CEPA: EU + Armenia

CEPA: EU + Armenia Comprehensive and Enhanced Partnership Agreement (CEPA) signed between Armenia and EU

🥳🇪🇺 Լավ լուր եվրոպական ինտեգրման համար։Կառավարությունը հավանություն տվեց սպառողների իրավունքների բարելավման նոր փաթեթին,...
16/01/2026

🥳🇪🇺 Լավ լուր եվրոպական ինտեգրման համար։
Կառավարությունը հավանություն տվեց սպառողների իրավունքների բարելավման նոր փաթեթին, որը ևս մեկ քայլ է CEPA պայմանագիրը ներդնելու ուղղությամբ։
Ինչ է փոխվելու, եթե այդ կարգավորումներն ընդունվեն Ազգային Ժողովի կողմից՝
✅ Անարդար պայմանների արգելք սպառողների հետ պայմանագրերում (օրինակ՝ միակողմանի պայմանների փոփոխում, անհամաչափ տույժեր, սպառողի համար անհասանելի պայմանների պարտադրում և այլն)
✅ Հեռակա, առցանց և “շենքից դուրս” ծառայության մատուցման հստակ կանոններ՝ նախապես լիարժեք տեղեկատվության պարտադիր տրամադրում, 14-օրյա ժամկետում հրաժարվելու (վերադարձի) իրավունք առանց պատճառաբանության, առաքման ժամկետների և ռիսկերի կարգավորում
✅ Մոլորեցնող և մանիպուլյատիվ գովազդի մասին նոր ու համապարփակ սահմանումներ՝ հանրության մանիպուլյացիաները նվազեցնելու և արդար մրցակցությունն ուժեղացնելու համար
✅ Ավելի հստակ պաշտպանական մեխանիզմներ ոչ պատշաճ/անհամապատասխան ապրանքների (այդ թվում՝ թվային ապրանքների) դեպքում՝ երաշխիքային նվազագույն մոտեցումներ և ապացուցման բեռի կարգավորումներ։

Ի դեպ, սպառողների պաշտպանության ոլորտը Համապարփակ և ընդլայնված գործընկերության Համաձայնագրի (ՀԸԳՀ - CEPA) ներդրման առաջամարտիկներից է։ eu-armenia կայքում կարող եք տեսնել CEPA-ի կատարման պատկերավոր ընթացքը։

Address

Yerevan
0010

Alerts

Be the first to know and let us send you an email when CEPA: EU + Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to CEPA: EU + Armenia:

Shortcuts

Share