Armenian Chinese Partnership Center

Armenian Chinese Partnership Center ACPC is Armenia based NGO aiming to promote and develop business collaboration, education & science a

🇨🇳 ՉԺՀ համալսարանների մագիստրատուրայում և ասպիրանտուրայում (Ph.D.) ուսանել ցանկացողները կարող են դիմել կրթաթոշակ ստանալո...
23/09/2026

🇨🇳 ՉԺՀ համալսարանների մագիստրատուրայում և ասպիրանտուրայում (Ph.D.) ուսանել ցանկացողները կարող են դիմել կրթաթոշակ ստանալու և Չինաստանի բուհերում կրթությունը շարունակելու համար։
📌Դիմորդները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին.
✅ Չիներեն լեզվի իմացություն(HSK 4 մակարդակ)
✅Մագիստրատուրայի ծրագրին կարող են դիմել մինչև 35 տարեկան (2027թ․ փետրվարի 1-ի դրությամբ) անձինք, որոնք ունեն բակալավրի կամ մագիստրոսի աստիճան։
✅Ասպիրանտուրայի ծրագրին կարող են դիմել մինչև 40 տարեկան (2027թ․ փետրվարի 1-ի դրությամբ) անձինք, որոնք ունեն մագիստրոսի աստիճան։
📌Դիմելու վերջնաժամկետը`31.01.2027թ
📌 Դիմելու կարգի և այլ մանրամասների համար գրել էլեկտրոնային փոստով կցելով կարճ CV [email protected] , "subject" դաշտում նշելով "Edu in China" կամ զանգահարել ☎️+37441024330 հեռախոսահամարով։

🇨🇳🇦🇲Շանհայում ավարտվեց 2026 Մանկական արվեստի միջազգային 11-րդ ցուցահանդեսը,որին Հայաստանից մասնակցում էին  "ՀՆԱՐ"արվեստի...
22/09/2026

🇨🇳🇦🇲Շանհայում ավարտվեց 2026 Մանկական արվեստի միջազգային 11-րդ ցուցահանդեսը,որին Հայաստանից մասնակցում էին "ՀՆԱՐ"արվեստի աշխատարանի և Քանաքեռավանի արվեստի դպրոցի սաները իրենց ստեղծագործություններով ։
✅Շնորհակալություն Նարեկ Հայրապետյանին և Սարգիս Հովհաննիսյանին աջակցության համար։
Sargis Hovhannisyan Քանաքեռավանի Արվեստի դպրոց
Հայրապետյան Նարեկ
ՀՆԱՐ Արվեստի աշխատարան

Շնորհավոր տոնդ Հայաստան 🇦🇲🇦🇲🇦🇲
21/09/2026

Շնորհավոր տոնդ Հայաստան 🇦🇲🇦🇲🇦🇲

19/09/2026
28/08/2026

🇦🇲🇨🇳 Անդամակցեք "Հայ Չինական գործընկերության կենտրոնին" և օգտվեք անդամների համար ընձեռված բացառիկ արտոնություններից։📌
✅Առաջարկը գործում է իրավաբանական և ֆիզիկական անձանց համար։

https://news.am/hy/news/1057671
26/08/2026

https://news.am/hy/news/1057671

«Հայ-չինական գործընկերության կենտրոն» հասարակական կազմակերպությունն իր էջում պարզաբանում է ներկայացրել ՀՀ...

Ճեճիան թանգարան.🇨🇳✅Լյանչժուի հնագույն քաղաքակրթությունը  առաջին անգամ ներկայացված է Երևանում։✅Բացառիկ հնարավորություն ծա...
23/08/2026

Ճեճիան թանգարան.🇨🇳
✅Լյանչժուի հնագույն քաղաքակրթությունը առաջին անգամ ներկայացված է Երևանում։
✅Բացառիկ հնարավորություն ծանոթանալու չինական պատմությանն ու մշակույթին։
✅Իսկ վիրտուալ իրականության իմերսիվ ցուցադրության օգնությամբ կհայտնվեք Լյանչժու քաղաքում և կունենաք անմոռանալի հիշողություններ։
✅Շտապեք❗Ցուցադրության ավարտին մնացել է մեկ շաբաթ(մինչև օգոստոսի 31-ը):
📌Հասցեն` Երևան, Աբովյան փող. 16,(Հայաստանի նկարիչների միությունում)
Տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց կամ տեղում։
🔻https://ticketsystem.am/events/details/10661/lyanchzhvoui-darashrjan-tsisakan-kargi-ashkharhy
🔻https://www.tomsarkgh.am/
🔻https://ticketon.am/

Օգոստոսի 18-ին Շանհայի գիտության և տեխնոլոգիաների թանգարանը դիմավորեց իր 100 միլիոներորդ այցելուին։ Գիտության թանգարանի ...
22/08/2026

Օգոստոսի 18-ին Շանհայի գիտության և տեխնոլոգիաների թանգարանը դիմավորեց իր 100 միլիոներորդ այցելուին։ Գիտության թանգարանի հսկայական համալիրի մաս կազմելով՝ այն շարունակում է ոգեշնչել բոլոր տարիքի այցելուներին ուսումնասիրելու գիտության աշխարհը։
Վերանորոգումից հետո թանգարանի ցուցանմուշների ավելի քան 80%-ը այժմ ինտերակտիվ են՝ հրավիրելով երիտասարդ այցելուներին սովորել և բացահայտել գիտական ​​​​երևույթների տրամաբանությունը, ազատություն տալով իրենց հետաքրքրությանը։

📌News.am լրատվականի ռեպորտաժից հետո, էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել "հերքումով", որը նույնությամբ կրկնում է ն...
22/08/2026

📌News.am լրատվականի ռեպորտաժից հետո, էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել "հերքումով", որը նույնությամբ կրկնում է նախկինում տրված գրավոր պատասխանը և մեկ անգամ ևս հաստատում, որ նախարարությունը միտումնավոր փորձում է խոչընդոտել Չինաստանի CIIE -9 րդ միջազգային ցուցահանդեսին մեր կազմակերպության մասնակցությանը։
✅ Ստորև կանդրադառնանք նախարարության "հիմնավորումներին" մեկ առ մեկ.🔻
1.Որպես խախտում ներկայացված է այն հանգամանքը ,որ հասարակական կազմակերպությունը իբրև թե 2025 թվականին ազգային տաղավարում իր արտադրանքից բացի ներկայացրել է այլ ընկերությունների արտադրանքը։
Հորդորում ենք,որ 2025 թ-ի նոյեմբերին "տեղում պարզված" փաստերը հրապարակվեն, միաժամանակ նշելով այն ընկերությունները և ապրանքանիշերը, որոնք ըստ նախարարության դիրքորոշման, ապօրինի են ներկայացված եղել մեր տաղավարում։
2.Ինչու այսպես կոչված "խախտումը" տեղում հայտնաբերելուց անմիջապես հետո չի կասեցվել մասնակցությունը և դրա մասին հիշել են 9 ամիս անց միայն։ Ով է խախտումը հայտնաբերած անձը,եթե ցուցահանդեսին ներկա գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչները ոչ մի խախտում տեղում չեն արձանագրել։
3.Ըստ նախարարության, ՀԿ-ի միասնական ստենդում ներկայացված ընկերությունները պետք մասնակցության հայտը իրենք ներկայացնեին և առանձին պայմանագրեր կնքեին։ Սակայն այդ դեպքում նրանք այլևս չէին կարող իրենց արտադրանքը ներկայացնել ՀԿ -ի միասնական ստենդի ներքո,որը հնարավորություն է տալիս ընկերություններին խուսափելով հավելյալ ծախսերից մասնակցել ցուցահանդեսին։
4.Ինչպես կարող էր նախարարությունը անտեղյակ լիներ ՀԿ-ի ստենդում ներկայացված ապրանքանիշերից, եթե հայտը տալուց հստակ նշվում է թե կազմակերպությունը ինչ ապրանքանիշեր է ներկայացնելու։ Եվ եթե դա չէր թույլատրվում,ապա ինպես է կնքվել մասնակցության պայմանագիրը։
5.Ինչ հիմնավորմամբ է նախարարությունը սահմանափակում հասարակական կազմակերպությանը / կամ միությանը/ասոցիացիային ներկայացնել իր հայաստանյան իրավաբանական անձ հանդիսացող գործընկերներին ցուցահանդեսներում, եթե դրա համար առկա են բոլոր իրավական հիմքերը իսկ նախարարությունը տեղյակ է եղել դրանց մասին։
6. ՀՀ-ում գործող ցանկացած այլ հասարակական կազմակերպություն նման, չունենալով սեփական արտադրանք և արտահանման փորձ, 2023,2024,2025 թվականներին ինչպես է թույլատրվել ՀԿ -ի մասնակցությունը այդ նույն ցուցահանդեսին։
7. 2025 թվականին ՀԿ-ն հայտ էր ներկայացրել CIIE 8-րդ ցուցահանդեսին ազգային տաղավարում մասնակցելու համար, միևնույն ժամանակ նույն ցուցահանդեսի շրջանակներում, չինական կազմակերպիչներից ստացել էր առաջարկ կազմակերպել կոմերցիոն տաղավար հայկական ընկերություններին ներգրավելու համար։ Միմյանցից բացարձակ տարբերվող այս գործընթացները նախարարության կողմից նույնականացնելու, թյուրըմբռնման և մեզ այդ պատրվակով ազգային տաղավարում մասնակցության զրկելուց խուսափելու նպատակով և նախարարության պահանջով ՀԿ-ն հրաժարվեց կազմակերպել կոմերցիոն տաղավար հայկական ընկերությունների համար, որի արդյունքում մի շարք արտադրողներ զրկվեցին կոմերցիոն տաղավարում մասնակցության հնարավորությունից։
Ամփոփելով նշենք, որ, առանց վերոհիշյալ հարցերի պարզաբանման նախարարության կողմից ներկայացված "հիմնավորումները" սոսկ խոչընդոտելու միտումը քողարկելու և գործելաոճը արդարացնելու փորձ է,
որը կազմակերպությունների մրցակցային հնարավորությունների սահմանափակումից բացի, նպաստում է կոռուպցիոն ռիսկերի առաջացմանը։
Հավելենք,որ մեր տեղեկություններով մի քանի կազմակերպությունների մասնակցության հայտերը ևս չեն հաստատվել նման կամայական և անհիմն մեկնաբանություններով։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Address

Yerevan
0056

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37441540050

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian Chinese Partnership Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Armenian Chinese Partnership Center:

Shortcuts

Share