22/07/2026
🇦🇲 ARM|ENG 🇬🇧
✅ 2026թ․-ի հուլիսի 22-ին «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրի շրջանակներում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվեց ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) ազատազրկված անձանց կարողությունների զարգացման դասընթացների շարքի երրորդ դասընթացը։
📍 NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-վարակաբան Յուլյա Մանուկյանը մասնակիցներին ներկայացրեց ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի և վիրուսային հեպատիտների վերաբերյալ թեմաները։ Անդրադարձ կատարվեց փոխանցման ուղիներին, կանխարգելման մեթոդներին, վաղ ախտորոշման և ժամանակակից բուժման հնարավորություններին։
📍Տուբերկուլոզի վերաբերյալ թեման ներկայացրեց Երևանի «Արաբկիր» Առողջության կենտրոնի բժիշկ-ֆթիզիատր Նաիրա Խաչատրյանը։ Նա ներկայացրեց հիվանդության հիմնական ախտանիշները, փոխանցման առանձնահատկությունները և կանխարգելման արդյունավետ միջոցները՝ կարևորելով ժամանակին հայտնաբերման և բուժման նշանակությունը։
📍Կախվածություններ և հանրային առողջություն / Addictions & Public Health ՀԿ նախագահ, բժիշկ-նարկոլոգ Աննա Ասատրյանը խոսեց հոգեներգործուն նյութերի օգտագործման հետևանքների, վնասի նվազեցման մոտեցումների և մեթադոնային փոխարինող բուժման ծրագրերի դերի մասին՝ որպես առողջության պահպանման կարևոր միջոց։
📍«Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի փաստաբան Անահիտ Մկրտչյանը ներկայացրեց ազատազրկված անձանց առողջության իրավունքի իրացման մեխանիզմները, առողջապահական ծառայությունների հասանելիության հետ կապված հարցերն ու գործող իրավական երաշխիքները։
Ավելին 🔗 https://dignity.ngo/am/training-series-for-persons-vanadzor/
✅ On July 22, 2026, within the framework of the HIV Prevention Program implemented by Dignity Humanitarian NGO, the third session of the capacity-building training series for persons kept in criminal-executive institutions (CEIs) of the Ministry of Justice of the Republic of Armenia was held at Vanadzor Criminal-Executive Institution.
📍 Dr. Yulia Manukyan, infectious disease specialist at the NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն (NCID), delivered a session on HIV, AIDS, and viral hepatitis. She presented the routes of transmission, prevention methods, the importance of early diagnosis, and current treatment options.
📍 The session on tuberculosis was delivered by Dr. Naira Khachatryan, phthisiatrician at Երևանի «Արաբկիր» Առողջության կենտրոն. She discussed the main symptoms of tuberculosis, its modes of transmission, and effective prevention measures, emphasizing the importance of timely detection and treatment.
📍 Dr. Anna Asatryan, President of Addictions Կախվածություններ և հանրային առողջություն / Addictions & Public Health NGO and a narcologist, spoke about the consequences of psychoactive substance use, harm reduction approaches, and the role of methadone maintenance treatment programs as an important tool for protecting health.
📍 Anahit Mkrtchyan, lawyer at Dignity Humanitarian NGO, presented the mechanisms for ensuring the right to health of persons kept in criminal-executive institutions, addressing access to healthcare services and the existing legal safeguards.
🔗 Read more: https://dignity.ngo/am/training-series-for-persons-vanadzor/
#ԴիգնիթիՀԿ #ՄԻԱՎԿանխարգելում #ԱռողջությանԻրավունք #ՔԿՀ #ՀանրայինԱռողջություն #ՎնասիՆվազեցում #ՄարդուԻրավունքներ Prison Monitoring Group ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ազատություն ռադիոկայան @подписчики ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia @подписчики
2026թ․-ի հուլիսի 22-ին «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի (Դիգնիթի) կողմից իրականացվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրի շրջանակներում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ....