Նոր Նորք վարչական շրջան

Նոր Նորք վարչական շրջան Հասցե` Գայի 19, հեռ.` (011)518686

08/10/2026

🔷 Նոր Նորքի Սամվել Սաֆարյան փողոցի 16 հասցեում մեկնարկում են բակային տարածքի բարեկարգման աշխատանքները։

07/10/2026

🔷 Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանը, Երևանի ավագանու անդամ Դիանա Քերոբյանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Գրիգորյանի հետ, այսօր աշխատանքային շրջայց է իրականացրել Լվովյան փողոցում։

🔷 Շրջայցի ընթացքում տեղում քննարկվել են ճանապարհի ընդլայնման, երթևեկության կազմակերպման և առկա խնդիրների կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր։

🔷 Պատասխանատուների հետ քննարկվել են նաև համապատասխան աշխատանքների իրականացման հնարավոր տարբերակներն ու հետագա քայլերը։

07/10/2026

📖📚Գրադարանավարի օրվա առթիվ այսօր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանը աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Անուշ Հարությանի և աշխատակիցների հետ այցելել է Նոր Նորք վարչական շրջանի Համո Սահյանի անվան գրադարան, մասնակցել օրվա առթիվ կազմակերպված տոնական ցերեկույթին։

🔷️Գրադարանավարի օրվա, ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար վարչական շրջանի ղեկավարը շնորհակալագրերով է պարգևատրել մի շարք աշխատակիցների։ Գրադարանային գործի զարգացման և կրթամշակութային ակտիվ գործունեության համար Համո Սահյանի անվան գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանը Մարատ Սևոյանի կողմից պարգևատրվել է պատվոգրով։

06/10/2026

🔷 Շոպրոնի և Գյուրջյան փողոցների հարակից տարածքն ազատվել է ցանկապատ տարածքներից։

05/10/2026

🔷 Ուսուցչի օրվա առթիվ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նախաձեռնությամբ վարչական շրջանում գործող ուսումնական հաստատությունների ղեկավարների և մանկավարժների համար կազմակերպվել էր մեկօրյա մշակութային ժամանց։

🌿 Բյուրականի «Հանդ Art» այգում ներկաները հնարավորություն են ունեցել վայելելու «Նռնենի» ներկայացումը։

🏅 Միջոցառման ընթացքում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանը պատվոգրերով պարգևատրել է սերնդակրթության գործում նշանակալի ավանդ ունեցող մի շարք մանկավարժների՝ արժևորելով նրանց նվիրված ու պատասխանատու աշխատանքը։

⛪ Տոնական օրն ամփոփվել է ուխտագնացությամբ դեպի Արագածոտնի մարզի Կարմրավոր եկեղեցի։

💐 Շնորհավո՛ր Ուսուցչի տոնը։

03/10/2026
02/10/2026

🔹 Նոր Նորք վարչական շրջանում գործող Գագիկ Ստեփանյանի անվան հ. 135 հիմնական դպրոցում կայացել է «ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման շախմատ մարզաձևի վարչական շրջանի փուլը:

🥇 Առաջին մրցանակային տեղ — Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան հ. 135 հիմնական դպրոց.
🥈 Երկրորդ մրցանակային տեղ — Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոց.
🥉 Երրորդ մրցանակային տեղ — Արտեմ Միկոյանի անվան հ. 166 հիմնական դպրոց:

🏆 Հաղթող թիմերը պարգևատրվել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պատվոգրերով:

02/10/2026

🔷 Լվովյան 25 հասցեում իրականացվել են աստիճանների բարեկարգման աշխատանքներ։

01/10/2026

🔹Նոր Նորք վարչական շրջանում գործող Մովսես Խորենացու անվան հ.143 հիմնական դպրոցի հարակից տարածքում կայացել է «ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման հնգամարտ մարզաձևի վարչական շրջանի փուլը:

🥇 Առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է Մովսես Խորենացու անվան հ.143 հիմնական դպրոցը.
🥈Երկրորդ մրցանակային տեղը` Գ. Ադդարյանի անվ. հ. 133 հիմնական դպրոցը.
🥉Երրորդ մրցանակային տեղը` Նվեր Սաֆարյանի անվան հ.164 հիմնական դպրոցը:

🏆Հաղթող թիմերը պարգևատրվել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պատվոգրերով:

Address

19 Գայի պողոտա
Yerevan
0062

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37411518688

Alerts

Be the first to know and let us send you an email when Նոր Նորք վարչական շրջան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share