05/06/2026
🇦🇲 Այսօր լրանում է ՀՀ Ազգային հերոս, գեներալ-գնդապետ, ՋԱՀ-ի համահիմնադիր Գուրգեն Դալիբալթայանի ծննդյան 100-ամյակը։
Գուրգեն Դալիբալթայանը ծնվել է 1926թ. հունիսի 5-ին Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղում:
Եղել է Հայաստանի զինված ուժերի ձևավորման ու կայացման կարևորագույն դեմքերից մեկը՝ իր ծառայությամբ, փորձով ու նվիրումով դառնալով հայրենիքի պաշտպանության խորհրդանիշ։
Վաղ տարիքից ընտրել է զինվորականի ուղին․ ուսանել է Թբիլիսիի հետևակային ուսումնարանում և Մոսկվայի ռազմական ակադեմիայում, իսկ 1947-1987թթ․ծառայել ԽՍՀՄ զինված ուժերում։
1991-94թթ. մասնակցել է ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական ռազմական գործողությունների մարտերի պլանների մշակման աշխատանքներին, անձամբ ղեկավարել Խոջալուի ազատագրման, Շուշիի, Լաչինի Մարդասիրական միջանցքի բացման, Քելբաջարի կրակակետերի վնասազերծման ռազմական գործողությունները։
Պարգևներ՝�
▪ Հայաստանի ազգային հերոս և Հայրենիքի շքանշան,
▪ ԽՍՀՄ Կարմիր դրոշի շքանշան,
▪ ԽՍՀՄ Կարմիր աստղի շքանշան,
▪ «ԽՍՀՄ զինված ուժերում ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալ,
▪ ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան ,
▪ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան,
▪ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան,
▪ ՌԴ «Մեծ հաղթանակ» շքանշան,
▪ Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկե մեդալ,
▪ ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալ,
▪ ՀՀ Աժ պատվոգիր,
▪ 33 մեդալներ, որոնցից 6-ը՝ օտարերկրյա պետությունների։
#գուրգենդալիբալթայան