Օգնություն մանկատներին հիմնադրամը կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված, անդամություն չունեցող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է բարեգործական, սոցիալական և այլ հանրօգուտ նպատակներ: Հիմնադրամը գործում է օրինականության, կամավորության, ինքնակառավարման և հրապարակայնության սկզբունքներով:
Հիմնադրամը իր կանոնադրական խնդիրները իրականացնելու նպ
ատակով կազմակերպում է կոնֆերանսներ, սեմինարներ, խորհրդաժողովներ, քննարկումներ, ուսուցումներ և այլ միջոցառումներ, իրականացնում է ծրագրեր և նախագծեր:
Հիմնադրամը համագործակցում է ինչպես ՀՀ պետական և ոչ պետական մարմինների, կազմակերպությունների և հաստատությունների, այնպես էլ արտասահմանյան և միջազգային կազմակերպությունների, ընկերությունների և ուսումնական հաստատությունների հետ:
Հիմնադրամի գործունեության ժամկետը չի սահմանափակվում:
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ
Հիմնադրամի հնարավոր շահառուներն են` մանկատները, մանկատների ներկա և նախկին սաները և այլ ծնողազուրկ երեխաներ: