Social Justice NGO/ "Սոցիալական արդարություն" ՀԿ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Social Justice NGO/ "Սոցիալական արդարություն" ՀԿ

Social Justice NGO/ "Սոցիալական արդարություն" ՀԿ Non-Governmental Organization actively acting in Criminal Justice Reforms, Child Rights and in Domestic Violence Spheres.

The members of the organisation are sociologists, psychologists, social workers and lawyers, whose professional contribution was employed for implementing different projects aimed at institutional development and partnership, developments of judicial and legal reforms in the Republic of Armenia.
Կազմակերպության անդամները հիմնականում սոցիոլոգ, իրավաբան, սոցիալական աշխատող և հոգեբան մասնագետներ են, որոնց մասնագիտական ներուժը ներդրվել է ՀՀ-ում տարբեր ոլորտների ինստիտուցիոնալ զարգացումների, համագործակցության, ինչպես նաև դատական և իրավական բարեփոխումների ոլորտային զարգացումների գործընթացներում:

➡️💁🏻Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիոն ծրագիրը նախատեսված է այն անձանց համար, ովքեր ցանկան...
03/09/2026

➡️💁🏻Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիոն ծրագիրը նախատեսված է այն անձանց համար, ովքեր ցանկանում են

✅ՎԵՐԱՀՍԿԵԼ իրենց զայրույթը,
✅ՍՈՎՈՐԵԼ անվտանգ հաղորդակցություն, ✅ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼ իրենց գործողությունների համար,
✅ԿԱՌՈՒՑԵԼ առողջ հարաբերություններ։

🗣👤🔛👤Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձը ռեաբիլիտացիոն ծրագրից Երևանում օգտվելու համար կարող է դիմել «Սոցիալական արդարություն» ՀԿ
☎️+37498197751

 #ռազմավարություն
03/09/2026

#ռազմավարություն

Այս տեսանյութը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությ...

❓Որո՞նք են գենդերային հավասարության ապահովման քաղաքականության իրականացման 2025–2028 թվականների ռազմավարության նպատակները...
02/09/2026

❓Որո՞նք են գենդերային հավասարության ապահովման քաղաքականության իրականացման 2025–2028 թվականների ռազմավարության նպատակները և վեց գերակայությունները։
❓Ի՞նչ հենքով են ներառվել այդ 6 ուղղությունները ռազմավարությունում։
❓Ի՞նչ միջոցառումներ են նախատեսված իրականացնել։
❓Ինչպե՞ս է փոխվել Գենդերային խզման ցուցանիշը և կանանց կողմից զբաղեցված պաշտոնների տոկոսային պատկերը՝ ըստ տարիների:
❓ Ռազմավարությամբ ի՞նչ արդյունքներ են ակնկալվում:
❓Ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի իրականացման ընթացքում որո՞նք են հնարավոր ռիսկերը։

🙆💁Առանձնացնում ենք, որ ընթացիկ ռազմավարության գործողությունների իրականացման համար սահմանված և ներկայացված են ֆինանսական միջոցներ։

📽📡Social Justice NGO/ "Սոցիալական արդարություն" ՀԿ նախագահ Gayane Hovakimyan-ի հարցազրույցը «Իմ փաստաբանը» ծրագրի շրջանակում:

Որո՞նք են գենդերային հավասարության ապահովման քաղաքականության իրական...

📠⚙2026թ.-ի օգոստոսի 26-ի «Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում վերականգնողական ծառայությունների կայուն ֆինանսավորում...
31/08/2026

📠⚙2026թ.-ի օգոստոսի 26-ի «Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում վերականգնողական ծառայությունների կայուն ֆինանսավորում և ծառայությունների պատվիրակման մեխանիզմների ամրապնդում» ենթադրամաշնորհի շրջանակում
տեղի ունեցավ հանդիպում-քննարկում #Ջուրիմոնիա հարթակի անդամների, հասարակական ոլորտը ներկայացնող կառույցների ներկայացուցիչների, ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության, ՀՀ ՆԳՆ, ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ:

🚩🖊Հանդիպման նպատակը Քրեակատարողական և պրոբացիայի արտապատվիրակման ծառայությունների քաղաքականության համառոտագրի քննարկումն էր, առկա մոտեցումների վալիդացումը, ինչպես նաև հասարակական սեկտորի լայն շրջանակների հետ առաջարկների փաթեթի նախնական մշակումը։

💁🙆Հանդիպմանը բանախոսեցին «Մանկական զարգացման հիմնադրամի» և «Ընտանիք և համայնք» բարեգործական հիմնադրամի նախագահները` հանգամանորեն ներկայացնելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նույն կազմակերպություններին արտապատվիրակված ծառայությունների ամողջ ընթացակարգը և իրենց դրական փորձը։

🗂📎Վերոհիշյալի կոնտեքստում մասնակիցների և պետական մարմինների ներկայացուցիչների միջև ծավալվեց երկխոսություն, ուր խոսվեց այն պոտենցիալ ծառայություններից, որոնք կարող են պետության կողմից արտապատվիրակվել հասարակական և մասնավոր կառույցներին։

👌✊Հանդիպման արդյունքում ձեռք բերվեց
պայմանավորվածություն, սույն ենթադրամաշնորհի շրջանակում անցկացվելիք առաջիկա աշխատաժողովի ժամանակ, արդեն իսկ ներկայացնել արտապատվիրակման տեսանկյունից նպատակահարմար ծրագրեր և շարունակել իրականացնել ջատագովություն` արտապատվիրակման մեխանիզմները տեղայնացնելու, դրանց մշակման և իրականացման գործընթացում։

©️Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում վերականգնողական ծառայությունների կայուն ֆինանսավորում և ծառայությունների պատվիրակման մեխանիզմների ամրապնդում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

❗️🕹«Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում վերականգնողական ծառայությունների կայուն ֆինանսավորում և ծառայությունների պա...
25/08/2026

❗️🕹«Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում վերականգնողական ծառայությունների կայուն ֆինանսավորում և ծառայությունների պատվիրակման մեխանիզմների ամրապնդում» ենթադրամաշնորհի շրջանակում կայացավ ծրագրային թիմի հանդիպումը ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետի և անձնակազմի հետ:

📌✊ Հանդիպման նպատակը Ծրագրի շրջանակում արդեն իսկ մշակված քաղաքականության համառոտագրի քննարկումն էր, ուր հիմնականում ներկայացված են
պատվիրակման մեխանիզմների միջոցով ոլորտային ծառայությունների մատուցման արդյունավետությունը բարձրացնելու փաթեթներ և հիմնավորող առաջարկներ:

ℹ️ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը ողջունեց ծրագրի գաղափարը և կատարված աշխատանքը։
Նա իր խոսքում պատրաստակամություն հայտնեց հետագա քայլերում շարունակել համատեղ քննարկումները, հստակեցնելու քրեակատարողական ծառայության առաջնային ուղղությունները, որոնք կարող են հիմք հանդիսանալ ծառայությունների պատվիրակման հարցում :

✅ Հանդիպման ընթացքում կողմերի միջև ձեռք բերվեց համաձայնություն պահպանել շարունակական համագործակցությունը, լինել հետևողական տեղեկատվության փոխանակման հարցում և քննարկել ՀՀ պետական բյուջեի շրջանակում հնարավոր ծառայությունների պատվիրակման հնարավորությունները՝ հիմք ընդունելով պատվիրակման ծառայությունների հարցում արդեն իսկ ունեցած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դրական փորձը:

©️Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում վերականգնողական ծառայությունների կայուն ֆինանսավորում և ծառայությունների պատվիրակման մեխանիզմների ամրապնդում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

 #բռնության  #կանխարգելում
19/08/2026

#բռնության #կանխարգելում

🚹🔴Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են․ ներկայացնում են ոլո...
19/08/2026

🚹🔴Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են․ ներկայացնում են ոլորտի մասնագետներն ու ՀԿ-ների ներկայացուցիչները

Կարդալ ստորև👇🏻👇🏻👇🏻
https://mia.gov.am/2026/07/23/mia-124/

Address

2 Arshakunyats Avenue, Suites #302/305
Yerevan
0023

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37499051314

Alerts

Be the first to know and let us send you an email when Social Justice NGO/ "Սոցիալական արդարություն" ՀԿ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Social Justice NGO/ "Սոցիալական արդարություն" ՀԿ:

Shortcuts

Share