UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան

UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան ՅՈՒՆԻՍԵՖը Հայաստանում աշխատում է 1994 թ-ից՝ հանուն երեխաների իրավունքների պաշտպանության և իրացման:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` Facebook, Twitter, Instagram և YouTube:

13/06/2026

Շատ ընտանիքներում տատիկներն ու պապիկները երեխայի կյանքի անբաժանելի մասն են։ Նրանք օգնում են ծնողներին, հոգ տանում թոռների մասին, փոխանցում փորձ և հաճախ դառնում ընտանիքի ամենաջերմ ու համբերատար մարդկանցից։

Բայց նույնիսկ ամենամեծ սիրո և հոգատարության պայմաններում երբեմն առաջանում են անհամաձայնություններ։

«Ծնողական ժողով»-ի այս թողարկմանը քննարկում ենք, թե ինչ դժվարություններ կարող են առաջանալ սերունդների միջև և ինչպես կարելի է պահպանել ընտանիքի ներսում առողջ հարաբերությունները՝ https://unicef.link/4fCEM8U

12/06/2026

Ծնողները պետք է մնան երեխայի հիմնական որոշում կայացնողներն ու սահմաններ ձևավորողները, իսկ տատիկ-պապիկները՝ աջակցող և հոգատար դերակատարներ։ Խնդիրները հաճախ սկսվում են այն ժամանակ, երբ այդ սահմանները խառնվում են, և մեծահասակները փորձում են մրցել երեխայի սիրո կամ ուշադրության համար։

Դիտե՛ք «Ծնողական ժողով»-ի հերթական թողարկումն ամբողջությամբ՝ https://unicef.link/4fCEM8U

12/06/2026

ՈւՂԻՂ | Առողջ մաշկ՝ ինքնավստահ դեռահաս

ՀՅՈւՐ | Արմինե Ադիլխանյան - Արաբկիր բժշկական համալիրի մաշկաբանության ծառայության ղեկավար, մաշկաբան

Առանց մեծահասակների միջամտության և պատրաստի կանոնների խաղալն օգնում է փոքրիկին ձեռք բերել անկախություն, զարգացնել երևակա...
12/06/2026

Առանց մեծահասակների միջամտության և պատրաստի կանոնների խաղալն օգնում է փոքրիկին ձեռք բերել անկախություն, զարգացնել երևակայությունն ու ինքնուրույն լուծել առաջացած «խնդիրները» (օրինակ՝ ինչպես բարձրացնել տնակի պատը, որ այն չփլվի):

💡 Ինչպե՞ս խրախուսել ազատ խաղը տանը.

1️⃣ Ապահովե՛ք անվտանգ միջավայր. Հեռացրեք բոլոր վտանգավոր իրերը, որպեսզի ստիպված չլինեք ամեն վայրկյան ասել «չի կարելի»: Ազատությունը սկսվում է ապահովությունից:
2️⃣ Լսե՛ք ձեր երեխային. Հարցրեք՝ «Ի՞նչ ես ուզում անել այսօր»: Եթե նա ցանկանում է ստվարաթղթե տուփից տուն սարքել, պարզապես տրամադրեք նյութերը և թույլ տվեք, որ ինքն առաջնորդի խաղը:
3️⃣ Մի՛ վախեցեք «ձանձրույթից». Եթե երեխան ասում է, որ ձանձրանում է, մի՛ շտապեք նրան պատրաստի խաղալիք տալ: Ձանձրույթը հաճախ ստիպում է միացնել երևակայությունը և նոր խաղ հորինել:

👉 Ավելին՝ https://unicef.link/4eCtws2

11/06/2026

Լնդերին ալկոհոլ քսելու փոխարեն․
• Տուր սառը (ոչ սառեցված) ատամնակալներ
• Մաքուր, սառը, թաց շորով նուրբ մերսում արա
• Խիստ անհանգստության դեպքում, խորհրդակցիր մանկաբույժի հետ, տուր իբուպրոֆեն կամ պարացետամոլ որպես ցավազրկող միջոց։
• Ավելի մեծ երեխաների դեպքում՝ տուր սառը ջուր կամ սնունդ, որը կարելի է ծամել:

❕Եթե երեխայի անհանգստությունը շատ ուժեղ է, ավելի ճիշտ է խոսել մանկաբույժի հետ արդյունավետ ու անվտանգ տարբերակ ընտրելու համար։

Ծծակը բերանով «ախտահանելու» փոխարեն․
• Լվա ծծակը մաքուր, հոսող ջրով
• Անհրաժեշտության դեպքում եռացրու կամ ստերիլիզացրու
• Տանից դուրս ունեցիր պահեստային մաքուր ծծակ:

Երեխային քաղցր հեղուկով ծծակ տալու փոխարեն․
• Եթե ծծակ ես տալիս՝ թող լինի մաքուր, առանց որևէ հավելման
• Եթե կերակրման շշով հեղուկ ես տալիս, ապա՝ միայն ջուր, ընդ որում՝ 6 ամսականից հետո, երբ սկսես հավելյալ սնուցումը
• Քնի համար՝ ռեժիմ, հանգստացնող ծեսեր, ոչ թե քաղցր։

Էմմա Շահինյան
Մանկաբույժ | Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն
Vardanants Center for Innovative Medicine - Վարդանանց ՆԲԿ

Առողջ և երջանիկ մանկության հիմքում խաղն է:  🎾⚽🪇Այսօր՝ Խաղի միջազգային օրվա կապակցությամբ մի նոր արշավիկ ենք սկսում: Ամեն...
11/06/2026

Առողջ և երջանիկ մանկության հիմքում խաղն է: 🎾⚽🪇Այսօր՝ Խաղի միջազգային օրվա կապակցությամբ մի նոր արշավիկ ենք սկսում:

Ամեն կիրակի ծնողների և երեխաների համար մեկ խաղ-առաջադրանք ենք տարածելու: 🎾⚽🪇📸 Խաղացե՛ք և ֆիքսե՛ք պահը: Մենք անհամբեր սպասելու ենք ձեր նկարներին:

Every healthy and happy childhood begins with play
This International Day of Play, we’re launching a playful new challenge for families!
Throughout this month, every Sunday, we’ll share one fun game for parents and children to play together.
📸 Play, snap a photo, and share it in the comments.
Dear parents, we’ll be looking forward to seeing your joyful moments together!

📢 #Լուրերիլուրը խորհրդանշական այս օրը։Հունիսի 11՝ Խաղի միջազգային օրՀունիսի 11՝  ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության մեկնարկ❗Հուն...
11/06/2026

📢 #Լուրերիլուրը խորհրդանշական այս օրը։
Հունիսի 11՝ Խաղի միջազգային օր
Հունիսի 11՝ ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության մեկնարկ
❗Հունիսի 11՝ աշխարհահռչակ 18-ամյա ֆուտբոլիստ Լամին Յամալը նշանակվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։
🔗Ավելին՝ https://unicef.link/3QADrFt

⚽⚽A new chapter. On and off the pitch. Today Lamine Yamal becomes a UNICEF Goodwill Ambassador.
From street games in his barrio to packed stadiums around the globe, play has been part of Lamine’s story throughout his life. Now he's using his voice to stand up for every child’s right to play.
Because play isn’t a privilege. It's for everyone. No matter who you are, where you are from or what your life looks like.
🔗More here: https://unicef.link/3QAy2hB

Այսօր՝ Խաղի միջազգային օրն է: 🎈🎈🎈 ՄԱԿ-ի կողմից հռչակված այս օրը հիշեցնում է, որ խաղը պարզապես զվարճանք չէ․ այն կարևոր դե...
11/06/2026

Այսօր՝ Խաղի միջազգային օրն է: 🎈🎈🎈 ՄԱԿ-ի կողմից հռչակված այս օրը հիշեցնում է, որ խաղը պարզապես զվարճանք չէ․ այն կարևոր դեր ունի երեխաների ճանաչողական, ֆիզիկական և սոցիալական զարգացման մեջ։ 💙

Խաղալ գնդակով, քնելուց առաջ հեքիաթը դերերով կարդալ, միասին պարել. խաղն է ձևավորում, թե ինչպես են երեխաները մեծանում և ճանաչում աշխարհը։

🎲 Իսկ ո՞րն է ձեր երեխայի ամենասիրելի խաղը:

It's 🎈🎈🎈 Established by a United Nations resolution in 2024, the day highlights that play is a vital tool for cognitive, physical, and social development.

Whether it’s a simple game, a bedtime story or a shared laugh, play shapes how children grow and experience the world.

🎲What is your child’s favourite playtime activity?

❗Առողջ մաշկ՝ ինքնավստահ դեռահաս🔴Ուղիղ եթեր․ վաղը՝ հունիսի 12-ին, ժամը 15։00-ին զրուցելու ենք «Արաբկիր» բժշկական համալիրի...
11/06/2026

❗Առողջ մաշկ՝ ինքնավստահ դեռահաս

🔴Ուղիղ եթեր․ վաղը՝ հունիսի 12-ին, ժամը 15։00-ին զրուցելու ենք «Արաբկիր» բժշկական համալիրի մաշկաբանության ծառայության ղեկավար, մաշկաբան Արմինե Ադիլխանյան հետ։

❓Եթե թեմայի վերաբերյալ հարցեր ունեք, գրեք մեկնաբանությունում: Կփորձենք նաև դրանց անդրադառնալ մեր զրույցի ընթացքում:

Address

Պետրոս Ադամյանի 14
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

37410580174

Alerts

Be the first to know and let us send you an email when UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան:

Share