28/03/2024
English below ⬇️
Ինչպե՞ս է ստեղծվել «ՀԱՄԱՅՆՔԱԳԵՏ»-ը:
🙌 2023թ. հունվարից մեր թիմն աշխատում էր այս մեթոդաբանության մշակման վրա: Առաջին անգամ էինք սեղանի խաղ ստեղծում, ինչը, պարզվեց, որ այդքան էլ հեշտ չէր: Նկատել էինք, որ Հայաստանում առկա կրթական սեղանի խաղերը շատ հաճախ նույն՝ հարց-պատասխանի ֆորմատով են ներկայացվում, որը մեր կարծիքով ո՛չ ուսուցման տեսանկյունից է արդյունավետ, ո՛չ էլ հետաքրքիր ժամանց է ապահովում:
Այնպես որ մեր առջև դրված էր խնդիր. պետք էր, որ մեր խաղը ոչ միայն տեղեկացնի տեղական ինքնակառավարման համակարգի և բնակիչների մասնակցության մեխանիզմների մասին, այլ նաև լինի հետաքրքրաշարժ և գրավիչ: 🤔
Վերջապես, 4 ամիս քրտնաջան աշխատանքի, բազմաթիվ խորհրդատվությունների, քննարկումների և հետազոտությունների արդյունքում ստեղծեցինք մեր խաղի առաջնային տարբերակը՝ «Քաղաքագետ» անունով: 🎉
✨ «Քաղաքագետ»-ը, թեև ուներ իր բացթողումները, մեր թիմի պարծանքը դարձավ: Շատ ուրախ էինք, որ զրոյից կարողացել էինք նմանատիպ բան ստանալ՝ այն էլ այդքան կարճ ժամանակում: Այն առաջին անգամ փորձարկեցինք Արենի համայնքում «Քաղաքագետ» Հաքաթոնի ընթացքում, որի մասին կպատմենք հաջորդ հրապարակման մեջ:
Հաքաթոնը, ինչպես սպասում էինք, շատ բարեհաջող անցավ, և բավականին լավ արձագանք ստացանք մասնակիցներից: Իսկ հաջորդ ամիսների ընթացքում արդեն սկսեցինք խաղը բարելավելու գործընթացը:
🎲 Նախ փոխեցինք խաղի անունը, որը դարձավ «ՀԱՄԱՅՆՔԱԳԵՏ», որն ավելի լավ էր արտացոլում խաղի նպատակը: Այնուհետև, հիմնվելով հաքաթոնի մասնակիցների, ընկերների և խորհրդատուների կարծիքների վրա, հավելյալ փոփոխություններ կատարեցինք խաղի մեթոդաբանության, դինամիկայի և տեսքի վրա, որի մասին ձեզ նույնպես կպատմենք հետագա հրապարակումներում:
Եվ այսպես, մենք ստեղծեցինք «ՀԱՄԱՅՆՔԱԳԵՏ»-ը, որն արդեն իսկ պատրաստվում ենք գործարկել ավագ դպրոցներում: Հետևեք մեզ՝ նույնպես ծանոթանալու համար մեր նորարար կրթական մոդելին: 🥰
__________
How was “HAMAYNQAGET” created?
🙌 Since January 2023, our team has been working on developing this methodology. We were creating a board game for the first time, which turned out to be not so easy. We had noticed that the educational board games available in Armenia were often presented in the same question-answer format, which, in our opinion, was neither an effective learning tool, nor was it entertaining or engaging.
So, we set an objective: our game needed to not only inform about the local government system and citizen participation mechanisms but also be fun and engaging. 🤔
Finally, after 4 months of hard work, consultations, discussions, and research, we created the first version of our game called “Governor.” 🎉
✨ “Governor,” although it had its gaps, became the pride of our team. We were very happy to have created it from scratch in such a short time. We tested it for the first time in the Areni community during the “Governor” Hackathon, which we will talk about in the next post.
The hackathon was, as we expected, very successful, and we received quite a lot of feedback from the participants. And in the following months, we already started the process of improving the game.
🎲 First, we changed the name of the game to “HAMAYNQAGET”, which better reflected the purpose of the game. Then, based on the feedback of our hackathon participants, friends, and consultants, we made additional changes to the methodology, dynamics, and appearance of the game, which we will also tell you about in future posts.
And so we created “HAMAYNQAGET,” which we are already preparing to launch in high schools. Follow us to learn more about our innovative educational model! 🥰