Armenian Center for Democratic Education-CIVITAS

Armenian Center for Democratic Education-CIVITAS To contribute to educational and social development and civil society building in Armenia

Armenian Center for Democratic Education -Civitas
Description
«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն – ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ նպատակն ու խնդիրներն են`
• նպաստել կրթական բարեփոխումների գործընթացին,
• օժանդակել հանրային կրթական քաղաքականությանը և որոշումների կայացմանը,
• բարձրացնել և խորացնել դասավանդողների ուսուցման և ուսումնառության գիտելիքները, կարողությունները և հմտությունները,
• նպաստել սովորողների կրթական մակարդակի բարձրացմանը,
• նպաստել երեխաների և երիտասարդության դաստիարակությանը, առողջ ապրելակերպի մշակույթի զարգացմանը,
• խորացնել սովորողների գիտելիքները և հմտությունները հայագիտության և համաշխարհային պատմության, իրավական, տնտեսական և աշխարհայացքային հարցերի վերաբերյալ,
• նպաստել Հայաստանում ժողովրդավարության խորացմանը և քաղաքացիական հասարակության զարգացմանը,
• բարձրացնել սովորողների նվիրվածությունը ժողովրդավարության և նրա հիմնարար արժեքների հանդեպ,
• նպաստել դպրոց-համայնք կապի ամրապնդմանը և ուսումնական գործընթացում սովորողների ներգրավմանը համայնքային հիմնախնդիրների ուսումասիրության և լուծման հարցերում,
• նպաստել մարդու իրավունքների և բնապահպանական կրթությանը
• նպաստել խոցելի խմբերի, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության իրավունքի իրականացմանը և շահերի պաշտպանությանը,
• նպաստել հասարակագիտության, քաղաքացիական կրթության, ընտրական, գենդերային և մեդիա կրթության զարգացմանը,
• իրականացնել կրթական և հասարակական ծրագրեր, որոնք նպաստում են առաջնորդության, պատասխանատվության, խաղաղության, հանդուրժողականության սկզբունքների զարգացմանը, կոնֆլիկտների կառավարմանը, թրաֆիկինգի և ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի դեմ պայքարին
• իրականացնել կրթական և հասարակագիտական հետազոտություններ:

💡Սեպտեմբերի 18-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում՝ «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏ...
03/10/2026

💡Սեպտեմբերի 18-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում՝ «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն ամփոփեց «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի ուսումնառության բարելավում․ իմաստավոր կրեդիտային համակարգ» ծրագիրը։
📝 Միջոցառմանը մասնակցեցին Երևանի պետական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի, ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի, ինչպես նաև գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
🔎 Ծրագրի արդյունքների ամփոփման միջոցառումը հնարավորություն ընձեռեց ներկայացնելու իրականացված ուսումնասիրության հիմնական արդյունքները, քննարկելու առաջարկությունները և անդրադառնալու բարձրագույն կրթության երրորդ մակարդակում կրեդիտային համակարգի հետագա զարգացման հնարավորություններին։
Առավել մանրամասն 👇👇👇

Սեպտեմբերի 18-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում՝ «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն ամփոփեց «Բարձրագույն կրթության ե...

🗣️«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում Երևանում տեղի ունեցավ բյուջետային գործընթացում քաղաքացիական հասարակու...
10/09/2026

🗣️«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում Երևանում տեղի ունեցավ բյուջետային գործընթացում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կողմից իրականացված շահերի պաշտպանության արշավների արդյունքների ներկայացման և քննարկման աշխատաժողովը։
📌Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին բյուջետային գործընթացում թիրախային ոլորտների շահերի պաշտպանությանն ուղղված գործողությունները, արձանագրված ձեռքբերումներն ու ծրագրային արդյունքները։
✅Միջոցառմանը մասնակցեցին պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներ։ Քննարկման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան հարցուպատասխանի և մտքերի փոխանակման միջոցով անդրադառնալու ներկայացված արդյունքներին ու ոլորտային հարցերին։

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում Երևանում տեղի ունեցավ բյուջետային գործընթացում քաղաքա....

📚 ՀՀ բարձրագույն կրթությունը՝ միջազգային վարկանիշովՄանրամասները՝ նյութում։ 👇
08/08/2026

📚 ՀՀ բարձրագույն կրթությունը՝ միջազգային վարկանիշով

Մանրամասները՝ նյութում։ 👇

Հայաստանյան բուհերը շարունակում են տեղ չունենալ միջազգային վարկանիշային լավագույն 1000 - ի ցանկերում, չնայած այն հանգամանքին, որ պետականորեն շատ ավելի հավակնոտ նպատ...

🎓 Դուք դոկտորա՞նտ եք կամ վերջերս ավարտել եք դոկտորանտուրան։ Ձեր կարծիքը կարող է ազդել դոկտորանտական կրթության ապագայի վր...
13/07/2026

🎓 Դուք դոկտորա՞նտ եք կամ վերջերս ավարտել եք դոկտորանտուրան։ Ձեր կարծիքը կարող է ազդել դոկտորանտական կրթության ապագայի վրա։

📌 «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն իրականացնում է «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի ուսումնառության բարելավում․ իմաստավոր կրեդիտային համակարգ» ծրագիրը՝ Եվրոպական միության աջակցությամբ և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի համագործակցությամբ։

🎯 Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում դոկտորանտական կրթության համակարգի կատարելագործմանը՝ բացահայտելով առկա խնդիրները, գնահատելով գործող մեխանիզմները և մշակելով բարելավման հիմնավորված առաջարկություններ։

📝 Այդ նպատակով հրավիրում ենք մասնակցելու անանուն հարցմանը:

Ձեր պատասխանները կօգնեն՝
✅ գնահատել դոկտորանտական կրթության կազմակերպման և որակի ներկայիս վիճակը,
✅ բացահայտել հիմնական մարտահրավերները,
✅ ձևավորել առաջարկություններ, որոնք կարող են նպաստել համակարգային փոփոխություններին։

🔗 Մասնակցեք հարցմանը այստեղ՝
https://t.me/doctoral_survey_am

🙏 Ձեր մասնակցությունը կարևոր ներդրում է դոկտորանտական կրթության բարելավման գործում։

📢 Խնդրում ենք նաև կիսվել այս հրապարակմամբ, որպեսզի այն հասնի հնարավորինս շատ դոկտորանտների և շրջանավարտների։
# #Դոկտորանտուրա #ԴոկտորանտականԿրթություն #ԲարձրագույնԿրթություն #Հետազոտություն #Գիտություն #Կրթություն #Հայաստան

📊 Ձեր կարծիքով ո՞րն է դոկտորանտական և հետազոտական գործունեության ամենամեծ խոչընդոտը Հայաստանում։Մասնակցեք 10 վայրկյան տև...
22/06/2026

📊 Ձեր կարծիքով ո՞րն է դոկտորանտական և հետազոտական գործունեության ամենամեծ խոչընդոտը Հայաստանում։

Մասնակցեք 10 վայրկյան տևող այս հարցմանը 👇

🗳️ https://t.me/doctoral_survey_am/11

Հետաքրքիր կլինի համեմատել մասնագետների կարծիքները։

13/06/2026

🎯🎯🎯Խնդրում ենք մասնակցել դոկտորանտական կրթության կազմակերպման և որակի վերաբերյալ հարցմանը։ Ձեր պատասխանները կօգնեն գնահատել առկա համակարգը և ձևակերպել բարելավման առաջարկներ։ Շնորհակալություն համագործակցության համար։

📌📌«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն իրականացնում է «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի ուսումնառության բարելավում․ իմաստավոր կրեդիտային համակարգ» ծրագիրը՝ Եվրոպական միության աջակցությամբ և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի համագործակցությամբ։

📎Ծրագրի նպատակն է նպաստել դոկտորանտական կրթության համակարգի բարելավմանը։

📣Հարգելի՛ ասպիրանտներ, հայցորդներ, դասախոսներ և ոլորտի մասնագետներ,«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ...
05/05/2026

📣Հարգելի՛ ասպիրանտներ, հայցորդներ, դասախոսներ և ոլորտի մասնագետներ,

«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն իրականացնում է «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի ուսումնառության բարելավում․ իմաստավոր կրեդիտային համակարգ» ծրագիրը՝ ԵՄ աջակցությամբ և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի համագործակցությամբ։

🎯 Մեր նպատակը՝
ձևավորել դոկտորանտուրայի ուսումնառության ավելի ճկուն, արդիական և հետազոտողների կարիքներին համապատասխան համակարգ Հայաստանում։

📊 Դրա համար շատ կարևոր է հենց ՁԵՐ կարծիքը։

Խնդրում ենք տրամադրել ընդամենը 5–10 րոպե և մասնակցել հարցմանը՝ օգնելով բացահայտել առկա խնդիրներն ու ձևավորել արդյունավետ լուծումներ։

🔗 Հարցմանը կարող եք մասնակցել այստեղ՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSePrPi64texltqlguXjC3RQwhwYgT-oZ9_5kBMBjzIHl2zAFw/viewform

🤝 Ձեր մասնակցությունը իրական փոփոխության հիմք է։

Շնորհակալ ենք համագործակցության համար։

Address

6, Yekmalyan Street
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian Center for Democratic Education-CIVITAS posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share