Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ / Real World, Real People NGO

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ / Real World, Real People NGO

Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ / Real World, Real People NGO Care and support for people living with HIV․

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2003 թվականին մի խումբ բժիշկների եւ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կողմից՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքի որակը բարելավելու նպատակով։ Հայաստանում կազմակերպությունն առաջինն է, որը ստեղծվել եւ ղեկավարվում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ակտիվ մասնակցությամբ։

Իր գործունեության ընթացքում կազմակերպությունն իրականացրել եւ իրականացնում է «հավասարը հավասարին» սկզբունքով խորհրդատվություններ, ինչպես նաեւ տրամադրում է սոցիալական, հոգեբանական եւ իրավաբանական աջակցություն ՄԻԱՎ-ով ապրող անձանց։ Կազմակերպությունն աշխատանքներ է իրականացրել եւ իրականացնում ՄԻԱՎ-ով ապրող անձանց կողմից հակառետրովիրուսային (ՀՌՎ) դեղերի ընդունման կարգապահության ձեւավորման հարցերում, ըստ անհրաժեշտության նաեւ ապահովում է ՀՌՎ դեղերի փոխանցումը ՄԻԱՎ-ով ապրող անձանց։

Կազմակերպության գործունեության ոլորտները ներառում են նաեւ պալիատիվ խնամքի կարիք ունեցող պացիենտների, թմրամիջոցներ օգտագործողների, բնակչության խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը՝ ապահովելով առանց խտրականության արժանապատիվ ապրելու եւ սոցիալ-բժշկական ծառայություններից օգտվելու նրանց իրավունքը։

📍 Օգոստոսի 31-ին հավաքվել էինք՝ խոսելու մի թեմայի մասին, որի շուրջ լռությունը կարող է կյանք արժենալ։Գերդոզավորման իրազեկ...
04/09/2026

📍 Օգոստոսի 31-ին հավաքվել էինք՝ խոսելու մի թեմայի մասին, որի շուրջ լռությունը կարող է կյանք արժենալ։

Գերդոզավորման իրազեկման միջազգային օրվա շրջանակում անցկացրինք քննարկում՝ անդրադառնալով գերդոզավորման կանխարգելմանը, վնասի նվազեցմանը, Նալոքսոնի նշանակությանը և այն միջավայրի կարևորությանը, որտեղ մարդը կարող է օգնություն խնդրել՝ առանց վախի ու խարանի։

Միջոցառումը վարեց «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ի գործադիր տնօրեն Նաիրուհի Սաֆարյանը։

👥Խոսեցինք ոչ միայն խնդիրների, այլև այն լուծումների մասին, որոնք իրականում կարող են կյանքեր փրկել՝ ճիշտ տեղեկատվությունից ու հասանելի ծառայություններից մինչև ժամանակին տրամադրվող օգնություն։

31/08/2026

«Если бы друзья оставили меня там, возможно, сегодня меня уже не было бы»

Международный день осведомлённости о передозировке — это не только разговор о рисках и профилактике. Это истории людей, которые пережили передозировку и сегодня могут рассказать о ней сами.

Сегодня своей историей делится Петик из Армении.

Наркотики я начал употреблять в 14 лет. Сначала это были менее тяжёлые вещества, но со временем в моей жизни появился героин.
Я хочу рассказать об одном случае, который мог стать для меня последним.
В тот период я решил прекратить употребление. У меня были серьёзные проблемы со здоровьем, болела печень, я плохо себя чувствовал. Около месяца я оставался дома и не употреблял.
Это было во время пандемии коронавируса.
Через месяц я вышел из дома и встретил знакомых, с которыми раньше употреблял. У них был героин. Я не смог удержаться и снова употребил наркотик инъекционно.
Из-за перерыва моя переносимость вещества снизилась, но тогда я об этом не думал.
У меня произошла передозировка.
Я ничего не помню. Очнулся уже в больнице. Вокруг меня было много врачей, мне поставили капельницу.
В то время налоксон в Армении ещё не был доступен так, как сейчас. Поэтому моё спасение зависело от того, что люди, находившиеся рядом, не испугались и не бросили меня.
Друзья отвезли меня в больницу.
Когда я пришёл в себя, я не признался врачам, что употребил наркотик. Из-за страха я сказал, что отравился. Употребление наркотиков в нашей стране криминализировано, и люди боятся говорить правду даже тогда, когда нуждаются в срочной медицинской помощи.
Я благодарен друзьям, которые не оставили меня и доставили в больницу. Если бы они ушли, возможно, сегодня меня уже не было бы.
После этого я узнал ещё о многих случаях передозировок в Армении. Каждый год люди умирают, но об этих смертях часто не говорят. Люди молчат о передозировках из-за страха, стигмы и осуждения.
Сегодня налоксон в Армении уже есть, но получить его могут не все. Существуют ограничения и критерии доступа.
Мы работаем над тем, чтобы налоксон находился непосредственно у сообщества, а не только в больницах или машинах скорой помощи.
По моему мнению, налоксон должен быть у каждого человека, который употребляет опиоиды, и у тех, кто может оказаться рядом в случае передозировки.
Налоксон — жизненно важное лекарство для сообщества людей, употребляющих опиоиды, во всём мире.
Потому что при передозировке счёт идёт на минуты. И если налоксон есть у человека, оказавшегося рядом, своевременная помощь может спасти жизнь.

Петик, Армения
Участник ENPUD

💊 Նալոքսոն․ կյանքեր փրկող դեղամիջոցի հասանելիությունը Հայաստանում📌 Ինչի՞ մասին է ուսումնասիրությունը․• Ինչպե՞ս է գործում...
31/08/2026

💊 Նալոքսոն․ կյանքեր փրկող դեղամիջոցի հասանելիությունը Հայաստանում

📌 Ինչի՞ մասին է ուսումնասիրությունը․
• Ինչպե՞ս է գործում նալոքսոնը և ինչու՞ այն չունի կախվածություն առաջացնելու ռիսկ։
• Ի՞նչ իրավական ընթացակարգեր են անհրաժեշտ ՀՀ-ում և ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում այն պետականորեն գրանցելու համար։
• Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի կյանք փրկող այս դեղամիջոցը հասանելի լինի ոչ միայն բուժհաստատություններում, այլև համայնքային մակարդակում։

📖 Կարդացեք ամբողջական վերլուծությունն ու առաջարկվող ճանապարհային քարտեզը մեր կայքում՝

🔗 https://realwrp.org/researches

✅Գերդոզավորումը հնարավոր է կանխել, բայց դրա համար անհրաժեշտ է ոչ թե դատապարտել ու պատժել, այլ՝🔹հասանելի դարձնել վնասի նվ...
31/08/2026

✅Գերդոզավորումը հնարավոր է կանխել, բայց դրա համար անհրաժեշտ է ոչ թե դատապարտել ու պատժել, այլ՝

🔹հասանելի դարձնել վնասի նվազեցման ծառայությունները,
🔹տարածել օգնող և մարդու կյանք փրկող տեղեկատվությունը,
🔹ապահովել Նալոքսոնի հասանելիությունը,
🔹ստեղծել անվտանգ և առանց խարանի միջավայր, որտեղ մարդը չի վախենա օգնություն խնդրել։

Խարանը չի փրկում կյանքեր։

🫂Տեղեկատվությունը, աջակցությունն ու հասանելի ծառայություններն են փրկում կյանքեր։

Այս օրը հիշում ենք նաև գերդոզավորումից մահացած մարդկանց։🪔

#ՄարդուԻրավունքներ #վնասինվազեցում

📢Սիրելի հետևորդներ,«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ի թիմը օգոստոսի 24-ից 30-ը կլինի արձակուրդում։ Այս օրերին չի գործի...
21/08/2026

📢Սիրելի հետևորդներ,

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ի թիմը օգոստոսի 24-ից 30-ը կլինի արձակուրդում։

Այս օրերին չի գործի գրասենյակը և անհասանելի կլինեն կազմակերպության հեռախոսահամարները։

Մենք կվերադառնանք աշխատանքի մեր բնականոն հունին՝ օգոստոսի 31-ին։

Հաճելի ամառային հանգիստ բոլորիդ🍸🥳

13/08/2026
👌Դիմելով ծրագրին մասնակցող դեղատան աշխատակցին կարող եք անցնել ՄԻԱՎ ինքնաթեստավորում OraQuick արագ թեստով:Թեստավորումը✅ Ա...
11/08/2026

👌Դիմելով ծրագրին մասնակցող դեղատան աշխատակցին կարող եք անցնել ՄԻԱՎ ինքնաթեստավորում OraQuick արագ թեստով:

Թեստավորումը

✅ Անվճար է
✅ Անանուն է (չի պահանջվում տրամադրել անձնական տվյալներ)
✅ Հեշտ կիրառելի է տնային պայմաններում
✅ Արդյունքը ստացվում է մոտ 20 րոպեում

Ձեր ՄԻԱՎ կարգավիճակի իմացությունը կարևոր քայլ է Ձեր և Ձեր շրջապատի առողջության պահպանման համար։

Մանրամասները ⤵️

🎗️Իմացե՛ք Ձեր ՄԻԱՎ կարգավիճակը այսօր՝ արագ, անանուն, հուսալի և անվճար։

ՀՀ առողջապահության նախարարություն-ը , NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն -ը և Alfa Pharm Pharmacy Chain-ը համատեղ իրականացնում են ծրագիր, որի շրջանակում Երևանի ընտրված դեղատներում անվճար հասանելի կլինեն ՄԻԱՎ-ի ինքնաթեստավորման թեստեր։

Դիմելով ծրագրին մասնակցող դեղատան աշխատակցին կարող եք անցնել ՄԻԱՎ ինքնաթեստավորում OraQuick արագ թեստով:

Թեստավորումը

✅ Անվճար է

✅ Անանուն է (չի պահանջվում տրամադրել անձնական տվյալներ)

✅ Հեշտ կիրառելի է տնային պայմաններում

✅ Արդյունքը ստացվում է մոտ 20 րոպեում

Ձեր ՄԻԱՎ կարգավիճակի իմացությունը կարևոր քայլ է Ձեր և Ձեր շրջապատի առողջության պահպանման համար։

Հոգ տարեք Ձեր մասին: Անցե՛ք թեստը։

Մասնակից դեղատներ՝

📍 Աբովյան 22

📍 Մեսրոպ Մաշտոցի պողոտա 23

📍 Վաղարշ Վաղարշյան 10

🔗Թեստի մասին հավելյալ տեղեկություն՝ https://ncid.am/information-2/what-is-hiv-and-oraquick-self-testing/1

#ՄԻԱՎ #միավթեստավորում

📘 «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ի կիսամյակային ամփոփագիրն արդեն հասանելի է։Այս ամփոփագրում ներկայացված են վերջին վե...
06/08/2026

📘 «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ի կիսամյակային ամփոփագիրն արդեն հասանելի է։
Այս ամփոփագրում ներկայացված են վերջին վեց ամիսների ընթացքում իրականացված ծրագրերը, ձեռքբերումները և մեր աշխատանքի հիմնական արդյունքները։

👇Ծանոթացեք ամբողջական ամփոփագրին՝ հղումով՝ https://realwrp.org/hashvetvutiun

#հաշվետվություն #ԻրականԱշխարհԻրականՄարդիկ #Կիսամյակային

23/07/2026

💬 «Երբեմն ամենամեծ փոփոխությունը սկսվում է այն պահից, երբ մարդը որոշում է խոսել»։

Այս ռիլում իր պատմությամբ կիսվում է նախկինում թմրամիջոցներ օգտագործած մարդը՝ անկեղծորեն պատմելով իր անցած ճանապարհի, դժվարությունների և փոփոխության մասին։

🎥 Դիտեք, լսեք և կիսվեք, եթե կարծում եք, որ նման պատմությունները կարող են օգնել մեկ ուրիշին։

#Վերականգնում #ԱռանցԽտրականության #Հույս #ԻրականՊատմություն Recovery

21/07/2026

📢 Հասանելի առողջապահությունը մարդու իրավունք է, ոչ թե արտոնություն 🏥🏳️‍🌈

Ինչու՞ է կարևոր, որպեսզի բուժօգնությունը լինի հասանելի, անվտանգ և առանց խտրականության։

💁🏻‍♀️Այս ռիլում թեմայի շուրջ խոսում է «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի սոցիալական աշխատող Աշխենը։

💬 Դիտեք, տարածեք և նպաստեք ավելի ներառական ու հավասար առողջապահական համակարգի ձևավորմանը։

#ԼԳԲՏ #Առողջապահություն #ԱռանցԽտրականության #ՄարդուԻրավունքներ

Address

2/11 General Babayan Street
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 18:00

Telephone

+37498663383

Alerts

Be the first to know and let us send you an email when Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ / Real World, Real People NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ / Real World, Real People NGO:

Shortcuts

Share