Enlight Studies

Enlight Studies «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության պաշտոնական էջ

Official page of “Enlight” Public Research Center NGO

🧟 Իսկ ո՞վ է իրականում Ֆրանկենշտեյնի «հրեշը»։Ավելի քան 200 տարի է անցել այն օրվանից, երբ 18-ամյա Մերի Շելլին մտահղացավ մի...
24/09/2026

🧟 Իսկ ո՞վ է իրականում Ֆրանկենշտեյնի «հրեշը»։

Ավելի քան 200 տարի է անցել այն օրվանից, երբ 18-ամյա Մերի Շելլին մտահղացավ մի պատմություն երիտասարդ գիտնականի մասին, որը կյանք է տալիս իր ստեղծած արարածին, ապա՝ սարսափած սեփական ստեղծագործությունից, լքում նրան։

Այդ պատմությունը դարձավ միաժամանակ գիտաֆանտաստիկա, գոթական սարսափ, ողբերգություն ու առակ՝ գիտության սահմանների, փառասիրության, ստեղծողի պատասխանատվության, մերժման և մարդկային կարեկցանքի մասին։

🎬 Տասնյակ էկրանավորումները մեզ տվեցին գրեթե չխոսող «հրեշին» ու խելագար գիտնականի հանրահայտ կերպարը։ Բայց Մերի Շելլիի արարածը խոսում է, մտածում, սովորում, տառապում և ուզում է ընդունված լինել։

«Ես բարյացակամ և լավն էի․ դժբախտությունն ինձ հրեշ դարձրեց»։

Ի՞նչ է մնացել Շելլիի բնօրինակ «Ֆրանկենշտեյնից» հանրային երևակայության մեջ, և ի՞նչ է ճանապարհին կորել։

📖 «Ֆրանկենշտեյն․ Մերի Շելլիի 200-ամյա սարսափ պատմությունը»՝ «Ինլայթ»-ում։

🔗 Նյութն ամբողջությամբ՝ https://read.enlightngo.org/post/30393

✍🏻 Թարգմանությունը՝ Անահիտ Մարտիրոսյանի

#ֆրանկենշտեյն #մերիշելլի #Գրականություն #մշակույթ

Չնայած այս պատմության բազմաթիվ էկրանավորումներին՝ Մերի Շելլիի վեպի ուղերձը դեռևս մնում իր իսկ հաջողության ստվերում ավելի քան երկու դար անց։

👥 Միացիր «Ինլայթ»-ին որպես ՄՌԿ մասնագետԻնչպե՞ս ձևավորել միջավայր, որտեղ մարդիկ ոչ միայն միանում են թիմին, այլև ցանկանում...
23/09/2026

👥 Միացիր «Ինլայթ»-ին որպես ՄՌԿ մասնագետ

Ինչպե՞ս ձևավորել միջավայր, որտեղ մարդիկ ոչ միայն միանում են թիմին, այլև ցանկանում են մնալ, զարգանալ, նախաձեռնություններ ստանձնել և ստեղծել միասին։

«Ինլայթ»-ը փնտրում է մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի, ով կմիանա թիմին՝ աջակցելու մարդկանց ներգրավման, թիմային փորձառության, զարգացման և ներքին համագործակցության գործընթացներին։

Դերի շրջանակում հնարավորություն կունենաս՝

🔎 մասնակցել նոր թիմակիցների ներգրավման և ընտրության գործընթացներին,
🪁 աջակցել նոր անդամների ընդունմանն ու թիմում ինտեգրմանը,
🤝 աշխատել թիմային ներգրավվածության և կամավորական փորձառության բարելավման ուղղությամբ,
🌱 մասնակցել ուսումնառության, զարգացման և հետադարձ կապի գործընթացներին,
⚙️ զարգացնել ու բարելավել ՄՌ գործիքներն ու ներքին գործընթացները։

Նախորդ աշխատանքային փորձը պարտադիր չէ։ Եթե հետաքրքրված ես ՄՌ կառավարմամբ, կազմակերպական զարգացմամբ կամ մարդկանց և թիմերի զարգացմամբ և ուզում ես մասնագիտական առաջին կամ նոր փորձառություն ձեռք բերել իրական կազմակերպական միջավայրում, այս հնարավորությունը կարող է հենց քեզ համար լինել։

Մեզ համար կարևոր են մարդկանց հետ աշխատելու կարողությունը, կազմակերպվածությունը, պատասխանատվությունը, նախաձեռնողականությունն ու սովորելու պատրաստակամությունը։

🤍 Դերը կամավորական է և չի ենթադրում ֆինանսական վարձատրություն։

🔗 Դերի մանրամասներն ու հայտադիմումը՝
https://read.enlightngo.org/post/28801

#ՄՌԿ #մարդկայինռեսուրսներ

🏛️ Ճանապարհներ, փոստ, պետական կառավարում, հանդուրժողականություն և պարտեզներ․ ի՞նչ կապ ունի այս ամենը հին Պարսկաստանի հետ...
22/09/2026

🏛️ Ճանապարհներ, փոստ, պետական կառավարում, հանդուրժողականություն և պարտեզներ․ ի՞նչ կապ ունի այս ամենը հին Պարսկաստանի հետ։

Պատմության մեջ որոշ քաղաքակրթությունների ժառանգությունը շատ ավելի տեսանելի է, քան մյուսներինը։ Հին Պարսկաստանը դրանցից երկրորդ խմբում է։

Մինչ հաճախ խոսում ենք Հունաստանի և Հռոմի ազդեցության մասին, Պարսկական կայսրությունը զարգացրել էր կառավարման ու ենթակառուցվածքների համակարգեր, որոնցից հետագայում օգտվել և օրինակ են վերցրել այլ կայսրություններ։

Նյութում առանձնացված են Պարսկաստանի հինգ ուշագրավ ներդրումներ՝

→ ավելի քան 2,500 կմ ընդգրկող ճանապարհային ցանց,
→ սատրապությունների վարչական համակարգ,
→ պաշտոնական և արդյունավետ փոստային ցանց,
→ բազմազգ կայսրությունում կրոնական ու մշակութային բազմազանության կառավարում,
→ պարսկական պարտեզների մշակույթ։

🌍 Իսկ գուցե ժամանակակից աշխարհի պատմությունը հասկանալու համար արժե երբեմն փոխել այն աշխարհագրական դիտակետը, որից նայում ենք անցյալին։

🔗 «Պարսկաստանի 5 ներդրումները ժամանակակից աշխարհում»՝ https://read.enlightngo.org/post/30410

✍🏻 Թարգմանությունը՝ Էլեն Ալավերդյանի

#Պարսկաստան #պատմություն #քաղաքակրթություն #մշակույթ

Լանդշաֆտային այգիներից մինչև ճանապարհային համակարգեր պարսիկները առաջիններից էին, որ ստեղծեցին մեր կողմից մինչ օրս օգտագործվող շատ հարմարանքներ

Շնորհավոր Հայաստանի Անկախության տոնը 🇦🇲Անկախությունը միայն պատմական հանգրվան չէ։ Այն ամենօրյա հնարավորություն և հանձնառո...
21/09/2026

Շնորհավոր Հայաստանի Անկախության տոնը 🇦🇲

Անկախությունը միայն պատմական հանգրվան չէ։ Այն ամենօրյա հնարավորություն և հանձնառություն է՝ մտածելու, հարցադրելու, ընտրելու, գործելու, պահպանելու և ստեղծելու։

___________

Happy Independence Day, Armenia! 🇦🇲

Independence is more than a historical milestone. It is an everyday opportunity and commitment to think, question, choose, act, preserve, and create.

#անկախություն #Անկախություն35

📣 «Ինլայթ»-ը փնտրում է հաղորդակցության և մարքեթինգի համակարգողիԻնչպե՞ս հետազոտությունը, վերլուծությունն ու գիտելիքը դարձ...
20/09/2026

📣 «Ինլայթ»-ը փնտրում է հաղորդակցության և մարքեթինգի համակարգողի

Ինչպե՞ս հետազոտությունը, վերլուծությունն ու գիտելիքը դարձնել տեսանելի, հասանելի և հետաքրքիր ավելի լայն լսարանի համար։ Ինչպե՞ս այդ բովանդակությունը հասցնել համապատասխան լսարանին և դրա շուրջ ձևավորել հետաքրքրված համայնք:

Եթե այս հարցերը քեզ էլ են հետաքրքրում, գուցե հենց քեզ ենք փնտրում։ 🪁

Դերի շրջանակում հնարավորություն կունենաս՝

📱 պլանավորել և համակարգել սոցիալական մեդիայի բովանդակությունը,
💡 մշակել հաղորդակցական գաղափարներ և արշավներ,
✍🏻 հետազոտական ու վերլուծական նյութերը դարձնել հասանելի տարբեր լսարանների համար,
📊 հետևել լսարանի ներգրավվածությանը և տվյալների հիման վրա փորձարկել նոր մոտեցումներ,
🤝 աշխատել հետազոտողների, վերլուծաբանների, խմբագիրների և դիզայներների հետ։

Փորձը առավելություն է, բայց ոչ պարտադիր։ Մեզ համար կարևոր են հաղորդակցական մտածողությունը, գրավոր խոսքը, ստեղծարարությունը, պատասխանատվությունը և սովորելու պատրաստակամությունը։

Դերը կամավորական է և չի ենթադրում ֆինանսական վարձատրություն։

🔗 Դերի մանրամասներն ու հայտադիմումը՝
https://read.enlightngo.org/post/29410

#հաղորդակցություն #մարքեթինգ

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը հաղորդակցության և մարքեթինգի մասնագետներին հրավիրում է միանալու մեր թիմին:

♟️ Կենտրոնացի՛ր։ Բայց ինչպե՞ս։«Կենտրոնացի՛ր» հրահանգը պարզ է հնչում, բայց կենտրոնացումը լամպ չէ, որը կարող ենք պարզապես ...
20/09/2026

♟️ Կենտրոնացի՛ր։ Բայց ինչպե՞ս։

«Կենտրոնացի՛ր» հրահանգը պարզ է հնչում, բայց կենտրոնացումը լամպ չէ, որը կարող ենք պարզապես միացնել կամ անջատել։

Շախմատի գրոսմայստեր Ջոնաթան Ռոուսոնը (Jonathan Rowson) կենտրոնացման մասին մտածում է շախմատի միջոցով՝ մի խաղի, որտեղ անհրաժեշտ է միաժամանակ մտքում պահել բարդությունը, նկատել մանրուքները և, ի վերջո, որոշում կայացնել։

Այս մարտահրավերը շախմատի տախտակից անդին է:

📱 Ծանուցումներ, նորություններ, գովազդ, տեղեկատվության անվերջ հոսք․ այսօր խնդիրը գուցե այն չէ, որ մենք ուշադրություն չենք դարձնում, այլ այն, որ մեզնից պահանջվում է դա անել այնքան հաճախ ու արագ, որ այլևս չենք հասցնում իսկապես կենտրոնանալ։

Ի՞նչ տարբերություն կա ուշադրության, «հոսքի» և կենտրոնացման միջև։ Եվ ինչո՞ւ է կենտրոնանալու կարողությունը կարևոր ոչ միայն արդյունավետության, այլև ինքնուրույն մտածելու և բարդ աշխարհը հասկանալու համար։

📖 Կարդացեք Aeon-ի "Concentrate!" («Կենտրոնացի՛ր») հոդվածի հայերեն թարգմանությունը «Ինլայթ»-ում։

🔗 Նյութն ամբողջությամբ՝ https://read.enlightngo.org/post/30384

✍🏻 Թարգմանությունը՝ Երվանդ Հարությունյանի
📝 Խմբագրությունը՝ Անահիտ Մարտիրոսյանի

#Շախմատ #մտածողություն #կենտրոնացում

Շախմատի մարտահրավերը՝ սովորել՝ ինչպես մտքում պահել բարդությունն ու միևնույն ժամանակ կայացնել ճիշտ որոշումներ, նաև կյանքի մարտահրավերն է։

💫 Սեպտեմբերը վաղուց պարզապես օրացույցի հերթական ամիսը չէ։Այն հարցերի, գաղափարների ու հնարավորությունների նոր մեկնարկ է։Ժ...
01/09/2026

💫 Սեպտեմբերը վաղուց պարզապես օրացույցի հերթական ամիսը չէ։

Այն հարցերի, գաղափարների ու հնարավորությունների նոր մեկնարկ է։
Ժամանակ՝ նոր բան փորձելու, չիմացածը բացահայտելու, սխալվելու, վերանայելու ու առաջ գնալու։

Կրթությունն էլ հենց այդ ընթացքն է՝ ոչ միայն գիտելիք ձեռք բերելու, այլ աշխարհին, մարդկանց ու ինքներս մեզ նոր աչքերով նայելու հնարավորություն։

Ու քանի որ կրթության մասին մտածելը, գրելն ու քննարկելը նաև Ինլայթի մշտական թեմաներից է, այս Սեպտեմբերի 1-ին կիսվում ենք նաև մեր վերջին հրապարակումներով՝ կրթության շուրջ։

📖 Կարդացե՛ք այստեղ՝ read.enlightngo.org/cats/analytical_forum_hy/education-hy

Թող այս ուսումնական տարին մեզնից յուրաքանչյուրի համար լինի նոր բացահայտումների, համարձակ մտքերի ու իմաստալից փոփոխությունների ճանապարհ։ 💡

Շնորհավոր Սեպտեմբերի 1-ը։ 🪁

🌍 Ռասի՞զմ, թե՞ մարդկային ռասա։Ե՞րբ և ինչպե՞ս սկսեցինք մարդկանց բաժանել «ռասաների»։Թեև մարդկանց միջև ֆիզիկական տարբերությ...
29/08/2026

🌍 Ռասի՞զմ, թե՞ մարդկային ռասա։

Ե՞րբ և ինչպե՞ս սկսեցինք մարդկանց բաժանել «ռասաների»։

Թեև մարդկանց միջև ֆիզիկական տարբերությունները նկատվել են դեռ հին աշխարհում, «ռասան»՝ մեզ այսօր ծանոթ իմաստով, պատմության շատ ավելի ուշ շրջանի սոցիալական կոնստրուկտ է։

Սույն հոդվածում հետադարձ հայացք ենք նետում այս հասկացության ձևավորման պատմությանը՝ ուշ միջնադարից ու գաղութատիրությունից մինչև «գիտական» ռասայական դասակարգումներ, գանգագիտություն և դրանցով ստրկությունն ու անհավասարությունն արդարացնելու փորձեր։

🧬 Իսկ ժամանակակից գենետիկան հիշեցնում է մեկ այլ հիմնարար փաստ․ մարդիկ գենետիկորեն 99.9%-ով նման են։

Ինչպես գրում է Թա-Նեհիսի Քոութսը՝ «ռասան ռասիզմի զավակն է, ոչ թե հայրը»։

Ի՞նչ կարող է մեզ սովորեցնել «ռասայի» գաղափարի պատմությունը ռասիզմի մասին այսօր։

🔗 Նյութն ամբողջությամբ՝ https://read.enlightngo.org/post/30374

#ռասիզմ #ռասա #հասարակություն #պատմություն

Պատմության մեջ առաջին անգամ որտե՞ղ է հայտնվել ռասայի գաղափարը: Որո՞նք են մարդկանց ըստ ռասայական կատեգորիաների դասակարգելու հետևանքները:

📚 Թարգմանչական նոր պրակտիկաներ «Ինլայթում»․ հետադարձ հայացք և ձեռքբերումներԻնչպե՞ս համալսարանում ստացած տեսական գիտելիքը...
27/08/2026

📚 Թարգմանչական նոր պրակտիկաներ «Ինլայթում»․ հետադարձ հայացք և ձեռքբերումներ

Ինչպե՞ս համալսարանում ստացած տեսական գիտելիքը վերածել իրական մասնագիտական փորձի։

2026 թվականին «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնում անցկացված թարգմանչական ուսումնաարտադրական և նախադիպլոմային պրակտիկաներին մասնակցել է 39 ուսանող՝ Հայաստանի եվրոպական համալսարանից (European University of Armenia / Հայաստանի Եվրոպական համալսարան), Երևանի պետական համալսարանից (ԵՊՀ - Yerevan State University )և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանից։

Պրակտիկայի ընթացքում ուսանողները՝
🔹 աշխատել են տեղեկատվական, վերլուծական, գեղարվեստական և գովազդային նյութերի հետ,
🔹 կատարել թարգմանություններ և խմբագրություններ,
🔹 մասնակցել մասնագիտական քննարկումների ու դասախոսությունների,
🔹 անդրադարձել ԱԲ գործիքներին, թարգմանական տարածված սխալներին և աշխատանքային մեթոդներին,
🔹 իսկ նոր #բառաշաբթի ձևաչափով փորձել են լուծումներ գտնել նույնիսկ «անթարգմանելի» բառերի, դարձվածքների, բանաստեղծական պատառիկների ու մեմերի համար։

📌 Արդյունքը՝ 102 թարգմանված և 45 խմբագրված նյութ միայն 2026-ի ընթացքում։

Բայց թվերից առավել կարևոր է այն փորձը, նոր բացահայտումներն ու մասնագիտական վստահությունը, որոնցով ուսանողներն ավարտել են պրակտիկան։

💬 «Շատ կազմակերպված, հմուտ, դրական էներգիայով լի միջավայր էր։ 10/10»։

Թե ինչպես ենք զարգացնում թարգմանչական պրակտիկաների ձևաչափը և ինչ են պատմում հենց մասնակիցները՝ կարդացեք ամբողջական անդրադարձում 👇

🔗 https://read.enlightngo.org/post/30360

#ինլայթ #թարգմանություն #թարգմանչականպրակտիկա #ուսանողականպրակտիկա #մասնագիտականզարգացում

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի և հայաստանյան համալսարանների միջև համագործակցությունը շարունակվում է։

🎨 Միացիր «Ինլայթ»-ին որպես գրաֆիկ դիզայներԵթե սիրում ես գաղափարները վերածել տեսանելի պատմությունների, աշխատել վիզուալ լե...
24/08/2026

🎨 Միացիր «Ինլայթ»-ին որպես գրաֆիկ դիզայներ

Եթե սիրում ես գաղափարները վերածել տեսանելի պատմությունների, աշխատել վիզուալ լեզվով և ուզում ես իրական նախագծերի միջոցով զարգացնել հմտություններդ ու պորտֆոլիոդ, գուցե հենց քեզ ենք փնտրում։

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը հրավիրում է գրաֆիկ դիզայներների միանալու թիմին և աշխատելու՝

✨ սոցիալական մեդիայի ու թվային հաղորդակցության վիզուալների,
📊 ինֆոգրաֆիկաների և տվյալների վիզուալացման,
🖥️ հետազոտական ու հանրամատչելի բովանդակության տեսողական ներկայացման,
🪁 միջոցառումների, հրապարակումների և այլ ստեղծագործ նախագծերի վրա։

Սկսնակ լինելը խոչընդոտ չէ․ մեզ համար կարևոր են քո տեսողական մտածողությունը, ստեղծարարությունը, պատասխանատվությունը և զարգանալու պատրաստակամությունը։

Դերը կամավորական է և չի ենթադրում ֆինանսական վարձատրություն։ Փոխարենը՝ կաշխատես իրական նախագծերի վրա, կհարստացնես պորտֆոլիոդ և կդառնաս հետազոտողների, վերլուծաբանների, խմբագիրների ու հաղորդակցության մասնագետների թիմի մաս։

🔗 Մանրամասները և հայտադիմումը՝
https://read.enlightngo.org/post/29013

Ինլայթին անհրաժեշտ են գրաֆիկ դիզայներներ, ովքեր կզբաղվեն կազմակերպության կայքէջի և սոցիալական մեդիայի էջերի դիզայնին առնչվող աշխատանքներով:

Address

Ler Kamsar 11
Yerevan
0019

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 15:00

Telephone

+37443097051

Alerts

Be the first to know and let us send you an email when Enlight Studies posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Enlight Studies:

Shortcuts

Share