17/04/2026
🌱 Ամփոփեցինք «Բազմաթիվ օգուտներ արևային էներգիայի և գյուղատնտեսության համադրման միջոցով» խորագրով պիլոտային ծրագիրը:
▪︎ Ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկա էին Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմից գործընկերներ, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Էկոնոմիկայի նախարարության համապատասխան բաժինների և վարչությունների ղեկավարներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
☝️ Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվել է «Էներգետիկայի հայկական գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամի կողմից՝ Ջերմուկի համայնքապետարանի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվել է Գերմանական Միջազգային Համագործակցության Ընկերության կողմից «Կլիմայի և կենսաբազմազանության վերաբերյալ ազգային և տեղական գործողությունների կարողությունների զարգացում և ֆինանսավորում» ծրագրի շրջանակում:
Ծրագրի հիմնական արդյունքները ներառում են՝
➛ 25 կՎտ դրվածքային հզորությամբ ագրիվոլտայիկ կայանի տեղադրում և գործարկում;
➛ Տարեկան մոտ 11 տոննայով CO2 գազի արտանետման նվազեցում;
➛ Տարեկան 39000 կՎտժ էներգիայի արտադրություն;
➛ ՀՀ 5 մարզերում 180 մասնակցի համար թեմատիկ դասընթացների իրականացում;
➛ «Ագրիվոլտայիկան Հայաստանում» թեմայով ուսումնասիրության իրականացում։
👉 https://bit.ly/4dWPt25
👉 https://bit.ly/4fTAvf0
▪︎ https://iki-small-grants.de/
▪︎ https://www.giz.de/en/html/index.html
▪︎ Armenian Energy Agency
▪︎ Jermuk city-Ջերմուկի համայնքապետարան