03/09/2026
Սիրելի՛ ընկերներ
Եվս մեկ ամառ դարձավ պատմություն։ Օգոստոսի 31-ին ավարտվեց 2026 թվականի մեր ներառական ճամբարը, որը լի էր հիշարժան ու թանկ պահերով, նոր ընկերություններով ու ծանոթություններով, խենթություններով, ծիծաղով և անսահման սիրով։ ❤️
Ներառական ճամբարը տարեցտարի դառնում է ավելի սիրելի ու սպասված, որովհետև մեծանում է մեր՝ միասին լինելու, միմյանց հետ ժամանակ անցկացնելու, ստեղծագործելու, միմյանց օգնելու և աջակցելու ցանկությունը։
Հատուկ շնորհակալություն Երևանի քաղաքապետարանին, մեր բարերարներին, աջակիցներին, մեր սիրելի կամավորներին և, իհարկե, մեր հրաշալի ճամբարականներին։ Ձեր սերն ու նվիրումն անկեղծ են և գնահատելի:
Մեր ճանապարհները նորից կհատվեն։ Մինչ հանդիպում, սիրելի՛ ընկերներ։🌈❤️