Vega Green Club

Vega Green Club Vega Green Club-ի գործունեությունը կայանում է բնապահպանությա

Address

Yerevan
0032

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 15:00

Telephone

060-688-888

Alerts

Be the first to know and let us send you an email when Vega Green Club posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Vega Green Club:

Share

Vega Green Club

ՎԵԳԱ ընկերության կողմից հիմնված ՙՙVega Green Club՚՚ ֆեյսբուքյան էջն իր էությամբ բաց ակումբ է, որը առանց տարիքային կամ այլ սահմանափակումների նախատեսված է բոլոր այն մարդկանց համար, ովքեր կիսում են մեր մտահոգություններն ու մոտեցումները Հայաստանի բնության պահպանման վերաբերյալ: ՙՙVega Green Club՚՚-ը բոլոր այդ մարդկանց առաջարկում է համախմբվել այս գաղափարի շուրջ և, ելնելով համընդհանուր ազգային շահերից, հրավիրում է համագործակցության:

ՎԵԳԱ ընկերությունը բարձր պատասխանատվությամբ է վերաբերվում Հայաստանում շրջակա միջավայրի պահպանության հետ կապված ցանկացած հարցին խելամիտ և շուտափույտ լուծում է տրվում:

Այս էջով մենք հանդես ենք գալիս հանրությանը, որպես մի շարք սոցիալական և բնապահպանական ուղղվածության միջոցառումների և ակցիաների նախաձեռնողներ, հովանավորներ և ակտիվ մասնակիցներ: Հանձինս՝ օգտագործումից դուրս եկած բջջային հեռախոսների և սմարթֆոնների ընդունման և պահպանման կազմակերպման, Հայաստանում «Մաքրության համաշխարհային օրվա» անցկացման, ՙՙArmenia Tree Project՚՚ բարեգործական հիմնադրամին ֆինանսական միջոցների նվիրատվության (համագործակցելով տարեկան տնկել լրացուցիչ 1000 ծառ Հայաստանում) միջոցով: Դրա հետ մեկտեղ Վեգան աջակցում է կամավորական կազմակերպություններին՝ պլաստիկից և թղթից թափոնների տարբերակված հավաքման և վերամշակման հանձնման, հին մարտկոցների խոտանման և մի շարք այլ բնապահպանական ու սոցիալական ուղղվածության նախագծերի իրականացման գործում: Տվյալ բնագավառում մենք հաջողությամբ համագործակցում ենք ՀՀ Բնապահպանության նախարարության, WWF-Հայաստան բնապահպանական, ՙՙԱպագա՚՚, ՙՙԹիմ Թայմ՚՚, ՙՙԷկո աղբ՚՚ և այլ հասարակական կազմակերպությունների հետ: Իր գործունեության ընթացքում Վեգան հավատարիմ է մնում իր ստանձնած սոցիալական առաքելությանը և պարբերաբար մասնակցում բարեգործական մի շարք նախագծերի: