29/08/2025
2025 թվականի մայիսին մեզ է դիմել մի քաղաքացի, որը զոհվածի կին է, 13 տարի ապրել է Արցախի Հանրապետությունում՝ Հադրութում, իսկ 2020 թվականի իրադարձություններից հետո Հադրութից տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն և ներկա պահին էլ ապրում է Երևանում։
2023 թվականի մայիսի 12-ին Արցախի Հանրապետության կառավարության կողմից մշակված «Պատերազմական գործողությունների հետևանքով զոհված /մահացած/ կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների համար Հայաստանի Հանրապետությունում բնակելի անշարժ գույք կամ բնակելի շենքից անշարժ գույք գնելու իրավունք ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկերի տրամադրման» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Բանկերից մեկի հետ կնքել է հիփոթեքային վարկային պայմանագիր՝ 12,75 տոկոս տարեկան անվանական տոկոսադրույքով։ Նշեմ, որ հիշյալ ծրագրի շրջանակներում, նույն բանկի հետ պայմանագիր են կնքել Արցախի Հանրապետությունում հաշվառում ունեցող նաև շուրջ 80 քաղաքացիներ։
Սակայն 2025 թվականի մարտ ամսից իրենց է զանգահարել Բանկը և հայտնել վարկի մարման պարտավորության մասին։
Այդ կապակցությամբ 19․06․2025թ․ դիմել ենք համապատասխան պատկան մարմնին և ստացել դրական արձագանք, որի հիման վրա 2025 թվականի օգոստոսի 28-ի թիվ 1222-Ա որոշմամբ հաստատվել է, որ նշված անձանց տրամադրված հիփոթեքային վարկերի ամսական մարումները իրականացվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Կից ներկայացվում է տեքստում հիշատակված գրությունները։