01/08/2026
📅 Օգոստոսի 4
🕗 20:00՝ Երևանի ժամանակով
Հրավիրում ենք մասնակցելու անվճար առցանց վեբինարին։
Բանախոսներ՝
Էմիլի Տերացույան, MS, BCBA, IBA, ADHD-CCSP
Prime Behavioral Solutions ABA կենտրոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն (Լոս Անջելես, ԱՄՆ)
Ռոման Ստանկարոնե
Կլինիկական հոգեբան
Prime Behavioral Solutions (Լոս Անջելես, ԱՄՆ)
«ՈՒԴՀՀ-ի և ԱՍՀ-ի դեպքում միջամտության ժամանակակից մոտեցումներ»
Վեբինարը նվիրված կլինի ուշադրության դեֆիցիտ և հիպերակտիվության համախտանիշի (ՈՒԴՀՀ) և աուտիզմի սպեկտրի խանգարման (ԱՍՀ) դեպքում կիրառվող ժամանակակից, գիտականորեն հիմնավորված միջամտության մոտեցումներին՝ հիմնված կիրառական վարքային վերլուծության (ABA) սկզբունքների վրա։
Վեբինարի ընթացքում կներկայացվեն երեխաների և դեռահասների հետ աշխատանքի շրջանակում կիրառվող վարքային գնահատման ժամանակակից մեթոդները, անհատականացված միջամտության ծրագրերի մշակման հիմնական սկզբունքները, ինչպես նաև ուշադրության կենտրոնացման, ինքնակարգավորման և իմպուլսների վերահսկման արդյունավետ ռազմավարությունները։
Մասնակիցները կծանոթանան ապացուցողական մոտեցումներին, որոնք նպաստում են երեխայի ֆունկցիոնալ կարողությունների զարգացմանը, վարքային դժվարությունների արդյունավետ կառավարմանը և առօրյա միջավայրում ինքնուրույնության ու հարմարվողականության բարձրացմանը։
Վեբինարը կանցկացվի ռուսերեն լեզվով։
📌 Գրանցման համար խնդրում ենք լրացնել հայտը՝👇
https://forms.gle/V3Hbk2P96gxDqJd18
Գրանցվելուց հետո վեբինարի օրը Ձեր էլեկտրոնային փոստին կուղարկվի ZOOM հարթակին միանալու հղումը։