Cheesmakers Union of Armenia Հայատանի Պանրագործների Միություն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Cheesmakers Union of Armenia Հայատանի Պանրագործների Միություն

Cheesmakers Union of Armenia  Հայատանի Պանրագործների Միություն Հայաստանի պանրագործների միությունը հիմնադրվել է 2001 թ․-ին, որի նպատակն է նպաստել ՀՀ պանրագործության ոլորտի զարգացմանը։

21/01/2025

👌

20/01/2025

🧀Հունվարի 20-ը պանրի համաշխարային օրն է.

✅️«Կաթնամթերքի վերամշակման և պանրի արտադրության ոլորտում համագործակցության հարթակի ստեղծում» ծրագրի ամփոփում✴️6 դեկտեմբե...
08/12/2024

✅️«Կաթնամթերքի վերամշակման և պանրի արտադրության ոլորտում համագործակցության հարթակի ստեղծում» ծրագրի ամփոփում

✴️6 դեկտեմբերի, 2024 թ. կայացավ «Կաթնամթերքի վերամշակման և պանրի արտադրության ոլորտում համագործակցության հարթակի ստեղծում» ծրագրի արդյունքների ամփոփման հանդիպումը: Միջոցառմանը մասնակցում էին ոլորտի առաջատար մասնագետներ, Հայաստանի Պանրագործների Միության անդամներ։

📌 Ծրագրի առանցքային թեմաները ներառում էին.

☑️Դուալ կրթական ծրագրի ներդրման հայեցակարգը կաթի վերամշակման ոլորտում և Պանրագործների Միության գործառույթները այդ գործընթացում։
☑️ՀՀ-ում դուալ կրթական ծրագրերի ներդրման շրջանակներում վերապատրաստման կարիքների և աշխատաշուկայի պահանջների վերլուծության արդյունքների ներկայացում։
☑️Կաթի վերամշակման ոլորտում դուալ կրթական ծրագրերի իրականացման արտասահմանյան փորձի քննարկումը։
📌 Նշանակալի արդյունքներ․
Միջոցառման մասնակից տնտեսվարողներից երեքն արդեն իսկ աշխատանքի էին ընդունել աշկերտների, որոնք համատեղում էին ուսումը և աշխատանքը:
Ներկաները նշեցին առկա խնդիրները և ընդգծեցին դուալ կրթական համակարգի ներդրման անհրաժեշտությունը՝ այն համարելով ոլորտի արդյունավետության բարձրացման կարևոր միջոց։

〽️Միջոցառման ավարտին մասնակիցները ներկայացրեցին իրենց առաջարկները ոլորտի զարգացման հետագա քայլերը հստակեցնելու համար:

🤝Շնորհակալություն բոլոր մասնակիցներին հետաքրքիր քննարկումների և արժեքավոր առաջարկների համար։ Մենք վստահ ենք, որ նման հարթակները կնպաստեն կաթի վերամշակման և պանրի արտադրության ոլորտի շարունակական զարգացմանը` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Դուալ կրթական համակարգի ներդրմանը։
🔰Կլոր սեղանն իրականացվեց «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի շրջանակներում, որի նպատակն է կաթնամթերքի վերամշակման և պանրի արտադրության ոլորտում համագործակցության հարթակի ստեղծումը։ Այն ֆինանսավորվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից( ԳՄԸՀ/GIZ)։

"Creating a Collaboration Platform in the Dairy Processing and Cheese Production Sector"

On December 6, 2024, the event summarizing the results of the program "Creating a Collaboration Platform in the Dairy Processing and Cheese Production Sector" took place. Leading specialists in the field, along with members of the Armenian Cheese Producers’ Union, participated in the event.

📌 Key topics of the program included:
☑️ The concept of implementing a dual education program in the dairy processing sector and the role of the Cheese Producers’ Union in this process.
☑️ Presentation of research results on training needs and labor market demands within the framework of implementing dual education programs in Armenia.
☑️ Discussion of international best practices in implementing dual education programs in the dairy processing sector.

📌 Notable results:
Three of the participating businesses already had apprentices combining study with work.
Participants identified existing challenges and emphasized the necessity of introducing a dual education system, considering it a vital step toward improving sector efficiency.

At the end of the event, participants presented their suggestions to define future steps for industry development.

🤝Thank you to all participants for the engaging discussions and valuable contributions. We are confident that such platforms will contribute significantly to the continuous development of the dairy processing and cheese production sector, with particular attention to implementing the dual education system in the industry.
🔰The roundtable discussion was conducted within the framework of the "Private Sector Development and Technical Vocational Education and Training in the South Caucasus" (PSD TVET) program, which aims to create a collaboration platform in the dairy processing and cheese production sector. The program is funded by the German Agency for International Cooperation (GIZ).
#ՄԿՈՒ

🌟 Մասնագիտական կողմնորոշման հետաքրքիր այց "Վիլիջ" ՍՊԸ-ում:🔰Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման առաջնահերթությունը կա...
04/12/2024

🌟 Մասնագիտական կողմնորոշման հետաքրքիր այց "Վիլիջ" ՍՊԸ-ում:
🔰Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման առաջնահերթությունը կարևորելով՝ Լոռու մարզի Տաշիր քաղաքի թիվ 2 դպրոցի աշակերտներն այցելեցին "Վիլիջ" ՍՊԸ, որտեղ արտադրվում են Էլադա ապրանքանիշի բարձրարժեք կապույտ բորբոսով պանիրները։

✴️Աշակերտներին ջերմորեն դիմավորեցին արտադրամասի տնօրեն Ա. Խաչատրյանը և գլխավոր տեխնոլոգ Գ. Հակոբյանը։ Գ. Հակոբյանը հետաքրքիր դասախոսություն անցկացրեց՝ ներկայացնելով կաթի քիմիական հատկությունները, կեղծիքների որոշման լաբորատոր մեթոդները, արտադրական պայմանները, սարքավորումները և կաթի սառեցման ու ջերմային ռեժիմների առանձնահատկությունները։

📌Ա․ Խաչատրյանը պատմեց պանրի դասակարգման առանձնահատկությունների մասին, ինչպես նաև ներկայացրեց աշխարհահռչակ պանիրների՝ հատկապես Ռոկֆորի ստեղծման հետաքրքիր պատմությունը։

📍Այցի ընթացքում աշակերտները շրջեցին ամբողջ արտադրամասում, սեփական աչքով տեսան պանրի պատրաստման գործընթացը և համտեսեցին Կամամբեր պանիր և Էլադա ապրանքանիշի պանիրները։
👌Աշակերտներն անչափ տպավորված էին իրենց տեսածով և լսածով՝ տուն տանելով նոր գիտելիքներ ու հիշարժան տպավորություններ։

📸 Տպավորիչ պահեր այցից 👇
Շնորհակալություն դասընթացավար Գ. Հակոբյանին արդյունավետ կուրսի և բոլոր մասնակիցներին ակտիվ մասնակցության համար։
🤝Այցն իրականացվեց «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի շրջանակներում, որի նպատակն է կաթնամթերքի վերամշակման և պանրի արտադրության ոլորտում համագործակցության հարթակի ստեղծումը։ Այն ֆինանսավորվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից( ԳՄԸՀ/GIZ)։

Prioritizing the professional orientation of young students, the 9th-12th graders of Tashir No. 2 School in Lori Region visited Village LLC, where premium blue-mold cheeses under the Elada brand are produced.

The students were warmly welcomed by the director, A. Khachatryan, and the chief technologist, G. Hakobyan. G. Hakobyan delivered an engaging lecture, introducing the students to the chemical properties of milk, laboratory methods for detecting milk adulteration, production conditions, equipment, and the cooling and thermal processes of milk.

Director A. Khachatryan enthusiastically presented the classification of cheeses worldwide and shared the fascinating history of renowned cheeses, focusing on the story behind the creation of Roquefort cheese.

During the visit, the students toured the entire production facility, witnessed the cheese-making process firsthand, and tasted Camembert and Elada cheeses. They were deeply impressed by what they saw and learned, taking home valuable knowledge and unforgettable memories.
The visit was organized within the framework of the Private Sector Development and Technical Vocational Education and Training in the South Caucasus (PSD TVET) program, aimed at creating a cooperation platform in the field of dairy processing and cheese production. The program is funded by the German Agency for International Cooperation (GIZ).

#ՄԿՈՒ #ԳործնականՈւսուցում #ՄասնագիտականԿրթություն #ՊանրիՊատրաստում
#Վիլիջ #Տաշիր #Էլադա #Կամամբեր #Պանրագործություն

✅️Քառօրյա պրակտիկ դասընթաց Վանաձորում։Սույն թվականի նոյեմբերի 22-25-ը Վանաձոր քաղաքում իրականացվեց քառօրյա պրակտիկ դասըն...
30/11/2024

✅️Քառօրյա պրակտիկ դասընթաց Վանաձորում։
Սույն թվականի նոյեմբերի 22-25-ը Վանաձոր քաղաքում իրականացվեց քառօրյա պրակտիկ դասընթաց՝ «Պանիրների դասակարգումը և դրանց պատրաստման տեխնոլոգիական առանձնահատկությունները» թեմայով։ Դասընթացը կազմակերպվել էր ՀՀ տարբեր մարզերի քոլեջների կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա մոդուլի դասավանդողների և մասնավոր հատվածի մասնագետների համար։

✴️Դասընթացն ընդգրկում էր տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ։ Մասնակիցները նախ թեստավորվեցին՝ նախնական գիտելիքների գնահատման նպատակով։ Այնուհետև ներկայացվեցին պանրի արտադրության հիմնարար տեսական թեմաներ, ինչպիսիք են.

☑️Կաթի որակը և մանրէաբանական աղտոտման պատճառներ,
☑️Կաթի որակի վերահսկումը,
☑️Պանրի արտադրության տեխնոլոգիական գործընթացները,
☑️Կաթի ջերմային մշակման առանձնահատկությունները,
☑️Բակտերիալ մակարդների դերը պանրի ձևավորման գործընթացում,
☑️Կաթնաթթվի խմորումը, աղադրումը և հասունացման ձևերը,
☑️Գործնական փուլում ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի ժամանակակից լաբորատորիայում պատրաստեցինք #Բրի տեսակի պանիր, իսկ երկրորդային հումքի վերամշակմամբ՝ #Ռիկոտա պանիր։ ✅️Լաբորատոր հատվածում իրականացվեց հետևյալ փորձերը՝
☑️Ռեզազուրինային փորձ՝ կաթի մանրէաբանական աղտոտման որոշման համար,
☑️Կաթի ջերմակայունության փորձ,
☑️Կաթի խարդախվածության հայտնաբերում
☑️Կաթի ակտիվ թթվության չափում և գործիքների ստուգաչափում,
☑️Պանրի խոնավության որոշում,
☑️Պանրի աղի բովանդակության չափում։
🔰Այս դասընթացը մասնակիցներին տրամադրեց ինչպես տեսական գիտելիքներ, այնպես էլ գործնական հմտություններ՝ կաթնամթերքի արտադրության ոլորտում։
👏Շնորհակալություն դասընթացավար Գ. Հակոբյանին արդյունավետ կուրսի և բոլոր մասնակիցներին ակտիվ մասնակցության համար։
🤝Դասընթացն իրականացվեց «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի շրջանակներում, որի նպատակն է կաթնամթերքի վերամշակման և պանրի արտադրության ոլորտում համագործակցության հարթակի ստեղծումը։ Այն ֆինանսավորվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից( ԳՄԸՀ/GIZ)։


#Պանիր #ՄԿՈՒ #ԳործնականՈւսուցում #ՄասնագիտականԿրթություն #Վանաձոր #ՊանրիՊատրաստում #ԼաբորատորՓորձեր

✅️Տաշիր քաղաքի 180-ամյա հոբելյանը մեկտեղվեց    հետ:👌Տաշիրում համատեղվում են պանրի պատրաստման ավանդական մեթոդներն ու ժամա...
24/10/2024

✅️Տաշիր քաղաքի 180-ամյա հոբելյանը մեկտեղվեց հետ:
👌Տաշիրում համատեղվում են պանրի պատրաստման ավանդական մեթոդներն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ ապահովելով արտադրանքի բարձր որակը և հայկական պանրի ճանաչումը միջազգային շուկայում։
🔰Միջոցառմանը, որը կազմակերպել էր Տաշիրի համայնքապետարանը՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի աջակցությամբ` «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում, ներկայացված էին մարզի կաթի վերամշակման ոլորտի մասնավոր ընկերությունները իրենց արտադրատեսականիով։
✅️Այսպիսով, կարող ենք փաստել, որ Տաշիրի պանրագործության մշակույթը գործում է որպես շարժիչ ուժ տեղական տնտեսության համար` ապահովելով տնտեսական կայունություն և համաչափ զարգացում, խթանում հանրային կյանքը։

💡Դուալ կրթության կարևորությունը և դերը ավելի է գնահատվում, երբ ուսանողները իրապես տեսնում են արտադրական պրոցեսը, սարքավո...
24/10/2024

💡Դուալ կրթության կարևորությունը և դերը ավելի է գնահատվում, երբ ուսանողները իրապես տեսնում են արտադրական պրոցեսը, սարքավորումները գործող կաթի վերամշակման արտադրամասերում։
📂 ապրանքանիշը ներկայացնող ՍՊԸ-ն հյուրընկալեց ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրի մասնագիտության առաջին և երկրորդ կուրսի ուսանողներին։
✅️Այսպիսի ճանաչողական, կարիերայի ուղղորդման այցերի կազմակերպումը, հատկապես, օրինակելի կաթի վերամշակման արտադրություններում, ինչպիսին Elada Blue Cheese _ն է, նոր խթան կարող են լինել ուսանողների համար` դրդելով նրանց ապագայում դառնալ արտադրության բանիմաց ու որակյալ մասնագետներ։
👌Արտադրական պրոցեսի, արտադրությունում աշխատելու կանոնների հանգամանալից ներկայացումը ուսուցանող ու մոտիվացնող էր ապագա մասնագետ տեխնոլոգների համար:

✅️Հոկտեմբերի 12-14-ին  ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի քոլեջի  "Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա" մասնագիտության ուսանողների համա...
22/10/2024

✅️Հոկտեմբերի 12-14-ին ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի քոլեջի "Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա" մասնագիտության ուսանողների համար անցկացվեց "Պանրի պատրաստման տեխնոլոգիա ՛՛թեմայով եռօրյա պրակտիկ դասընթաց։
👩🏻‍🏫Դասընթացավար, պրակտիկ տեխնոլոգ Գայանե Հակոբյանի հետ մասնաճյուղի կաթի և կաթնամթերքի վերամշակման լաբորատորիայում ուսանողները պատրաստեցին "Կաչոտա" կիսապինդ պանիր, համտեսեցին իրենց կողմից պատրաստված պանիրը։
Դասընթացի տեսական մասն սկսեցինք թեստի միջոցով գիտելիքների նախնական ստուգումով։
🔰Եռօրյա դասընթացի ընթացքում մասնակիցներին տրվեց գիտելիք և կարողություն հետևյալ թեմաներով՝
• կաթի բաղադրիչ մասերը,
• մակարդվածք և նրա առաջացումը,
• ստարտերային կուլտուրաներ,
• թթվայնության որոշման մեթոդները և ստուգողական կետերը,
• աղադրում,
• հասունացում թեմաները,
☑️Գործնական փուլում ՛՛Կաչոտա՛՛ պանրի պատրաստումն սկսվեց կաթի պաստերիզացումով և տարբեր լաբորատոր փորձերի իրականացումով։
❗️Դասընթացն ավարտեցինք ձեռք բերած գիտելիքների ամփոփմամբ, գնահատման թեստի լրացմամբ և դրանց արդյունքների հիման վրա համեմատականներ անցկացնելով գիտելիքների ստուգման նախնական թեստի պատասխաններիր հետ։
🤝Դասընթացն իրականացվեց «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի շրջանակներում, որի նպատակն է կաթնամթերքի վերամշակման և պանրի արտադրության ոլորտում համագործակցության հարթակի ստեղծումը։ Այն ֆինանսավորվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից( ԳՄԸՀ)։

Lori Innovation Knowledge Hub/ Lոռու Գիտելիքի նորարարական Հաբ

Address

Khudyakov 70
Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Cheesmakers Union of Armenia Հայատանի Պանրագործների Միություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share