29/07/2026
ENGLISH BELOW 👇
📍 2026 թվականի հուլիսի 28-ին, Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի նախաձեռնությամբ, «Դիմակայունության ձայներ․ Փոքրամասնությունների կանայք՝ հանուն խաղաղության և ներառականության» ծրագրի շրջանակում Արմավիրի մարզպետարանում անցկացվեց աշխատանքային քննարկում։
🤝 Քննարկմանը մասնակցեցին մարզպետարանի կրթության, առողջապահության և սոցիալական ոլորտների ներկայացուցիչներ, հանրակրթության ոլորտի մասնագետներ, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ, իրավապահ համակարգի և եզդիական համայնքի ներկայացուցիչներ։
🎓 Քննարկման հիմնական թեմաներն էին ազգությամբ եզդի պատանիների, հատկապես աղջիկների, կրթության շարունակականության ապահովումը, վաղ ամուսնությունների կանխարգելումը, ազգային ինքնության պահպանումը և համայնքային մասնակցության խթանումը։
📚 Մասնակիցներն անդրադարձան եզդիաբնակ համայնքներում կրթության շարունակականության ներկայիս իրավիճակին՝ հատկապես աղջիկների կրթության հասանելիության և ուսումը շարունակելու հնարավորությունների տեսանկյունից։ Քննարկվեցին դպրոցների, սոցիալական ծառայությունների, ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների առջև ծառացած մարտահրավերները, գնահատվեցին միջգերատեսչական համագործակցության գործող մեխանիզմները, ներկայացվեցին հաջողված փորձերն ու նախանշվեցին հետագա քայլերը։
💬 Հանդիպումն անցավ բաց և կառուցողական երկխոսության մթնոլորտում։ Համայնքների ներկայացուցիչները ներկայացրին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ ընդգծելով ընտանիքների աջակցության, երիտասարդների, հատկապես աղջիկների, կրթության շարունակականության ապահովման, ինչպես նաև կանանց՝ համայնքային և հասարակական կյանքում առավել ակտիվ ներգրավվածության կարևորությունը։
——————————————————————————-
📌 Ծրագիրն իրականացվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (ՊԽԼԻ) աջակցությամբ, Ուժեղացնելով արևելյան հարևանության տոկունությունը (Building Resilience in the Eastern Neighborhood- BREN II) նախագծի շրջանակներում:
📍 On 28 July 2026, the Yezidi Human Rights Center, within the framework of the "Voices of Resilience: Minority Women for Peace and Inclusion" project, organized a working discussion at the Armavir Regional Administration.
🤝 The discussion brought together representatives of the Regional Administration's education, healthcare, and social sectors, general education professionals, local self-government officials, law enforcement representatives, and members of the Yezidi community.
🎓 The meeting focused on ensuring the continuity of education for Yezidi adolescents—particularly girls—preventing early marriages, preserving national identity, and promoting active community participation.
📚 Participants reviewed the current state of educational continuity in Yezidi-populated communities, with particular attention to girls' access to education and opportunities to continue their studies. They discussed the challenges faced by schools, social services, law enforcement agencies, and local self-government bodies, assessed the effectiveness of existing interagency cooperation mechanisms, shared successful practices, and identified priorities for future action.
💬 The discussion took place in an open and constructive atmosphere. Community representatives shared their observations and recommendations, emphasizing the importance of supporting families, ensuring uninterrupted education for young people—especially girls—and strengthening women's participation in community and public life.
———————————————————-
📌 This project is implemented with the support of the Institute for War and Peace Reporting (IWPR), within the Building Resilience in the Eastern Neighborhood (BREN II) programme.