Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն - ՔԻՀԿ / ACPR

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն - ՔԻՀԿ / ACPR

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն - ՔԻՀԿ / ACPR Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն - ՔԻՀԿ / ACPR, Non-Governmental Organization (NGO), Yerevan.

Ո՞րն է մեր առաքելությունը։
Քաղաքական հետապնդումների արձանագրում, արձագանքում, կանխարգելում, քաղաքական իրավունքների վերաբերյալ հանրության իրազեկում, ինչպես նաև քաղաքական բռնաճնշումների մեխանիզմների բացահայտում։

Հայտարարության բնօրինակը հասանելի է Միջազգային քրիստոնեական համերաշխություն (Christian Solidarity International) կազմակե...
23/07/2026

Հայտարարության բնօրինակը հասանելի է Միջազգային քրիստոնեական համերաշխություն (Christian Solidarity International) կազմակերպության պաշտոնական կայքում` https://www.csi-int.org/news/rights-bodies-condemn-remarks-by-osce-secretary-general-apparently-supporting-removal-of-head-of-armenian-church/

-----------------------

Հայտարարություն ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Հ. Սինիրլիօղլուի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ արտահայտությունների մասին

23 հուլիսի, 2026 թ.

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Եվրոպայում կրոնի ազատության ֆորումը և Միջազգային քրիստոնեական համերաշխությունը (Christian Solidarity International) խոր մտահոգություն են հայտնում և դատապարտում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար, Թուրքիայի քաղաքացի Ֆերիդուն Հ. Սինիրլիօղլուի ձայնագրված արտահայտությունների կապակցությամբ, որոնցում նա, ըստ էության, պատրաստակամություն է հայտնել իր գրասենյակի աջակցությունը տրամադրել Հայաստանի կառավարությանը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) առաջնորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնելու արշավում։ Այն հանգամանքը, որ ամենաբարձրաստիճան պաշտոնյան մի կազմակերպության, որի հիմնարար պարտավորությունների առանցքում մարդու իրավունքների պաշտպանությունն է, թեպետ և հպանցիկ, բայց այնուամենայնիվ պատրաստակամություն է հայտնում աջակցելու նման խնդրանքին, խորապես մտահոգիչ է և պահանջում է անհապաղ ու հրապարակային պարզաբանում։

Մենք գիտակցում ենք, թե ինչ հանգամանքներում են հնչել այդ հայտարարությունները։ Դրանք ստացվել են ռուս պրանկերների (pranker) կողմից, որոնք հեռախոսազրույցի ընթացքում ներկայացել են որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Զրույցը հրապարակվել է հուլիսի 8-ին։ Նշված պրանկերներն ունեն քաղաքական գործիչների և պաշտոնատար անձանց թիրախավորելու փաստագրված պատմություն՝ հասարակական զգայուն հարցերի վերաբերյալ հայտարարություններ ստանալու նպատակով։ Մենք չենք արդարացնում նման խաբեության կիրառումը։ Ու թեև գիտակցում ենք, որ զրույցը հնարքով էր հրահրված, այնուամենայնիվ գլխավոր քարտուղարի խոսքերը բացահայտում են այնպիսի դիրքորոշում, որն անհամատեղելի է նրա պաշտոնի պարտականությունների հետ։

Զրույցի ընթացքում գլխավոր քարտուղարը մեղադրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին քաղաքականացնելու մեջ։ Այնուհետև նա համաձայնել է «ուսումնասիրել» («look into»), թե ինչպես ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Հայաստանի վարչապետ ներկայացող անձին՝ Կաթողիկոսին պաշտոնանկ անելու հարցում։ Երբ գլխավոր քարտուղարը հարցրել է, թե արդյոք նա կարող է «փոխել Կաթողիկոսին», ՀՀ վարչապետ ձևացող անձը պատասխանել է, թե «դիտարկում է բոլոր հնարավոր ճանապարհները»։ Նա խնդրել է գլխավոր քարտուղարի աջակցությունը այն դեպքում, եթե այդ քայլը որևէ հանրային քննադատության արժանանա, ինչին գլխավոր քարտուղարը պատասխանել է. «Լավ, կանեմ առավելագույնը, կփորձեմ» («OK, I’ll do my best, I’ll try»)։ Զրույցի որևէ փուլում գլխավոր քարտուղարը չի առարկել, որ կրոնական առաջնորդի հարկադիր հեռացումը պետության կողմից կխախտի հենց այն հիմնարար ազատությունները, որոնց պաշտպանությանն է կոչված ԵԱՀԿ-ն։

1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտի VII սկզբունքը սահմանում է ԵԱՀԿ-ի հիմնարար հանձնառությունը՝ «մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգում` ներառյալ մտքի, խղճի, կրոնի կամ դավանանքի ազատությունը»։ Այդ հանձնառությունը բազմիցս վերահաստատվել է և պարտադիր է ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար։ Կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը և իրենց ներքին ու կանոնական գործերը ինքնուրույն կարգավորելու ազատությունը հանդիսանում են այդ երաշխիքի առանցքային բաղադրիչները։ Քանի որ գլխավոր քարտուղարին վերապահված է այդ հանձնառության պահպանման պատասխանատվությունը, նա նույնիսկ զուսպ աջակցություն չպետք է ցուցաբերի այնպիսի կառավարության, որը տրամադրված է պաշտոնանկ անել եկեղեցու առաջնորդին։

Այս հայտարարությունները չեն կարող դիտարկվել մեկուսի։ 2025 թվականի մայիսից ի վեր Հայաստանի կառավարությունը համակարգված և շարունակական արշավ է իրականացնում ՀԱՍԵ դեմ, որը ժողովրդավարության և օրենքի գերակայության դեմ ուղղված ավելի լայն հարձակման մաս է։ Վարչապետ Փաշինյանը հրապարակայնորեն կոչ է արել հեռացնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, հրապարակել է նրան պաշտոնանկ անելու քայլերի «ճանապարհային քարտեզ», ինչպես նաև անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների հասցեին։ Կաթողիկոսի և մի շարք եպիսկոպոսների նկատմամբ կիրառվել են երկրից դուրս գալու սահմանափակումներ, իսկ բարձրաստիճան հոգևորականներ կալանավորվել են քրեական մեղադրանքներով, որոնք, ըստ երևույթին, քաղաքական դրդապատճառներ ունեն։ Ամբողջության մեջ այս գործողությունները պետության կողմից կազմակերպված ջանքեր են, որոնց նպատակն է Եկեղեցին ենթարկել կառավարության կամքին՝ վտանգի տակ դնելով Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված եկեղեցու և պետության տարանջատման սկզբունքը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին քաղաքականի վեճի սովորական կողմ չէ։ 301 թվականին Հայաստանի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց ի վեր Եկեղեցին վճռորոշ դեր է ունեցել հայ ժողովրդի լեզվի, մշակույթի և ազգային ինքնության պահպանման գործում։ Այդ դերը Հայաստանի Սահմանադրության 18-րդ հոդվածով ճանաչված է որպես նրա «բացառիկ առաքելություն»։ Ի տարբերություն գլխավոր քարտուղարի պնդման, թե Կաթողիկոսը քաղաքականացնում է Եկեղեցին, նա իրականում ձգտել է կատարել հենց այդ Սահմանադրական առաքելությունը՝ պաշտպանելով հայ ժողովրդի, այդ թվում՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտման ենթարկված հայության իրավունքները։ Հետևաբար, պետության կողմից Կաթողիկոսին պաշտոնանկ անելու ցանկացած փորձ խախտում է ոչ միայն Հայաստանի՝ կրոնի ազատության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները, այլև երկրի սահմանադրական կարգը։

Հետևաբար՝ մենք կոչ ենք անում գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուին՝

● հրապարակայնորեն պարզաբանել և չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնանկությանը կամ որևէ այլ կերպ միջամտել ՀԱՍԵ ներքին կառավարմանը,

● վերահաստատել ԵԱՀԿ հանձնառությունը Հայաստանում կրոնի կամ համոզմունքի ազատության պաշտպանության նկատմամբ՝ իր մարդկային չափանիշի շրջանակում ստանձնած պարտավորություններին համապատասխան,

● երկխոսել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ՝ ապահովելու համար ՀԱՍԵ, նրա հոգևորականների և հավատացյալների իրավունքները լիարժեք պաշտպանությունը։

Մենք պատրաստակամ ենք հանդիպել ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու լրացուցիչ տեղեկություններ և մեր մտահոգությունները, և շարունակելու ենք ուշադիր հետևել կազմակերպության ղեկավարության գործունեությանը։ ԵԱՀԿ ղեկավարը պետք է լինի կրոնի ազատության խախտումների դեմ պաշտպանական պատնեշ, այլ ոչ թե դրանց կամավոր աջակիցը։ Հրապարակված արտահայտությունների վկայությամբ՝ գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուն ձախողել է այս քննությունը և այժմ պարտավոր է հստակեցնել իր դիրքորոշումը։

Ջոն Այբներ, նախագահ, Միջազգային քրիստոնեական համերաշխություն

Յան Ֆիգել, նախագահ, Եվրոպայում կրոնի ազատության ֆորում

Ռաֆայել Իշխանյան, նախագահ, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն

Սիրանուշ Սահակյան, նախագահ, Հայաստանի հելսինկյան կոմիտե

English text belowՀայաստանում նախընտրական ու հետընտրական քաղաքական հետապնդումների խնդիրը և ընտրությունների արդյունքներըՀ...
09/07/2026

English text below

Հայաստանում նախընտրական ու հետընտրական քաղաքական հետապնդումների խնդիրը և ընտրությունների արդյունքները

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

📢Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի գնահատմամբ 2026 թվականի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում խորհրդարանի կազմը չի ձևավորվել ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։ Այս գնահատականը հիմնված է ոչ միայն նախընտրական շրջանում արձանագրված մարդու իրավունքների կոպիտ խախտումների, ընտրովի քրեական հետապնդումների, վարչական լծակների չարաշահման, այլ նախևառաջ 2026 թվականի հունիսի 14-ին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և հուլիսի 4-ին՝ Սահմանադրական Դատարանի կայացրած որոշումների վրա, որոնք ուղիղ հակասում են Ընտրական օրենսգրքի պահանջներին և էականորեն փոխում են օրենսդիր իշխանության կազմը՝ ամրագրելով մեկ կուսակցության գրեթե բացարձակ իշխանությունը՝ չարտացոլելով ընտրողների կամքը։

Նախընտրական և հետընտրական շրջանում ընտրախախտումների առնչությամբ ուժային կառույցների գործողությունները եղել է հայեցողական և խտրական։ Թեև առկա էին իշխանությունների օգտին համանման ընտրախախտումների հստակ և արժանահավատ վկայություններ, Հակակոռուպցիոն կոմիտեի գործողություններն ուղղված էր բացառապես ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների և աջակիցների դեմ։

❗Ըստ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական բանտարկյալի սահմանման (Բանաձև 1900 (2012)) d չափանիշի՝ քաղաքական բանտարկյալ է համարվում նաև այն անձը, որը, քաղաքական դրդապատճառներով, ազատազրկվել է խտրական եղանակով՝ համեմատած այլ անձանց։ Այս հիմնավորմամբ և իշխանության աջակիցների անպատժելիության պայմաններում քաղաքական բանտարկյալի կարգավիճակին են համապատասխանում բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն ու աջակիցները, որոնք ազատությունից զրկվել են ընտրովի քրեական հետապնդումների պատճառով։

Մանրամասներն ու հիմնավորումները հասանելի են ամբողջական Հայտարարությունում՝ https://acpr.center/hy/publications/statement-elections-and-persecutions/

-------------
STATEMENT

Оn the issue of pre- and post-election political persecutions in Аrmenia and the election results

📢In the assessment of the Armenian Center for Political Rights, the composition of the Parliament resulting from the 2026 parliamentary elections was not formed in accordance with the requirements of the Electoral Code of the Republic of Armenia. This assessment is based not only on the serious human rights violations documented during the pre-election period, the selective application of criminal prosecution, and the abuse of administrative resources, but, above all, on the decisions adopted by the Central Electoral Commission on 14 June 2026 and by the Constitutional Court on 4 July 2026. These decisions directly contradict the requirements of the Electoral Code and fundamentally alter the composition of the legislature by entrenching the near-unchecked dominance of a single political party, rather than reflecting the will of the electorate.

The conduct of law enforcement authorities in responding to alleged electoral violations during both the pre-election and post-election periods was selective and discriminatory. Although there was clear and credible evidence of comparable electoral violations committed in support of the ruling authorities, the activities of the Anti-Corruption Committee were directed exclusively against representatives and supporters of opposition political forces.

❗Under criterion (d) of the definition of a political prisoner adopted by the Parliamentary Assembly of the Council of Europe in Resolution 1900 (2012), a person is considered a political prisoner where deprivation of liberty has been imposed in a discriminatory manner, as compared with other persons, for political reasons. On this basis, and in light of the effective impunity enjoyed by supporters of the ruling authorities, the Armenian Center for Political Rights considers that all representatives and supporters of opposition political forces who have been deprived of their liberty as a result of selective criminal prosecutions related to the elections meet the definition of political prisoners.

Details and reasoning is available in the full Statement - https://acpr.center/publications/statement-elections-and-persecutions/

-----------------
🟠Մեզ կարող եք աջակցել նվիրատվությամբ։
ՔԻՀԿ հաշվեհամարը՝ 19300075334600 (Կոնվերս Բանկ ՓԲԸ)
Փոխանցման նպատակը՝ «Նվիրատվություն»
Դրամահավաքի մանրամասներն այստեղ https://acpr.center/hy/support/
🟠 You can support us through donations https://acpr.center/support/

ԻՐԱԶԵԿՈՒՄՔաղաքական իրավունքների հայկական կենտրոնը պատրաստել է իրազեկում՝ ԱԺ պատգամավորների ընդհանուր ձայների «երեք հինգե...
09/06/2026

ԻՐԱԶԵԿՈՒՄ

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը պատրաստել է իրազեկում՝ ԱԺ պատգամավորների ընդհանուր ձայների «երեք հինգերորդ» մեծամասնության և դրա հետևանքների վերաբերյալ։ Իրազեկումը հասանելի է հետևյալ հղումով՝ https://drive.google.com/file/d/1usE0lQ6QpyQK7td1d9Y4z72aa0xSuqYo/view

-----------------
🟠Մեզ կարող եք աջակցել նվիրատվությամբ։
ՔԻՀԿ հաշվեհամարը՝ 19300075334600 (Կոնվերս Բանկ ՓԲԸ)
Փոխանցման նպատակը՝ «Նվիրատվություն»
Դրամահավաքի մանրամասներն այստեղ https://www.facebook.com/acpr.center/posts/122244033290136304

English text below(Սույն հայտարարության անգլերեն տարբերակը ներկայացվել է դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային...
04/06/2026

English text below

(Սույն հայտարարության անգլերեն տարբերակը ներկայացվել է դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող միջազգային այն կազմակերպություններին, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը, նրանց մասնագիտացված գրասենյակներին և համապատասխան պաշտոնատար անձանց, դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպություններին։)

ՀՐԱՏԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(Ամբողջական հայտարարությունը հասանելի է այստեղ https://acpr.center/hy/publications/statement-military-service-punishment/ )

📢ՀՀ էկոնոմիկայի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, Գևորգ Պապոյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը սպառնացել են քաղաքացիներին ներգրավել վարժական հավաքների, ենթադրելով, թե նրանք Ռուսաստանից ընտրակաշառքով ժամանում են Հայաստան՝ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար։

Այսօր՝ հունիսի 4-ին «Ռադիո Ավրորայի» տարածած տեսանյութում երևում են անցագրային կետերում քաղաքացիների անձնագրերը ստուգող ռազմական ոստիկանականներ։ Ըստ լրատվականի՝ Հռազմական ոստիկանությունը սահմանային անցակետերում Ռուսաստանից ժամանող մինչև 55 տարեկանը չլրացած, հայկական անձնագիր ունեցող տղամարդկանց ծանուցագրեր է հանձնում՝ 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու համար

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը չի կարող ստուգել՝ արդյո՞ք արտերկրից (ներառյալ՝ ՌԴ-ից) ընտրակաշառք ստանալու մասին հայտարարությունները ճիշտ են, թե ոչ։ Նման հանցանքների բացահայտման համար առկա են իրավապահ, դատական մարմիններ և քրեական օրենքով նախատեսված ընթացակարգեր։ Այս հարցի քննարկումը երկրորդային է։ Վարժական հավաքները պարտադիր զինծառայության տեսակ են և դրա ընթացքում պահեստազորայինները ներգրավվում են մարտական հերթապահության։ Դրանք որպես ենթադրյալ կաշառքի դեմ պայքարի միջոց գործադրելով` քաղաքական իշխանությունը քաղաքացիների նկատմամբ կիրառում է օրենքով չնախատեսված պատիժ։

❗Վարժական հավաքների վերաբերյալ օրենսդրությունը չի նախատեսում ռոտացիոն կամ վիճակահանության հիման վրա պահեստազորայիններ ներգրավելու պահանջ։ Օրենքի այս թերության պատճառով մի պահեստազորայինը կարող է բազմաթիվ անգամ ներգրավվել վարժական հավաքի, մինչդեռ մեկ այլ պահեստազորայինը՝ երբեք։ Այս մոտեցումը հայեցողական է և կամայական։

❗Մարտական հերթապահության ներգրավումը հավասարազոր է զինվորական ծառայության, դրանից բխող բոլոր սահմանափակումներով և ռիսկերով։ Քաղաքական ընդդիմախոսներին պատժելու, քաղաքական մրցակիցների աջակիցների քվեարկությունը սահմանափակելու համար քաղաքացիներին մարտական հերթապահությանը ներգրավելու առկա գործելաոճը և օրենքի թերի կարգավորումներն անհամատեղելի են իրավական պետության չափանիշների հետ։

-------------

URGENT STATEMENT

(Full statement is available here https://acpr.center/publications/statement-military-service-punishment/ )

Armenia’s Minister of Economy and Deputy Chairman of the Board of the Civil Contract party, Gevorg Papoyan, and Deputy Chief of Staff to the Prime Minister of Armenia, Taron Chakhoyan, threatened to enroll citizens in military training camps on the assumption that they are arriving in Armenia from Russia after receiving electoral bribes in order to vote for the opposition Strong Armenia alliance.

Today, June 4, a video distributed by Radio Aurora showed military police officers checking citizens’ passports at border checkpoints. According to the outlet, the Military Police are serving notices at border crossing points to male Armenian passport holders arriving from Russia who are under the age of 55, requiring them to participate in 25-day training camps.

The Armenian Center for Political Rights cannot verify whether the allegations concerning electoral bribery involving individuals arriving from abroad (including from Russia) are true. The investigation of such crimes falls within the competence of law enforcement and judicial authorities and must follow procedures established by criminal law. Discussion of that issue is secondary. Training camps constitute a form of compulsory military service, and reservists participating in them may be assigned to combat duty. By using training camps as a means of combating alleged bribery, the political authorities are imposing on citizens a punishment that is not prescribed by law.

The legislation governing training camps does not provide for a rotational system or lottery-based selection of reservists. Because of this deficiency in the law, one reservist may be enrolled in training camps multiple times, while another may never be enrolled at all. This approach is discretionary and arbitrary.

Assignment to combat duty is equivalent to military service and carries all the associated restrictions and risks. The existing practice of assigning citizens to combat duty in order to punish political opponents or restrict the voting of supporters of political competitors, together with the law’s deficient regulatory framework, is incompatible with the standards of a state governed by the rule of law.

-----------------
🟠Մեզ կարող եք աջակցել նվիրատվությամբ։
ՔԻՀԿ հաշվեհամարը՝ 19300075334600 (Կոնվերս Բանկ ՓԲԸ)
Փոխանցման նպատակը՝ «Նվիրատվություն»
Դրամահավաքի մանրամասներն այստեղ https://www.facebook.com/acpr.center/posts/122244033290136304
🟠 You can support us through donations https://acpr.center/support/

English text below««Ատելության խոսքի» հոդվածները՝ քաղաքական հետապնդման գործիք» հատուկ զեկույցի անգլերեն տարբերակը ներկայ...
04/06/2026

English text below

««Ատելության խոսքի» հոդվածները՝ քաղաքական հետապնդման գործիք» հատուկ զեկույցի անգլերեն տարբերակը ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող միջազգային կազմակերպություններին, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը (ներառյալ՝ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին, Արտահայտման և կարծիքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին), նրանց մասնագիտացված գրասենյակներին և համապատասխան պաշտոնատար անձանց, դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպություններին։

📢The manner in which Armenia’s criminal hate speech provisions (Articles 329 and 330 of the Criminal Code) are applied is unlawful. The protected characteristics contained in these provisions are interpreted in a way that directly contradicts international standards on hate speech, including Recommendation CM/Rec(2022)16 of the Committee of Ministers of the Council of Europe on combating hate speech. At the same time, genuinely protected characteristics - those that constitute an important part of a person’s identity - are almost never invoked in criminal proceedings.

In the overwhelming majority of cases, the impugned statements or calls are motivated by disagreement with the policies conducted by public officials. This is improperly conflated with the protected characteristic of “political views.” As a result, the threshold for permissible criticism of public officials - which should be higher than that applicable to ordinary citizens - is artificially lowered and transformed into an illegitimate tool for shielding officials from harsh criticism.

Given that, on 23 April 2026, the Court of Cassation of the Republic of Armenia, through its guiding decision, endorsed this interpretation and granted it precedential legal force, we conclude that the current application of Articles 329 and 330 of the Criminal Code has become a systemic issue involving the unlawful restriction of the rights to freedom of expression and personal liberty.

❗Accordingly, the Armenian Center for Political Rights will regard prosecutions brought under these provisions on the basis of such an interpretation of the protected characteristic of “political views” as instances of political persecution.

❗On the date of publication of this report, Artsakh Armenian politician Arthur Osipyan remains in detention on charges based on an arbitrary interpretation of Article 330. He was put under pre-trial detention on 21 May 2026 and has declared a hunger strike. There is no legal basis for criminal prosecution of Osipyan, let alone for depriving him of his liberty. He is being prosecuted for political reasons, namely for his criticism of Pashinyan and the harsh language he directed at him, and as a result, has been subjected to arbitrary detention.

The report is available through this link https://acpr.center/publications/report-hate-speech-laws/

ՀԱՏՈՒԿ ԶԵԿՈՒՅՑ📢Հայաստանում քրեականացված ատելության խոսքի հոդվածների (329-րդ և 330-րդ) կիրառման գործելաոճը ոչ իրավաչափ է։...
03/06/2026

ՀԱՏՈՒԿ ԶԵԿՈՒՅՑ

📢Հայաստանում քրեականացված ատելության խոսքի հոդվածների (329-րդ և 330-րդ) կիրառման գործելաոճը ոչ իրավաչափ է։ Հոդվածների պաշտպանվող հատկանիշները մեկնաբանվում են կամայականորեն՝ կոպտորեն հակասելով ատելության խոսքի վերաբերյալ միջազգային չափանիշներին, ներառյալ՝ ԵԽ նախարարների կոմիտեի մշակած «Ատելության խոսքի դեմ պայքարի մասին» թիվ CM/Rec(2022)16 հանձնարարականի։ Մյուս կողմից՝ իրական պաշտպանվող հատկանիշները, որոնք անձի ինքնության կարևոր մասն են, գրեթե չեն վկայակոչվում քրեական գործերում։

Վարույթների ճնշող մեծամասնությունում կոչերը կամ խոսքը պայմանավորված են պաշտոնյաների վարած քաղաքականությամբ, ինչը խեղաթյուրված նույնացվում է քաղաքական հայացք պաշտպանվող հատկանիշին։ Դրա հետևանքով պետական պաշտոնյաներին ուղղված թույլատրելի քննադատության շեմը (որը պետք է ավելի բարձր լիներ այլ քաղաքացիների համեմատ) արհեստականորեն իջեցվում է՝ դառնալով կոշտ քննադատությունից պաշտպանվելու ոչ իրավաչափ գործիք։

Հաշվի առնելով, որ 2026թ․ ապրիլի 23-ին ՀՀ վճռաբեկ դատարանը ուղենիշային դիրքորոշմամբ հաստատել է և նախադեպային իրավական ուժ տվել նման մեկնաբանությանը, գտնում ենք, որ ՀՀ ՔՕ 329-րդ և 330-րդ հոդվածների այսպիսի կիրառումն այլևս արտահայտման ազատության և անձնական ազատության իրավունքների ոչ իրավաչափ սահմանափակման համակարգային խնդիր է։

❗Հետևաբար՝ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը նշված հոդվածների կիրառմամբ և «քաղաքական հայացքներ» պաշտպանվող հատկանիշի նման մեկնաբանությամբ ներկայացվող մեղադրանքները գնահատելու է՝ որպես քաղաքական հետապնդում։

❗Զեկույցի հրապարակման օրը 330-րդ հոդվածի կամայական մեկնաբանության մեղադրանքով անազատության մեջ է արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը։ Նա կալանավորվել էր 2026թ․ մայիսի 21-ին և հայտարարել հացադուլ։ Ա․ Օսիպյանի դեմ քրեական հետապնդման, առավել ևս՝ ազատազրկման իրավական որևէ հիմք չկա։ Նա հետապնդվում է քաղաքական դրդապատճառներով՝ Փաշինյանին ուղղված քննադատության և կոշտ խոսքերի համար, որի արդյունքում ենթարկվել է կամայական կալանավորման։

Մանրամասները և հիմնավորումները հասանելի են զեկույցում՝

https://drive.google.com/file/d/1NxvbOW7aR8eWzweEu4_aYUXGysfLxYfU/view?usp=sharing
-----------------
🟠Մեզ կարող եք աջակցել նվիրատվությամբ։
ՔԻՀԿ հաշվեհամարը՝ 19300075334600 (Կոնվերս Բանկ ՓԲԸ)
Փոխանցման նպատակը՝ «Նվիրատվություն»
Դրամահավաքի մանրամասներն այստեղ https://www.facebook.com/acpr.center/posts/122244033290136304
🟠 You can support us through donations https://acpr.center/support/

English text belowՀՐԱՏԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ📢Մայիսի 18-ի՝ գալիք խորհրդարանական ընտրություններից երեք շաբաթ առաջ, ՀՀ վարչապետ...
19/05/2026

English text below

ՀՐԱՏԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

📢Մայիսի 18-ի՝ գալիք խորհրդարանական ընտրություններից երեք շաբաթ առաջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր չորս քաղաքական գործիչների սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով։ Նրանցից երեքն առաջնորդում են ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժեր։

Որպես սպառնալիքների «հիմնավորում» Փաշինյանը վկայակոչել է անհայտ ծագման տեսանյութ, որտեղ դիմակավորված և զինված չորս անձ սպառնում են իրեն։ Առանց որևէ փաստի՝ Փաշինյանը վերագրել է տեսանյութն ընդդիմադիրներին, պնդելով, որ դիմակավորվածների թիկունքում կանգնած են իր քաղաքական մրցակիցները։

Նախկինում Փաշինյանի սպառնալիքներին հաջորդել են ուժային կառույցների գործողություններ։ Նախընտրական շրջանում վարչապետի կողմից նման սպառնալիքներն ինքնին հարցականի տակ են դնում ընտրապայքարի արդարացիությունն ու քաղաքական ուժերի՝ հավասար մրցակցային պայմաններից օգտվելու հնարավորությունը։ Դիմակավորված անձանց անհայտ ծագման տեսանյութն օգտագործվում է որպես պատրվակ։

❗Հաշվի առնելով նախկին փորձը, ինչպես նաև Փաշինյանի՝ ուժային կառույցների և դատական համակարգի նկատմամբ ունեցած լծակներն ու ազդեցությունը, մայիսի 18-ին հնչեցված հաշվեհարդարի սպառնալիքները պետք է ընկալվեն լուրջ և մեկնաբանվեն որպես վերահաս քաղաքական հետապնդումների սպառնալիք։

Մանրամասները հասանելի են ամբողջական հայտարարությունում՝ https://drive.google.com/file/d/1IZRBkwSZ2BOuSaAPJRGHA-XnimnRTFfr/view

Սույն զեկույցի անգլերեն տարբերակը ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող միջազգային կազմակերպություններին, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը (ներառյալ՝ Եվրոպայի խորհրդին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին), նրանց մասնագիտացված գրասենյակներին և համապատասխան պաշտոնատար անձանց, դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաև ՀՀ-ում և այլ երկրներում գործող իրավապաշտպան կազմակերպություններին։
--------------------
📢URGENT STATEMENT

On May 18 — three weeks before the upcoming parliamentary elections — Armenian Prime Minister Nikol Pashinyan threatened four opposition political figures with physical retaliation. Three of them lead political parties participating in the election campaign.

As the “justification” for these threats, Pashinyan referred to a video of unknown origin in which four masked and armed individuals threaten him. Without presenting any evidence, Pashinyan attributed the video to the opposition, claiming that his political rivals are backing the masked individuals.

In the past, threats made by Pashinyan have been followed by actions by law enforcement bodies. Such threats from the Prime Minister during an election period in itself calls into question the fairness of the electoral process and the ability of competing political forces to participate under equal conditions. The video featuring the masked individuals — whose origin remains unknown — is used as a pretext.

❗Given past experience, as well as Pashinyan’s leverage and influence over law enforcement agencies and the judicial system, the threats of physical retaliation voiced on May 18 should be taken seriously and interpreted as a warning of imminent political persecution.

Details and reasoning are available in the full statement: https://drive.google.com/file/d/1hCjtgC5nrkhnH13u7MVfkQXPjZ4lClPE/view

-----------------
🟠Մեզ կարող եք աջակցել նվիրատվությամբ։
ՔԻՀԿ հաշվեհամարը՝ 19300075334600 (Կոնվերս Բանկ ՓԲԸ)
Փոխանցման նպատակը՝ «Նվիրատվություն»
Դրամահավաքի մանրամասներն այստեղ https://www.facebook.com/acpr.center/posts/122244033290136304
🟠 You can support us through donations https://acpr.center/support/

04/05/2026

English text below (turn on captions for English translation)

«ՄԵԾ ԵՂԲԱՅՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է»

📢Հայաստանում գործում է օրենք, որից շատերս տեղյակ չենք։

❗Այն հակասում է անձնական կյանքի գաղտնիության և այլ իրավունքների միջազգային չափանիշներին։

Մանրամասները՝ տեսանյութում․

Զեկույցի հղումը՝ https://acpr.center/hy/publications/report-big-brother-in-armenia/

-------------

"BIG BROTHER IN ARMENIA"

📢 There is a law in Armenia that many of us are unaware of.

❗ It contradicts international standards on the right to privacy and other rights.

Details in the video (English translation available though captions)

Report link: https://acpr.center/publications/report-big-brother-in-armenia/

--------------------------------
🟠Մեզ կարող եք աջակցել նվիրատվությամբ։
ՔԻՀԿ հաշվեհամարը՝ 19300075334600 (Կոնվերս Բանկ ՓԲԸ)
Փոխանցման նպատակը՝ «Նվիրատվություն»
Դրամահավաքի մանրամասներն այստեղ https://www.facebook.com/acpr.center/posts/122244033290136304

📢Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է զեկույց, որտեղ վերլուծվել են Սոնա Մնացականյանի վրաերթի գործով նախ...
29/04/2026

📢Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է զեկույց, որտեղ վերլուծվել են Սոնա Մնացականյանի վրաերթի գործով նախաքննական փուլի, դատական վարույթի, պետական պաշտոնյաների, իշխանական և մերձիշխանական լրատվամիջոցների, քարոզիչների արձագանքները։

❗Զեկույցում ներկայացված են Վարչապետի և այլ պաշտոնյաների շարասյուների, ծառայողական մեքենաների ստեղծած վթարային իրավիճակները, Ս․ Մնացականյանի գործով թերի, խնդրահարույց քննություն և ձգձգվող դատավարույթան մանրամասներ, ինչպես նաև իշխանական ապատեղեկատվությունը ու քարոզչական ճնշումները։ Մանրամասները հասանելի են զեկույցում՝ հետևյալ հղումով։

https://drive.google.com/file/d/1rt2VwLXgm-GY0tVc8qeqQUptkdAaR5YU/view

--------------------------------
🟠Մեզ կարող եք աջակցել նվիրատվությամբ։
ՔԻՀԿ հաշվեհամարը՝ 19300075334600 (Կոնվերս Բանկ ՓԲԸ)
Փոխանցման նպատակը՝ «Նվիրատվություն»
Դրամահավաքի մանրամասներն այստեղ https://www.facebook.com/acpr.center/posts/122244033290136304

📢ՀայտարարությունԱպրիլի 18-ին «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում գրառում է հրապարակվել. «բոլոր կուսակցությ...
21/04/2026

📢Հայտարարություն

Ապրիլի 18-ին «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում գրառում է հրապարակվել. «բոլոր կուսակցություններին՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարածքում, այդ թվում՝ Կասկադ համալիրում և Թամանյան պուրակում քաղաքական գործունեություն ծավալելուց ձեռնպահ մնալու խնդրանքով» (https://www.facebook.com/cafesjiancentercascade/posts/pfbid0McWeyALLaRzETS61g9qk222QPTRz5oBERPgm54AHfs3ndP5BkMuSUVoGN3bQvMZ3l):

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հարկ է համարում պարզաբանել իրավական որոշ կարգավորումներ և չափանիշներ այս համատեքստում։

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «հավաքի վայրը պետական, համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) կամ շինություն է, որը հավաքի անցկացման նպատակով մատչելի է յուրաքանչյուրի համար»։ Այսինքն տարածքի մատչելիությունն այն հիմնական չափանիշն է, որով տարբերակվում է տարածքի սեփականատիրոջ կամ վարձակալի մասնակցությունը՝ հավաքների իրազեկման ընթացակարգում։ Իրազեկմանը ներկայացվող պահանջների վերաբերյալ նույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է, որ «վարձակալի կամ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը հավաքի անցկացման վերաբերյալ չի պահանջվում, եթե յուրաքանչյուր ոք ունի այդ տարածք անարգել մուտք գործելու իրավունք»: Հարկ է նշել, որ իրազեկման այս կարգը վերաբերում է մարդաշատ հավաքներին, իսկ մինչև 100 մասնակից ունեցող, ինչպես նաև ինքնաբուխ և շտապ հավաքների պարագայում իրազեկում ներկայացնելն առհասարակ անհրաժեշտ չէ (տե՛ս նույն օրենքի 9-րդ հոդվածը)։

Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի այդ կարգավորումները համահունչ են մարդու իրավունքների միջազգային չափանիշներին։ Ըստ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մշակած Խաղաղ հավաքների ազատության ուղեցույցի (3-րդ հրատ)՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքով պաշտպանված են ինչպես մասնավոր հանդիպումները, այնպես էլ հանրամատչելի վայրերում անցկացվող հավաքները։ Հավաքի մասնակիցները իրավունք ունեն ընտրել հանրամատչելի վայրերում հավաքների անցկացման վայրը կամ երթուղին, որը ներառում է հանրային այգիները, հրապարակները, փողոցները, մայթերը, հետիոտնային ուղիները և հանրային շենքերի ու հաստատությունների մոտ գտնվող բաց տարածքները (տե՛ս Ուղեցույցի 61-րդ և 63-րդ պարբերությունները, https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2019)017rev-e)։

Գրառման մեջ հղում է արվում «Թանգարանների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասին, ըստ որի «արգելվում է թանգարանների օգտագործումը քաղաքական գործունեության նպատակով»։ Այս դրույթը չի կարող մեկնաբանվել որպես հանրամատչելի վայրերում հավաքների ազատության իրավունքի սահմանափակման հիմք։ Վերը նկարագրված կարգավորումները վերաբերում են հավաքների ազատությանը՝ որպես մարդու հիմնական իրավունքի, իսկ «Հավաքների ազատության մասին» օրենքը գործում է Սահմանադրության ուղիղ պահանջով (տե՛ս ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի 4-րդ մասը և 81-րդ հոդվածը)։ «Հավաքների ազատության մասին» օրենքի դրույթները հատուկ նորմեր են (lex specialis), որոնց նկատմամբ այլ կարգավորումներն այդ իրավունքի համատեքստում չեն կարող ավելի բարձր իրավաբանական ուժ ունենալ։

«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի գրառման վերջում նշված է, որ «Քաղաքական նպատակով անցկացվող բազմամարդ միջոցառումները կարող են անդառնալի վնաս հասցնել թանգարանային նմուշներին»։ Գտնում ենք, որ որևէ վնասի ռիսկը հավաքի օրակարգով՝ «քաղաքական նպատակով» անցկացվելու հետ պայմանավորելը հիմնավոր չէ, իսկ հավաքի նպատակով պայմանավորված տարբերակված մոտեցումը խտրականություն է։

Իհարկե, թանգարանի մտահոգությունը՝ Կասկադի դիմաց Ա․ Թամանյանի անվան պուրակի տարածքում գտնվող բազմաթիվ արվեստանմուշների պահպանվածության ապահովման վերաբերյալ ամբողջությամբ հասկանալի է և իրավաչափ։ Սակայն, այդ արվեստանմուշները, ինչպես նաև այգու ողջ գույքն արդեն իսկ պաշտպանված են օրենքով ցանկացած ապօրինի միջամտությունից, լինի խաղաղ հավաքների համատեքստում թե առհասարակ։ Հարկ է նշել, որ երկար տարիների ընթացքում բազմամարդ հավաքներ անցկացվել են Երևանի այլ վայրերում, որտեղ գտնվում են Օ․ Ռոդենի, Ե․ Քոչարի և այլ հեղինակների քանդակներ (https://www.yerevan.am/hy/monument/?page=1), սակայն մշտադիտարկման ընթացքում դրանց վնասման դեպքեր չեն արձանագրվել (տե՛ս Հայաստանի հելսինկյան կոմիտեի՝ խաղաղ հավաքների մշտադիտարկման վերաբերյալ զեկույցները https://armhels.com/en/publication_category/reports/freedom-of-peaceful-assembly-en/):

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ խաղաղ հավաքների ազատության իրավունքի չափանիշներին հակասող մեկնաբանություններից և գործելաոճից։

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն - ՔԻՀԿ / ACPR posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share