Public Journalism Club (PJC) Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ)

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Public Journalism Club (PJC) Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ)

Public Journalism Club (PJC) Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ) Խթանում ենք խոսքի ազատությունը, մեդիագրագիտությունն ու հավասար իրավունքները։

Հանրային լրագրության ակումբը հասարակական կազմակերպություն է, որի առաքելությունն է․
- խթանել խոսքի ազատությունը,
- բազմազանությունը եւ բազմակարծությունը,
- կառուցել մեդիագրագիտությամբ զինված իրազեկ հասարակություն,
- նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը, տարածաշրջանի ժողովրդավարացման, երկխոսության, փոխըմբռնման ու խաղաղության հաստատմանն ուղղված պրոցեսներին:

13/08/2026

🤔Ի՞նչ կասեք, եթե մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, դատաիրավական համակարգը և կոռուպցիայի դեմ պայքարը սովորենք ոչ թե դասագրքից, այլ խաղալով։

🎲«Իրավունք» սեղանի ինտելեկտուալ խաղը ստեղծվել է բարդ իրավական թեմաները հետաքրքիր, ինտերակտիվ և խաղաֆիկացված ներկայացնելու նպատակով։

📎Խաղը նախատեսված է ապագա իրավաբանների, լրագրողների, մանկավարժների և իրավական թեմաներով հետաքրքրվող բոլոր քաղաքացիների համար։ Կարելի է խաղալ ինչպես անհատապես, այնպես էլ թիմերով։

💡Խաղա՛, սովորի՛ր, քննարկի՛ր և ավելի լավ ճանաչիր քո իրավունքները։

🤝«Իրավունք» սեղանի ինտելեկտուալ խաղը մշակվել է Հանրային լրագրության ակումբի և Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation-ի կողմից։

🧩Հանրային լրագրության ակումբի մյուս արտադրանքներին կարող եք ծանոթանալ ՀԼԱ վեբկայքում։

⭐Շնորհակալություն մեր գործընկերուհի Nancy Mkrtchyan-ին խաղի ներկայացման համար։

🔴 Աշխատանքի հնարավորություն Հանրային լրագրության ակումբում 🔔 Մենք փնտրում ենք ճկուն, ստեղծագործ և նախաձեռնող մասնագետ մի...
12/08/2026

🔴 Աշխատանքի հնարավորություն Հանրային լրագրության ակումբում

🔔 Մենք փնտրում ենք ճկուն, ստեղծագործ և նախաձեռնող մասնագետ միանալու մեր թիմին՝ որպես Հաղորդակցության և ծրագրերի համակարգող։

🔶 Եթե դու ⤵️

💙 Սիրում ես հասարակական ոլորտում աշխատանքը,
📱 Տիրապետում ես մեդիա գործիքներին և սոցիալական մեդիայի կառավարմանը,
✍️ Կարող ես ստեղծել որակյալ բովանդակություն հայերեն և անգլերեն լեզուներով,
📌 Ունես ծրագրերի համակարգման փորձ,
Ապա մենք սպասում ենք քեզ։✨

🔗 Ծանոթացիր բոլոր մանրամասներին ստորև և շտապիր դիմել․ վերջնաժամկետը օգոստոսի 20-ն է։

#Հաղորդակցությանհամակարգող #Ծրագրերիհամակարգող #ՀԼԱ

ՀԱՍՏԻՔ՝ Հաղորդակցության և ծրագրերի համակարգող ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ Հանրային լրագրության ակումբ ՎԱՅՐ` Երևան ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ` Օգոստոսի 20-ը ներառյալ ԴՐՈՒՅՔ՝ Լրիվ Հանրայի...

📌 2025 թվականի նոյեմբերին Հայաստանը ներկայացրեց Վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագիրը։📌 2026 թվականի մա...
11/08/2026

📌 2025 թվականի նոյեմբերին Հայաստանը ներկայացրեց Վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագիրը։
📌 2026 թվականի մայիսին ներկայացվեց առաջընթացի առաջին զեկույցը։

Եվրոպական կողմի գնահատմամբ՝ գործընթացն ընթանում է բավականին արագ տեմպով, և մի շարք ոլորտներում արդեն արձանագրվել է նշանակալի առաջընթաց։

🎥 Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը պատասխանում է քաղաքացիների հարցերին։

🔗Հարցազրույցի հղումը՝ ստորև։
--------------------------------
🤝Տեսանյութը պատրաստվել է Հանրային լրագրության ակումբի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ իրականացվող «ԵՄ–Հայաստան ռազմավարական գործընկերություն և վիզաների ազատականացման երկխոսություն» ծրագրի շրջանակում։



Վիզաների ազատականացման վերաբերյալ ամենահաճախ հնչող հարցերի պատասխանները Առաջին լրատվականը ներկայացրել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսի...

‼️🗓️Ուշադրություն` թափուր հաստիք։ Վերջնաժամկետ` ս,թ, օգոստոսի 15-։------------------------------------------------------...
10/08/2026

‼️🗓️Ուշադրություն` թափուր հաստիք։ Վերջնաժամկետ` ս,թ, օգոստոսի 15-։
-----------------------------------------------------------------
📌ՀԼԱ-ն փնտրում է հաղորդակցության և ծրագրերի համակարգողի օգնական։

😊Եթե հետաքրքրված եք ստեղծարար աշխատանքով և համապատասխանում եք ստորև ներկայացված պահանջներին, ապա մենք սպասում ենք ձեզ։
📋Հիմնական պարտականությունները
-Մասնակցել կազմակերպության հաղորդակցության ռազմավարության մշակմանն ու իրականացմանը։
-Վարել և համակարգել կազմակերպության սոցիալական մեդիայի հարթակները (Facebook, Instagram, LinkedIn, YouTube և այլն)։
-Պլանավորել, մշակել և հրապարակել սոցիալական մեդիայի բովանդակություն (տեքստային, լուսանկարային և վիդեո)՝ ապահովելով կանոնավոր, նպատակային և որակյալ հաղորդակցություն։
-Մշակել բովանդակության օրացույց, վերլուծել սոցիալական մեդիայի ցուցանիշները և պատրաստել պարբերական հաշվետվություններ։
-Նախաձեռնել և իրականացնել առաջխաղացման ու նոր լսարանների ներգրավման արշավներ։
-Հանրայնացնել կազմակերպության ծրագրերն ու արտադրանքները, հրապարակումները և այլ մեդիա արտադրանքները։
-Լուսաբանել կազմակերպության միջոցառումները՝ իրականացնելով լուսանկարահանում, տեսանկարահանում և օպերատիվ հաղորդակցություն սոցիալական մեդիայում։
-Համագործակցել ծրագրային թիմի, գործընկեր կազմակերպությունների, լրագրողների և մեդիա գործընկերների հետ։
-Պատասխանատու լինել կազմակերպությանն առնչվող կայքերի և այլ թվային հարթակների բովանդակության թարմացման ու տեղեկատվական նյութերի պատրաստման համար։
-Աջակցել ծրագրերի, միջոցառումների համակարգման գործընթացներում։
🔎Պահանջվող հմտություններ և փորձ
-Բարձրագույն կրթություն հաղորդակցության, լրագրության, հանրային կապերի, մեդիայի, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում։
-Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ հաղորդակցության, սոցիալական մեդիայի կառավարման կամ հանրային կապերի ոլորտում։
-Facebook, Instagram, LinkedIn և այլ սոցիալական հարթակների, ԱԲ ու ժամանակակից թվային հաղորդակցության գործիքների արդյունավետ կիրառման փորձ։
-Հայերեն լեզվի գերազանց գրավոր և բանավոր իմացություն, անգլերենի լավ իմացություն, գերազանց խմբագրական հմտություններ։
-Լուսանկարահանման և բազային վիդեո բովանդակության (կարճ հոլովակներ) պատրաստման հմտություններ։
-Գերազանց կազմակերպչական, հաղորդակցման, թիմում աշխատելու ունակություն և ստեղծագործական մտածողություն։
-Վերջնաժամկետների նկատմամբ պատասխանատվություն, ինքնուրույն աշխատանքի և ժամանակի արդյունավետ կառավարման կարողություն։
-Հետաքրքրվածություն մեդիայի, ժողովրդավարության, մարդու իրավունքների, մեդիագրագիտության, քաղաքացիական հասարակության և տեղեկատվական դիմակայունության թեմաներով։
-Canva, Adobe Creative Suite, CapCut կամ համարժեք ծրագրերով աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն։
✅Ինչպե՞ս դիմել
Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և կարճ նամակ՝ նկարագրելով Ձեր փորձառությունն ու հմտությունները։
📩Փաստաթղթերը խնդրում ենք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։
Նամակի թեմա (Subject) դաշտում պարտադիր նշել՝ Project_Media_Assistant_NAME_SURNAME

‼️Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուները։
«Հանրային լրագրության ակումբը» (PJC) հավասար հնարավորություններ ապահովող գործատու է և խրախուսում է դիմել բոլոր համապատասխան թեկնածուներին՝ անկախ սեռից, տարիքից, հաշմանդամությունից, էթնիկ կամ սոցիալական պատկանելությունից։

💼Ճանաչողական այց Մոլդովա,📑չորս հետաքննական և վերլուծական աշխատանք,🇦🇩🇦🇲հայ-մոլդովական աշխատաժողով,💬փորձագիտական քննարկում...
06/08/2026

💼Ճանաչողական այց Մոլդովա,
📑չորս հետաքննական և վերլուծական աշխատանք,
🇦🇩🇦🇲հայ-մոլդովական աշխատաժողով,
💬փորձագիտական քննարկում․

📌Հանրային լրագրության ակումբն ամփոփեց «Հայաստանում ժողովրդավարական դիմակայության ամրապնդում՝ Մոլդովայի փորձի ուսումնասիրությամբ» ծրագիրը՝ Մոլդովայի փորձը ոչ թե պարզապես ներկայացնելով Հայաստանում, այլ այն վերածելով լրագրողական աշխատանքի, մասնագիտական համագործակցության և հետընտրական դիմակայունության օրակարգի։

⭐️Շնորհակալ ենք ծրագրի բոլոր փուլերում ներգրավված գործընկերներին և մասնակիցներին արժեքահեն և հետաքրքիր գործընկերության համար։

🤝Ծրագիրը իրականացվել է 2025 թ․ դեկտեմբերի 1-ից մինչև 2026 թ․ հունիսի 30-ը՝ Գերմանական Մարշալ հիմնադրամի (ԱՄՆ) «Սևծովյան վստահություն՝ տարածաշրջանային համագործակցության համար» ծրագրի ֆինանսական աջակցությամբ։

👇Մանրամասներին ծանոթացե՛ք հոդվածում։

Ինչպե՞ս դիմակայել արտաքին ազդեցություններին, երբ դրանք տարածվում են քաղաքական հայտարարությունների, այլև սոցիալական ցանցերի, անանուն կայքերի, տելեգրամյան ալիքներ...

✅Դիմե՛ք տեղեկացված։ Դիմե՛ք պատրաստված։ Դիմե՛ք ճիշտ։🇪🇺🇦🇲 «VisaWise Armenia: Applying Right for Schengen Travel — Շենգենյա...
04/08/2026

✅Դիմե՛ք տեղեկացված։ Դիմե՛ք պատրաստված։ Դիմե՛ք ճիշտ։

🇪🇺🇦🇲 «VisaWise Armenia: Applying Right for Schengen Travel — Շենգենյան վիզայի ուղեցույց Հայաստանի քաղաքացիների համար» ուղեցույցը կօգնի դիմողներին ավելի լավ հասկանալ Շենգենյան վիզայի դիմելու գործընթացը։

👇🔗Ուղեցույցը ներբեռնելու համար անցեք մեկնաբանության հղումով։
-----------------------------------------------------
✅Apply informed. Apply prepared. Apply right.

🇪🇺🇦🇲"VisaWise Armenia: Applying Right for Schengen Travel – A Schengen Visa Guide for Armenian Citizens" is designed to help applicants better understand the Schengen visa application process.

👇🔗 To upload the guide, see the link in the comments.



ICMPD in Armenia
European Union in Armenia

🔜Պատրաստվո՞ւմ եք դիմել շենգենյան վիզայի համար։

Նոր մշակված «VisaWise Armenia: Applying Right for Schengen Travel — Շենգենյան վիզայի ուղեցույց Հայաստանի քաղաքացիների համար» ուղեցույցը կօգնի դիմողներին ավելի լավ հասկանալ Շենգենյան վիզայի դիմելու գործընթացը։

Ուղեցույցում ներկայացված է հստակ և գործնական տեղեկատվություն՝
✅ինչ է շենգենյան գոտին և շենգենյան վիզան
✅որտեղ դիմել Հայաստանում
✅ինչպես է իրականացվում դիմելու գործընթացը
✅ինչ փաստաթղթեր են սովորաբար անհրաժեշտ
✅որոնք են վիզայի մերժման տարածված պատճառները
✅ինչ սխալներից խուսափել դիմում պատրաստելիս
✅որոնք են դիմողների իրավունքներն ու պարտականությունները
✅ինչ անել և ինչից խուսափել՝ ավելի ամբողջական և վստահելի դիմում պատրաստելու համար

Ուղեցույցի հիմնական ուղերձը պարզ է․ ուժեղ վիզային դիմումը՝ հստակ, իրական, համահունչ և վստահելի փաստաթղթեր ներկայացնելու մասին է, որոնք ցույց են տալիս՝ ուր եք մեկնում, ինչ նպատակով եք մեկնում, ինչպես եք հոգալու ճամփորդության ծախսերը և ինչու եք վերադառնալու Հայաստան։

Ուղեցույցը մշակվել է «VisaWise Հայաստան» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է ՄՔՄՄԿ հայաստանյան գրասենյակը MPF-ի շրջանակում՝ ԵՄ-ի ֆինանսավորմամբ։

Այս ուղեցույցի միջոցով ծրագիրը նպատակ ունի Հայաստանի քաղաքացիներին տրամադրել ճշգրիտ, ստուգված և դյուրընկալ տեղեկատվություն՝ օգնելով ավելի լավ պատրաստել վիզայի դիմումները և խուսափել շենգենյան վիզաների կանոնների շուրջ տարածված սխալներից, թյուրընկալումներից և ապատեղեկատվությունից։

✅Դիմեք տեղեկացված։ Դիմեք պատրաստված։ Դիմեք ճիշտ։
Ուղեցույցը հասանելի է այստեղ՝
https://www.eeas.europa.eu/armenia/campordowtyown-ev-owsowm_hy

🇪🇺🇦🇲

🔜Are you planning to apply for a Schengen visa?

The newly developed "VisaWise Armenia: Applying Right for Schengen Travel – A Schengen Visa Guide for Armenian Citizens" is designed to help applicants better understand the Schengen visa application process.

The guide provides clear and practical information on:
✅what the Schengen Area and a Schengen visa are
✅where to apply in Armenia
✅how the application process works
✅which documents are usually required
✅the most common reasons for visa refusals
✅mistakes to avoid when preparing your application
✅applicants' rights and responsibilities
✅what to do—and what to avoid—to prepare a stronger and more credible visa application

The guide's main message is simple: a strong visa application is based on submitting clear, consistent, and credible documents that demonstrate where you are travelling, why you are travelling, how you will cover your travel expenses, and why you will return to Armenia.

The guide was developed within the framework of the VisaWise-Armenia project, which implemented by ICMPD Office in Armenia under ICMPD’s Mobility Partnership Facility and funded by the European Union.

Through this guide, the project aims to provide Armenian citizens with accurate, verified, and accessible information, helping them prepare stronger visa applications and avoid common mistakes, misconceptions, and misinformation about the Schengen visa rules.

✅Apply informed. Apply prepared. Apply right.
The guide is available here:
https://www.eeas.europa.eu/armenia/travel-study_en?s=216

‼️Ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպությունները անհրաժեշտ են համարում ընդգծել, որ որոշման վերոհիշյալ և մի շարք այլ խն...
03/08/2026

‼️Ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպությունները անհրաժեշտ են համարում ընդգծել, որ որոշման վերոհիշյալ և մի շարք այլ խնդրահարույց դրույթներ հակասում են ՀՀ սահմանադրությամբ, «Զանգվածային լրատվության մասին» օրենքով, ինչպես նաև Հայաստանի կողմից ստորագրված միջազգային փաստաթղթերով ամրագրված՝ խոսքի ազատությանը և ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող երաշխիքներին։

31 հուլիսի, 2026թ․, Երևան Նորընտիր 9-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի նախաշեմին ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող, փոխխոսնակ ...

29/07/2026

👍 Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) սիրով հյուրընկալեց Հայաստանի ամերիկյան համալսարանի լրագրության մագիստրոսական ծրագրի ուսանողներին։

ՀԼԱ-ի նախագահ և համահիմնադիր Սեդա Մուրադյանը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը՝ մեդիագրագիտության, խաղաղարարության և ոչ բռնի հաղորդակցության համատեքստում։ Նա անդրադարձավ նաև ոչ բռնի հաղորդակցության սկզբունքներին և դրա տարածման ու ջատագովության կարևորությանը։

«ՈԲՀ-ն հաճախ սխալմամբ ընկալվում է որպես պարզապես մեղմ կամ քաղաքավարի խոսելու ձև։ Բայց դրա նպատակը անհամաձայնությունը թաքցնելը չէ։ Կարելի է շատ հստակ և քննադատական խոսել՝ առանց մարդու արժանապատվությունը նվաստացնելու կամ նրա ամբողջ ինքնությունը մեկ պիտակի վերածելու։ Ոչ բռնի հաղորդակցության հիմնական հարցերից մեկն է՝ կարո՞ղ ենք փաստը տարանջատել մեր գնահատականից»: - նշեց Ս․ Մուրադյանը։

📚 Ուսանողները ծանոթացան ՀԼԱ-ի ստեղծած՝ մեդիագրագիտության և ոչ բռնի հաղորդակցության վերաբերյալ կրթական նյութերին, խաղերին ու այլ արտադրանքներին։
Քննարկվեցին արագ և դինամիկ փոփոխվող մեդիա միջավայրում ոլորտի հիմնական խնդիրներն ու հնարավորությունները, լրագրության կարիքները, տեղեկատվական դաշտի մարտահրավերները, ինչպես նաև լրագրողական էթիկային առնչվող հարցերը։

🎤 Սեդա Մուրադյանը կիսվեց իր մասնագիտական փորձով, պատմեց լրագրության ոլորտում անցած ճանապարհի մասին և պատասխանեց ուսանողների բազմաթիվ հարցերին։

😊Շնորհակալ ենք մեզ այցելելու, հետաքրքիր զրույցի և բովանդակալից քննարկման համար:

Address

1/6 Myasnikyan Street
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37412755898

Alerts

Be the first to know and let us send you an email when Public Journalism Club (PJC) Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ) posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Public Journalism Club (PJC) Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ):

Shortcuts

Share