Բարի գալուստ ''LET’S SMILE shoebox project'' բարեգործական ծրագիր:
''Shoebox project'' ասվածն իրենից ներկայացնում է ծրագիր, որի գաղափարը լայն տարածում ունի աշխարհի տարբեր երկրների տարբեր կազմակերպություններում, որն իր ձևաչափով և խորհրդով տարբերվում է այլ բարեգործական ծրագրերից:
''LET’S SMILE'' բարեգործական ծրագիրը հնարավորություն է տալիս ժպիտ պարգևելու այն մարդկանց ,ովքեր իսկապես ունեն դրա կարիքը:
Ձեզ եմ ներկայացնում նախագծի էությունը՝
Մեր նախագիծը համարվում է''SHOEBOX PROJECT'', քանզի իր խորհրդանիշը հենց կոշիկի տուփերն են: Այն բոլոր մարդիկ ովքեր հնարավորություն չունեն դրամական միջոցներով օգնելու կարիքավորներին՝ կպատրաստեն նվերներ (այն է՝ գրքեր, նկարներ, բացիկներ, կոնֆետներ, Ձեր իսկ ձեռքի աշխատանքները, խաղեր և այլ շատ ու շատ տարատեսակ նվերներ): Յուրաքանչյուր մասնակից իր պատրաստած նվերը կդնի իր իսկ կողմից փաթեթավորած կամ զարդարած կոշիկի տուփի մեջ: Նախապես կհրապարակվի օրն ու այն հաստատությունը, որին պատրատվում ենք օգնել և կսկսենք հավաքել կոշիկի տուփերը :))))
Կարծում եմ շատերին կհետաքրքրի նախագիծը իր օրիգինալությամբ և պարզությամբ: Պարտադիր պայմաններն են՝ կոշիկի տուփի և ցանկության առկյությունը:
''LET’S SMILE'' բարեգործական ծրագրի հեղինակ` Աննա Գրիգորյան
Welcome to ''LET’S SMILE'' shoebox charity project.
''Shoebox project'' is a project, which meaning is familiar for many organizations around the world. This project is so original with own format and different from other charitable projects.''LET’S SMILE'' shoebox charity project gives a chance to present smiles to all those people who really need it. Those people who haven’t got opportunity to help indigents with money , they can make presents ( for example: books, pictures, postcards, candies, handmade works, plays e.t.c.). Every participant must put present in the shoebox, which must be designed or decorated by him(her). Previously we’ll publish a day and the institution which we want to help and that time we’ll start to collect shoeboxes I think that many people will enjoy this project with its originality and clarity. Necessarily: shoeboxes and desire :)
Project author and director Anna Grigoryan