14/07/2026
Մեծ Զեկույցը
- Ինչո՞վ են տարբերվել 2026-ի համապետական ընտրությունները բոլոր նախորդ ընտրություններից։
- Ինչպե՞ս են սոցցանցային հարթակներում գործիքավորել իրենց քարոզարշավները 18 քաղաքական ուժերը, եւ ինչո՞ւ հենց ՖԲ-ում։
- Կա՞ուղիղ կապ ինտենսիվ ու կրեատիվ սոցցանցային քարոզարշավների եւ քվեարկության արդյունքների միջեւ, արդյո՞ք, բոլորից ինտենսիվ եւ կրեատիվ քարոզչություն վարած ուժերն են հաջողել ընտրություններում։
- Ինչպե՞ս են ազդել քաղուժերի սոցցանցային բովանդակությունները մեդիայի բովանդակությունների վրա։
- Ինչո՞ւ են թեմատիկ վարկանիշների տեսանկյունից ընտրությունները եղել ընտրությունների (խախտումների, իրավական վարույթների հարուցման, քարոզարշավի կոշտ մթնոլորտի, ավելի քիչ՝ արտաքին միջամտության փորձերի) մասին , եվ էապես ավելի պակաս՝ հանրային նշանակության այնպիսի խնդիրների մասին, ինչպես՝ Ղարաբաղյան հակամարտությունն է, բանակի արդիականացումը, Հայաստանում արցախահայերի խնդիրները, Ադրբեջանում հայ գերիների խնդիրը, անգամ եկեղեցու խնդիրը, որը ողջ նախընտրական տարվա առանցքային թեման էր։
- Ինչո՞ւ է նախընտրական քարոզչական մրցավազքը կառուցվել հակաքարոզչության վրա, ովքե՞ր են բոլորից շատ բացասական/հակաքարոզչական ռեժիմով խոսել ուրիշների մասին, ո՞ւմ մասին են բոլորից շատ բացասական/հակաքարոզչական ռեժիմով խոսել ընտրապայքարի ընթացքում։
- Հե՞շտ էր արդյոք ընտրող լինել 2026-ին, երբ իշխանությունները սպառնալիքի աղբյուր էին հայտարարել ընդդիմադիր ուժերին, ընդդիմադիր ուժերը սպառնալիքի աղբյուր էին հայտարարել իշխանություններին։ Երբ միաժամանակ ընթանում էր եւ իշխանափոխության, եւ ընդդիմափոխության համար պայքար։
Այս հարցադրումների մասին տվյալներ ու եզրակացություններ կարելի է գտնել, եթե ստորեւ բերված հղումով կարդաք մեր կենտրոնի ծավալուն Զեկույցը «Միշտ կապի մեջ Հայաստանը» եւ 2026-ի ընտրությունները»։
Ներկայացնում ենք «Ռեգիոն» կենտրոնի երեք ամիս տեւած «ՄԻՇՏ ԿԱՊԻ ՄԵՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ» եւ 2026-ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ծավալուն հետազոտության արդյունքները։ Զեկույցը 2026 -ի համապետ...