Armenian Progressive Youth

Armenian Progressive Youth We envision a society where young people achieve their full potential and become engaged and responsible citizens.
(1)

APY is a non-profit, non-political youth organization aiming to support and inspire young people.

150K+ empowered youth globally 🌍 | 700K+ volunteer hours 💪 | 4.5K+ volunteers 🤝 | 800+ youth-led initiatives 🚀 | 600+ projects ✨ | 300+ partners 🌐 APY aims to support, inspire and engage young people from Armenia and all over the world to develop their social leadership skills, to take their civic responsibility and to act as change-makers. Through different projects, initiatives and non-formal education tools we help young people to succeed, ensuring that they develop knowledge, skills, attitudes and competence to fit to the modern world. They participate in decision making processes and shape a democratic society. We envision Armenia where young people have enthusiasm, progressive values and willingness to make social and political changes in their communities.

🌿🔍 Հայաստանում հոկտեմբերին սպասվող COP17-ին ընդառաջ՝ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն փնտրում է հետևյալ փորձագետների...
14/08/2026

🌿🔍 Հայաստանում հոկտեմբերին սպասվող COP17-ին ընդառաջ՝ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն փնտրում է հետևյալ փորձագետներին՝

🔹Կենսաբազմազանության քարտեզագրման, տվյալների հավաքագրման և ստուգման փորձագետ՝ https://www.apy.am/hy/blog/93

🔹Տեխնիկական համակարգման և ծրագրերի իրականացման փորձագետ՝ https://www.apy.am/hy/blog/90

🔹Համայնքային ներգրավվածության, իրազեկման և տեսանելիության փորձագետ՝ https://www.apy.am/hy/blog/91

🔹Նկարազարդման և գրաֆիկ դիզայնի մասնագետ՝ https://www.apy.am/hy/blog/92

🔹Միջոցառումների կազմակերպման և լոգիստիկ ծառայությունների մասնագետ՝ https://www.apy.am/hy/blog/94

📌 Դիմումների վերջնաժամկետը՝ Օգոստոսի 20, 2026, 18:00

🌱 Կլիմայական մեծ փոփոխությունները սկսվում են համայնքային փոքր նախագծերից։«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի «Համայնքնե...
14/08/2026

🌱 Կլիմայական մեծ փոփոխությունները սկսվում են համայնքային փոքր նախագծերից։

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի «Համայնքներից COP17» ծրագրի շրջանակում անցկացվել են 8 աշխատարաններ Երևանի, Չարենցավանի, Ծաղկաձորի և Վայքի Alternative Youth Center երիտասարդական կենտրոններում, որոնց մասնակցել է 16-30 տարեկան շուրջ 120 երիտասարդ։

Աշխատարանների ընթացքում մասնակիցները՝
📚 ձեռք բերեցին գիտելիքներ կլիմայական փոփոխությունների և կլիմայական արդարության վերաբերյալ,
🗺️ համայնքային քարտեզագրման միջոցով բացահայտեցին իրենց համայնքների հիմնական կլիմայական խնդիրները,
💡 միասին մշակեցին գաղափարներ և լուծումներ՝ տեղական բնապահպանական խնդիրներին արձագանքելու համար։

Սակայն աշխատարանները միայն գիտելիքի ու փորձի փոխանակման մասին չէին։ Մասնակիցներն արդեն սկսել են զարգացնել իրենց գաղափարները, որոնք ծրագրի հաջորդ փուլերում կվերածվեն համայնքային նախաձեռնությունների և իրականություն կդառնան։ 🌍

Ծրագիրն իրականացվում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի Heinrich Böll Stiftung Yerevan աջակցությամբ։

14/08/2026

🇬🇧🇦🇲 Մեծ Բրիտանիայի աջակցությամբ՝ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն Հայաստանի տարբեր համայնքներում նպաստում է երիտասարդների ակտիվ մասնակցությանը, երկխոսության խթանմանը և ավելի ներառական ու խաղաղ համայնքների ձևավորմանը։ 🤝💬

📌 Նախորդ ամիսների ընթացքում շուրջ 270 տեղացի և տեղահանված երիտասարդներ մասնակցել են կարողությունների զարգացման դասընթացների, 360 երիտասարդներ մասնակցել են խաղաղության և անվտանգության թեմաներով քննարկումների, վերապատրաստվել են 40 երիտասարդական ՀԿ-ներ, ֆինանսավորվել են 9 երիտասարդական նախաձեռնություններ և ստեղծվել են 3 համայնքային երիտասարդական խորհուրդներ։✨

Շնորհակալ ենք Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությանը (British Embassy Yerevan) և IWPR-ի թիմին՝ շարունակական աջակցության, վստահության և արդյունավետ համագործակցության համար։ 💙

Institute for War & Peace Reporting (IWPR)

Խաղաղության արվեստից՝ ստեղծագործական ակտիվիզմ ✨Մոլդովայի Քիշնև քաղաքում տեղի ունեցավ «Խաղաղաշինական պատմասացություն և ար...
14/08/2026

Խաղաղության արվեստից՝ ստեղծագործական ակտիվիզմ ✨

Մոլդովայի Քիշնև քաղաքում տեղի ունեցավ «Խաղաղաշինական պատմասացություն և արտիվիզմի լաբ» մեկշաբաթյա դասընթացը, որին մասնակցեցին նաև «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի «Խաղաղության արվեստը» ճամբարի մասնակիցները։

Մեկ շաբաթվա ընթացքում Հարավային Կովկասի և «ActionAid Դանիա»-ի դասընթացավարների հետ մասնակիցները՝
🎭 ուսումնասիրեցին միջսահմանային երկխոսության առանձնահատկությունները,
📖 սովորեցին խաղաղաշինական պատմասացության մեթոդներ,
🎨 զարգացրին արվեստի միջոցով քաղաքացիական ակտիվիզմի հմտությունները,
💡 ստեղծագործական աշխատարանների ընթացքում փորձեցին իրենց խաղաղաշինական գաղափարները վերածել արվեստի ու ստեղծագործական նախաձեռնությունների։

Այցի ընթացքում նրանք նաև ծանոթացան մոլդովական հասարակական կազմակերպությունների աշխատանքին և արվեստի միջոցով քաղաքացիական ակտիվիզմի իրական օրինակներին։

Իսկ սա դեռ սկիզբն է․ առաջիկայում մասնակիցները Հայաստանում կիրականացնեն իրենց սեփական նախաձեռնությունները՝ ենթադրամաշնորհների աջակցությամբ։ 🌱
————
Դասընթացը կազմակերպվեց «Երիտասարդ առաջնորդները հանուն երկխոսության և վստահության ստեղծման» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է «Նոր ժողովրդավարություն հիմնադրամ»-ի կողմից։

🤝Ուրախ ենք համագործակցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն և UNDP in Armenia-ի հետ «Մասսայական ուս...
14/08/2026

🤝Ուրախ ենք համագործակցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն և UNDP in Armenia-ի հետ «Մասսայական ուսուցում» ծրագրի շրջանակում և ՀՀ 5 մարզերում և Երևանում իրականացնել թվային գրագիտության և նոր տեխնոլոգիական հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներ։

💻Կարող եք ծանոթանալ դասընթացների անցկացման մանրամասներին և մինչև սահմանված ժամկետը լրացնել մասնակցության հայտը։

⏰Դիմելու վերջնաժամկետը՝ օգոստոսի 30
📝Գրանցման հայտը՝ https://forms.gle/98bq6e9GCAxnabHN6

🏕️ Վեց օր, չորս համայնք, նոր ընկերություններ ու բազմաթիվ գաղափարներ։Օգոստոսի 5-ից 10-ը Երևանի, Չարենցավանի, Ծաղկաձորի և ...
13/08/2026

🏕️ Վեց օր, չորս համայնք, նոր ընկերություններ ու բազմաթիվ գաղափարներ։

Օգոստոսի 5-ից 10-ը Երևանի, Չարենցավանի, Ծաղկաձորի և Վայքի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնների երիտասարդները մեկ վայրում էին՝ միասին սովորելու, ստեղծագործելու, համագործակցելու ու նոր գաղափարներ մշակելու համար։
Այս օրերի ընթացքում մասնակիցները զարգացրին հաղորդակցման, թիմային աշխատանքի և առաջնորդության հմտությունները, ավելի լավ ճանաչեցին միմյանց ու բացահայտեցին, թե որքան շատ բան կարելի է ստեղծել, երբ տարբեր համայնքների երիտասարդները միավորվում են։ ✨

💡 Ճամբարի կարևոր մասերից մեկը թիմային աշխատանքն էր․ մասնակիցները հանդես եկան իրենց երիտասարդական կենտրոններում իրականացվելիք նախաձեռնությունների գաղափարներով՝ մտածելով, թե ինչ փոփոխություններ կարող են նախաձեռնել հենց իրենց համայնքներում։
Նոր գաղափարներ, նոր կապեր, նոր ընկերություններ ու բազմաթիվ հիշողություններ՝ հենց այսպիսին էր «Ալտերնատիվ» երիտասարդական ճամբարը։

📸 Մի փոքրիկ ամփոփում՝ ճամբարի օրերից։

The camp is organized in scopes of the project Driven by Passions: Young People Leading Change. The project is implemented by the Armenian Progressive Youth NGO in partnership with Fryshuset, with financial support from the Swedish International Development Cooperation Agency (Sida). The content of this publication is the sole responsibility of the Armenian Progressive Youth NGO and does not necessarily reflect the views of Fryshuset or Sida.
🏕️ Six days, four communities, new friendships, and countless ideas.

From August 5 to 10, young people from the Yerevan, Charentsavan, Tsaghkadzor and Vayk Alternative Youth Centers came together for six days of learning, creativity, collaboration, and new ideas.
Throughout the camp, participants strengthened their communication, teamwork, and leadership skills, got to know each other better, and discovered how much can be created when young people from different communities come together. ✨

💡 Teamwork was also a key part of the camp. Participants came up with ideas for initiatives to be implemented in their own youth centers, thinking about the changes they could help bring to their communities.
New ideas, new connections, new friendships, and lots of memories — that’s what the Alternative Youth Camp was all about.

📸 Here’s a little glimpse into the camp.

The camp is organized in scopes of the project Driven by Passions: Young People Leading Change. The project is implemented by the Armenian Progressive Youth NGO in partnership with Fryshuset, with financial support from the Swedish International Development Cooperation Agency (Sida). The content of this publication is the sole responsibility of the Armenian Progressive Youth NGO and does not necessarily reflect the views of Fryshuset or Sida.

13/08/2026

🌍 Երիտասարդության միջազգային օրը APY-ում․ տարբեր համայնքներ ու հիշարժան միջոցառումներ

Օգոստոսի 12-ին ՀԱԵ-ի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոններում և համայնքներում Երիտասարդության միջազգային օրը նշեցինք ստեղծագործելով, սովորելով, արշավին մասնակցելով և համերգային երեկոն վայելելով։ 💛

📍 Չարենցավան — երեկոն անցկացրինք երաժշտության և DJ-ի մասնակցությամբ՝ ստեղծելով տոնական ու ազատ մթնոլորտ։

📍 Ծաղկաձոր — երիտասարդները մասնակցեցին «Երիտասարդների մասնակցությունը և տեղեկատվական դիմակայունությունը Հայաստանի մարզերում» դասընթացին՝ քննարկելով կարևոր ու արդիական թեմաներ։

📍 Վայք — ստեղծագործական տրամադրությունը շարունակվեց նկարչության աշխատարանում, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան արտահայտվելու գույների ու արվեստի միջոցով։ 🎨

🏔️ Հավուց Թառ — օրը նաև արկածային էր․ երիտասարդների հետ միասին արշավեցինք դեպի Հավուց Թառ՝ բացահայտելով բնությունն ու վայելելով միասին անցկացրած օրը։

Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր միացան և Երիտասարդության միջազգային օրը դարձրին հիշարժան։ ✨

Իսկ եթե հաջորդ երիտասարդական կենտրոնը հենց ձեր համայնքում լինի 👀🤩Այսօր՝ Երիտասարդների միջազգային օրը, ուրախ ենք կիսվել մ...
12/08/2026

Իսկ եթե հաջորդ երիտասարդական կենտրոնը հենց ձեր համայնքում լինի 👀

🤩Այսօր՝ Երիտասարդների միջազգային օրը, ուրախ ենք կիսվել մեզ համար այս օրվա ամենակարևոր նորություններից մեկով։

Մինչև տարեվերջ Հայաստանի մարզերում կբացենք ևս երկու նոր «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոն։ 💚

«Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնը պարզապես տարածք չէ․ այն վայր է, որտեղ երիտասարդները հանդիպում են, սովորում, նոր գաղափարներ ձևավորում, նախաձեռնություններ իրականացնում և միասին փոփոխություններ ստեղծում իրենց համայնքում։

Իսկ հիմա՝ ձեր հերթն է։ 👀

Գուշակե՛ք՝ ո՞ր մարզերի ո՞ր համայնքներում են լինելու մեր նոր կենտրոնները։
Գրե՛ք ձեր տարբերակները մեկնաբանություններում։

Սեպտեմբերին կհայտարարենք ճիշտ պատասխանները, իսկ ճիշտ գուշակած մասնակիցներին սպասվում են նվերներ։ 🎁

Շնորհավո՜ր Երիտասարդների միջազգային օրը։ 🎉

Շարունակում ենք ստեղծել ավելի շատ հնարավորություններ՝ Հայաստանի տարբեր համայնքների երիտասարդների համար։ 💚

🌍 Օգոստոսի 12-ը՝ Երիտասարդության միջազգային օրը, նշում ենք միասին՝ Հայաստանի տարբեր համայնքներում։ 💚 🎉 Մեկ օր։ Հարյուրավ...
11/08/2026

🌍 Օգոստոսի 12-ը՝ Երիտասարդության միջազգային օրը, նշում ենք միասին՝ Հայաստանի տարբեր համայնքներում։ 💚

🎉 Մեկ օր։ Հարյուրավոր երիտասարդներ։ Մեկ ընդհանուր տոն։

Միացի՛ր մեզ և նշի՛ր Երիտասարդության միջազգային օրը՝ նոր փորձառություններով, մարդկանցով ու գաղափարներով։ ✨

🥾Արշավ դեպի Հավուց Թառ | 08:00–20:00
🔒 (Բոլոր տեղերն ամրագրված են)

📚Ծաղկաձորի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոն | 14:00–17:30
«Երիտասարդների մասնակցությունը և տեղեկատվական դիմակայունությունը» դասընթաց 🗣️

🎨 Վայքի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոն | 15:00–18:00
Ստեղծագործական աշխատարան

🎧Չարենցավանի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոն | 17:00–21:00
💃 Համերգային միջոցառում՝ DJ-ի մասնակցությամբ

🎲 Խաղից՝ երկխոսություն, երկխոսությունից՝ խաղաղություն💚 Երևանի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնում մեկնարկել է «GenZ Խա...
11/08/2026

🎲 Խաղից՝ երկխոսություն, երկխոսությունից՝ խաղաղություն

💚 Երևանի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնում մեկնարկել է «GenZ Խաղաղության լաբը»։

Լաբի շրջանակում Z սերնդի ներկայացուցիչներն ու այլ երիտասարդներ խաղերի և գործնական առաջադրանքների միջոցով բացահայտում են խաղաղության, երկխոսության, համագործակցության և փոխըմբռնման թեմաները։ 🕊️

🃏Աշխատարաններից մեկի ընթացքում մասնակիցները փորձարկեցին նաև «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի և գործընկեր կազմակերպությունների կողմից մշակված «Էմպատիայի քարտեր» խաղը՝ հնարավորություն ունենալով զարգացնել կարեկցանքի, հաղորդակցության և միմյանց տեսանկյունը հասկանալու հմտությունները։ 💬

📍 «GenZ Խաղաղության լաբը» հիմնադրվել է «Նորարարական Լաբ․ խաղերի վրա հիմնված խաղաղաշինություն» ծրագրի շրջանակներում և համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

Address

Prague Street 18
Yerevan
0082

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00

Telephone

+37410583399

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian Progressive Youth posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Armenian Progressive Youth:

Share