Little Singers of Armenia

Little Singers of Armenia Official page of the "Little Singers of Armenia" choir. https://itunes.apple.com/us/artist/1502924103

16/02/2026

Հայտնում ենք, որ վերջին շրջանում սոցիալական տարբեր հարթակներում, մասնավորապես Telegram-ում, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյանի անունից տարածվում են գրություններ, որոնք նրան չեն պատկանում։
Տեղեկացնում ենք, որ այդ նպատակով բացված էջը կեղծ է, և այնտեղից ուղարկվող գրությունները կապ չունեն Տիգրան Հեքեքյանի հետ։
Խնդրում ենք չարձագանքել նման հաղորդագրություններին, չտրամադրել որևէ անձնական կամ այլ տեղեկատվություն և անհրաժեշտության դեպքում դրանք բողոքարկել և արգելափակել։

Շնորհակալ ենք ուշադրության համար։

11/12/2025

❗Ուշադրություն ❗

Սիրելի բարեկամնե՛ր, մեզ մոտ ընդունելություն է ։ Դիմե՛ք, եթե ցանկանում եք, որ ձեր երեխաները հաճախեն «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբ (ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Տիգրան Հեքեքյան):

Այստեղ ձեր երեխաները կծանոթանան ոչ միայն գեղեցիկ երգելու արվեստին, այլև վստահ քայլերով մուտք կգործեն ազնվության, արդարության մեր ամրոցը, ուր կսովորեն մեկը մյուսին հարգել, ուս ուսի ընկերություն անել, կարգ ու կանոն սիրել, բայց և մանկությունը չկորցնել։ Միասին կփորձենք հայտնաբերել անհնարինին հավատալու և հասնելու, գեղեցիկ ապրելու և աշխարհը փոքր-ինչ լավը դարձնելու ուղիները։

Դարձեք՛, մեր ընտանիքի նոր անդամը, մենք ձեզ սպասում ենք։

📌Զանգահարեք և գրանցվեք մինչև դեկտեմբերի 27֊ը հետևյալ հեռախոսահամարով. 091535758

Address

23 Arami Str
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Little Singers of Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Little Singers of Armenia:

Share