Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիան կազմակերպել է բազմաթիվ համագումարներ և գիտաբժշկական կոնֆերանսներ 2002թ.-ից ի վեր տարին երկու անգամ` նվիրված ինչպես կազմակերպչական այնպես էլ կլինիկական խնդիրներին ընտանեկան բժշկի պրակտիկայում:
ԸԲՀԱ-ն համագործակցում է ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, բնության պահպանության և սոցիալական հարցերի հանձնաժողովի, Առողջապահության նախարարության, Երևանի Քաղաքապետարանի
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, Համաշխարհային Բանկի, WONCA, Intrah Health/PRIME II, NOVA, ՀՍԲԾ/ԱՄԶԳ, PHCR/USAID, World Vision, Eay Care Project և այլ տեղական և միջազգային կառույցների ու հասարակական կազմակերպությունների հետ:
Ասոցիացիան նաև համագործակցում է«Servier»,«Hoffman La Roche»,«Gedeon Richter»,«Glaxo Smith Kline»,«Solvay Pharma»,«Pliva»,«Nycomed» դեղագործական ընկերությունների հետ:
Առողջապահության նախարարության և ԸԲՀԱ-ի համագործակցության արդյունքում 2004թ. ընդունվել են. փետրվարի 19-ին կառավարության N 211-Ն«Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից հիվանդների բուժման ուղեգրման կարգը և սպասարկման ձևերը հաստատելուո մասին», և ապրիլի 8-ին N 539-Ն«Ընտանեկան բժշկի գործունեության կազմակերպման դրույթները և ընտանեկան բժշկի գործունեության մասին տեղեկատվություն ներկայացնելու ձևը հաստատելու մասին» որոշումները:
2003թ.-ին ԸԲՀԱ-ի և ՀՍԲԾ-ի հետ համատեղ ջանքերով ստեղծվել է ընտանեկան բժշկության միօրինականացված կրթական ծրագիր, որը հաստատվել է ՀՀ ԱՆ կողմից 2003թ.-ի հուլիսի 19-ին N613 հրամանով:
ԸԲՀԱ-ի և ՀՀ ԱՆ ԱԾԻԳ ՊՀ-ի հետ համատեղ մշակվել են ընտանեկան բժիշկների գործնական ուղեցույցներ:
Intrah Health/PRIME II, NOVA, PHCR/USAID, World Vision, Eay Care Project կազմակերպությունների աջակցությամբ ասոցիացիան իրականացրել է կրթական ծրագրեր հանրապետության մարզերում` ուղղված առաջնային օղակի բժիշկների գիտելիքների և ունակությունների բարձրացմանը:
Non - Governmental Organization was established in 1999, December3, by the faculty of the “Chairs of Family Medicine” of the Yerevan State Medical University and the National Institute of Health of the MoH of RA and the residents and physicians from rural ambulatories (from Marzes), completing specialization in Family Medicine. The NGO was registered in the Ministry of Justice of RA according to the resolution No. 322 dated on 16.02.2000 (State registration certificate No. 1451)