Renaissance Foundation Armenia

Renaissance Foundation Armenia The Fund aims to contribute to the process of bringing Armenian intellectual richness to the world-class level․

«Վերածնունդ» հիմնադրամը շարունակում է «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ներկայացնել իր ամենակարևոր նախագծերը։ «Հայկա...
07/10/2026

«Վերածնունդ» հիմնադրամը շարունակում է «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ներկայացնել իր ամենակարևոր նախագծերը։

«Հայկական ազգային երաժշտական գանձարանի» երգերի հիման վրա նկարահանվել է 6 հեռուստանախագիծ, որոնցից 4 -ի ռեժիսորը Վահե Յանն է:

Ռեժիսորը ծրագրում ներկայացրել է հիմնադրամի հետ համատեղ ծրագրերը։

Նախագծեր Archives - «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ

«Վերածնունդ» հիմնադրամն Արմենիա TV-ի «Բարի լույս» ծրագրում ամեն շաբաթ ներկայացնում է իր լավագույն մշակութային, ինտելեկտո...
25/09/2026

«Վերածնունդ» հիմնադրամն Արմենիա TV-ի «Բարի լույս» ծրագրում ամեն շաբաթ ներկայացնում է իր լավագույն մշակութային, ինտելեկտուալ նախագծերը և «Հայկական ազգային երաժշտական գանձարանից» ընտրված կատարումները։

Հիմնադրամի չորս առանցքային նախագծերն են՝ Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանն ԱՄՆ-ում՝ Saroyan House-ը, Ազգային երաժշտական գանձարանը՝ armenianmusic.am, Սուրբ Հակոբ եկեղեցու սրբապատկերներն ու Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գեղագիր մատյանի ստեղծումը։

«Վերածնունդ» հիմնադրամի բոլոր նախագծերի ու գաղափարների հեղինակն Արթուր Ջանիբեկյանն է։ Հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանը ներկայացրեց կարևոր ու արժեքավոր նախագծերը, որոնք կոչված են պահպանելու մեր մշակույթը, ազգային արժեքներն ու ինքնությունը. ԱՄՆ-ում Վիլյամ Սարոյանի տունը պահպանելուց ու թանգարանի վերածելուց, մինչև «Մատյան ողբերգությունը»՝ տպագրական գյուտից հետո առաջին անգամ «Նարեկը» ձեռագիր գրելու որոշումը։

Հիմնադրամի ամենամասշտաբային նախագիծը Հայկական Ազգային երաժշտական գանձարանն է, որտեղ 580-ից ավելի կատարումներ, երգեր ու երաժշտություն կա։ Արթուր Ջանիբեկյանի գաղափարն էր թվային դարաշրջանում անել այն գործը, որը ժամանակին արել է Կոմիտասը՝ հավաքել, մշակել հայ ազգային երգերն ու եռալեզու տարբերակով տեղադրել կայքում։ Ստեղծագործությունների մեծ մասն ունի նաև տրանսլիտերացիա, որպեսզի երաժշտական բացառիկ նմուշները հասանելի լինեն նաև օտարերկրացիներին։

Ավարտվել է նաև Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու սրբապատկերների տեղադրումը։ Որմնանկարներ հիշեցնող բացառիկ 11 կտավները պատկերում են քրիստոնյաների համար ամենակարևոր աստվածաշնչյան դրվագները։

23/09/2026

Այսուհետև ամեն շաբաթ «Վերածնունդ» հիմնադրամը և Արմենիա TV-ն հեռուստահամերգների միջոցով կներկայացնեն «Հայկական ազգային երաժշտական գանձարանի» երգերը՝ խմբերի ու երգիչների կատարմամբ:

Առաջին գործը «Լաչինի Մանանն» է, կատարում է «Ակունք» անսամբլը: Այն աշխույժ պարերգ է՝ կատակային երանգներով:

Ուխտավորները կրկին Վարդենիսում էին՝ Սուրբ Հակոբի օծման տարեդարձի Պատարագին մասնակցելու և տեսնելու 11 մեծամասշտաբ կտավներ...
07/09/2026

Ուխտավորները կրկին Վարդենիսում էին՝ Սուրբ Հակոբի օծման տարեդարձի Պատարագին մասնակցելու և տեսնելու 11 մեծամասշտաբ կտավները, որոնք արդեն մեկ տարի զարդարում են եկեղեցին։

Շնորհավոր Գիտելիքի և դպրության օրը✨Սեպտեմբերի 1-ը հայերի համար առանձնահատուկ խորհուրդ ունի: Դարեր շարունակ Եկեղեցին եղել...
01/09/2026

Շնորհավոր Գիտելիքի և դպրության օրը✨

Սեպտեմբերի 1-ը հայերի համար առանձնահատուկ խորհուրդ ունի:

Դարեր շարունակ Եկեղեցին եղել է կրթության, գրի, դպրության և մշակույթի պահպանման ու տարածման կարևորագույն կենտրոններից մեկը, մեր ինքնության, հիշողության, արվեստի ու ժառանգության պահպանման վայրը:

«Վերածնունդ» հիմնադրամի առաքելությունն է պահպանել և տարածել հայկական ժառանգությունն ու արվեստը ժամանակակից, հասանելի և կենդանի ձևով։

Թող գիտելիքը լուսավորի մեր ճանապարհը, իսկ մշակույթը՝ պահպանի մեր ինքնությունը։

💫 Լուսանկարները` Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցու օծման 14-րդ տարեդարձից:

Օգոստոսի 30-ին Վարդենիսի Սուրբ Հակոբում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ եկեղեցու օծման 14-րդ տարեդարձի առիթով։🕊️ Սուրբ ...
27/08/2026

Օգոստոսի 30-ին Վարդենիսի Սուրբ Հակոբում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ եկեղեցու օծման 14-րդ տարեդարձի առիթով։

🕊️ Սուրբ Նարեկ մատուռից եկեղեցի հանդիսավոր թափորով կբերվի Բժշկության Ավետարանը, իսկ Պատարագից հետո կկատարվի Բժշկության աղոթք։

Սիրով սպասում ենք բոլորին՝ միասին աղոթելու և օրվա օրհնությանը բաժնեկից լինելու։

14/08/2026

Այս ամռան 2 մեծ կտավի գործերը, որ ներկայացրեցին «Վերածնունդ» հիմնադրամն ու Newmag-ը:

Վերահրատարակվել է Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» գիրքը և Newmag & Friends ծրագրով ներկայացվեց «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գիրքը։

Համաշխարհային նշանակության տաղանդավոր երկու հայերի ստեղծագործությունները բացառիկ ձեռնարկներով հասանելի են newmag.am կայքում և Book Salon-ում(J Space Yerevan, Թումանյան 35):

Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» գիրքը բացառիկ արժեք ունեցող երաժշտական ձեռնարկ է: Առաջին անգամ հրատարակ...
12/08/2026

Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» գիրքը բացառիկ արժեք ունեցող երաժշտական ձեռնարկ է:

Առաջին անգամ հրատարակվել է 1896-ին Լայպցիգում, ու արդեն 130 տարի մեր ամենապահանջված ու կիրառելի գործերից է։

Երբ Եկմալյանը ստեղծեց այս գլուխգործոցը, կաթողիկոս Խրիմյան Հայրիկը կոնդակով թույլատրեց կատարել եկեղեցիներում։ Այսօր էլ այն ամենահաճախ կատարվող պատարագն է։

Գործը վերահրատարակվել է «Վերածնունդ» հիմնադրամի աջակցությամբ:

Գիրքը գնեք Book Salon-ից(Թումանյան 35, 📍 J Space Yerevan)կամ պատվիրեք newmag.am կայքից:

Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու համաշխարհային նշանակության տաղանդավոր հայեր...
05/08/2026

Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու համաշխարհային նշանակության տաղանդավոր հայերի ստեղծագործությունները բացառիկ ձեռնարկներով։

Newmag հրատարակչությունը «Վերածնունդ» հիմնադրամի հետ վերահրատարակել է Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» գիրքը և Newmag & Friends ծրագրով՝ «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գիրքը։

Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» գիրքը ներկայացրել են երաժշտագետ-միջնադարագետ, գրքի մասնագիտական խմբագիր Գայանե Ամիրաղյանը և Կոմիտասի թանգարան-....

Սեր, հիշողություններ, երիտասարդություն ու 1974-ի Երևանը՝ ծիրանի բույրով, գաղտնի զրույցներով և մեծ փոփոխությունների սպասո...
04/06/2026

Սեր, հիշողություններ, երիտասարդություն ու 1974-ի Երևանը՝ ծիրանի բույրով, գաղտնի զրույցներով և մեծ փոփոխությունների սպասումով։

Մի գիրք, որը կկարդաս ու երկար կհիշես։

Երբ ծաղկում է ծիրանենին» գիրքը հրատարակել է Newmag-ը, գլխավոր գործընկերներն են «Շարմ» ընկերությունն ու «Վերածնունդ» հիմնադրամը։

Address

3a Marshal Baghramyan Avenue
Yerevan
0019

Opening Hours

Monday 09:30 - 18:30
Tuesday 09:30 - 18:30
Wednesday 09:30 - 18:30
Thursday 09:30 - 18:30
Friday 09:30 - 18:30
Saturday 09:30 - 18:30

Telephone

+37441440334

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Renaissance Foundation Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Renaissance Foundation Armenia:

Shortcuts

Share