Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ / LDPF Foundation

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ / LDPF Foundation
Directions Website Contact the organization

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ / LDPF Foundation Հիմնադրամի գործունեությունն ուղղված է ՀՀ-ում իրավունքի զարգացմանը։

Նպաստել անկախ դատական համակարգի կայացմանը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը և մարդու իրավունքների պաշտպանվածության բարձրացմանը՝ իրավահետազոտական աշխատանքի, ջատագովության և նպատակային ծրագրերի իրականացման միջոցով։

To achieve judicial independence and established democracy, to create a reliable system of human rights protection.Our mission is to contribute to the establishment of an independent judicial system, the development of democratic institutions, the protection of human rights through legal research, advocacy and the implementation of targeted programs.

‼️«Ականատես» դիտորդական առաքելությունը կոչ է անում տեղամասային և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին ապահովել Ընտր...
29/09/2026

‼️«Ականատես» դիտորդական առաքելությունը կոչ է անում տեղամասային և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին ապահովել Ընտրական օրենսգրքի պահանջների պատշաճ պահպանումը՝ հաշվի առնելով նաև նույնական հարցի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտով արտահայտված իրավական դիրքորոշումները, և այսուհետ բացառել դիտորդների՝ գրանցամատյանի համապատասխան էջին ամբողջական ծավալով ծանոթանալու և այն լուսանկարելու իրավունքի որևէ սահմանափակում։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով/Central Electoral Commission of Armenia

🗳 «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդները 27.09.2026թ․ մի շարք ընտրական տեղամասերում արձանագրել են դիտորդների իրավունքների սահմանափակման դեպքեր։

📌 Մասնավորապես, դիտորդներին թույլ չի տրվել ամբողջությամբ լուսանկարել տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյանների՝ «Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալների մասին գրառումներ» էջերը՝ պատճառաբանելով դրանցում անձնական տվյալների՝ օգնող անձանց անձը հաստատող փաստաթղթերի համարների առկայությամբ։

📌 Մի շարք դեպքերում տեղամասային ընտրական հանձնաժողովները նման սահմանափակումը հիմնավորել են նաև համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստացված ցուցումներով։

📝«Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրում է, որ նման սահմանափակումը չունի իրավական հիմք և ուղղակիորեն խախտում է դիտորդների՝ Ընտրական օրենսգրքով երաշխավորված իրավունքները։ Նույնական իրավական և փաստական հանգամանքների վերաբերյալ առկա է թիվ ՎԴ5/0510/05/26 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 13.06.2026թ․ օրինական ուժի մեջ մտած վճիռ, որով ոչ իրավաչափ է ճանաչվել ՏԸՀ նախագահի կողմից գրանցամատյանի համապատասխան էջն ամբողջությամբ, այդ թվում՝ օգնող անձանց անձը հաստատող փաստաթղթերի համարները լուսանկարահանելու արգելքը։

📌 Մասնավորապես, դատարանն արձանագրել է, որ Ընտրական օրենսգիրքը սպառիչ կերպով սահմանում է այն ընտրական փաստաթղթերը, որոնց նկատմամբ դիտորդի հասանելիությունը կարող է սահմանափակվել. ՏԸՀ գրանցամատյանը և դրա՝ ընտրողին օգնող անձանց տվյալների վերաբերյալ էջը նշված բացառությունների մեջ չեն մտնում։ Դատարանն ընդգծել է նաև, որ լուսանկարահանումն իր բնույթով «քաղվածք կատարելու» միջոց է, որն ապահովում է փաստաթղթի բովանդակության ճշգրիտ ու ամբողջական արձանագրումը: Հետևաբար, դիտորդն իրավունք ունի ամբողջությամբ ծանոթանալու և լուսանկարելու այդ էջը՝ առանց որևէ հատվածի բացառման։

📌 Դատարանը նաև արձանագրել է, որ անձնական տվյալների առկայությունն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ լուսանկարահանումն արգելելու համար։ Օգնող անձանց նույնականացնող տվյալների ուսումնասիրությունը կարող է անհրաժեշտ լինել դիտորդական առաքելության արդյունավետ իրականացման, այդ թվում՝ նույն անձի կողմից բազմաթիվ ընտրողների օգնություն ցուցաբերելու, հնարավոր կազմակերպված ազդեցության կամ այլ ընտրական խախտումների բացահայտման և փաստագրման համար։

❗️Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Ականատես» դիտորդական առաքելությունը կոչ է անում տեղամասային և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին ապահովել Ընտրական օրենսգրքի պահանջների պատշաճ պահպանումը՝ հաշվի առնելով նաև նույնական հարցի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտով արտահայտված իրավական դիրքորոշումները, և այսուհետ բացառել դիտորդների՝ գրանցամատյանի համապատասխան էջին ամբողջական ծավալով ծանոթանալու և այն լուսանկարելու իրավունքի որևէ սահմանափակում։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով/Central Electoral Commission of Armenia

🗳️«Ականատես» դիտորդական առաքելության`սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրվա վերաբերյալ դիտարկումը
28/09/2026

🗳️«Ականատես» դիտորդական առաքելության`սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրվա վերաբերյալ դիտարկումը

🗳️ Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրվա դիտարկումը

🔎 Սեպտեմբերի 27-ին «Ականատես» դիտորդական առաքելությունը շրջիկ դիտորդական խմբերով հետևել է Թումանյան համայնքի ավագանու համամասնական ընտրությունների, ինչպես նաև Ֆերիկ, Լերմոնտովո և Արզնի համայնքների ղեկավարների և ավագանու անդամների մեծամասնական ընտրությունների քվեարկության ընթացքին։
Առաքելության դիտորդները շրջիկ ձևաչափով այցելել են ընդհանուր առմամբ 12 ընտրական տեղամաս՝ յուրաքանչյուրում որոշակի ժամանակահատվածում հետևելով քվեարկության ընթացքին, տեղամասի և հարակից տարածքի իրավիճակին, այնուհետև շարունակելով դիտարկումը հաջորդ ընտրական տեղամասում։ Հետևաբար, ստորև ներկայացված դեպքերը վերաբերում են դիտորդների՝ տվյալ տեղամասերում գտնվելու ժամանակահատվածներին։

🔵 Ընդհանուր առմամբ, դիտարկված տեղամասերում քվեարկությունն անցել է հանգիստ և կազմակերպված մթնոլորտում։ Միաժամանակ առանձին ընտրատեղամասերում և դրանց հարակից տարածքներում արձանագրվել են տեղային բնույթի խնդիրներ և ընթացակարգային խախտումներ, որոնք հիմնականում չեն ազդել քվեարկության ընդհանուր ընթացքի վրա։
Դիտարկման ընթացքում արձանագրվել են, մասնավորապես, հետևյալ խնդիրները․

🔹 Մարդկանց կուտակումներ
Թիվ 24/1՝ Թումանյանի և 24/2՝ Դսեղի ընտրական տեղամասերի հարակից տարածքներում դիտորդներն արձանագրել են մարդկանց կուտակումներ։

🔹 Կողմնակի անձանց ներկայություն
Թիվ 24/7՝ Ահնիձորի ընտրական տեղամասում միաժամանակ գտնվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուների երկու վստահված անձ։ Դիտորդների կողմից ՏԸՀ նախագահին այդ հանգամանքի մասին տեղեկացնելուց հետո վստահված անձանցից մեկը դուրս է հրավիրվել ընտրական տեղամասից։

🔹 Դիտորդների իրավունքների իրականացման հետ կապված խնդիրներ
Թիվ 24 ԸԸՀ-ի սպասարկման տարածքի մի շարք ընտրական տեղամասերում դիտորդներին պարբերաբար չի թույլատրվել ամբողջությամբ լուսանկարել ՏԸՀ գրանցամատյանի՝ այլ անձի օգնությամբ քվեարկության վերաբերյալ գրառումներ պարունակող էջը։

🔹 Քվեարկության գաղտնիության հետ կապված խնդիր
Արզնի համայնքի թիվ 28/1 և 28/2 ընտրական տեղամասերում դիտորդներն արձանագրել են, որ մեծամասնական ընտրակարգով քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկը քվեարկության ծրարում տեղադրելուց հետո ծրարի կտրված անկյունից մասնակի տեսանելի են մնում քվեաթերթիկի վերջին երկու տողերի հատվածները։
Քվեաթերթիկում թեկնածուների սահմանված հերթականության պայմաններում տեսանելի հատվածները կարող են հնարավորություն տալ նույնականացնելու առնվազն վերջին թեկնածուներին և, կախված քվեաթերթիկի դիրքից ու կատարված նշման տեսանելիությունից, պարզելու կամ բացառելու նրանց օգտին քվեարկելու հանգամանքը։ Այս խնդրի վերաբերյալ «Ականատես»-ը հրապարակել է առանձին հայտարարություն։

📌 Դիտորդական առաքելությունը շարունակում է ստացված տվյալների, միջադեպերի և դրանց վերաբերյալ փաստական նյութերի ուսումնասիրությունը։
🤝 Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության և ԱՄՆ-ի Գերմանական Մարշալ հիմնադրամի՝ Անդրատլանտյան հիմնադրամի (GMF TF), ինչպես նաև Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

27/09/2026

📣🗳️ «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդները թիվ 28/1 և 28/2 ընտրական տեղամասերում արձանագրել են, որ մեծամասնական ընտրակարգով քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկը քվեարկության ծրարում տեղադրելուց հետո ծրարի կտրված անկյունից մասնակի տեսանելի են մնում քվեաթերթիկի վերջին երկու տողերի հատվածները։

🔎 Քվեաթերթիկում թեկնածուների սահմանված հերթականության պայմաններում տեսանելի հատվածները հնարավորություն են տալիս նույնականացնելու առնվազն վերջին թեկնածուներին և, կախված քվեաթերթիկի դիրքից ու կատարված նշման տեսանելիությունից, պարզելու կամ բացառելու նրանց օգտին քվեարկելու հանգամանքը։

⚖️ Մինչդեռ ՀՀ ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քվեաթերթիկի նմուշը պետք է սահմանվի այնպես, որ հնարավոր լինի ապահովել քվեարկության գաղտնիությունը։

🔐 Քվեարկության գաղտնիությունը ենթադրում է, որ քվեաթերթիկը ծրարում տեղադրելուց հետո հնարավոր չպետք է լինի դրա արտաքին զննմամբ որևէ տեղեկություն ստանալ ընտրողի կատարած ընտրության վերաբերյալ՝ այդ թվում նույնականացնել թեկնածուներին և պարզել կամ բացառել նրանց օգտին քվեարկելու հանգամանքը։

⚠️ Հետևաբար, քվեաթերթիկի ձևաչափի և ծրարի չափերի նման անհամապատասխանությունը վտանգում է քվեարկության գաղտնիությունը։

📢 «Ականատես» դիտորդական առաքելությունը կոչ է անում թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ իրենց լիազորությունների շրջանակում անհապաղ գնահատել արձանագրված խնդիրը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ քվեարկության գաղտնիությունն ապահովելու և ընտրողի քվեարկության բովանդակության վերաբերյալ որևէ տեղեկություն ստանալու հնարավորությունը բացառելու համար։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով/Central Electoral Commission of Armenia

📃ԻԶՊՀ-ն և գործընկեր կազմակերպությունները ներկայացրել են համատեղ կարծիք «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում և «Պետական տու...
25/09/2026

📃ԻԶՊՀ-ն և գործընկեր կազմակերպությունները ներկայացրել են համատեղ կարծիք «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի վերաբերյալ:

Կարծիքում, ի թիվս այլ առաջարկների, ԻԶՊՀ-ն առաջարկում է՝

🔹մերժման հիմքերից հանել հանրության բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին վնաս պատճառելու հետ կապված հիմքերը,

🔹ապահովել, որ դիմողին տրամադրվի բավարար տեղեկություն մերժման պատճառների վերաբերյալ՝ այդ թվում այն դեպքերում, երբ մերժման հիմքում օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկություններ են՝ առանց այդ գաղտնիքի բացահայտման։

🔹օրենքում ուղղակիորեն ամրագրել, որ նախագահի մերժման հրամանագիրը կարող է վիճարկվել վարչական դատարանում։

📄Ամբողջական կարծիքը` https://ldpf.am/kartsiq-hh-qakhaqatsiutyan-masin-orenqum-popokhutyunneri-nakhagtsi-veraberyal

📌 Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը և գործընկեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունները համատեղ դիտարկումներ են ներկայացրել 08.09.2026թ․ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft) հրապարակված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։

📄 Կազմակերպությունների հեղինակած առաջարկություններն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ․ https://demdev.org/hy/2026/09/25/opinion-law/

🤝 Գործընկեր կազմակերպություններ՝
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ / LDPF Foundation

Protection of Rights without Borders

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան - Transparency International Armenia

📚Նոր զեկույցԻԶՊՀ-ն՝ DCAF-ի փորձագիտական աջակցությամբ, ներկայացնում է նոր վերլուծություն Հայաստանում հետախուզական գործուն...
16/09/2026

📚Նոր զեկույց

ԻԶՊՀ-ն՝ DCAF-ի փորձագիտական աջակցությամբ, ներկայացնում է նոր վերլուծություն Հայաստանում հետախուզական գործունեությունը կարգավորող իրավական դաշտի մասին։

Ամբողջական զեկույցը հասանելի է հայերեն և անգլերեն, հղումը` մեկնաբանություններում⬇️

‼️We, the undersigned civil society organizations of Armenia, express our deep concern over the actions of foreign diplo...
14/09/2026

‼️We, the undersigned civil society organizations of Armenia, express our deep concern over the actions of foreign diplomats, especially the Special Representative of the European Union, Magdalena Grono, which legitimize the ethnic cleansing of the Armenian population and its consequences, including the erasure and destruction of Armenian heritage in Nagorno-Karabakh. This constitutes grave disrespect and an insult to the people forcibly displaced from their homes three years ago, and does not contribute to building genuine and lasting peace.

🏛️ It is evident that Azerbaijan continues its revisionist policy towards historical and cultural monuments in Nagorno-Karabakh, including the physical destruction, damage and vandalism of historical and cultural monuments, as well as the denial of their Armenian origin and their proclamation as being of “Caucasian Albanian” origin, including through the removal of Armenian traces from the monuments.

📢 Based on the above-mentioned, we urge the Governments of States and international organisations whose representatives visited Nagorno-Karabakh, and particularly the European Union, to:

- Urge the Azerbaijani Government to comply with the ICJ Order on provisional measures and prevent Armenian cultural and religious heritage from destruction, vandalism, desecration, as well as appropriation and alteration of its origin;
- Refrain from participating in events that could serve as legitimisation of ethnic and cultural cleansing;
- Demand an investigation into all instances of destruction and appropriation of Armenian cultural heritage, in line with the recommendations of the UN CERD;
- Push for an independent international monitoring mission to Azerbaijan to ensure the protection of Armenian cultural heritage under Azerbaijani control.

⚠️ We, the undersigned civil society organizations of Armenia, express our deep concern over the actions of foreign diplomats, especially the Special Representative of the European Union, Magdalena Grono, which legitimize the ethnic cleansing of the Armenian population and its consequences, including the erasure and destruction of Armenian heritage in Nagorno-Karabakh. This constitutes grave disrespect and an insult to the people forcibly displaced from their homes three years ago, and does not contribute to building genuine and lasting peace.

🏛️ It is evident that Azerbaijan continues its revisionist policy towards historical and cultural monuments in Nagorno-Karabakh, including the physical destruction, damage and vandalism of historical and cultural monuments, as well as the denial of their Armenian origin and their proclamation as being of “Caucasian Albanian” origin, including through the removal of Armenian traces from the monuments.

📢 Based on the above-mentioned, we urge the Governments of States and international organisations whose representatives visited Nagorno-Karabakh, and particularly the European Union, to:

- Urge the Azerbaijani Government to comply with the ICJ Order on provisional measures and prevent Armenian cultural and religious heritage from destruction, vandalism, desecration, as well as appropriation and alteration of its origin;
- Refrain from participating in events that could serve as legitimisation of ethnic and cultural cleansing;
- Demand an investigation into all instances of destruction and appropriation of Armenian cultural heritage, in line with the recommendations of the UN CERD;
- Push for an independent international monitoring mission to Azerbaijan to ensure the protection of Armenian cultural heritage under Azerbaijani control.

📌Full Statement https://prwb.am/en/2026/09/14/statement-on-protection-of-armenian-cultural-heritage-in-nagorno-karabakh/

📓Նոր զեկույցԻԶՊՀ-ն՝ DCAF-ի փորձագիտական աջակցությամբ, ներկայացնում է նոր վերլուծություն Հայաստանում հետախուզական գործուն...
11/09/2026

📓Նոր զեկույց

ԻԶՊՀ-ն՝ DCAF-ի փորձագիտական աջակցությամբ, ներկայացնում է նոր վերլուծություն Հայաստանում հետախուզական գործունեությունը կարգավորող իրավական դաշտի մասին։

Արձանագրված հիմնական բացերը՝

▪️գաղտնալսումը տեխնիկապես միշտ հնարավոր է, իսկ չարաշահումների դեմ արտաքին երաշխիքները՝ թույլ,

▪️վերահսկողության մեխանիզմները չեն ապահովում իրական անկախություն,

▪️լրագրողական աղբյուրների պաշտպանությունը գործնականում խոցելի է,

▪️արտաքին հետախուզությունը թերկարգավորված է։

✅Զեկույցը ներկայացնում է նաև միջազգային փորձին համահունչ բարեփոխման առաջարկներ։

Ամբողջական զեկույցը հասանելի է հայերեն և անգլերեն, հղումը` մեկնաբանություններում ⬇️

‼️ Կարծիք՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծի և ընտանեկան բռնության զոհերի պաշտպան...
10/09/2026

‼️ Կարծիք՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծի և ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության երաշխիքների վերաբերյալ

⚖️ Հաշվի առնելով կարգավորվող հարաբերությունների զգայունությունը և առաջարկվող փոփոխությունների հնարավոր ազդեցությունը ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության արդյունավետության վրա՝ ԻԶՊՀ-ն և գործընկեր կազմակերպություններն առաջարկում են նախագիծը հանել շրջանառությունից և կազմակերպել դրա մասնագիտացված հանրային քննարկում։

🔗Ամբողջական կարծիքի հղումը՝ մեկնաբանություններում։

‼️ Կարծիք՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծի և ընտանեկան բռնության զոհերի պաշտպան...
10/09/2026

‼️ Կարծիք՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծի և ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության երաշխիքների վերաբերյալ

Հանրային քննարկման է դրվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը (e-draft.am), որով, ի թիվս այլնի, առաջարկվում է ընտանեկան բռնության դեպքերով կիրառվող՝ նախազգուշացման և անհետաձգելի միջամտության որոշումների վիճարկումը վարչական դատարաններից տեղափոխել ընդհանուր իրավասության դատարաններ։

ԻԶՊՀ-ը և գործընկեր կազմակերպությունները նախագծում արձանագրել են մի շարք խնդրահարույց կետեր, մասնավորապես՝

❗️ Բացակայում են բռնության ենթարկված անձի պարտադիր ծանուցման ու դատավարական մասնակցության հատուկ երաշխիքներ։

❗️ Նախատեսվում է գործերի քննություն՝ առանց դատական նիստ անցկացնելու։

❗️ Անհետաձգելի միջամտության որոշման վիճարկման գործերով քննությունը սահմանափակվում է 48 ժամով։

❗️ Չեն լուծվում համակարգում առկա այլ հրատապ խնդիրներ։

⚖️ Հաշվի առնելով կարգավորվող հարաբերությունների զգայունությունը և առաջարկվող փոփոխությունների հնարավոր ազդեցությունը ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության արդյունավետության վրա՝ ԻԶՊՀ-ն և գործընկեր կազմակերպություններն առաջարկում են ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of Armenia ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia ՀՀ կառավարություն նախագիծը հանել շրջանառությունից և կազմակերպել դրա մասնագիտացված հանրային քննարկում։

📄 Ամբողջական կարծիքի հղումը՝ մեկնաբանություններում։

🗳 «Ականատես» դիտորդական առաքելությունը դիտորդություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրություններին։ՀՀ կենտրոնական ընտրական հա...
28/08/2026

🗳 «Ականատես» դիտորդական առաքելությունը դիտորդություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրություններին։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդներին՝ 2026 թվականի սեպտեմբերի 27-ին և հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։

📍«Ականատեսը» կհետևի ընտրական գործընթացին՝ նպաստելով ընտրությունների օրինականության, թափանցիկության և հանրային վերահսկողության ապահովմանը:

📌🗳 «Ականատես» դիտորդական առաքելությունը դիտորդություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրություններին։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով/Central Electoral Commission of Armenia հավատարմագրել է «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդներին՝ 2026 թվականի սեպտեմբերի 27-ին և հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։

📍«Ականատեսը» կհետևի ընտրական գործընթացին՝ նպաստելով ընտրությունների օրինականության, թափանցիկության և հանրային վերահսկողության ապահովմանը, իսկ դուք հետևեք մեր էջին՝ դիտորդության արդյունքներին և զարգացումներին տեղեկանալու համար։

Address

Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ / LDPF Foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ / LDPF Foundation:

Shortcuts

Share