Հայաստանի Պետհիմնարկների Արհմիություն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հայաստանի Պետհիմնարկների Արհմիություն

Հայաստանի Պետհիմնարկների Արհմիություն Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների արհմիություն

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային արհմիություն

10/07/2026

EPSU գլխավոր քարտուղար Յան-Վիլլեմ Ղուդրիանը Բրյուսելում հունիսի 23-ի հանրահավաքի ժամանակ օրինակ է բերում մեզ՝ ասելով, որ Հայաստանյան գործընկերներն առաջարկում են, որ հունիսի 23-ը սահմանվի որպես Հանրային ծառայողի օր 💪

❗Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիս ամսվա դրությամբ Հայաստանում մեդիան աշխատավարձը կ...
03/07/2026

❗Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիս ամսվա դրությամբ Հայաստանում մեդիան աշխատավարձը կազմել է 185 000 դրամ։
❗Սա զգալիորեն պակաս է, քան միջին աշխատավարձը, որն ըստ վիճակագրական տվյալների շուրջ 300 հազար է։ Միջին աշխատավարձն աշխատողների վարձատրության թվաբանական միջինն է, որը հիմնականում ցույց չի տալիս իրական պատկերը, քանի որ դրա վրա ազդում են սակավաթիվ գերբարձր վարձատրվող անձինք։
Միջին աշխատավարձի մասին ավելի իրական և ազնիվ պատկերն ստանալու համար ընդունված է հաշվարկել նաև մեդիան աշխատավարձը՝ սանդղակի մեջտեղում գտնվող թիվը, որի դեպքում հաշվի են առնվում նաև տարբեր վարձատրության չափերի քանակը։
Սա նշանակում է, որ Հայաստանում աշխատողների ուղիղ կեսի մաքուր աշխատավարձը չի գերազանցում նույնիսկ 137 հազար դրամը։

02/07/2026
EPSU-ն շարունակում է օրգանայզինգի դասընթացներն անդամ-կազմակերպությունների համարՀանրային ծառայությունների եվրոպական արհմի...
29/06/2026

EPSU-ն շարունակում է օրգանայզինգի դասընթացներն անդամ-կազմակերպությունների համար

Հանրային ծառայությունների եվրոպական արհմիությունը՝ EPSU-ն, շարունակում է իր անդամ կազմակերպությունների համար իրականացնել արհմիութենական կազմակերպման, անդամագրման, հաղորդակցության և կազմակերպչական նորացման թեմաներով դասընթացներ և փորձի փոխանակման հանդիպումներ։...

EPSU-ն շարունակում է օրգանայզինգի դասընթացներն անդամ-կազմակերպությունների համար

❗️ ԳՈՐԾԱԴՈՒԼՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՔԱԿՏԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔ Է👏🏼 Այս տարվա մայիսի 21-ին Արդարադատության միջազգային դատարանը` Հաագայում տեղակա...
26/06/2026

❗️ ԳՈՐԾԱԴՈՒԼՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՔԱԿՏԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔ Է

👏🏼 Այս տարվա մայիսի 21-ին Արդարադատության միջազգային դատարանը` Հաագայում տեղակայված ՄԱԿ-ի դատական մարմինը պատմական նշանակության որոշում կայացրեց՝ եզրակացնելով, որ գործադուլի իրավունքն այլևս պաշտպանված է ԱՄԿ Միավորման ազատության թիվ 87 հիմնարար կոնվենցիայով։
✅Այսուհետ գործադուլի իրավունքն ուղղակիորեն ապահովված է միջազգային օրենքներով և միավորման ազատության սկզբունքի անբաժանելի մասն է կազմում։

📌 Որոշման մեջ դատարանը նշում է, որ գործադուլը աշխատողների շահերի պաշտպանության, արժանապատիվ աշխատանքի ապահովման և ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքի հիմնական գործիքներից մեկն է։

Այս որոշումը տարածվում է ոչ միայն արհմիությունների ու աշխատողների, այլ պետությունների և գործատուների վրա։

👉 Այժմ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) և դրա անդամ պետությունները պետք է ապահովեն այս իրավունքի վերականգնումն ու լիակատար իրացումը։
Սա պատմության մեջ ընդամենը երկրորդ դեպքն էր, երբ ԱՄԿ-ն դիմել էր ՄԱԿ-ի միջազգային դատարանին՝ եզրակացություն հայցելով կոնվենցիայի վերաբերյալ։

Մայիսի 19-20-ը Միլան քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) և Իտալիայի հանրային հատ...
25/06/2026

Մայիսի 19-20-ը Միլան քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) և Իտալիայի հանրային հատվածի արհմիության (FP CGIL) համատեղ միջոցառումը, որին մասնակցեցին եվրոպական տարածաշրջանի 15 պետությունների ավելի քան 40 արհմիութենականներ՝ քննարկելու սպասվող ԵՄ Վերադարձի կարգավորումը (Return regulation), թվային հսկման տեխնոլոգիաները, և աշխատանքային շուկաների ստվերը։

Մայիսի 19-20-ը Միլան քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) և Իտալիայի հանրային հատվածի արհմիության (FP CGIL) համատեղ միջոցառումը, որ....

📢   ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ ԿՆՔՎԵՑ ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ PSI-ի և UCLG-ի ՄԻՋԵՎ📌  Հունիսի 23-...
24/06/2026

📢 ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ ԿՆՔՎԵՑ ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ PSI-ի և UCLG-ի ՄԻՋԵՎ

📌 Հունիսի 23-ը՝ Հանրային ծառայության օրն այս տարի պատմական դարձավ համայնքային աշխատողների համար։ Մարոկկոյի Տանժիր քաղաքում տեղի ունեցավ կարևոր իրադարձություն՝ Հանրային ծառայությունների համաշխարհային արհմիության PSI - Public Services International ) և "Միավորված Քաղաքներ ու ՏԻՄ-եր" (United Cities and Local Governments ) միջև կնքվեց առաջին գլոբալ կոլեկտիվ պայմանագիրը։

✅ Պայմանագրով կողմերը միմյանց ճանաչում են որպես սոցիալական գործընկերներ, հանձնառություն են ստանում ներդնել ու զարգացնել սոցիալական գործընկերությունը և կոլեկտիվ բանակցությունները բոլոր մակարդակներում, ճանաչում են արհմիությունների ինստիտուցիոնալ դերը համայնքային ծառայությունների մատուցման ընթացքում։ Պայմանագրով հաջորդիվ կստեղծվի նաև սոցիալական երկխոսության հանձնաժողով։

Կարևոր է, որ այս գործընթացն ուղղակիորեն վերաբերում է նաև Ձեզ․
🟣 UCLG-ն համայնքների ամենախոշոր միջազգային միությունն է, որի անդամ է նաև Հայաստանի համայնքերի միությունը։
🟣 PSI-ը հանրային ծառայողների համաշխարհային արհմիությունն է, որի անդամ է հանդիսանում Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային միությունը իր անդամներով։

Սա նշանակում է, որ գլոբալ մակարդակում արձանագրված այս առաջընթացը պետք է կարևոր ազդակ դառնա նաև Հայաստանի համար՝ համայնքային աշխատողների իրավունքները, կոլեկտիվ բանակցությունները և արհմիությունների հետ կանոնավոր ու մասնակցային սոցիալական երկխոսությունը պետք է դառնան համայնքային կառավարման անբաժանելի մաս։

📸 Լուսանկարում՝ PSI գլխավոր քարտուղար Դանիել Բերտոսսան և UCLG գլխավոր քարտուղար Էմիլիա Սաիզ Կարանսյեդոն պայամագրի ստորագրումից անմիջապես հետո՝ UCLG համագումարի ժամանակ։

23/06/2026

Այսօր հանրային ծառայողի օրն է

Հանրային ծառայողների օրը առիթ է արժևորելու այն մարդկանց աշխատանքը, ովքեր իրենց ամենօրյա գործունեությամբ ապահովում են պետական և համայնքային կառավարման համակարգերի արդյունավետ աշխատանքը, հանրային ծառայությունների մատուցումը և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։

Հանրային ծառայողները կարևոր դեր ունեն հասարակության կայուն զարգացման, պետական ինստիտուտների ամրապնդման և հանրային վստահության ձևավորման գործում։ Նրանց մասնագիտական պատասխանատվությունը, նվիրվածությունն ու բարեխիղճ աշխատանքը նպաստում են քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը և երկրի առաջընթացին։

Այս օրը շնորհակալություն ենք հայտնում բոլոր հանրային ծառայողներին՝ իրենց պատասխանատու և հաճախ անտեսանելի, սակայն չափազանց կարևոր աշխատանքի համար։ Ձեր ջանքերի շնորհիվ ապահովվում է պետական կառավարման շարունակականությունը, հանրային ծառայությունների հասանելիությունն ու արդյունավետությունը։

Շնորհավորում ենք Հանրային ծառայողների օրվա առթիվ՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ, նոր ձեռքբերումներ, առողջություն և անսպառ եռանդ՝ ի նպաստ հանրության և պետության բարօրության։

Շնորհավոր Հանրային ծառայողների օրը։

📌 ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲՀունիսի 23-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպ...
22/06/2026

📌 ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հունիսի 23-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես Հանրային ծառայության օր։
Օրվա հռչակման նպատակն է եղել ընդգծել հանրային ծառայությունների արժեքն ու դերը հանրության շրջանում ու դրանց ներդրումը երկրների զարգացման գործընթացում, վերահաստատել արդյունավետ, հաշվետու և թափանցիկ պետական կառավարման կարևորությունը։
Տնտեսական և աշխարհաքաղաքական արագ փոփոխվող պայմաններում հանրային ծառայողների առջև դրվող խնդիրները շարունակաբար բարդանում և ավելանում են։ Դրանց լուծումը պահանջում է հավելյալ ջանք, ժամանակ և պատասխանատվություն՝ երբեմն անձնական կյանքի, հանգստի և ընտանիքի հաշվին։ Միևնույն ժամանակ, այդ աշխատանքի դիմաց տրվող վարձատրությունը շատ դեպքերում համարժեք չի աճում։

Այս համատեքստում համոզված ենք, որ Հայաստանում հանրային ծառայողի դերը նորովի արժևորելու և ներկայացնելու անհրաժեշտություն կա։ Ուստի ողջունում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից շրջանառության մեջ դրված օրինագիծը, որով առաջարկվում է Հայաստանում ևս հունիսի 23-ը սահմանել որպես Հանրային ծառայողի օր։

Միաժամանակ կարևոր ենք համարում հիշեցնել, որ հանրային ծառայողների հիմնարար աշխատանքային իրավունքներից մեկը՝ կոլեկտիվ բանակցությունների իրավունքը, շարունակում է լիարժեք ապահովված չլինել։ Դրա հետևանքով սահմանափակվում է նաև ճյուղային մակարդակում ծառայողների միավորման և իրենց շահերը ներկայացնելու հնարավորությունը։
Չնայած վավերացմանը՝ մինչ օրս պատշաճ կերպով ներդրված չեն Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 151 կոնվենցիայի և դրա հետ փոխկապակցված թիվ 159 հանձնարարականի պահանջները, որոնք նպատակ ունեն ապահովելու արհմիությունների անկախությունը և հանրային հատվածում կոլեկտիվ բանակցելու իրավունքը։
Այդ թվում նաև նշված պատճառներով Հայաստանը ITUC Գլոբալ իրավունքների ինդեքսում շարունակում է գտնվել 3-րդ՝ «Իրավունքի կանոնավոր խախտումներ» խմբում։
Աշխատանքային իրավունքների ոլորտը երկար ժամանակ բավարար ուշադրության չի արժանացել։ Հույս ենք հայտնում, որ այսուհետ հետևողական և համակարգային մոտեցում կցուցաբերվի բարձրաձայնված հարցերը լուծելու ուղղությամբ։

Address

26/3 Vazgen Sargsyan Street
Yerevan
0010

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայաստանի Պետհիմնարկների Արհմիություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Հայաստանի Պետհիմնարկների Արհմիություն:

Shortcuts

Share

Category