Christian Women's Forum/Քրիստոնյա կանանց ֆորում

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Christian Women's Forum/Քրիստոնյա կանանց ֆորում
Call Directions Contact the organization

Christian Women's Forum/Քրիստոնյա կանանց ֆորում International Ecumenical Women's Organization

23/10/2026

❤️❤️ «Թող սիրտդ խոսի»

💜 «Թող սիրտդ խոսի» ծրագրի շրջանակում՝ հանդիպում Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրում։Այս անգամ Քրիստոնյա կանանց...
21/10/2026

💜 «Թող սիրտդ խոսի» ծրագրի շրջանակում՝ հանդիպում Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրում։

Այս անգամ Քրիստոնյա կանանց ֆորումի կլինիկական հոգեբան Անգելինա Հարությունյանը հանդիպեց դպրոցականների հետ՝ խոսելու դեռահասության տարիքի առանձնահատկությունների, այդ շրջանում տեղի ունեցող ֆիզիկական և հոգեբանական փոփոխությունների, ինչպես նաև դրանց ընկալման և հաղթահարման մասին։

Հանդիպումը հնարավորություն տվեց անդրադառնալու դեռահասության շրջանի կարևոր հարցերին, նպաստելու ինքնաճանաչմանը և սեփական փոփոխությունների ընկալմանը։ 💜

🙏 Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Սյուզաննա Գալոյանին՝ աջակցության և համագործակցության համար։

Սյուզաննա Գալոյան
Անգելինա Հարությունյան

20/10/2026

📍 Շարունակվում են Քրիստոնյա կանանց ֆորումի սեմինարների շարքը «Թող Սիրտդ Խոսի» ծրագրի շրջանակում։

Հանդիպում Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի վերարտադրողական տարիքի կանանց հետ։
Հանդիպման ընթացքում ՔԿՖ-ի անդամ՝ մանկաբարձ գինեկոլոգ, բժշկուհի Շուշանիկ Գրիգորյանը զրույց - խորհրդատվություն ունեցավ կնոջ հորմոնալ և վերարտադրողական առողջության, կանխարգելիչ բժշկական զննումների կարևորության և մարդու պապիլոմավիրուսի մասին։
Կանայք հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղելու բժշկին և ստանալու մասնագիտական պատասխաններ։
Այնուհետև ՔԿՖ-ի անդամ Քրիսթին Մեխճյանը հանդես եկավ ընտանիքի առողջ հարաբերությունների, ամուսինների միջև փոխըմբռնման և փոխհարաբերությունների ձևավորման քրիստոնեական մոտեցումների մասին իր տեսակետով։

Հանդիպման նպատակն էր նպաստել կանանց իրազեկվածության բարձրացմանը, առողջ ապրելակերպի խթանմանը և ընտանիքում առողջ ու ներդաշնակ հարաբերությունների ձևավորմանը։
Շնորհակալություն ենք հայտնում տիկին Սյուզաննա Գալոյանին Ներքին Գետաշենի երիտասարդ կանանց հետ հանդիպումը կազմակերպելու համար։

Սյուզաննա Գալոյան
Shushanik Grigoryan-Hovhannisyan
Christina Mekhdjian Bouchajikian

📣Սիրելի հետևորդներ,"Թող Սիրտդ Խոսի" ծրագրի շրջանակում մեկնարկում ենք շատ կարևոր և որակյալ երկօրյա դասընթաց բռնության կան...
19/10/2026

📣Սիրելի հետևորդներ,
"Թող Սիրտդ Խոսի" ծրագրի շրջանակում մեկնարկում ենք շատ կարևոր և որակյալ երկօրյա դասընթաց բռնության կանխարգելման վերաբերյալ։
Դասընթաց վարելու են՝
👩‍💼 Անգելինա Հարությունյան-ը՝ Հայաստանի Կլինիկական Հոգեբանների Ասոցիացիայի կրթության և մասնագիտական զարգացման հանձնաժողովի նախագահ
👨‍💼 Վիտյա Յարամիշյանը՝ Արցախի հոգեբանների միություն ՀԿ-ի նախագահ
Թեմա՝
✅ Երեխայի նկատմամբ բռնության բացահայտումը, կանխարգելումը և արձագանքումը․ կրթական հաստատության ղեկավարի դերն ու գործողությունները։
✅ Բռնության կանխարգելման հոգեբանական և սոցիալ-մշակութային հիմքերը․ ճանաչում, կանխարգելում, աջակցություն։

📆 Հոկտեմբեր 26 և 27
🕚 15:30 - 18:30
📍Գալշոյան 29/2
Շտապեք գրանցվել․
‼️Մասնակցությունն անվճար է։
📜 Տրվում է դասընթացի մասնակցության վկայական։
Ցանկացողները գրանցվեն նախապես՝ 👇
📲098 730641, 077 338830
✍️ Գրեք մեր ՖԲ էջին

📍 Շարունակվում  են Քրիստոնյա կանանց ֆորումի սեմինարների շարքը «Թող Սիրտդ Խոսի» ծրագրի շրջանակում։Այս անգամ հանդիպումը տե...
18/10/2026

📍 Շարունակվում են Քրիստոնյա կանանց ֆորումի սեմինարների շարքը «Թող Սիրտդ Խոսի» ծրագրի շրջանակում։

Այս անգամ հանդիպումը տեղի ունեցավ Մարտունու համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի «Գտնված երազ» տարեցների ակումբում՝ համագործակցությամբ ակումբի համակարգող տիկին @Սյուզաննա Գալոյանի։

🤝 Մասնագետների մասնակցությամբ անցկացվեցին սերնդադաստիարակման և դիմակայունության բարձրացման թեմաներով սեմինար ավագ սերնդի կանանց հետ, որոնց ընթացքում քննարկվել են ծնողավարման, ընտանեկան փոխհարաբերություններին և արժեքներին առնչվող կարևոր հարցեր։

🎨 Հանդիպման շրջանակում իրականացվեց նաև արտթերապևտիկ աշխատանք։

Naira Harutyunyan
Naria Qerobyan
Սյուզաննա Գալոյան
Իմ քայլը հիմնադրամ - My Step Foundation
#կրթվելընորաձևէ

🍀Մեծ պատիվ էր ՔԿՖ-ի համագործակից Peace and Reconciliation Network կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցիչ Rev.  Si...
17/10/2026

🍀Մեծ պատիվ էր ՔԿՖ-ի համագործակից Peace and Reconciliation Network կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցիչ Rev. Simonyan-ի հետ միասին հոկտեմբեր 2-3-ին ՀՀ Աղոթք Նախաճաշ միջոցառման շրջանակում Գերաշնորհ Սրբազան հայրերի՝ Տեր Դանիել եպս. Ֆընդըկյանի և Տեր Մեսրոպ արք. Սարգսյանի հետ հանդիպումը, ինչպես նաև պանելային քննարկումների ժամանակ նրանց արժեքավոր և դիպուկ խոսքը լսելը։

12/10/2026

Marianna Apresyan
Kerobyan
Syuzanna Sargsyan
Naira Harutyunyan
Ներքին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոց
@Սյուզաննա Գալոյան

📍 Այսօր Մարտունու տարածաշրջանի Ներքին Գետաշենի տարրական դպրոցում «Թող Սիրտդ Խոսի» բռնության դեմ ծրագրի շրջանակում տեղի ո...
11/10/2026

📍 Այսօր Մարտունու տարածաշրջանի Ներքին Գետաշենի տարրական դպրոցում «Թող Սիրտդ Խոսի» բռնության դեմ ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում ծնողների հետ՝ «Բռնություն» թեմայով։

🤝 Հանդիպման նպատակն էր բարձրացնել ծնողների իրազեկվածությունը բռնության տարբեր դրսևորումների վերաբերյալ, նպաստել դրանց ճանաչմանը և քննարկել երեխաների համար անվտանգ, հարգալից ու վստահության վրա հիմնված միջավայրի ձևավորման կարևորությունը։

💬 Հանդիպումն անցավ հոգեբանի, արտթերապևտի և սոցիալական աշխատողի մասնակցությամբ՝ համատեղ քննարկումների, փորձի փոխանակման և ծնողներին հուզող հարցերի անդրադարձի միջոցով։

💜 Ծրագրի կարևոր առաքելությունն է խթանել բռնությունից զերծ միջավայրի ձևավորումը՝ հիմնված հոգատարության, փոխըմբռնման և յուրաքանչյուրի արժանապատվության նկատմամբ հարգանքի վրա։
Marianna Apresyan
Syuzanna Sargsyan
Naira Harutyunyan
Naira Qerobyan

Let Your Heart Speak
Against Violence
Stop Violence
Preventing Violence

Հոկտեմբերի 4-ին Elite Plaza-ում եզակի առիթ ունեցանք մասնակցել NASA-ի տիեզերագնաց, ԱՄՆ ռազմածովային ուժերի կապիտան Բարի Բ...
10/10/2026

Հոկտեմբերի 4-ին Elite Plaza-ում եզակի առիթ ունեցանք մասնակցել NASA-ի տիեզերագնաց, ԱՄՆ ռազմածովային ուժերի կապիտան Բարի Բաչ Ուիլմորի հետ հանդիպմանը։ Անչափ հետաքրքիր էր լսել, թե ինչպես է մեկ շաբաթով տիեզերք թռչած մարդուն բախտ վիճակվել այնտեղ մնալ գրեթե 9 ամիս. սա մեծ հավատքի շնորհիվ հոգեկան դժվար իրավիճակներ հաղթահարած ուժեղ անհատականության վկայության մասին էր։

Marianna Apresyan
Լիլիթ Նիկոյան
Lilit Hovakimyan
Աննա Ալլահվերդյան
Հասմիկ Նահապետյան
Վահագն Սուքիասյան

🍀Մեծ պատիվ և ուրախություն էր հոկտեմբեր 2-3-ին կայացած Աղոթք Նախաճաշ միջոցառման շրջանակում հանդիպել և շատ հետաքրքիր զրույ...
09/10/2026

🍀Մեծ պատիվ և ուրախություն էր հոկտեմբեր 2-3-ին կայացած Աղոթք Նախաճաշ միջոցառման շրջանակում հանդիպել և շատ հետաքրքիր զրույց ունենալ Գերաշնորհ Մալխաս եպս. Սոնգուլաշվիլիի հետ։ Մալխաս եպս. Սոնգուլաշվիլին հսկայական փորձառություն և վաստակ ունի էկումենիկ և միջկրոնական երկխոսությունների, հակամարտությունների կարգավորման և հալածյալներին ապաստան տրամադրելու քրիստոնեական առաքելության մեջ։
Նա ներկայումս ծառայում է որպես Թբիլիսիի մետրոպոլիտ-եպիսկոպոս և «Խաղաղության տաճարի» (Peace Cathedral) ավագ հովիվ։ Մալխաս եպս.-ի գործունեությունն ուղղված է կրոնների միջև երկխոսության խթանմանը։ Նա 1999 թ. ի վեր ղեկավարում է «Բեթելի» միջազգային հումանիտար ասոցիացիան։ Այս կազմակերպությունը ապաստարան է տարեցների, հակամարտությունների գոտիներից փախածների և հասարակության այն խոցելի խմբերի ներկայացուցիչների համար։ 2013 թ. Վրաստանի ավետարանական-մկրտական ​​եկեղեցիների միության (EBCG) արքեպիսկոպոսի պաշտոնից հեռանալուց հետո Մալխաս եպս. Սոնգուլաշվիլին, իբրև պրոֆեսոր, դասավանդում է համեմատական ​​աստվածաբանություն Իլիա Ճավճավաձեի անվան պետական ​​համալսարանում և մասնագիտացած է քրիստոնեական, իսլամական և հուդայական աստվածաբանության ոլորտներում։

Address

Galshoyan 29/2
Yerevan
0079

Telephone

+37498730641

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Christian Women's Forum/Քրիստոնյա կանանց ֆորում posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Christian Women's Forum/Քրիստոնյա կանանց ֆորում:

Shortcuts

Share