տեսանյութերը, չխախտեն վարույթում ներգրավված անձանց իրավունքները՝ այդ թվում՝ անմեղության կանխավարկածը, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքը։

🔍 Քննչական կոմիտեից և դատախազությունից՝ քրեական վարույթ նախաձեռնել և արդյունավետ քննություն իրականացնել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անհարկի ու անհամաչափ ուժ գործադրելու գործողության շուրջ և պատասխանատվության ենթարկել դրանում ներգրավված Ազգային անվտանգության ծառայության ծառայողներին։

🛡️ Ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից՝ իրականացնել իրենց գործառույթները՝ հիմք ընդունելով Սահմանադրության, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և օրենքների պահանջները՝ բացառելով ոչ իրավաչափ, անհամաչափ և անհարկի ուժի գործադրումը և անձանց իրավունքների խախտումը։

🖇️Հայտարարության ամբողջական տեքստն ու այն ստորագրած կազմակերպությունների ցանկի հղումը՝ մեկնաբանությունում

🇦🇲 ՀՀ-ից որոշ ժամանակով բացակայող կամ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները բացառապես քաղաքացիության ուժով ունեն բոլոր քաղա...
09/07/2026

🇦🇲 ՀՀ-ից որոշ ժամանակով բացակայող կամ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները բացառապես քաղաքացիության ուժով ունեն բոլոր քաղաքացիների իրավունքները, այդ թվում՝ ընտրելու իրավունք, և կրում են ՀՀ քաղաքացիների պարտականությունները, որոնցից արտերկրում բնակվելու ուժով չեն ազատվում, օրինակ՝ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու։

⚖️ Նախագծի ընդունման այն հիմնավորումը, որ արտերկրում բնակվող քաղաքացիների ընտրությունը կարող է էական ազդեցություն ունենալ ՀՀ ներքին կյանքում, այդ թվում՝ ուղղորդված, մտացածին է և ոչ ապացուցահեն։ Հետևաբար, անհրաժեշտ է առաջնորդվել ազդեցության գնահատման իրատեսական հեռանկարներով, այլ «ոչ արտերկրից ընտրողների հիպոթետիկ ներխուժման շուրջ հանրային վախով»։

📌 Ավելին, ընտրական օրենսդրության բարեփոխումների արդյունավետ իրականացումը պահանջում է հետընտրական շրջանում խնդիրների հավաքագրում և գնահատում, շահագրգիռ կողմերի ու լայն հանրային քննարկումների իրականացում ու հիմնավորված օրենսդրական կարգավորումների ընդունում։

🔎 Կրկնենք, ընտրական իրավունքին վերաբերող օրենքի նախագիծը թեև ուներ հանրային բարձր կարևորություն և ՀՀ քաղաքացու իրավունքների վրա մեծ ազդեցություն, չի քննարկվել ո՛չ ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և մասնագետների, ո՛չ հասարակության առավել լայն խմբերի հետ: Նախագիծը հապշտապ առանց որևէ պատշաճ հիմնավորման և ազդեցության գնահատման ընդգրկվել է լիազորությունները ավարտող ՀՀ ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում՝ որպես արտահերթ քննարկման ենթակա օրենսդրական նախագիծ, ինչը խաթարում է ժողովրդավարական կառավարման սկզբունքները։

🖇️Հայտարարության ամբողջական տեքստն ու այն ստորագրած կազմակերպությունների ցանկի հղումը՝ մեկնաբանությունում

📌 Կարծում ենք, որ հանրային մասնակցության հարթակների անվտանգության ապահովումը չպետք է հանգեցնի մասնակցության հնարավորությ...
07/07/2026

📌 Կարծում ենք, որ հանրային մասնակցության հարթակների անվտանգության ապահովումը չպետք է հանգեցնի մասնակցության հնարավորությունների սահմանափակման։ Հանրային քննարկումների գործընթացը պետք է մնա բաց և հասանելի բոլոր շահագրգիռ անձանց համար՝ անկախ նրանց թվային նույնականացման հնարավորություններից։

🤝 Այս համատեքստում կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերանայել ընդունված մոտեցումը և ապահովել e-draft հարթակ մուտք գործելու այլընտրանքային հնարավորություններ, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով գրանցման տարբերակի պահպանումը՝ միաժամանակ պահպանելով «Ես եմ» ազգային նույնականացման հարթակը որպես կամընտրական և անվտանգ նույնականացման գործիք։

📊 Միևնույն ժամանակ, կարևոր ենք համարում գնահատել փոփոխության գործնական ազդեցությունը հանրային քննարկումների մասնակցության վրա, մասնավորապես՝ հետևելով, թե արդյոք այն չի հանգեցնում մասնակցության նվազման կամ անհամաչափ ազդեցություն չի ունենում խոցելի խմբերի, մարզային համայնքների և ոչ ֆորմալ նախաձեռնությունների ներկայացուցիչների վրա։

💡 Թվայնացումը պետք է ոչ թե սահմանափակի քաղաքացիների մասնակցությունը, այլ նպաստի հանրային կառավարման գործընթացների ավելի բաց, ներառական և արդյունավետ կազմակերպմանը։

🖇️Հայտարարության ամբողջական տեքստն ու այն ստորագրած կազմակերպությունների ցանկի հղումը՝ մեկնաբանությունում

07/07/2026

🗳️Ընտրական օրենսգրքում նոր փոփոխությունները սահմանադրական իրավունքի լուրջ սահմանափակում են․ ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի հարցազրույցը VT Hayastan News—ին

📺Ամբողջական հարցազրույցի հղումը՝ մեկնաբանությունում

📣ՆՈՐ ԶԵԿՈՒՅՑ⚖️«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ներկայացնում է «Փաստաբանական ծառայությունների մատչելիո...
06/07/2026

📣ՆՈՐ ԶԵԿՈՒՅՑ

⚖️«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ներկայացնում է «Փաստաբանական ծառայությունների մատչելիության և արդարադատության հասանելիության գնահատումը հարկային բեռի ավելացման համատեքստում» հետազոտությունը։

ℹ️Զեկույցում վերլուծել ենք, թե ինչպես են փաստաբանական ծառայությունների հարկման փոփոխությունները, պետական տուրքերի աճը, անվճար իրավաբանական օգնության սահմանափակումները և Հանրային պաշտպանի գրասենյակի ռեսուրսների կրճատումն ազդել քաղաքացիների՝ իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունների վրա։

🤝Հետազոտությունն իրականացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից՝ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսական աջակցությամբ։

🖇️Զեկույցի հղումը՝ մեկնաբանությունում։

🎉Ուրախ ենք տեղեկացնել, որ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարություն...
06/07/2026

🎉Ուրախ ենք տեղեկացնել, որ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ։

📝Դատավորների Ընդհանուր ժողովը, որը տեղի է ունեցել հուլիսի 3-ին, օրակարգում ուներ Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի 3 ոչ դատավոր անդամների ընտրության հարցը։ Մրցույթին մասնակցում էին 7 թեկնածուներ՝ ներկայացնելով տարբեր հասարակական կազմակերպություններ։

🔷Շնորհավորում ենք Հասմիկ Հարությունյանին և մաղթում արդյունավետ ու սկզբունքային աշխատանք՝ նպաստելու դատական համակարգում էթիկայի, հաշվետվողականության և հանրային վստահության ամրապնդմանը։

🔎Հնդիկ  աշխատողների իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ Տեսչական մարմինը  ստուգում է նախաձեռնել 📌Ինչպես տեղեկաց...
03/07/2026

🔎Հնդիկ աշխատողների իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ Տեսչական մարմինը ստուգում է նախաձեռնել

📌Ինչպես տեղեկացրել էինք, «Գրանդ Տեքստիլ» արտադրամասում հնդիկ աշխատողների իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ ԻՊԱՍ-ը դիմել էր իրավապահ մարմիններին և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ պահանջելով ստուգել արտադրամասում աշխատանքային պայմանները և գնահատել հրապարակային տեղեկություններում ներկայացված հնարավոր խախտումները։

📝Տեսչական մարմնից ստացված պատասխանի համաձայն՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված «Մշակող արդյունաբերության ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ վերահսկողության» և «Աշխատանքյին իրավունքի բնագավառում վերահսկողության» ստուգաթերթերով նախատեսված հարցերի շրջանակներում իրականացվում է ռիսկի վրա հիմնված թեմատիկ ստուգում։

⚖️Մենք շարունակելու ենք հետևել վարույթի ընթացքին և պահանջել, որ աշխատանքային իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ բոլոր հանգամանքները լիարժեք քննության առնվեն և այս գործով ապահովվի պատշաճ իրավական արձագանք։

Լուսանկարը՝ epress.am

🎉 17 տարի՝ հանուն իրավունքների պաշտպանության, արդարադատության և ժողովրդավարության📅 Այսօր՝ հուլիսի 2-ին, «Իրավունքների պա...
02/07/2026

🎉 17 տարի՝ հանուն իրավունքների պաշտպանության, արդարադատության և ժողովրդավարության

📅 Այսօր՝ հուլիսի 2-ին, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն նշում է իր հիմնադրման 17-րդ տարեդարձը։

⚖️ 2009 թ․ ի վեր մեր գործունեության նպատակն է նպաստել Հայաստանում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը, իրավունքի գերակայության և լավ կառավարման ամրապնդմանը։

📌 Այս տարիների ընթացքում մենք․

📄 փաստագրել ենք մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ,

🔍 իրականացրել ենք մշտադիտարկումներ, հետազոտություններ և քաղաքականությունների գնահատումներ,

🗣️ ջատագովել ենք համակարգային բարեփոխումներ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում,

🤝 տրամադրել ենք անվճար իրավաբանական աջակցություն մարդու իրավունքների խախտումների ենթարկված անձանց,

⚖️ վարել ենք ռազմավարական դատավարություններ, որոնք նպաստել են Հայաստանի առնչությամբ նախադեպային վճիռների կայացման,

🎓 աջակցել ենք մարդու իրավունքների կրթության ու հարյուրավոր մասնագետների կարողությունների զարգացմանը:

🙏 Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին, շահառուներին ու աջակիցներին համագործակցության ու վստահության համար։

💙 Մենք շարունակում ենք մեր գործնեությունը՝ ստեղծելու հասարակություն, որտեղ մարդը պաշտպանված է։

📌2026թ. հունիսի 12-ին ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ շրջանառության մեջ են դրել ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադր...
30/06/2026

📌2026թ. հունիսի 12-ին ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ շրջանառության մեջ են դրել ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը[1], որով նախատեսվում է սահմանել, որ համապետական ընտրություններին և հանրաքվեներին ընտրելու իրավունք կունենան քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 365 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 183 և ավելի օր գտնվող քաղաքացիները, բացառությամբ միայն այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով:

📍Նախագիծը որևէ հանրային քննարկման չի ենթարկվել, և արդեն ընդգրկվել է 2026թ. հուլիսի 2-ին ՀՀ ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում՝ որպես անհետաձգելի նախագիծ՝ քննարկելու ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ընթերցումներով:

❗️Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս և փորձագետներս, խստորեն դատապարտում ենք ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին առաջարկվող նախագիծը՝ որպես հակասահմանադրական և ընդհանուր և հավասար ընտրական իրավունքի անօրինական ու անհամաչափ սահմանափակում, ինչը վտանգում է ժողովրդավարական սկզբունքները և խախտում ՀՀ քաղաքացիների քաղաքական իրավունքները։

🔗Հայտարարության տեքստն ու այն ստորագրած կազմակերպությունների ցանկի հղումը՝ մեկնաբանությունում

⚖️ Աննա Մելիքյանը մասնակցել է խոշտանգումների կանխարգելման և զոհերի աջակցության հարցերով քննարկմանը📍 «Իրավունքների պաշտպա...
30/06/2026

⚖️ Աննա Մելիքյանը մասնակցել է խոշտանգումների կանխարգելման և զոհերի աջակցության հարցերով քննարկմանը

📍 «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, իրավական փորձագետ Աննա Մելիքյանը հունիսի 26-ին մասնակցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի, կողմից կազմակերպված Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված քննարկմանը։

🗣️ Քննարկման ընթացքում Աննա Մելիքյանը բարձրաձայնել է 2024 թ․ ապրիլին Սամվել Վարդանյանի նկատմամբ ենթադրյալ խոշտանգման փաստով ԻՊԱՍ հաղորդման հիման վրա հարուցված քրեական վարույթի արդյունավետ և ժամանակին քննության կարևորությունը՝ ընդգծելով, որ նման գործերով անաչառ ու անկախ քննությունն առանցքային նշանակություն ունի խոշտանգումների անպատժելիության հաղթահարման համար։

🏛️ Ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչը հայտնել է, որ վարույթի շրջանակում մինչ օրս որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել, իսկ գործով նշանակվել է դատական փորձաքննություն։

🤝 Աննա Մելիքյանը նաև ուշադրություն է հրավիրել խոշտանգումների զոհերի համար անվճար իրավաբանական օգնության հասանելիության խնդրի վրա՝ ընդգծելով, որ պետությունը պետք է ապահովի ինստիտուցիոնալ մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան զոհերին ստանալ որակյալ իրավական աջակցություն և արդյունավետորեն պաշտպանել իրենց իրավունքները։

📸 Լուսանկարները՝ ՄԻՊ աշխատակազմի

Address

11 King Pap Street
Yerevan
0002

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+37410505303

Alerts

Be the first to know and let us send you an email when Protection of Rights without Borders posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Protection of Rights without Borders:

Shortcuts

Share