Պատանի Պատմագետների Ակումբ

Call Directions Contact the organization

Պատանի Պատմագետների Ակումբ Պատանի Պատմագետների Ակումբ

Մանկապատանեկան , ուսումնական ու դաստիարակաչական ծրագիր

2010թվականի փետրվար-մարտ ամիսներին Նոր Նորքի Ուսանողական Ասոցիացիան մեկնարկեց ուսումնադաստիարակչական ծրագիրը :

>-ի ընդհանուր բնութագիր
Ակումբի անդամ կարող են դառնալ այն պատանիները , ովքեր սովորում են ՀՀ հիմնական և ավագ դպրոցներում և ամբողջությամբ ավարտել են Հայոց Պատմություն և Ընդհանուր Պատմություն առարկաների դպրոցական ծրագիրը : Ընդունելությունը կատարվում է Տեստային ստուգարքի ( որը բաղկացած է 40 հարցից `20 Հայոց պատմություն և 20 ընդհանուր պատմություն ) և բանավոր հարցազրույցի միջոցով : Տեստային ստուգարքը և բանավոր հարցազրույցի առավելագուն արդյունքներ ունեցող աշակերտներն անցնում են ուսումնական փուլ : Ուսումնական փուլ կարող է ընդգրկվել առավելագույնը 35 աշակերտ:
Ուսումնական փուլն իրականացվում է հետևյալ կերպ . յուրաքանչյուր աշակերտին հնարավորություն է տրվուն ներկայացնել պատմության ցանակցած իրեն առավել հետաքրքրող շրջան կամ կոնկրետ ժամանակահատված
Օրինակ `
որը ներկայացնելուց հետո թե ներկայացնողը թե ակումբի մյուս անդամները պարտավորվում են միասին ուսումնասիրել այդ թեման : Ուսումնական փուլի դասաժամերի քանակը կապված է ընդգրկված մասնակիցների թվի հետ : Ուսումնական փուլի ընթացքում բացի պատմության թեմաներից ուսումնասիրվում է նաև ընդհանուր զարգացման առարկաներ `

• Շփում
• Հռետորիկա
• Քաղաքագիտություն
• Իրավաբանական հոգեբանություն
• Բանավիճելու և բանակցելու արվեստն և իմաստը
• Գեղարվեստական գրականությունից ինֆորմացիա քաղելու արվստ ,մասնագիտական գրականությունից ճիշտ օգտվելու արվեստ ,համացանցից օգտվելու արվեստ
• Հեռուստատեսության և ինտերնետի նշանակության կարևորությունը մարդու կյանքում
• Մասնագիտական կողմնորոշում
• Հայ առաքելական եկեղեցու պատմական նշանակությունը հայ ազգի համար ,նրա կարևորությունը և աղանդների վտանգը:


Ինչպես նշվեց Ակումբի ուսումնական փուլը հիմնվասծ է պատմական թեմաներին վերաբերվող սեմինարների վրա , իսկ թեմաների ընտրության հնարավորությունը տրված է ուսումնական փուլն անցած բոլոր պատանիներին: Յուրաքանչյուր հարցին տրված է 2 դասաժամ, յուրաքանչյուր դասաժամի տևողությունն է 100 րոպե: Ուսումնական ծրագրի մեջ են մտնում նաև կինոդիտումներ , ընդհանուր զարգացվածության սեմինարներ , պրակտիկ էքսկուրսիաներ , այցելություն թանգարաններ, հանդիպումներ պատմական գիտությունների մասնագետների և բարձրպաշտոնյա անձանց հետ: Ակումբի ուսումնական փուլը գնահատվում է ուսանողների հաճախության , ակտիվության, միմյանց նկատմամբ տածած հարգանքի , ինքնուրույն աշխատանքների միջոցով` այն ուսանողը , որի վարքագիծը խոչընդոտ է հանդիսանում ծրագրի ուսումնական մասի իրականացման համար հեռացվում է ծրագրից , այն ուսանողը որն ունենում է 3 անհարգելի բացակա հեռացվում է ծրագրից, այն ուսանողը որը պասիվանում է ինքնուրույն աշխատանքների իրականացման շրջանակներում հեռացվում է ծրագրից: Ծրագրի լիարժեք փուլն անցած ուսանողները պարտավորվում են ներկայացնել 10 (էջից ոչ պակաս) իրենց ընտրած թեմայի շուրջ ինքնուրույն աշխատանք :
-ի ուսումնական ծրագիրն ավարտած աշակերտները դառնում են ակումբի լիարծեք անդամ , որոնց հնարավորություն է ընձեռնվում զբաղվել ակումբի հետակա կազմակերպչական հարցերով և դասավանդել ուսումնական ծրագիր նոր ընդունված աշակերտներին :

Address

Yerevan
005

Telephone

+37494633041

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Պատանի Պատմագետների Ակումբ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Պատանի Պատմագետների Ակումբ:

Shortcuts

Share