Երկրապահ կամավորականների միության վարչություն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Երկրապահ կամավորականների միության վարչություն

Երկրապահ կամավորականների միության վարչություն ԵԿՄ վարչություն

07/09/2026

Մարտական հերթապահության մեկնեցին ԵԿՄ հերթական գումարտակները։
Պատանի երկրապահներն այցելել էին Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան։

01/09/2026

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, պատանի երկրապահներ,
Հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, սիրելի՛ ծնողներ,
Երկրապահ կամավորականների միության եւ վարչության անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի` Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ։
Սեպտեմբերի 1-ը նոր նպատակների, գիտելիք ձեռք բերելու, սեփական ուժերն ու հնարավորությունները բացահայտելու սկիզբն է։ Կրթությունն այն հզոր զենքն է, որը հիմք է դնում պետության զարգացման ու ամրապնդման համար։ Ուստի մեր ամենամեծ ներդրումներից մեկը գիտելիքներով զինված, պատասխանատու եւ հայրենասեր սերունդ ունենալն է։
Սիրելի՛ առաջին դասարանցիներ,
Այսօր ձեր կյանքի կարեւոր ու հիշարժան օրերից է։ Դպրոցական առաջին քայլերն ուղեկցվելու են բազմաթիվ բացահայտումներով, նոր ընկերություններով, գիտելիքներով։ Թող դպրոցական տարիները ձեզ համար դառնան հետաքրքիր ճանապարհ դեպի գիտելիքի աշխարհ։
Սիրելի՛ աշակերտներ եւ ուսանողներ,
Ձեր առջեւ նոր հնարավորություններ են բացվում։ Դասե՛ր քաղեք, սովորե՛ք, ստեղծե՛ք, պայքարե՛ք, ինչքան էլ դժվար թվա։ Ձեր ստացած գիտելիքներով ու մասնագիտական բարձր պատրաստվածությամբ՝ Դուք վաղն էլ ավելի կհզորացնեք մեր պետությունը։ Սովորե՛ք՝ հանուն Ձեր լավ ապագայի, հանուն Հայրենիքի, Հայոց բանակի, եւ ձեր քայլերով ապացուցե՛ք, որ գիտելիքը ձեր զենքն է, իսկ հայրենասիրությունը՝ պետության ամրապնդումը։
Հարգելի՛ մանկավարժներ,
Շնորհակալ եմ Ձեր անգնահատելի աշխատանքի համար։ Դուք գիտելիք փոխանցելուց բացի ձեւավորում եք արժեքներ, վերաբերմունք հայրենիքի ու հասարակության նկատմամբ։ Շնորհակալություն ձեր նվիրումի, համբերության եւ պատասխանատու աշխատանքի համար։
Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր պատանի երկրապահներին, ովքեր հստակ գիտակցելով եւ ամենայն պատասխանատվությամբ ընդգրկվում են մեր շարքերն ու ստանում բազմակողմանի գիտելիքներ:
Երկրապահ կամավորականների միության համար կարեւոր գործունեության ուղղություններից մեկը մատաղ սերնդի դաստիարակությունն է։ Մենք համոզված ենք, որ հայրենիքի ապագան կերտելու համար գիտելիքին զուգահեռ անհրաժեշտ են նաեւ հայրենասիրություն, կարգապահություն, միասնականություն եւ պատասխանատվության զգացում։
«Պատանի երկրապահ» ուսումնառազմամարզական ճամբարի ընթացքում մենք եւս մեկ անգամ տեսանք, որ մեր պատանիները պատրաստ են սովորելու, փորձություններ հաղթահարելու եւ նոր գիտելիքներ ձեռք բերելու։ Նրանց պատրաստակամությունն ու վճռականությունը լավագույն վկայությունն են այն բանի, որ մեր երկրի ապագան վստահելի ձեռքերում է։
Թող նոր ուսումնական տարին լինի ձեռքբերումների ու հաջողությունների տարի։
Շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ։ Մաղթում եմ հարատեւ խաղաղություն, արդյունավետ ուսումնական տարի, նորանոր հաջողություններ, նպատակասլացություն եւ հավատ սեփական ուժերի նկատմամբ։
Բարի՛ երթ․․․


ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ,
Աժ պատգամավոր՝ Սասուն Միքայելյան

26/08/2026

Ավարտվեց ԵԿՄ «Եռասերունդ երկրապահ» ուսումնառազմամարզական ճամբարի հերթական ուսումնական տարին։

13/08/2026

Ճամբարում եւ դիրքերում․․․

Հուլիսի 23-ին կյանքից անժամանակ հեռացել է ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, ԵԿՄ Աջափնյակի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Համլետ...
24/07/2026

Հուլիսի 23-ին կյանքից անժամանակ հեռացել է ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, ԵԿՄ Աջափնյակի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Համլետ Դադայանը (Քոլոն)։
Համլետ Դադայանն իր կյանքը նվիրել էր հայրենիքի պաշտպանությանը։ Նա մասնակցել էր Արցախի եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված գրեթե բոլոր մարտական գործողություններին, իսկ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո ԵԿՄ գումարտակի կազմում շարունակում էր անձնվիրաբար ծառայել՝ մշտապես ներգրավված լինելով մարտական հերթապահություններում։
Մարտական ընկերների եւ զինակիցների հիշողության մեջ նա կմնա որպես հայրենիքին անմնացորդ նվիրված, ազնիվ, քաջ, համարձակ ու պատասխանատու ազատամարտիկ, հրամանատար եւ ընկեր, որը անձնվիրաբար ծառայում էր հայրենիքին։
Հերթական մարտական հերթապահության ընթացքում, որպես Երեւանի վաշտի հրամանատար, ստուգայց իրականացնելիս, սրտի կաթվածի հետեւանքով նա կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ինչի պատճառով մեքենայով հայտնվել է ձորում։
Համլետ Դադայանի կորուստը ծանր վիշտ է նրա ընտանիքի, մարտական ընկերների, նրան ճանաչողների համար։
ԵԿՄ վարչության ու երկրապահ կամավորականների միության անունից խորին ցավակցություն ենք հայտնում մարտական ընկեր Համլետի ընտանիքի անդամներին, հարազատներին։ Նրա անունն ու հայրենանվեր ծառայությունը կմնան մեր բոլորիս հիշողություններում։
Փա՛ռք Քեզ, մեր մարտական ընկեր։

23/07/2026

1993թ. հենց այս օրը՝ հուլիսի 23-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ԵԿՄ առաջին համագումարը, որի ընթացքում հիմնադրվեց Հայաստանի Հանրապետության «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունը։

20/07/2026

Հուլիսի 17-ին տեղի ունեցավ ԵԿՄ «Եռասերունդ երկրապահ» ուսումնառազմամարզական ճամբարի հանդիսավոր բացումը

15/07/2026

ԵԿՄ ուսումնառազմամարզական ճամբարի առօրյան

11/07/2026

Մարտական հերթապահության է մեկնում Երկրապահ կամավորականների միության հերթական գումարտակը

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+37411565306

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Երկրապահ կամավորականների միության վարչություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Երկրապահ կամավորականների միության վարչություն:

Shortcuts

Share