ArmDrone Academy

ArmDrone Academy Արմաթ ինժեներական լաբորատորիա կարող են հաճախել 10-ից մինչև 18 տարեկան երեխաները: Արմաթում ուսումն անվճար է:

30/11/2024

FPV դրոնների դաշտային մարզումներ երկու վահանակի ու ակնոցի միջոցով։

📢 ArmDrone Community -ի կողմից իրականացված ԱԹՍ-ների մասին հերթական վիդեոդասը օգտակար նյութ է բոլոր սկսնակ մասնագետների հ...
17/11/2024

📢 ArmDrone Community -ի կողմից իրականացված ԱԹՍ-ների մասին հերթական վիդեոդասը օգտակար նյութ է բոլոր սկսնակ մասնագետների համար:

✅ Մարտկոցների և լիցքավորիչների մասին ավելին կիմանաք դիտելով այս վիդեոդասը:

#ԱԹՍ #Դրոն

Այս անգամ մեր 6-րդ «Մարտկոցներ և լիցքավորիչներ» վիդեոդասի ընթացքում անդրադարձել ենք մարտկոցների տեսակներին, նրանց ճիշտ ընտրությանը, լիցքավորման ռեժիմներին և ...

03/11/2024

👥Դաշտային պայմաններում պրակտիկ թռիչքներ վարժասարքով մարզումներից հետո։

#ԱԹՍ #Դրոն

01/08/2024

👥 Մեր սաները իրենց ամառային արձակուրդները նույնպես չեն խնայում պրակտիկ թռիչքների և ինքնակատարելագործման համար։

🕹️P. S - 0:09 վարկյանի հարվածից հետո ոչ մի դրոն չի տուժել։ 😀

#ԱԹՍ #Դրոն

11/07/2024

ℹ️ Թե ինչպես սկսվեց #ԱԹՍ -ների հանդեպ հետաքրքրվածությունը:

💪 Որպես խմբավար 8 տարի երեխաների հետ համատեղ դժվարությունների հաղթահարումը, գիտելիքների պաշարի հարստացումը և մինչ օրս սաների չնչին հաջողություններով հպարտանալը, օր օրի ավելիին ձգտումը, առաջ գնալու և նոր բարձրունքներ հաղթահարելու մղումը վստահաբար տալու է բոլորիս կողմից երկար սպասված արդյունքը:

🧰Մեր խմբակի սան David Begyan-ը ամենօրյա ռեժիմով աշխատելով իր խաղի վրա, մեկ ամսվա ընթացքում Unity - խաղային պլատֆորմի միջ...
22/05/2024

🧰Մեր խմբակի սան David Begyan-ը ամենօրյա ռեժիմով աշխատելով իր խաղի վրա, մեկ ամսվա ընթացքում Unity - խաղային պլատֆորմի միջոցով, պատրաստել է FPV սիմուլյատորի Beta տարբերակը, ինֆորմատիկայի պետական քոլեջում որպես դիպլոմային աշխատանք ներկայացնելու համար։

🤩 Ուրախությամբ կարող ենք նշել, որ որպես դիպլոմայինի ղեկավար է հանդես գալիս իր խմբավարը, որի կողմից կատարվել է միայն ուղղորդման և խորհդատվական բնույթի աշխատանք։

🕹️Խաղը բավական մեծ հետաքրքրություն առաջացրեց իր ընկերների և ոլորտով զբաղվող այլ անձանց շրջանակներում, այդ իսկ պատճառով որոշեցինք խաղի վրա տևական ժամանակ աշխատել, ֆիքսել խաղում եղած բոլոր թերություններըղ դարձնել իրականին մոտ, կատարելագործել խաղի ֆիզիկան։

📣Հիշեցնեմ, որ Դավիթը մեր խմբակ է հաճախում արդեն 8 տարի, առավել հայտնի է Դիջիկոդ մրցույթին և Հավք մրցույթին գրանցած արդյունքներով, մասնակցել է Արմաթ ինժեներական լաբորատորիայի կողմից կազմակերպվող գրեթե բոլոր միջոցառումներին և մրցույթներին։

❗P. S խաղում առկա են բազում թերություններ ու ռազմական ոլորտի հետ կապված ոչ իրական սիմուլյացիա, այդ իսկ պատճառով խաղը այս պահին բաց տարբերակով ոչ մի տեղ հասանելի չէ։ Որոշակի աշխատանքներից ու փոփոխություններից հետո, խաղը անպայման հասանելի կլինի բոլոր ցանկացողների համար։

#ԱԹՍ #Դրոն

FPV Drone Simulator Game

22/05/2024

#ԱԹՍ

📌 Ղողանջ Արմաթ Ինժեներական լաբորատորիան հայտարարում է ընդունելություն։

📣 Մեզ կարող են դիմել 10-18 տարեկան երեխաների ծնողները, կապնվելով մեզ հետ անձնական նամակի միջոցով։

⚙️ Ընդունելության պայմաններն են ՝

1. Զոդող սարքերի հետ աշխատանք ( ոչ պարտադիր )

2. Մաթեմատիկայի և Ֆիզիկայի հանդեպ հետաքրքրվածություն և մինիմալ գիտելիքներ

3.Նպատակասլացություն և պարտաճանաչություն

🚀 Խմբերի, օրերի և ժամերի մասին հստակ ինֆորմացիան կտրվի երեխայի հետ անհատական զրույցից և փորձնական դասի ընթացքում երեխայի կողմից ցուցաբերված արդյունքի հիման վրա։

👨‍💻Լաբորատորիայում երեխաները կարող են ուսուցանել ՝

1. Ծրագրավորման բազային հիմունքներ

2. Ռոբոտաշինություն

3. 3դ մոդելավորում

4. ԱԹՍ-ների հավաքում և դաշտային պայմաններում փորձարկում

❗Ուշադրություն, տեղերը սահմանափակ են։

🚀 Երեխաների հետ միասին ավանդույթ դարձած կերպով նշեցինք մեր հաղթանակը ՀԱՎՔ ԱԹՍ մրցույթի շրջանակներում, ինչպես նաև աշխատաս...
21/01/2024

🚀 Երեխաների հետ միասին ավանդույթ դարձած կերպով նշեցինք մեր հաղթանակը ՀԱՎՔ ԱԹՍ մրցույթի շրջանակներում, ինչպես նաև աշխատասիրության նպատակասլացության և լավ արդյունք ցուցաբերելու համար թիմի ավագ Վահագն Մակարյանը որպես նվեր ստացավ իր առաջին դրոնը։

📌 Հուսով եմ, որ հաղթանակները դեռ շարունակական կլինեն, ու յուրաքանչյուր աշակերտ մոտ ապագայում կունենա իր անձնական սարքը, ներկայիս արդյունքներն ու հմտությունները բազմապատկելու նպատակով:

🏆 ✈️ Այսօր Հաւք 2023 | ԱԹՍ Մրցույթ-ի արդյունքների ամփոփումից հետո պարզ դարձավ, որ մեր լաբորատորիայի սաները հեղուկ նյութի...
05/12/2023

🏆 ✈️ Այսօր Հաւք 2023 | ԱԹՍ Մրցույթ-ի արդյունքների ամփոփումից հետո պարզ դարձավ, որ մեր լաբորատորիայի սաները հեղուկ նյութի սփռում անվանակարգում ճանաչվել են հաղթող, ու զբաղեցրել են պատվավոր🥇առաջին հորիզոնականը:

ℹ️ Հիշեցնենք նաև, որ Հաւք մրցույթը տեղի է ունենում արդեն երրորդ տարին անընդմեջ, իսկ մեր սաները արդեն երկրորդ տարին է, ինչ զբաղեցնում են մրցանակային հորիզոնականներ տարբեր անվանակարգերում և իրենց գիտելիքները դրսևորում են արժանավույնս:

🎊 Շնորհավորում ենք թիմի ավագ Վահագն Մակարյանին և իր մյուս բոլոր թիմակիցներին համատեղ թիմային աշխատանքի, և մրցանակային տեղ զբաղեցնելու կապակցությամբ:

🙌 Թող այս հաղթանակը սկիզբ լինի նոր հաջողությունների և վերելքների։

#Դրոն #Հաւք #ԱԹՍ

26/11/2023



Այսօր կայացավ Հաւք 2023 | ԱԹՍ Մրցույթ-ի մեկ այլ փուլ, մասնակիցների նեղ կազմով: Մրցույթի ընթացքում մեր աշակերտները ցուցաբերեցին բավական լավ արդյունք` հեղուկ նյութի սփռում անվանակարգում:

Որպես հավելում կարող ենք նշել նաև, որ մեր թիմը միակն էր, ով տվյալ անվանակարգում կատարեց իր առջև դրված խնդիրը սկզբից մինչև վերջ: Մյուս մասնակիցները ցավոք, տարբեր տեխնիկական խնդիրներով կոտրեցին իրենց սարքերը կամ չկարողացան թռիչք կատարել:

Մրցույթի արդյունքները այս պահին հայտնի չեն, սակայն առիթը բաց չթողնելու համար կարող ենք շնորհավորել Ղողանջի մեր թիմին, ինչպես նաև թիմի ավագ Վահագն Մակարյանին, ով մրցույթից մեկ օր առաջ փորձարկումների ընթացքում երկու անհաջող թռիչքներից ու սարքը կոտրելուց հետո չընկճվեց, մինչև վերջ աշխատեց և վերանորոգեց սարքը, իսկ մրցույթում պատշաճ կերպով հանդես եկավ ու ցուցաբերեց բավարար արդյունք։

Address

Moskovyan 38 Apt. 2
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when ArmDrone Academy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ArmDrone Academy:

Share