06/02/2026
Armenian text below ⤵️
📌 With the support of UNHCR, HEKS/EPER Armenia successfully completed the first phase of the “Evidence-Based Assessment of Early Warning Systems and Community Resilience to Strengthen National Disaster Risk Management in Armenia” project, which aimed to enhance community preparedness, resilience, and response capacities in the face of both natural and man-made hazards.
📎 The project supported risk-informed, inclusive, and community-based development approaches, aligning with Armenia’s 2023–2030 Disaster Risk Management Strategy and the priorities of the Sendai Framework for Disaster Risk Reduction. It focused on improving early warning systems, strengthening coordination among key stakeholders, enhancing community-level capacities, and promoting climate adaptation and evidence-based risk assessment as foundations for more effective disaster risk management.
📎 As part of the project, volunteer rescue squads were established in the communities of Goris and Alaverdi, with each team composed of 21 community volunteers. These teams completed an intensive four-day training program designed to translate early warning and disaster risk reduction concepts into practical, community-level action.
📎 The training combined theoretical and hands-on components, covering first aid and fundamentals of disaster risk reduction, multi-hazard risk understanding, and the functioning of early warning systems, with a particular focus on the role of communities in preparedness and response. Participants explored how risks evolve, how early warnings are generated and communicated, and how timely, coordinated action can reduce impacts and save lives. The program also addressed roles and responsibilities during emergencies, coordination mechanisms with local authorities, and the importance of clear and reliable communication before, during, and after hazardous events.
📎 Practical sessions focused on basic rescue principles, safety procedures, and standard response actions for a range of hazard scenarios to strengthen teamwork, decision-making, and operational readiness, reinforcing the link between early warning information and effective community response.
📎 At the conclusion of the training, HEKS/EPER Armenia equipped the volunteer rescue squads with essential tools and protective equipment to support their operational capacity. The teams received rescue and alpinist equipment, uniforms, and communication facilities, enabling them to respond more safely and effectively to multi-hazard risks within their communities.
📎 By investing in local capacities, skills, and equipment, this initiative strengthens community resilience and contributes to a more effective, people-centered disaster risk management system in Armenia.
📌 ՄԱԿ Փախստականների գործակալության (UNHCR) աջակցությամբ ՀԵԿՍ-ԷՊԵՐ Հայաստանը հաջողությամբ իրականացրել է «Ապացույցների վրա հիմնված գնահատում՝ վաղ ազդարարման համակարգերի և համայնքների դիմակայության վերաբերյալ՝ ուղղված Հայաստանում աղետների ռիսկի կառավարման բարելավմանը» ծրագրի առաջին փուլը, որի նպատակն էր ուժեղացնել համայնքների պատրաստվածությունը, դիմակայունությունը, ինչպես նաև բնական և տեխնածին աղետներին արձագանքելու կարողությունները:
📎 Ծրագիրը համահունչ է Հայաստանի 2023–2030 թթ. Աղետների ռիսկի կառավարման ռազմավարությանը, ինչպես նաև Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի շրջանակի առաջնահերթություններին։ Այն ուղղված էր վաղ ազդարարման համակարգերի բարելավմանը, հիմնական շահագրգիռ կողմերի միջև համակարգման ամրապնդմանը, համայնքային մակարդակում կարողությունների զարգացմանը, ինչպես նաև կլիմայական հարմարվողականության և ապացույցների վրա հիմնված ռիսկերի գնահատման խթանմանը՝ որպես աղետների ռիսկի ավելի արդյունավետ կառավարման հիմքեր։
📎 Ծրագրի շրջանակում Գորիս և Ալավերդի խոշորացված համայնքներում ձևավորվեցին կամավոր փրկարարական ջոկատներ, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկում է 21 համայնքային կամավոր։ Թիմերը մասնակցեցին ինտենսիվ քառօրյա դասընթացի, որի նպատակն էր վաղ ազդարարման և աղետների ռիսկի նվազեցման հասկացությունները վերածել գործնական, համայնքային մակարդակի գործողությունների։
📎 Ուսուցումը համադրել էր տեսական և գործնական բաղադրիչները՝ ընդգրկելով առաջին օգնության և աղետների ռիսկի նվազեցման հիմունքները, բազմավտանգ ռիսկերի ըմբռնումը և վաղ ազդարարման համակարգերի գործառույթները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով համայնքների դերին, պատրաստվածության և արձագանքման գործընթացներին։ Մասնակիցները ուսումնասիրեցին, թե ինչպես են ռիսկերը զարգանում, ինչպես է աշխատում վաղ ազդարարման համակարգը, և ինչպես կարող են ժամանակին ու համակարգված գործողությունները նվազեցնել ազդեցությունները և փրկել կյանքեր։ Ծրագիրը նաև անդրադարձել է արտակարգ իրավիճակների ընթացքում դերերին և պատասխանատվությունների բաշխմանը, տեղական իշխանությունների հետ համակարգման մեխանիզմներին, ինչպես նաև վտանգավոր իրադարձություններից առաջ, դրանց ընթացքում և հետո հստակ և վստահելի հաղորդակցության կարևորությանը։
📎 Գործնական պարապմունքները կենտրոնացել են փրկարարական հիմնական սկզբունքների, անվտանգության ընթացակարգերի և տարբեր վտանգային սցենարների համար ստանդարտ արձագանքման գործողությունների վրա՝ նպատակ ունենալով բարելավել թիմային աշխատանքը, որոշումների կայացման գործընթացները և օպերատիվ պատրաստվածությունը՝ ամրապնդելով վաղ ազդարարման, տեղեկատվության տարածման և արդյունավետ համայնքային արձագանքի միջև կապը։
📎 Ուսուցման ավարտին ՀԵԿՍ-ԷՊԵՐ Հայաստանը կամավոր փրկարարական ջոկատների օպերատիվ կարողություններին աջակցելու նպատակով տրամադրել է անհրաժեշտ գույք և պաշտպանիչ սարքավորումներ, այդ թվում՝ փրկարարական և ալպինիստական սարքավորումներ, համազգեստ և հաղորդակցման միջոցներ, ինչը նրանց հնարավորություն է տալիս ավելի անվտանգ և արդյունավետ արձագանքել բազմավտանգ ռիսկերին իրենց համայնքներում։
📎 Տեղական կարողությունների, հմտությունների և սարքավորումների մեջ ներդրումներ կատարելով՝ այս նախաձեռնությունը նպաստում է համայնքների դիմակայունության ամրապնդմանը և Հայաստանում մարդահեն, ավելի արդյունավետ աղետների ռիսկի կառավարման համակարգի ձևավորմանը։