«Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ/"Europe in Law Association" NGO

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ/"Europe in Law Association" NGO
Call Directions Website Contact the organization

«Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ/"Europe in Law Association" NGO ELA's goal is to spread and sow the core European values of human rights & freedoms enshrined in the democracy and rule of law fundamentals.

It aims to support the spreading of these values among the bodies of public administration and local self-government, the judciary, the wider jurist community, the civil society and the larger public.

ՊԵՏՔ Է ԶԵՐԾ ՄՆԱԼ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒՑ․ ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆՍտորեւ ներկայացնում ենք ...
10/10/2026

ՊԵՏՔ Է ԶԵՐԾ ՄՆԱԼ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒՑ․ ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Ստորեւ ներկայացնում ենք «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, իրավաբան Լուսինե Հակոբյանի հարցազրույցը «Factor.tv»-ին։

– Ավարտվում է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի լիազորությունների ժամկետը, եւ պետք է նոր նախագահ ընտրի Սահմանադրական դատարանը: Շրջանառվում է նախկին ՔՊ-ական պատգամավոր, ներկայումս ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանի անունը՝ որպես նախագահի հավանական թեկնածու: Ի՞նչ գնահատական ունեք:

– Ըստ էության, Սահմանադրությամբ է նախատեսված, որ Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է վեց տարի ժամկետով, եւ նորից առաջադրվել չի կարող: Արման Դիլանյանը մեկ անգամ պաշտոնավարել է։ Ուստի, արդեն Սահմանադրական դատարանի դատավորներն իրենց կազմից նոր նախագահ պետք է ընտրեն: 2020 թվականին էին ընտրել Արման Դիլանյանին: Անկեղծ ասած, կարծում եմ, որ Վլադիմիր Վարդանյանը, ամենայն հարգանքով, նոր է գնացել Սահմանադրական դատարան, եւ նախկինում էլ իրեն չի դրսեւորել որպես հեղափոխական իշխանության արժանի մասնիկ: Հիշում ենք նրա վերաբերմունքը, երբ քաղհասարակությունը տարիներ շարունակ պահանջում էր վեթինգ իրականացնել, նպաստել անկախ դատական համակարգի կայացմանը, նա «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը վուլգար վեթինգի ճանապարհով չի գնա, եւ, ըստ էության, վեթինգի տապալման պատասխանատուներից մեկը նա էր:

Նաեւ ուզում եմ չմոռանանք 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցում էլ նրա դերը, այդ զեկույցի դարակներում հանգրվանելը նաեւ մեծապես պայմանավորված էր նաեւ Վլադիմիր Վարդանյանի խիստ ֆորմալիստական մոտեցումներով: Եւ առ այսօր անգամ փակ ձեւաչափով քաղհասարակությունը, որն, ի դեպ, նախաձեռնողներից մեկն էր եղել այդ քննիչ հանձնաժողովի ստեղծման, չի կարողացել տեղեկանալ, թե ինչ արդյունք ունեցավ այդ հանձնաժողովի աշխատանքը:

Ամբողջական հարցազրույցի հղումը տես մեկնաբանություններ դաշտում․

Ներկայացվել է Դատաիրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության իրականացման անկախ գնահատման միջանկյալ զեկույցը Եվր...
08/10/2026

Ներկայացվել է Դատաիրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության իրականացման անկախ գնահատման միջանկյալ զեկույցը

Եվրոպայի խորհուրդն իրականացնում է «Աջակցություն Հայաստանում արդարադատության բարեփոխումներին» ծրագիրը՝ իր 2023–2026 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակներից է նաև ներպետական հաստատությունների և քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացումը՝ արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումները գնահատելու և ապագա բարեփոխումների ռազմավարությունների մշակմանը նպաստելու համար։
Այս համատեքստում ծրագիրն աջակցում է ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմին՝ իրականացնելու Հայաստանի կառավարության 2022–2026 թվականների (մինչեւ առաջին կիսամյակի ավարտը) դատաիրավական բարեփոխումների ռազմավարության իրականացման անկախ գնահատում։ Գործողությունը բխում է Պլատֆորմի ՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացումը մշտադիտարկելու լիազորությունից, այդ թվում՝ իրավունքի գերակայության բարեփոխումների ոլորտում ։
Գնահատման նպատակն է տրամադրել Ռազմավարության իրականացման գործում արձանագրված առաջընթացի փաստահեն վերլուծություն, վեր հանել առկա մարտահրավերներն ու բացերը, ինչպես նաև ձևակերպել առաջարկություններ Հայաստանում դատաիրավական բարեփոխումների հաջորդ ռազմավարության մշակման համար։
Գնահատումն իրականացրել են ԵՄ-Հայաստան Քաղհասարակության պլատֆորմին անդամակցող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» եւ «Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ների փորձագետները։
Գնահատման իրականացումից հետո հոկտեմնբերի 6-ին անց է կացվել աշխատանքային քննարկում գործադիր եւ դատական իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ, որի նպատակն էր ստանալ շահագրգիռ կողմերի դիրքորոշումներն ու ռազմավարության կատարման ընթացքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն։
Աշխատանքային քննարկմանը բացման խոսքով են հանդես եկել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Սվետիսլավ Պաունովիչը, Արդարադատության նախարարությանը կից «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի համանախագահ, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։
Աշխատանքային քննարկման ընթացքում «Իրավաբանների հայկական ասոցացիայի» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Սյուզաննա Սողոմոնյանը եւ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ավագ իրավաբան Հասմիկ Հարությունյանը ներկայացրել են գնահատման մեթոդաբանությունը, վերհանված խնդիրներն ու առաջարկներ ներկայացրել դրանց լուծման ուղղությամբ։ Թեմատիկ ներկայացումներին հաջորդել են քննարկումներ։
Գնահատման վերջնական զեկույցը կներկայացվի ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի 9-րդ երկկողմ հանդիպմանը, որը տեղի կունենա Բրյուսելում, 2026 թվականի նոյեմբերի 10-ին։

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԶՈՐԱՑՄԱՆԸ» ԾՐԱԳԻՐԸՀոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության վճռա...
05/10/2026

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԶՈՐԱՑՄԱՆԸ» ԾՐԱԳԻՐԸ

Հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կոնֆերանսների դահլիճում մեկնարկեց «Աջակցություն Վճռաբեկ դատարանի ինստիտուցիոնալ հզորացմանը» ծրագիրը։ Ծրագիրն իրականացնում է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։

Ծրագրի նպատակն է նպաստել Վճռաբեկ դատարանի ինստիտուցիոնալ հզորացմանը և Դատարանի հաղորդակցության ու հանրային ճանաչելիության կայուն քաղաքականության ամրապնդմանը։ Ծրագիրն աջակցելու է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանին հետևյալ հարցերում.
• ինստիտուցիոնալ խնդիրների և մարտահրավերների ուսումնասիրության հիման վրա Դատարանի ինստիտուցիոնալ հզորացման ռազմավարության կազմում,
• միջազգային հանրային իրավունքի, այդ թվում՝ մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ոլորտում ներքին կարողությունների հզորացում (նաև բարձրագույն դատարանների կառավարման միջազգային լավագույն փորձի փոխանակման միջոցով),
• Հայաստանի և Նիդերլանդների բարձրագույն դատական ատյանների միջև երկխոսության և համագործակցության խթանում,
• Դատարանի ճանաչելիության բարձրացում և դատական իշխանության հանդեպ հանրային վստահության ամրապնդում՝ փորձագիտական համաժողովների, ինչպես նաև հանրային կարևորություն ունեցող նախադեպային պրակտիկայի համառոտ ամփոփագրերի միջոցով։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը։ Այնուհետև, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը ներկայացրեց ծրագրի նպատակները, նախատեսվող գործողությունները և արդյունքները։

ԵԹԵ ՀՀ-Ն ՊԱՀՊԱՆԻ ԱՅՍ ՏԵՄՊԵՐԸ, ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ՄԻՆՉԵՒ 2029-Ը ԵՄ-Ի ՀԵՏ ՈՒՆԵՆԱՆՔ ԱՌԱՆՑ ՎԻԶԱՆԵՐԻ ՃԱՄՓՈՐԴԵԼՈՒ ՌԵԺԻՄ․ ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈ...
05/10/2026

ԵԹԵ ՀՀ-Ն ՊԱՀՊԱՆԻ ԱՅՍ ՏԵՄՊԵՐԸ, ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ՄԻՆՉԵՒ 2029-Ը ԵՄ-Ի ՀԵՏ ՈՒՆԵՆԱՆՔ ԱՌԱՆՑ ՎԻԶԱՆԵՐԻ ՃԱՄՓՈՐԴԵԼՈՒ ՌԵԺԻՄ․ ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Ստորեւ ներկայացնում ենք «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանի հարցազրույցը «Շանթ» հեռուստաընկերությանը ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման երկխոսության թեմայով։

Եթե նայենք այն պետություններին, մասնավորապես Արեւելյան գործընկերության տարածաշրջանի այլ պետություններին, որոնց նկատմամբ Եվրամիությունը չեղարկել է Շենգենյան վիզաներ ստանալու պարտավորությունը (մասնավորապես Վրաստանին, կամ Մոլդովային), կտեսնենք, որ այդ չորս նշված բլոկերով որոշակի հանձնառությունների կատարման գործընթաց այդ պետություններն անցել են որոշակի ժամկետներում եւ որոշակի փուլերով։ Եւ, ժամանակ առ ժամանակ, Եվրոպական միության առաքելությունները, որոնք եկել են Հայաստան, գնահատել են այդ առաջընթացը։ Եւ այդ առաջընթացի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը, օրինակ՝ Վրաստանի դեպքում, կազմել է չորս զեկույց՝ ասելով, որ այս առաջին փուլի (դրանք կոչվում են առաջին փուլի ցուցանիշներ, որոնք վերաբերում են որոշակի օրենսդրության մշակմանը, որոշակի քաղաքականությունների ընդունմանը) այս չորս բլոկերով Վրաստանը այսպիսի առաջընթաց է ապրել, հետեւաբար, պետք է կատարի նաեւ մնացած այս քայլերը, որպեսզի կարողանա անցնել վիզաներից ազատ ռեժիմի։
Նույնը վերաբերում է նաեւ Հայաստանին։ Հիմա Հայաստանը իր առաջին առաջընթացի զեկույցը ներկայացրել է նախորդ տարի նոյեմբերին, եւ Եվրոպական հանձնաժողովը այդ մասին զեկույց է մշակել եւ այս տարվա ապրիլի 30-ին ներկայացրել է Եվրոպական պառլամենտին եւ Եվրոպական խորհրդին։ Եւ այդ առաջընթացը՝ Հայաստանի այդ չորս պարտավորությունների առաջին փուլի ցուցանիշներով գնահատվել է դրական, բայց, բնականաբար, այստեղ դեռ շատ անելիք կա։ Ակնկալվում է, որ եւս երկու-երեք զեկույցով Եվրոպական հանձնաժողովը կստուգի առաջընթացը եւ կներկայացնի։
Այո, կարող ենք ասել՝ եթե Հայաստանը պահպանի այս տեմպերը եւ մնացած անելիքները կատարի ժամանակին եւ պատշաճ որակով, շատ հավանական է, որ մինչեւ այս հանձնաժողովի, կամ այս Եվրոպական պառլամենտի մանդատի ավարտը, որը 2029 թվականի կեսն է, մենք ունենանք վիզաներից ազատ ռեժիմ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տես մեկնաբանություններ դաշտում.

Support to Institutional Strengthening of the Cassation CourtMs Lousineh Hakobyan, President of Europe in Law Associatio...
17/09/2026

Support to Institutional Strengthening of the Cassation Court

Ms Lousineh Hakobyan, President of Europe in Law Association NGO and H.E. Marieke Monroy-Winter, Ambassador of the Kingdom of the Netherlands signed a contribution agreement to launch the project Support to the Institutional Strengthening of the Cassation Court to support this important judicial institution to become a stronger rule of law actor in Armenia.

The project will last for 12 months ending on 15 September 2027.
The official launch of the project is envisaged for 1 October 2026.

The overall goal of the project is to strengthen the Cassation Court institutionally and to contribute to sustainable communication and visibility policy of the Court
The project will support the Cassation Court of Armenia in:
- Developing a baseline study on the institutional gaps, problems and challenges of the Court and on the basis thereof designing the first development strategy of the Court;
- Building stronger internal capacity in the area of public international law, including the European Human Rights standards; capacity of the Court will be improved also via exchange of best international practices on managing high courts;
- Improving dialogue between the high courts of Armenia and the Netherlands;
- Improving the visibility and trust of the Court through expert conferences, concise summaries of the publicly important case law of the Court with a view to enhancing understanding of the Court’s decisions among professionals and the wider public.

Մեկնարկում է ԻԵՄ-ի եւ Նիդերլանդների Թագավորության դեսպանատան հերթական համատեղ ծրագիրը

«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը եւ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինտերը ստորագրեցին «Աջակցություն Վճռաբեկ դատարանի ինստիտուցիոնալ հզորացմանը» ծրագրի մեկնարկի ֆինանսավորման պայմանագիրը։
Ծրագրի նպատակն է աջակցել այս կարեւոր դատական ատյանին ավելի ուժեղ դերակատար դառնալ Հայաստանում իրավունքի գերակայության որոշտում։
Ծրագրի պաշտոնական մեկնարկը նախատեսվում է 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, այն կտեւի 12 ամիս եւ կավարտվի 2027 թվականի սեպտեմբերի 15-ին։

Ծրագրի ընդհանուր նպատակն է ինստիտուցիոնալ առումով հզորացնել Վճռաբեկ դատարանին եւ նպաստել Դատարանի հաղորդակցության ու հանրային ճանաչելիության կայուն քաղաքականության ձեւավորմանը։
Ծրագիրն աջակցելու է Հայաստանի Վճռաբեկ դատարանին հետեւյալ հարցերում.
-Դատարանի ինստիտուցիոնալ բացերի, խնդիրների եւ մարտահրավերների ուսումնասիրության հիման վրա՝ Դատարանի ռազմավարության կազմում։
-Միջազգային հանրային իրավունքի, այդ թվում՝ մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ոլորտում ներքին կարողությունների հզորացում։ Դատարանի կարողությունները կբարելավվեն նաեւ բարձրագույն դատարանների կառավարման միջազգային լավագույն փորձի փոխանակման միջոցով։
-Հայաստանի եւ Նիդերլանդների բարձրագույն դատարանների միջեւ երկխոսության բարելավում։
-Դատարանի ճանաչելիության եւ նրա հանդեպ վստահության բարձրացում՝ փորձագիտական համաժողովների, ինչպես նաեւ հանրային կարեւորություն ունեցող դատական պրակտիկայի համառոտ ամփոփագրերի միջոցով, ինչը նպատակ ունի մեծացնելու Դատարանի որոշումների ընկալումը մասնագետների եւ լայն հանրության շրջանում։

Սա «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի եւ Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանատան՝ դատաիրավական բարեփոխումներին եւ իրավունքի գերակայությանն առնչվող առաջին համատեղ ծրագիրը չէ։ Մինչ այդ իրականացվել է «Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» երկփուլ ծրագիրը, որի առաջին փուլը մեկնարկել էր 2023 թվականի մայիսի 24-ին և տևել էր 18 ամիս։ Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2025 թվականի փետրվարին, ավարտվել էր 2026 թվականի հունիսի 3-ին։

10/09/2026

ԴԱՏԱՎՈՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԱՌԱՆՑ ԿԱՇԿԱՆԴՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ․
Լուսինե Հակոբյան

Ստորեւ ներկայացնում ենք «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, փաստաբան, ԵՄ-ՀՀ Քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանի հարցազրույցը «Factor.am»-ին։

Ինչո՞ւ են ռուս պաշտոնյաները հետեւողականորեն Եվրամիությանը Հայաստանի անդամակցության մասին հանրաքվեի հարցը բերում, մտցնում օրակարգ։ Իմ կարծիքով՝ սա մեր լսարանի համար չի արվում, կամ ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակը հստակեցնելու համար չէ արվում, սա ավելի շատ արվում է նույն եվրոպացիների աչքում Փաշինյանին վատ լույսի ներքո ներկայացնելու համար՝ ցույց տալու, որ նա Սերժ Սարգսյանից շատ չի տարբերվում, Սերժ Սարգսյանն էլ նույն կերպ, այսպես, ոչ միանշանակ էր այդ հարցերին մոտենում եւ ոչ միանշանակ էլ քաղաքականություն էր վարում։

Երբ Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում եւ գործը հասնում է դատարան, եւ դատավորները հանրային ճնշման, կամ հանրային որեւէ գնահատականից ունեցած մտահոգությամբ պայմանավորված իրենց վրայից գցում են այդ գործը, դա էլ չի խոսում դատական անկախության մասին։ Այդ ինքնաբացարկների շղթան այլ բանի մասին է հուշում։ Արդյո՞ք այդ դատավորները կարող են խոսել դատարանի անկախության մասին, չէ՞-որ դատավորը այն մարդն է, որը եւ հասարակական ճնշումից պետք է ազատ լինի, չվախենա, կամ թեկուզ վախենա, բայց միեւնույն է որոշում կարողանա ընդունել՝ կամ այս կողմ, կամ այն կողմ։

Ամբողջական հարցազրույցի հղումը տես մեկնաբանություններ դաշտում․

ELA's goal is to spread and sow the core European values of human rights & freedoms enshrined in the democracy and rule of law fundamentals.

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵՐԵՒՍ 10 %-Ն Է ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԱՍԵԼ Է ԴԱՏԱՎՈՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ․ Լուսինե ՀակոբյանԱզգային ժողովը օգոստոսի 25-ին հ...
07/09/2026

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵՐԵՒՍ 10 %-Ն Է ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉ ԱՍԵԼ Է ԴԱՏԱՎՈՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ․ Լուսինե Հակոբյան

Ազգային ժողովը օգոստոսի 25-ին հաստատել է կառավարության 2026-2031 թթ. գործունեության ծրագիրը։ Հանրային հեռուստաընկերության եթերում քննարկել են կառավարության հնգամյա ծրագրի դատաիրավական փոփոխությունների գլուխը, որին մասնակցել է նաեւ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, փաստաբան, ՀՀ-ԵՄ Քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը։

Սահմանադրության նախագծի տեքստը դեռ չկա, բայց խոսվում է այն մասին, որ բոլոր դատավորները համարվելու են ժամանակավոր պաշտոնակատարներ, անցնեն բարեվարքության ստուգումներ, արդյո՞ք դա այդ վեթինգ ասվածը չէ հենց։
«Այստեղ կարեւոր է նաեւ, թե ովքեր են իրականացնելու այն։ Մենք այս պահին ունենք իրավիճակ, երբ դատավորների 30-40%-ը նոր դատավորներ են, այսինքն՝ հեղափոխությունից հետո ընտրված, կամ նշանակված դատավորներ են, բայց արդյոք կարո՞ղ ենք ասել, որ թեկուզ այդ 30-40%-ը շատ լավ պատկերացնում են՝ ինչ է դատավորի անկախությունը, կամ ի՞նչ է դատավորի անաչառությունը։ Ես կարող եմ ասել, որ այսօր մեր դատավորների թերեւս 10 %-ն է հասկանում՝ ինչ ասել է դատավորի անկախություն։ Շատ հաճախ մենք բախվում ենք իրավիճակների, երբ շատ տարբեր հարցերում, նույն իրենց ներսի ընտրություններում, կամ ինչ-որ տարբեր ներսի մարմինների ձեւավորման հարցերում դատավորների մի զգալի տոկոս քվեարկում է այնպես, ինչպես իրենց ուղղորդում են իրենց դատարանների նախագահները»,- ի պատասխան նշել է Հակոբյանը։

Քննարկման հղումը տես մեկնաբանություններ դաշտում.

«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լու...
10/08/2026

«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանի մեկնաբանությունը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը Եվրոպական միության նոր քաղաքացիական առաքելության (ԵՄ գործընկերային առաքելություն) վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝Website: https://www.1lurer.am/Fa...

15/07/2026

Հուլիսի 13-ին «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը մասնակցեց Եվրոպական Միության գործընկերության առաքելության մեկնարկի միջոցառմանը ։

https://www.facebook.com/share/r/1CUHhttNhn/

https://www.facebook.com/share/1983rVaVUa/«Իրավունքի ԵՎրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբ...
14/07/2026

https://www.facebook.com/share/1983rVaVUa/

«Իրավունքի ԵՎրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանի առաջարկով ս.թ. հուլիսի 7-ին Ներքին գործերի նախարարին առընթեր հասարակական խորհրդում քննարկվել է վիզաների ազատականացման գործընթացի առաջընթացը։

Address

7 Yekmalyan Str, Apt 6
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+37499588576

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ/"Europe in Law Association" NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ/"Europe in Law Association" NGO:

Shortcuts

Share