TUMO Center for Creative Technologies

TUMO Center for Creative Technologies Թումոն 12-ից 18 տարեկան պատանիների համար նախատեսված անվճար կրթական կենտրոն է: TUMO was founded in 2011 on the initiative of the Simonian Educational Foundation.
(1735)

Թումոն յուրատեսակ կրթական փորձառություն է, որում 12-18 տարեկան պատանիներն իրենք են գծում իրենց կրթական ուղին` անցնելով ինքնուսուցման, դասընթացների և աշխատարանների փուլերով: Պատանիները հմտանում են անիմացիայի, ծրագրավորման, գրաֆիկական դիզայնի, ռոբոտաշինության և 10 այլ կրթական ոլորտներում: Կենտրոնը հիմնադրվել է 2011 թվականին` Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ:

Թումո կենտրոններ կան Երևանու

մ, Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում: Հայաստանից դուրս կենտրոններ կան Փարիզում, Բեյրութում, Մոսկվայում, Տիրանայում և Բեռլինում: Գործում է նաև 2 մինի Թումո` Թումո տուփ` Գավառում և Բերդում:

The TUMO Center for Creative Technologies is a non-profit education program where tech and art merge to provide teens a competitive edge in a digital world. Through the TUMO program, teenagers between the ages of 12 and 18 gain cutting-edge skills in animation, programming, graphic design, robotics, and 10 other learning targets. The learning program consists of self-learning activities supported by coaches, hands-on workshops taught by the center's specialized staff, and project labs led by industry leaders from across the globe. Currently, there are four TUMO centers in Armenia, which educate more than 20,000 active students. Internationally, TUMO has centers in Paris, Beirut, Moscow, Berlin, Tirana, Kyiv, and Lyon. There are also fully-equipped mini TUMOs known as TUMO Boxes in the towns of Gavar, Berd, Kapan, Sevan, Vayk, and Martakert with more underway.

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Թումո կենտրոններում և տուփերում դաս չկա։ On April 24, the Genoci...
23/04/2026

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Թումո կենտրոններում և տուփերում դաս չկա։



On April 24, the Genocide Victims' Commemoration Day, there will be no classes at TUMO centers and Boxes.

21/04/2026

3 թանգարան, տասնյակ նմուշներ և AI կոդավորում 🤖

Թումոցիների գործերը, որոնք ստեղծվել են Աննա Պրիլուցկայայի և Իլյա Սիմանտովսկու աշխատարանի արդյունքում, մայիսի 7-ին ներկայացվելու են ՀայԱրտ կենտրոնում։ Ցուցադրության ընթացքում դուք կարող եք նաև ինքներդ փորձարկել այն գործիքները, որոնցով աշխատել են ուսանողները։

Միջոցառման ֆեյսբուքյան հղումը մեկնաբանություններում։

▪️Որտեղ | ՀայԱրտ կենտրոն՝ Մաշտոցի պողոտա, 7ա
▪️Երբ | մայիսի 7, 20:00



Three museums, dozens of exhibits, and AI coding 🤖

On May 7, the HayArt Center will present TUMO students’ creations, which they produced during a learning lab led by Anna Prilutckaia and Ilia Simantovskii. You’ll also have the chance to try out the special tools the students used!

Head over to the comments for the Facebook event link.

▪️Where | HayArt Center, 7a Mashtots Avenue
▪️When | May 7, 20:00

«Էգոյանի գլխավոր հարցադրումն այս ֆիլմում սա է՝ ինչպես ապրել պատմության կամ անցյալի ուրվականների հետ», — կինոուրբաթի քննա...
20/04/2026

«Էգոյանի գլխավոր հարցադրումն այս ֆիլմում սա է՝ ինչպես ապրել պատմության կամ անցյալի ուրվականների հետ», — կինոուրբաթի քննարկման ժամանակ նշեց Զավեն Բոյաջյանը։

Անցած ուրբաթ Թումո կենտրոններում դիտեցինք Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը, ինչին հաջորդեց քննարկում «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային կինոյում» թեմայով։

Քննարկման խոսնակներն էին կինոգետ և գրական թարգմանիչ Զավեն Բոյաջյանը, ռեժիսոր և պրոդյուսեր Իննա Սահակյանը և ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։ Նրանք անդրադարձան պատմական փաստը էկրանավորելու խնդիրներին, ինչպես նաև ռեժիսորի անձնական փորձառության արտացոլման և լսարանի վրա ազդեցության հարցերին։

Քննարկումը վարեց Թումոյի կինոծրագրերի համադրող և կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը։

Շնորհակալ ենք բոլորին ներկա լինելու և ակտիվ քննարկման համար։



"This is the central question Atom Egoyan poses in his film: how do we live with the ghosts of the past?" noted Zaven Boyajian during TUMO’s Film Friday discussion.

Last Friday, at our TUMO centers, we screened Atom Egoyan’s film Ararat, which was followed by a panel discussion on the theme, “The Armenian Genocide in World Cinema.”

The panelists were film critic and literary translator Zaven Boyajian, director and producer Inna Sahakyan, and genocide scholar Suren Manukyan. They addressed the challenges of depicting historical events on screen, how the director's personal experiences informed the film, and the work’s impact on the audience.

The discussion was moderated by Raffi Movsisyan, film critic and TUMO Film Programs Curator.

Thank you to everyone who attended and joined our vibrant discussion!

Թումո Դիլիջանի ուսանող Գոռի հոբբիները նույնքան բազմազան են, որքան նրա թումոյական հետաքրքրությունները 🤭 14-ամյա Գոռը սիրո...
19/04/2026

Թումո Դիլիջանի ուսանող Գոռի հոբբիները նույնքան բազմազան են, որքան նրա թումոյական հետաքրքրությունները 🤭

14-ամյա Գոռը սիրում է սքեյթինգ, մանգաներ ու կոմիքսներ, ժամանակակից արվեստ ու գրաֆիտի, կիթառ, կլառնետ ու դաշնամուր։

«Թումոյում շատ եմ սիրում գրաֆիկական դիզայնի, լուսանկարչության, ֆիլմերի ստեղծման, անիմացիայի, երաժշտության և նկարչության ոլորտները։ Հասցրել եմ մասնակցել նկարչության դասընթացին, որի ժամանակ ստեղծել եմ իմ կերպարը։ Շատ եմ ուզում, որ իմ հաջորդ դասընթացը լինի անիմացիան», — ասում է Գոռը։

Թե ինչ է ցանկանում դառնալ ապագայում, դժվարանում է պատասխանել, քանի որ ուզում է փորձել ամեն ինչ։

Եթե դու էլ ես ուզում բացահայտել տեխնոլոգիաների ու դիզայնի նորարարական ոլորտները, այցելիր ➡️ tumo.org/hy/register



Gor, a student at TUMO Dilijan, has hobbies as diverse as his interests at TUMO 🤭

The 14-year-old loves everything from skating, manga and comics, contemporary art, and graffiti to playing the guitar, clarinet, and piano.

“At TUMO, I really enjoy graphic design, photography, filmmaking, animation, music, and drawing. I’ve already participated in a drawing workshop and created my own character. I really want my next workshop to be in animation,” says Gor.

It’s hard for him to say what the future holds, because he wants to try everything.

If you also want to explore innovative fields in technology and design, visit the link ➡️ tumo.org/hy/register

18/04/2026

Կախարդա՞նք, թե՞ ռոբոտաշինություն 🤖✨

Արսեն Յայլոյանի դասընթացին Գյումրու թումոցիները ստեղծել են ռոբոտ, որը կառավարվում է ժեստերով։ Դասընթացի ժամանակ ուսանողները սովորել են C++ լեզվի հիմունքները Arduino-ի համար, ռադիոհաղորդիչի միջոցով ռոբոտին տվյալներ փոխանցել ու ստանալ և այդ տվյալները վերածել շարժումների։

Ավելի շատ ուսանողական աշխատանքներ կարող եք տեսնել պորտֆոլիոյում՝ tumo.org/hy/պորտֆոլիո/



Magic or robotics? 🤖✨

During Arsen Yayloyan’s workshop, Gyurmi TUMOians built a robot controlled by hand gestures. They learned the basics of C++ for Arduino, how to send and receive data via a radio transmitter, and how to translate that data into movement.

Explore more student projects in the Portfolio: tumo.org/portfolio

Ինչպե՞ս ստեղծել կերպարներ, որոնք կյանք են առնում թղթի վրա կամ համակարգչի էկրանին և ինչպես քո ստեղծագործությունը դարձնել ...
17/04/2026

Ինչպե՞ս ստեղծել կերպարներ, որոնք կյանք են առնում թղթի վրա կամ համակարգչի էկրանին և ինչպես քո ստեղծագործությունը դարձնել բիզնես 🎨

Այս և այլ հետաքրքիր հարցերի շուրջ վերջերս Թումո Երևանում քննարկում ունեցանք շոտլանդացի նկարազարդող Մոլլի Մքքամոնի հետ։

Մոլլին խոսեց նկարազարդողների մարտահրավերների մասին, կիսեց իր փորձը և հաջողակ կարիերա կառուցելու խորհուրդներ տվեց։ Հանդիպման վերջում նա պատասխանեց ներկաների հարցերին։

Վստահ ենք՝ այս հանդիպումը շատերի համար կդառնա կարևոր մեկնարկ՝ ոգեշնչելով ստեղծել նոր, համարձակ ու հետաքրքիր նախագծեր։ Ի դեպ, նշենք, որ Մոլլին Թումո Երևանում նաև վարել է աշխատարան, որի արդյունքները կներկայացնենք շատ շուտով ✌🏻



How do you create characters that come to life on paper or on screen? And how can you turn your creativity into a business? 🎨

We recently explored these and other exciting questions at TUMO Yerevan in a talk with Scottish illustrator Molly McCammon.

Molly spoke about the challenges illustrators face, shared her experience, and offered advice on building a successful career. The session concluded with a Q&A, during which she answered audience questions.

We’re confident this meeting will serve as an important starting point for many and spark the creation of bold and exciting new projects. Molly also led a learning lab at TUMO Yerevan. Stay tuned for the results!✌🏻

16/04/2026

Նկարիչ Արշիլ Գորկին փոքր հասակում ցեղասպանության ականատես է դարձել։ Նրա պատմությունն առանցքային է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը դիտելու ենք վաղը՝ ժամը 19:00-ին, Թումոյի հերթական կինոուրբաթի շրջանակում։

Կինոդիտմանը հաջորդելու է քննարկում «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային կինոյում» թեմայով, որի խոսնակներն են կինոգետ և գրական թարգմանիչ Զավեն Բոյաջյանը, ռեժիսոր և պրոդյուսեր Իննա Սահակյանը և ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։ Քննարկումը վարելու է Թումոյի կինոծրագրերի համադրող և կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը։

▪️Ֆիլմի տևողություն՝ 115′
▪️Լեզու՝ անգլերեն, հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն՝ հայերեն ենթագրերով
▪️Տարիքային սահմանափակում՝ 16+

Մուտքն ազատ է բոլորի համար։



Painter Arshile Gorky witnessed the Armenian Genocide at a young age. His story is central to Atom Egoyan’s film Ararat, which we will watch tomorrow at 19:00 as part of TUMO’s monthly Film Friday.

The screening will be followed by a discussion on the topic “The Armenian Genocide in World Cinema.” The panelists are film critic and literary translator Zaven Boyajian, director and producer Inna Sahakyan, and genocide scholar Suren Manukyan. The discussion will be moderated by Raffi Movsisyan, film critic and TUMO film programs curator.

▪️ Duration | 115’
▪️ Language | English, Armenian, French, German (with Armenian subtitles)
▪️ Age | 16+

Admission is free for everyone.

14/04/2026

Ապրիլի 17-ին՝ ժամը 19:00-ին, հրավիրում ենք դիտելու Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը Երևանի, Գյումրի, Դիլիջանի և Կողբի մեր կենտրոններում։

Ֆիլմին հաջորդելու է քննարկում «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային կինոյում» թեմայով, որի խոսնակներն են կինոգետ և գրական թարգմանիչ Զավեն Բոյաջյանը, ռեժիսոր և պրոդյուսեր Իննա Սահակյանը և ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։ Քննարկումը վարելու է Թումոյի կինոծրագրերի համադրող և կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը։

▪️Ֆիլմի տևողություն՝ 115′
▪️Լեզու՝ անգլերեն, հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն՝ հայերեն ենթագրերով
▪️Տարիքային սահմանափակում՝ 16+

Մուտքն ազատ է բոլորի համար։



This month’s Film Friday is fast approaching! This Friday at 19:00, we will watch the movie Ararat by Canadian-Armenian director and Cannes award winner Atom Egoyan at our centers in Yerevan, Gyumri, Dilijan, and Koghb.

The screening will be followed by a discussion on “The Armenian Genocide in World Cinema” with film critic and literary translator Zaven Boyajian, director and producer Inna Sahakyan, and genocide scholar Suren Manukyan.

The event will be moderated by film critic and TUMO Film Programs Curator Raffi Movsisyan.

▪️Duration | 115’
▪️Language | English, Armenian, French, German (with Armenian subtitles)
▪️Age | 16+

Admission is free for everyone.

13/04/2026

«Ծիտ» անիմացիա 🐦

Հիշու՞մ եք Շուշանիկ Եսայանի աշխատարանի արդյունքը։ Երևանի թումոցիները հայկական մանրանկարչության գործերից դուրս էին բերել թռչնագրերն ու նախշերը և վերածել դրանք անիմացիայի մորֆինգի տեխնիկայով։ Վայելե՜ք աշխատարանի արդյունքների նոր հոլովակը՝ Թմբաթա բենդի «Խլպանե» երգի ուղեկցությամբ ✨

Ավելի շատ արդյունքներ կարող եք տեսնել այս հղումով՝ tumo.org/hy/պորտֆոլիո



Grace in motion! 🐦

Remember the results from Shushanik Yesayan’s learning lab? TUMO Yerevan students took bird-shaped letters (trchnagir) and patterns from Armenian medieval manuscripts and brought them to life using the morphing technique. Enjoy this new, richly detailed compilation of the lab’s final products, set to the track “Khlpane” by Tmbata Band (TmbaTa Orchestra) ✨

See more of the students’ work here: https://tumo.org/portfolio/

16-ամյա Տիգրանը Կապանի Թումո էր եկել ծրագրավորող դառնալու հստակ նպատակով, բայց տարբեր դասընթացներ ու աշխատարաններ անցնել...
12/04/2026

16-ամյա Տիգրանը Կապանի Թումո էր եկել ծրագրավորող դառնալու հստակ նպատակով, բայց տարբեր դասընթացներ ու աշխատարաններ անցնելուց հետո փոխեց իր որոշումը։

«Վստահ էի, որ ծրագրավորող եմ դառնալու, բայց մի քանի ամիս անց ամեն ինչ փոխվեց։ Ընտրեցի ֆիլմերի ստեղծման ուղին և հասկացա, որ դա ինձ իսկապես հարազատ է։ Երբեք չէի մտածի, որ պատմություններ պատմելն այսքան «իմը» կլինի»։

Նախորդ տարի Տիգրանի ֆիլմը, որը նվիրված էր իր պապիկին, արժանացավ Վահէ և Լյուսի մրցանակի ֆիլմերի անվանակարգում։

Այսօր սկսնակ ռեժիսորն արդեն գիտի ամենագլխավորը. լավ կինոն սկսվում է անկեղծ պատմությունից։

Եթե դու էլ ես երազում կինոռեժիսոր դառնալու մասին, գուցե սա նշանն էր, որին սպասում էիր: Սկսի՛ր քո պատմությունը հիմա՝ գրանցվելով Թումոյում՝ tumo.org/hy/register



16-year-old Tigran came to TUMO Kapan with the clear goal of becoming a programmer, but after taking various courses and workshops, he changed his mind.

“I was sure I would become a programmer, but after a few months, everything changed. I chose the path of filmmaking and realized that it truly resonated with me. I would have never thought that storytelling could feel so ‘mine.’”

Last year, Tigran’s film won the second place prize in the Film category of the Vahé & Lucie Awards. The main character of his film was his grandfather.

Today, this aspiring director already knows what the most important thing: good cinema begins with an honest story.

And if you too dream of becoming a film director, maybe this story is the sign you’ve been waiting for.

Register for TUMO here: tumo.org/hy/register/

Այս ամսվա կինոուրբաթին՝ ապրիլի 17-ին, դիտելու ենք կանադահայ ռեժիսոր, Կաննի մրցանակակիր Ատոմ Էգոյանի «Արարատը»։Ֆիլմը բարձ...
11/04/2026

Այս ամսվա կինոուրբաթին՝ ապրիլի 17-ին, դիտելու ենք կանադահայ ռեժիսոր, Կաննի մրցանակակիր Ատոմ Էգոյանի «Արարատը»։

Ֆիլմը բարձրացնում է առանցքային մի հարց՝ արդյոք ցեղասպանության նման ողբերգական և բարդ իրադարձությունը հնարավո՞ր է ճշգրիտ ու ամբողջական կերպով ներկայացնել կինոէկրանին։

Կինոդիտմանը կհաջորդի քննարկում կինոգետ և գրական թարգմանիչ Զավեն Բոյաջյանի, ռեժիսոր և պրոդյուսեր Իննա Սահակյանի և ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի հետ «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային կինոյում» թեմայով։

Հանդիպումը կվարի Թումոյի կինոծրագրերի համադրող և կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը։

▪️Որտեղ և երբ՝ ապրիլի 17, 19:00 | Թումո Երևան, Գյումրի, Դիլիջան, Կողբ
▪️Ֆիլմի տևողություն՝ 115′
▪️Լեզու՝ անգլերեն, հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն՝ հայերեն ենթագրերով
▪️Տարիքային սահմանափակում՝ 16+

Մուտքն ազատ է բոլորի համար։



This month’s Film Friday, on April 17, will feature the movie Ararat by Canadian-Armenian director and Cannes award winner Atom Egoyan.

The film raises a central question: is it possible to accurately and fully portray a tragic and complex event like genocide on the silver screen?

The screening will be followed by a discussion on “The Armenian Genocide in World Cinema” with film critic and literary translator Zaven Boyajian, director and producer Inna Sahakyan, and genocide scholar Suren Manukyan.

The event will be moderated by film critic and TUMO Film Programs Curator Raffi Movsisyan.

▪️Where and when | April 17, 19:00, TUMO Yerevan, Gyumri, Dilijan, Koghb
▪️Duration | 115’
▪️Language | English, Armenian, French, German (with Armenian subtitles)
▪️Age | 16+

Admission is free for everyone.

«Հիշում եմ՝ ծրագրավորման դասընթացն էր, չէի պահպանել աշխատանքը և դատարկ «folder» հանձնեցի որպես վերջնական արդյունք ու «fa...
11/04/2026

«Հիշում եմ՝ ծրագրավորման դասընթացն էր, չէի պահպանել աշխատանքը և դատարկ «folder» հանձնեցի որպես վերջնական արդյունք ու «fail» եղա։ Ստացվեց, որ դասընթացը ձախողել եմ և պետք է նորից անցնեմ։ Դա ինձ դաս եղավ, որ ավելի մեծ պատասխանատվություն ցուցաբերեմ հետագայում»։

Եթե դեռ չեք կարդացել թումոցի Անիի պատմությունը, ով 5 տարում 82 դասընթաց է հաղթահարել, այցելեք այստեղ՝ tumo.org/hy/82-workshops-in-five-years/



“It was a programming workshop. I hadn’t saved my work, so I ended up submitting an empty folder and ‘failing’ the workshop. I had to go back and retake it, but this lesson stuck with me. I knew I had to be more responsible in the future,” recalls Ani.

If you haven’t read TUMOian Ani’s story yet (she completed 82 workshops in five years!) visit: tumo.org/hy/82-workshops-in-five-years/

Address

16 Halabyan Street
Yerevan
0038

Alerts

Be the first to know and let us send you an email when TUMO Center for Creative Technologies posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to TUMO Center for Creative Technologies:

Share