ՖիզԳորոդոկ Երևան

ՖիզԳորոդոկ Երևան ՖիզԳորոդոկը Ա. Ալիխանյանի անվան Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանն է Աջափնյակում

Գնել են 152 միլիոն դրամով, ցանկանում են վաճառել 1 միլիարդ 300 միլիոն դրամով... Ֆիզիկայի գիտավանի մանկապարտեզը պետք է ծառ...
24/06/2025

Գնել են 152 միլիոն դրամով, ցանկանում են վաճառել 1 միլիարդ 300 միլիոն դրամով... Ֆիզիկայի գիտավանի մանկապարտեզը պետք է ծառայի համայնքի շահերին, տեղավորվի շրջակայքի կառուցապատման տրամաբանության մեջ:

Հետք-ը գրում է. «Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ նշված մանկապարտեզի սեփականաշնորհման վերաբերյալ քրեական վարույթ առկա չէ։ «Նշված գույքի վերաբերյալ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացվում է ուսումնասիրություն՝ դատարան հայց ներկայացնելու նպատակով»։

ՀՀ գլխավոր դատախազություն

Մանկապարտեզը մինչեւ սեփականաշնորհումը պատկանել է «Ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ին։

Պատմական գիտկայանները՝ այսուհետ նաև հուշարձան 📢Ֆիզիկայի գիտավանի ակտիվ բնակիչ և պատասխանատու քաղաքացի Vahram Asatryan-ի ...
17/04/2025

Պատմական գիտկայանները՝ այսուհետ նաև հուշարձան

📢Ֆիզիկայի գիտավանի ակտիվ բնակիչ և պատասխանատու քաղաքացի Vahram Asatryan-ի ջանքերի շնորհիվ հուշարձանի կարգավիճակ են ստացել Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի Արագած և Նոր Ամբերդ բարձր լեռնային գիտահետազոտական կայանները, որոնք ունեն եզակի կառուցվածք և հարուստ պատմություն։

Կայանները, գտնվում են Հայաստանի ամենաբարձր՝ Արագած լեռան հարավային գագաթի լանջին (ծովի մակարդակից 3500մ և 2000մ՝ համապատասխանաբար) և ստեղծվել են ավելի քան 80 տարի առաջ Արտեմ Ալիխանյանի և Աբրահամ Ալիխանովի նախաձեռնությամբ։ Այստեղ արվել են բացառիկ հետազոտություններ եզակի սարքավորումների միջոցով դեռ 1940-ականներին և հիմնվել է գիտկայան, որը ճանաչվել է աշխարհում տիեզերական ճառագայթների ֆիզիկայի իր ժամանակի կարևորագույն կենտրոններից մեկը:

Հիշեցնենք, որ մեր թաղամասի ակտիվ բնակիչների հետևողականության շնորհիվ էր նաև, որ 2021թ․Ֆիզիկայի գիտավանը նույնպես ԿԳՄՍՆ կողմից ստացավ նորագույն հուշարձանի կարգավիճակ և ենթակա է հատուկ պահպանության։

05/04/2025

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը նախորդ օրերին տեսանյութ էր հրապարակել՝ խոսելով Ֆիզիկայի գիտավանում սպասվող բարեկարգման աշխատանքների մասին: Երեկ երեկոյան նկարահանված այս տեսանյութում կարելի է տեսնել հատված ծառերի ու ճյուղերի կույտերը, որոնցից շատերն ունեն առողջ բներ, պատված են կանաչ տերևներով: Սա մի քանի մտահոգություն է առաջ բերում.
- Ի՞նչ նախագծով են իրականացվում «բարեկարգման աշխատանքները»:
- Ի՞նչ վերջնանպատակ է հետապնդում Երևանի քաղաքապետարանի այս նախաձեռնությունը:
- Արդյո՞ք հուշարձան-թաղամասում իրականացվող այս աշխատանքները համաձայնեցված են ԿԳՄՍ նախարարության հետ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Աջափնյակ վարչական շրջան
Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են «Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխար...
17/08/2024

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են «Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու հարցերը։

Երևան համայնքի Աջափնյակ վարչական շրջանի Ֆիզիկայի Գիտավան հուշարձան-թաղամասի տարածքում տեղադրված է Տիրինկատարի հնավայրում հայտնաբերված վիշապաքարերից մեկը 🇦🇲🇦🇲🇦🇲

👉🏻 https://hetq.am/hy/article/168707

Երևանի ՖիզԳորոդոկ էր այցելել զբոսաշրջիկների առաջին խումբը՝ Urban Armenia-ի ուղեկցությամբ. քաղաքի հիշողությունն այստեղ ապ...
24/02/2024

Երևանի ՖիզԳորոդոկ էր այցելել զբոսաշրջիկների առաջին խումբը՝ Urban Armenia-ի ուղեկցությամբ. քաղաքի հիշողությունն այստեղ ապրու՜մ է 💫

Ռատկո ՍՊԸ-ի կողմից գիտավանի բնակիչ Սեդա Գրիգորյանի դեմ ներկայացված զրպարտության հայցով գործի քննությունն ավարտվել է բնակ...
20/12/2023

Ռատկո ՍՊԸ-ի կողմից գիտավանի բնակիչ Սեդա Գրիգորյանի դեմ ներկայացված զրպարտության հայցով գործի քննությունն ավարտվել է բնակիչների հաղթանակով!

Կառուցապատող ընկերությունը, որը մեղադրում է բնակիչներին իրենց «բարի համբավը արատավորելու» մեջ, փաստաբանական ծախսերի փոխհատուցման է պարտավորեցվել դատարանի կողմից:

Ընթանում է նմանատիպ ևս 3 հայցերի քննություն Սեդա Գրիգորյանի դեմ, մինչ բնակիչների ներկայացրած հայցով սկսված քրեական գործի քննությունը՝ հանրային հողատարածքի ապօրինի օտարման մասով, ամեն գնով փորձում են դադարեցնել:

‼️ՀՀ գլխավոր դատախազություն «Պետք է սեփականության իրավունքի դադարեցում տեղի ունենա, ուստի Տարածքային կառավարման և ենթակա...
09/11/2023

‼️ՀՀ գլխավոր դատախազություն

«Պետք է սեփականության իրավունքի դադարեցում տեղի ունենա, ուստի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայց է ներկայացրել դատարան։ Այլ կերպ ասած՝ գրանցման հիմքն արդեն անվավեր է ճանաչված, այժմ դրան հաջորդող գործողություններ են»,- ասաց Ծովակ Մնացականյան։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Երևանի «Ֆիզգորոդոկ» թաղամասում կառուցապատում իրականացնելու համար նախատեսված հողամասի հետ կապված վճ....

Address

ֆիզգորոդոկ
Yerevan
0036

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ՖիզԳորոդոկ Երևան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՖիզԳորոդոկ Երևան:

Share