UNDP in Armenia

UNDP in Armenia This is the official page of UNDP in Armenia Country Office.

UNDP in Armenia promotes equal opportunities and a dignified life for all by modelling and implementing innovative and sustainable solutions to Armenia’s development challenges. The Country Office was established in 1993 and since then it has positioned itself as a strategic and substantive partner to the Government of Armenia and other stakeholders by assisting their efforts to advance human deve

lopment and improve the well-being of citizens. When necessary it acts as a convening power, supporting collaboration and partnerships across governmental and non-governmental actors. Through the development of an efficient yet responsive administration system, UNDP in Armenia draws on global and local expertise to pilot and pursue innovative, cutting-edge developmental projects and service delivery. These projects reach every layer of society, from local governments and communities, up to key government ministries.

12/08/2026

English text below
«Կանաչ» Ալավերդի․ գործարկվել է նոր էլեկտրական ավտոբուս։ Դիտեք Առաջին ալիք-ի Լուրեր-ի պատրաստած տեսանյութն օգոստոսի 4-ին Ալավերդի համայնքում տեղի ունեցած նոր էլեկտրական ավտոբուսի հանձնման պաշտոնական արարողության մասին։

«Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ Շվեդիայի կառավարության՝ Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ֆինանսավորմամբ և Ալավերդու համայնքապետարանի հետ համագործակցությամբ։

***
"Green" Alaverdi: New Electric Bus Launched. Watch the video prepared by the News program of the Public TV of Armenia about the official handover ceremony of the new electric bus, which took place in the Alaverdi community on 4 August.

The “Strengthening Community Resilience through Energy Efficiency and Low-Emission Development” project is implemented by the UNDP, with funding from the Government of Sweden through the Swedish International Development Cooperation Agency (Sida), in cooperation with Alaverdi Municipality.
Embassy of Sweden in Yerevan
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia
Ալավերդու համայնքապետարան/ Alaverdi municipality
Climate Change - Armenia

English text below⤵️Գործ կա՛ 👇Փնտրում ենք Technical Analyst-ի՝ միանալու ՄԱԶԾ Նորարարության և ԿԶՆ ֆինանսների պորտֆելի թիմ...
11/08/2026

English text below⤵️

Գործ կա՛ 👇
Փնտրում ենք Technical Analyst-ի՝ միանալու ՄԱԶԾ Նորարարության և ԿԶՆ ֆինանսների պորտֆելի թիմին։
Եթե հետաքրքրված եք նորարարությամբ, կանաչ և թվային փոխակերպմամբ և զարգացման ծրագրերով, դիմե՛ք մինչև օգոստոսի 22-ը։ 👇
https://estm.fa.em2.oraclecloud.com/hcmUI/CandidateExperience/en/sites/CX_1/job/36067

***
We are hiring a Technical Analyst! 👇
Join UNDP Armenia’s Innovation and SDG Finance Portfolio and contribute to innovative initiatives in green and digital transformation and sustainable development.

Apply by August 22! 👇
https://estm.fa.em2.oraclecloud.com/hcmUI/CandidateExperience/en/sites/CX_1/job/36067

English text below⤵️ՄԱԶԾ Գենդերային հավասարության պորտֆելի «Հարթակ  #5. Հայաստանում կանանց տնտեսական հնարավորությունների...
06/08/2026

English text below⤵️
ՄԱԶԾ Գենդերային հավասարության պորտֆելի «Հարթակ #5. Հայաստանում կանանց տնտեսական հնարավորությունների զորացում» ծրագրի շրջանակում շարունակում ենք շահառու կանանց ոգեշնչող պատմությունների շարքը։

Այս անգամ ներկայացնում ենք գիպսակարտոնի տեղադրման դասընթացի մասնակից Ցողիկ Բադալյանի պատմությունը։ https://shorturl.at/gRmpk

***

Within the framework of the UNDP Gender Equality Portfolio "Platform #5: Accelerating Economic Opportunities for Women in Armenia" project, we continue sharing inspiring stories of our beneficiaries.

This time, we present the story of Tsoghik Badalyan, a participant in the Plasterboard Installation course. https://shorturl.at/gRmpk

Austrian Development Agency
Gender Equality Portfolio

English text below Ալավերդու հանրային տրանսպորտը համալրվեց նոր էլեկտրական ավտոբուսովՇվեդիայի կառավարության ֆինանսավորմամ...
05/08/2026

English text below
Ալավերդու հանրային տրանսպորտը համալրվեց նոր էլեկտրական ավտոբուսով

Շվեդիայի կառավարության ֆինանսավորմամբ ձեռք բերված 18-տեղանոց էլեկտրական ավտոբուսը կնպաստի Ալավերդի համայնքում տրանսպորտային հասանելիության բարելավմանը և կանաչ փոխակերպմանը։

Օգոստոսի 4-ին Ալավերդի համայնքում տեղի ունեցավ նոր էլեկտրական ավտոբուսի հանձնման պաշտոնական արարողությունը։

Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Շվեդիայի դեսպան Եվա Սունդքվիստը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը և ծրագրի գործընկերները։ Ժապավենի կտրման արարողությունից հետո հյուրերը մասնակցեցին ավտոբուսի առաջին երթևեկությանը։

«Ծրագրի բաղադրիչները՝ շենքերի էներգաարդյունավետության բարձրացումը, արևային համակարգերի տեղադրումը և էլեկտրական ավտոբուսի տրամադրումը, փոխկապակցված են և նպաստում են Ալավերդու կանաչ փոխակերպմանը», - նշեց Նաթիա Նացվլիշվիլին։

«Ալավերդին կարող է օրինակ ծառայել Հայաստանի մյուս համայնքների համար»,— ընդգծեց դեսպան Եվա Սունդքվիստը։

Դավիթ Ղումաշյանը շնորհակալություն հայտնեց Շվեդիայի կառավարությանը և ՄԱԶԾ-ին սերտ համագործակցության համար՝ նշելով, որ շուրջ 36 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ավտոբուսը կշարունակի համայնքային տրանսպորտի զարգացումը և կնպաստի շահագործման ծախսերի նվազեցմանը։

«2022թ․ ծրագրի շրջանակում վերանորոգման և ջերմամեկուսացման աշխատանքներ են իրականացվել 36 բազմաբնակարան շենքերում, իսկ էներգաարդյունավետ լուծումներ են ներդրվել հանրային նշանակության ութ շենքերում»,— նշեց ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ավագ փորձագետ Դիանա Հարությունյանը։

Այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացավ նաև հիմնովին վերակառուցված Ալավերդու թիվ 6 մանկապարտեզում և Օձունի մանկական արվեստի դպրոցում իրականացված աշխատանքներին։

«Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ Շվեդիայի կառավարության՝ Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ֆինանսավորմամբ և Ալավերդու համայնքապետարանի հետ համագործակցությամբ։

***
Alaverdi Public Transport Fleet Expanded with a New Electric Bus

The 18-seat electric bus, procured with funding from the Government of Sweden, will contribute to improving transport accessibility and advancing the green transition in Alaverdi community.

On 4 August, an official handover ceremony in Alaverdi marked the arrival of a new electric bus – the final milestone in the UNDP-Sida "Strengthened Community Resilience through Energy Efficiency and Low Emission Development" project.

The event was attended by Natia Natsvlishvili, UNDP Resident Representative in Armenia, Eva Sundquist, Ambassador of Sweden to Armenia, Davit Ghumashyan, Head of Alaverdi Community, and project partners. Following the ribbon-cutting ceremony, the guests took part in the bus’s inaugural journey.

“The project components, including improving the energy efficiency of buildings, installing solar systems and providing the electric bus,are interconnected and contribute to Alaverdi’s green transition,” said Natia Natsvlishvili.

“Alaverdi can serve as an example for other communities in Armenia,” emphasized Ambassador Eva Sundquist.

Davit Ghumashyan thanked the Government of Sweden and UNDP for their close cooperation, noting that the electric bus, valued at approximately AMD 36 million, will support the continued development of municipal public transport and help reduce operating costs.

“Since 2022, renovation and thermal insulation works have been carried out in 36 multi-apartment buildings under the project, while energy-efficient solutions have been introduced in eight public buildings,” said Diana Harutyunyan, Senior Expert at UNDP Armenia.

During the visit, the delegation also learned about the works implemented at the fully reconstructed Alaverdi kindergarten No. 6 and the Odzun Children’s Art School.

The “Strengthening Community Resilience through Energy Efficiency and Low-Emission Development” project is implemented by the UNDP, with funding from the Government of Sweden through the Swedish International Development Cooperation Agency (Sida), in cooperation with Alaverdi Municipality.
Embassy of Sweden in Yerevan
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia
Ալավերդու համայնքապետարան/ Alaverdi municipality
Climate Change - Armenia

English text below ⤵️2026 թ. հուլիսի 30–31 Երևանում անցկացվեց FIDIC Advanced խորացված վերապատրաստումը՝ Մեղրիի սահմանային...
04/08/2026

English text below ⤵️
2026 թ. հուլիսի 30–31 Երևանում անցկացվեց FIDIC Advanced խորացված վերապատրաստումը՝ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի շրջանակում՝ Պետական եկամուտների կոմիտեի և ծրագրի հիմնական գործընկերների մասնակցությամբ։

Վերապատրաստումը հիմնված էր տարվա սկզբին անցկացված ներածական դասընթացի արդյունքների վրա և կենտրոնացած էր FIDIC պայմանագրերի գործնական կառավարման առավել բարդ փուլերի վրա։ Մասնակիցները քննարկեցին իրական դեպքեր, փորձի փոխանակման միջոցով անդրադարձան վճարումների կառավարմանը, պաշտոնական գրագրությանը, պայմանագրային փոփոխություններին, պահանջներին, փաստաթղթավորման գործընթացներին և Ինժեների դերին պայմանագրի իրականացման ընթացքում։

Վերապատրաստումն անցկացրին միջազգային ճանաչում ունեցող FIDIC փորձագետներ Նինո Ծատուրովան և Նինո Չկուասելին՝ մասնակիցներին ներկայացնելով բարդ ենթակառուցվածքային պայմանագրերի արդյունավետ կառավարման գործնական մոտեցումներ և միջազգային լավագույն փորձը։

Մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի կարևոր բաղադրիչներից է՝ նպաստելով պետական կառույցների կարողությունների ամրապնդմանը և միջազգային ֆինանսավորմամբ իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության դրամաշնորհի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վարկի միջոցով՝ ՄԱԶԾ Հայաստանի ներգրավմամբ՝ որպես Ծրագրի իրականացման խորհրդատու։
*****

On 30–31 July 2026, the FIDIC Advanced Training brought together representatives of the State Revenue Committee (SRC) and key project stakeholders in Yerevan as part of the Meghri Border Crossing Point (BCP) Modernization Project.

Building on the knowledge gained during the introductory training earlier this year, this advanced course focused on the practical challenges of FIDIC contract administration throughout project implementation. Participants explored real-life case studies and exchanged experiences on topics including payment procedures, contract correspondence, variations, claims, records management, and the Engineer's role in contract ex*****on.

The training was delivered by Nino Tsaturova and Nino Chkuaseli, both internationally recognized FIDIC experts, providing participants with practical tools and international best practices for managing complex infrastructure contracts.

Continuous professional development remains an essential element of the Meghri BCP Modernization Project, contributing to stronger institutional capacity and more effective implementation of internationally financed infrastructure projects.

The Meghri BCP Modernization Project is funded by the European Union and the European Bank for Reconstruction and Development (EBRD), with UNDP Armenia serving as the Project Management Consultant to the Project Implementation Unit.

UNDP in Armenia
European Union in Armenia
European Bank For Reconstruction And Development Group
ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia

31/07/2026

English text below

ՄԱԶԾ «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Ատելության խոսքն ընտրական գործընթացներում. նույնականացում, իրավական գնահատում և արձագանք» թեմայով քննարկում-հանդիպում՝ պետական մարմինների մամուլի քարտուղարների մասնակցությամբ։
Քննարկման ընթացքում մասնակիցները բանախոսին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը, ներկայացրել գործնականում հանդիպած իրավիճակներ և կիսվել մասնագիտական փորձով՝ անդրադառնալով ընտրական գործընթացներում ատելության խոսքի դրսևորումների նույնականացման և դրանց արձագանքման գործնական մարտահրավերներին։

Մանրամասները հետևյալ հղումվով - https://www.facebook.com/share/v/18aPLf6fq5/

ՄԱԶԾ «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության, Գերմանիայի կառավարության (GIZ), Նորվեգիայի կառավարության (Norad), Շվեդիայի կառավարության (Sida), Կանադայի կառավարության (ParlDeliver), Նիդերլանդների կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ՀՀ ԿԸՀ) և ՄԱԿ-ի DPPA/EAD-ի կողմից։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA) հետ գործընկերությամբ՝ ՀՀ ԿԸՀ-ի հետ սերտ համագործակցությամբ։
***
As part of the UNDP " Advancing Reforms for Transparent and Inclusive Management of Electoral Systems in Armenia " (ARTEMIS) project, the Ministry of Justice organized a discussion session on "Hate Speech in Electoral Processes: Identification, Legal Assessment, and Response," bringing together press secretaries of state institutions.
During the discussion, participants raised questions of interest to the speaker, shared practical cases they had encountered in their work, and exchanged professional experiences, focusing on the practical challenges of identifying and responding to manifestations of hate speech in electoral processes.

More details in the video below - https://www.facebook.com/share/v/18aPLf6fq5/

UNDP Advancing Reforms for Transparent and Inclusive Management of Electoral Systems in Armenia-ARTEMIS Project, funded by the European Union, the Government of Germany (GIZ), the Government of Norway (Norad), the Government of Sweden (Sida), the Government of Canada (ParlDeliver), the Government of Netherlands, the RA Central Electoral Commission (RA CEC) and UN DPPA/EAD. The project is implemented in partnership with the International Institute for Democracy and Electoral Assistance (International IDEA), in close cooperation with the RA CEC.

European Union in Armenia
ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia
German Embassy Yerevan
Norwegian Embassy in Tbilisi
Embassy of Sweden in Yerevan
Canada’s Foreign Policy—Global Affairs Canada
International IDEA
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով/Central Electoral Commission of Armenia

30/07/2026

English text below ⤵️
Հուլիսի 18-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՀՀ փաստաբանների պալատի համագործակցության շրջանակում փաստաբանների համար իրականացվել է դասընթաց արդյունավետ ռազմավարական հաղորդակցության և դրա ժամանակակից գործիքների կիրառման վերաբերյալ: Միջազգային փորձի համատեքստում քննարկվել են իրավաբանի մասնագիտական կերպարի և հանրային ընկալման ձևավորման առանձնահատկությունները։ Անդրադարձ է կատարվել նաև հաղորդակցության ազդեցությանը վստահության ձևավորման վրա, թիրախային լսարանի ընտրությանը և անձնական բրենդի կարևորությանը։

Գործնական հատվածում մասնակիցները ծանոթացել են իրենց մասնագիտական դերն ու ծառայությունները տարբեր լսարաններին առավել պարզ, հասկանալի և հասանելի ներկայացնելու մոտեցումներին։ Քննարկվել են հաճախորդների կարիքների բացահայտման, վստահության և երկարաժամկետ հարաբերությունների ձևավորման գործիքները, ինչպես նաև մասնակիցների իրական դեպքերը, հաղորդակցման խնդիրները և դրանց կիրառելի լուծումները։

Աշխատաժողովն իրականացվել է Դանիայի, Լյուքսեմբուրգի և Կորեայի Հանրապետության կառավարությունների կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում, արդարադատության մատչելիության ապահովում, փախստականների և ընդունող համայնքների համար միասնական և աջակցող միջավայրի ձևավորում» ծրագրի շրջանակում։

***
On 18 July, within the framework of cooperation between the UNDP and the Chamber of Advocates of the RA, a training session on effective strategic communication and the application of modern communication tools was organized for advocates.
Drawing on international experience, the training explored how the professional image of advocates and their public perception are shaped. It also addressed the role of communication in building trust, identifying target audiences, and developing a personal brand.

During the practical sessions, participants were introduced to approaches for presenting their professional role and services to different audiences in a clearer, more understandable, and accessible manner. Discussions covered tools for identifying clients’ needs, building trust, and establishing long-term relationships. Participants also examined real-life cases, identified communication challenges, and developed practical solutions.

This event was organized within the framework of the "Promoting Human rights, Orchestrating Equitable access to justice, Building Unity and Support for refugees and host communities (PHOEBUS)" project through financial support from the Governments of Denmark, Luxembourg and the Republic of Korea, via the Funding Windows.

English text below ⤵️«Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ/ ) նախաձեռնության շրջանակներում Ապարան, Գոր...
28/07/2026

English text below ⤵️
«Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ/ ) նախաձեռնության շրջանակներում Ապարան, Գորիս և Նոյեմբերյան համայնքները տեղական զարգացման նպատակով կիրառում են առաքելությանը միտված մոտեցում՝ սկսելով ոչ թե նախապես սահմանված լուծումներից, այլ տեղական մարտահրավերների հետևում կանգնած համակարգերի խորքային ընկալումից։

Աշխատելով համայնքապետարանի ստորաբաժանումների, ինչպես նաև բնակիչների, ձեռնարկությունների և համայնքային կազմակերպությունների հետ համատեղ՝ համայնքները քարտեզագրել են տեղական էկոհամակարգերը, լսել՝ նախքան նախագծերի կազմումը, և մշակել առաքելություններ, որոնք միավորում են տարբեր փոխկապակցված միջամտություններ ընդհանուր ուղղության շուրջ։ Այս մոտեցումը համայնքներին օգնում է հասկանալ, թե տեղական համակարգի տարբեր մասերն ինչպես են փոխգործակցում միմյանց հետ և որտեղ փոփոխությունը կարող է ապահովել առավելագույն ազդեցություն։

Քանի որ երեք համայնքներն արդեն իրականացման փուլում են, նրանց փորձն ընդգծում է, որ տեղական վերափոխումը պահանջում է, որ համայնքները շարունակեն սովորել գործելուն զուգընթաց՝ շտկելով այն, ինչ չի աշխատում, և մասշտաբավորելով այն, ինչն արդյունավետ է ստացվում։

Կարդացե՛ք ամբողջական հոդվածն Ապարան, Գորիս և Նոյեմբերյան համայնքների փորձի և այն մասին, թե ինչ կարող են մյուս համայնքները սովորել նրանց առաքելությանը միտված ճամփորդությունից: 🔗 https://go.undp.org/p9j

***
Under the Mayors for Economic Growth ( ) Facility, Aparan, Goris and Noyemberyan have been applying a mission oriented approach to local development, starting not with predefined solutions, but with an in-depth understanding of the systems behind local challenges.

Working across municipal departments and together with residents, businesses and community organisations, the municipalities mapped local ecosystems, listened before designing, and developed missions that connect different interventions around a shared direction. This approach helps municipalities understand how different parts of the local system relate to one another and where change can create the greatest effect.

As the three municipalities move into implementation, their experience highlights that local transformation requires municipalities to keep learning while they act, adjusting what does not work and scaling what proves useful.

Read the full article about the experiences of Aparan, Goris and Noyemberyan and what other municipalities can learn from their mission oriented journey. 🔗 https://go.undp.org/p9j
European Union in Armenia
Նոյեմբերյանի համայնքապետարան / Noyemberyan municipality
Գորիսի համայնքապետարան / Goris Municipality
Ապարանի համայնքապետարան/Aparan municipality/

English text below ⤵️ՄԱԶԾ-ն շարունակում է աջակցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ պետական հաստատությունների...
27/07/2026

English text below ⤵️
ՄԱԶԾ-ն շարունակում է աջակցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ պետական հաստատությունների համար նախատեսված ՄԱԶԾ-ի Գենդերային հավասարության պարգևադրոշմի (Gender Equality Seal) գործընթացում։

Լինելով Հայաստանում առաջին հանրային հաստատությունը, որը պաշտոնապես միացել է այս գործընթացին, և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի ընդամենը վեց հանրային հաստատություններից մեկը, որոնք ներկայումս իրականացնում են այս նախաձեռնությունը կամ արդեն անցել են պարգևադրոշմի գործընթացը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը առաջատար դեր է ստանձնել՝ խթանելով ներառական և գենդերազգայուն կառավարումը։

Սույն աշխատաժողովը նպաստում է պարգևադրոշմի Ոսկե չափանիշներից (Gold Benchmarks) մեկի իրականացմանը՝ ամրապնդելով այն ինստիտուցիոնալ գործելակերպերը, որոնք նպաստում են անվտանգ, ներառական և գենդերազգայուն աշխատանքային միջավայրի ձևավորմանը։

Հանրային հաստատությունների համար գենդերային հավասարության պարգևադրոշմը ՄԱԶԾ համաշխարհային նախաձեռնություն է, որն աջակցում է հանրային հաստատություններին՝ գենդերային հավասարությունը ներառելու իրենց քաղաքականություններում, համակարգերում և ծառայություններում՝ նպաստելով հավասար հնարավորությունների ապահովմանը և բոլորի համար ավելի լավ արդյունքների ձեռքբերմանը։

***

UNDP continues to support the Human Rights Defender's Office of Armenia on its journey towards the UNDP Gender Equality Seal for Public Institutions. As the first public institution in Armenia to officially embark on this process, and one of only six public institutions across Europe and Central Asia that are either currently implementing the Seal or have already achieved certification, the HRDO is demonstrating leadership in advancing inclusive, gender-responsive governance.

This workshop contributes to one of the Seal's key Gold Benchmarks by strengthening institutional practices that promote a safe, inclusive, and gender-responsive workplace. The UNDP Gender Equality Seal is a global initiative that supports public institutions in embedding gender equality across their policies, systems, and services, helping ensure equal opportunities and better outcomes for all.

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia
Gender Equality Portfolio

English text below ⤵️ Հուլիսի 26-ին, Սևանա լճի ափին, որպես Հայաստանում COP17 Armenia-ի նախապատրաստական աշխատանքներում ՄԱ...
27/07/2026

English text below ⤵️
Հուլիսի 26-ին, Սևանա լճի ափին, որպես Հայաստանում COP17 Armenia-ի նախապատրաստական աշխատանքներում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) վաղ ներգրավվածության բաղկացուցիչ, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին մասնակցել է Seaside Startup Summit Armenia 2026 – Go to COP17 նախաձեռնության բացման արարողությանը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի (COP17 Armenia-ի կազմկոմիտեի նախագահ) և այլ բարձրաստիճան գործընկերների հետ միասին։

Իր ելույթում նա ընդգծել է երիտասարդների առաջնորդության, ձեռներեցության և նորարարության կարևոր դերը կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման առաջմղման գործում։ ՄԱԶԾ-ն իր ընթացիկ կանաչ նախաձեռնությունների շրջանակում աջակցում է գագաթնաժողովին՝ որպես հարթակ երիտասարդ նորարարներին համախմբելու, Սևանա լճի պահպանությանը նպաստող լուծումները խթանելու և COP17 Armenia -ը օգտագործելու կենսաբազմազանության վերաբերյալ գլոբալ հանձնառությունները տեղական գործողությունների վերածելու համար։ Մանրամասները՝ https://shorturl.at/WZnMG

***
On 26 July, as part of UNDP’s early engagement in Armenia’s preparations for COP17 Armenia , Natia Natsvlishvili, UNDP Resident Representative in Armenia, participated in the opening ceremony of the Seaside Startup Summit Armenia 2026 - Go to COP17 at Lake Sevan, alongside Minister of Environment Hambardzum Matevosyan (incoming President-designate of CBD COP17 Armenia ) and other high-level partners.

In her remarks, she highlighted the vital role of youth leadership, entrepreneurship, and innovation in advancing biodiversity conservation and sustainable development. Through a set of our ongoing green initiatives, UNDP is supporting the Summit as a platform to mobilize young innovators, promote nature-positive solutions for Lake Sevan, and help position COP17 Armenia as a catalyst for translating global biodiversity commitments into local action. Details https://shorturl.at/WZnMG
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia

Address

14, Petros Adamyan Street
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37460530000

Alerts

Be the first to know and let us send you an email when UNDP in Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to UNDP in Armenia:

Shortcuts

Share