Media Diversity Institute - Armenia

Media Diversity Institute - Armenia Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ / Media Diversity Institute

MDI Armenia-ն հասարակական կազմակերպություն է, որը փորձում է օգտագործել ավանդական լրատվամիջոցների, սոցիալական մեդիայի և նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները` Հայաստանում ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, հասարակության անտեսված շերտերի ձայնը լսելի դարձնելու և որոշումների կայացման գործընթացում ներկայացուցչականության ապահովման համար:

Օնլայն գնումների և առօրյա թվային կյանքում մի քանի պարզ սովորություն կարող է օգնել պաշտպանել ձեր գումարն ու հաշիվները։✅ Օ...
12/10/2026

Օնլայն գնումների և առօրյա թվային կյանքում մի քանի պարզ սովորություն կարող է օգնել պաշտպանել ձեր գումարն ու հաշիվները։

✅ Օնլայն գնումների համար օգտագործեք վիրտուալ քարտ և դրա վրա պահեք միայն տվյալ գործարքի համար անհրաժեշտ գումարը։
✅ Յուրաքանչյուր հաշվի համար օգտագործեք առանձին գաղտնաբառ։
✅ Ակտիվացրեք երփուլային նույնականացում (2FA)՝ Authenticator հավելվածի, USB անվտանգության բանալու կամ այլ հասանելի տարբերակի միջոցով։
✅ Քարտի լուսանկարը մի ուղարկեք մեսենջերներով, հատկապես՝ անծանոթ անձանց։

#Կիբեռանվտանգություն

Արհեստական բանականությունը, տվյալների անվտանգությունն ու կիբեռսպառնալիքներն դիտորդական աշխատանքի առօրյա ռիսկեր են:Օրերս ...
09/10/2026

Արհեստական բանականությունը, տվյալների անվտանգությունն ու կիբեռսպառնալիքներն դիտորդական աշխատանքի առօրյա ռիսկեր են:

Օրերս Անկախ դիտորդ - Independent Observer դաշինքի դիտորդների համար իրականացվեց դասընթաց՝ AI գործիքների անվտանգ կիրառման և տեղեկատվական սպառնալիքների դիմակայունության վերաբերյալ:

Փորձագետ Արթուր Պապյանն անդրադարձ կատարեց՝

➡️թվային հիգիենայի և անձնական տվյալների պաշտպանության հիմնարար կանոններին,

➡️մեսենջերների ու հաղորդակցության միջոցների անվտանգ կարգավորումներին (արտահոսքերից պաշտպանված չաթեր, երկփուլային վավերացում),

➡️դիտորդական աշխատանքում տեղեկատվական ռիսկերի չեզոքացմանն ու կիբեռսպառնալիքներից պաշտպանվելու գործնական քայլերին։

-----
Ծրագիրը համաֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից՝ Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի միջոցով

Թվային ոտնձգությունը, սպառնալիքներն ու հարձակումները ազդում են ոչ միայն սարքերի, այլև մեր հույզերի վրա 💙Կիբեռանվտանգությ...
08/10/2026

Թվային ոտնձգությունը, սպառնալիքներն ու հարձակումները ազդում են ոչ միայն սարքերի, այլև մեր հույզերի վրա 💙

Կիբեռանվտանգության իրազեկման ամսվա (Cybersecurity Awareness Month) շրջանակում խոսում ենք թեմայի հոգեբանական կողմի մասին։ Եթե քեզ ճնշված ես զգում, հիշի՛ր՝ չկա արձագանքման «ճիշտ» կամ «սխալ» ձև, և ինքդ քեզ մեղադրելը խնդիրը չի լուծի։

Ի՞նչ կարող ես անել.

✅ Դիմիր վստահելի մեծահասակի կամ ընկերոջ օգնությանը
✅ Հավաքիր ինֆորմացիա՝ սքրինշոթեր, տեսագրություններ, լուսանկարներ
✅ Այցելիր chat.cyberhub.am կայքի «Ի՞նչ անել, եթե» բաժինը
✅ Կապվիր CyberHUB-AM-ի մասնագետների հետ

Կարդա՛ ամբողջական նյութը 👇
https://cyberhub.am/hy/blog/2025/06/25/psy1/
—————
Արի՛ ԿիբեռՉատ 🌐 chat.cyberhub.am
✅ 24/7 հասանելիությամբ կարող ես՝
🔹 գրել անանուն չատին
🔹 զանգել թեժ գծին՝ 055 228811
🔹 ստանալ անվճար տեխնիկական, իրավական և հոգեբանական աջակցություն
🔹 ծանոթանալ օգտակար նյութերի և խորհուրդների։

Հարթակը ստեղծվել է CyberHUB-AM-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ։ Բովանդակությունը մշակվել է Իզմիրլյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները և պարտադիր չէ, որ այն արտահայտի Իզմիրլյան հիմնադրամի տեսակետները։

#ԿիբեռՉատ #Կիբեռանվտանգություն #ԹվայինԱնվտանգություն

🐖 «Խոզուկին չաղացնելու» թակարդը Կիբեռհանցագործները նախ փորձում են շահել զոհի վստահությունը՝ առաջարկելով պարզ աշխատանք. օ...
05/10/2026

🐖 «Խոզուկին չաղացնելու» թակարդը

Կիբեռհանցագործները նախ փորձում են շահել զոհի վստահությունը՝ առաջարկելով պարզ աշխատանք. օրինակ՝ TikTok-ում տեսանյութեր դիտել։ Սկզբում նրանք նույնիսկ փոքր գումարներ են վճարում՝ ստեղծելով վստահության զգացում։

Ապա, երբ զոհը համոզվում է, որ առաջարկն իրական է, պահանջում են «ներդրում», «հարկ» կամ «կոմիսիոն վճար»՝ իբր ավելի շատ վաստակելու կամ արդեն «վաստակած» գումարը ստանալու համար։ Արդյունքում, ներդրած գումարը հետ բերելու հույսով, կարող եք կորցնել շատ ավելի մեծ գումար։

⚠️ Հիշեք. եթե «հեշտ աշխատանքի» կամ վաստակածը ստանալու համար ձեզնից նախապես գումար են պահանջում, դա խաբեություն է։

#Կիբեռանվտանգություն

«Պետք է  փորձենք հասկանալ՝ որտեղ է այն կարմիր սահմանը մեր անձնական կյանքում ու աշխատանքում, որից այն կողմ պատրաստ չենք կ...
05/10/2026

«Պետք է փորձենք հասկանալ՝ որտեղ է այն կարմիր սահմանը մեր անձնական կյանքում ու աշխատանքում, որից այն կողմ պատրաստ չենք կիսվել արհեստական բանականության հետ»:

ChatGPT-ի արտահոսքի և տվյալների պաշտպանության մասին խոսել է փորձագետ Ալեքսանդր Մարտիրոսյանը։

Մանրամասները՝ https://mdi.am/archives/42763

Լրագրողների առաքելությունն է արագ արձագանքել ճգնաժամերին, լսելի դարձնել մարդկանց ձայնը, լինել կապող օղակ պետության, քաղա...
01/10/2026

Լրագրողների առաքելությունն է արագ արձագանքել ճգնաժամերին, լսելի դարձնել մարդկանց ձայնը, լինել կապող օղակ պետության, քաղաքացիական հասարակության ու հանրության միջև և ամենակարևորը՝ չվնասել։

Այս ձեռնարկը ստեղծվել է լրագրություն սովորող ուսանողների և գործող լրագրողների համար, որոնք իրենց ամենօրյա աշխատանքում շփվում են հասարակության ամենատարբեր խմբերի հետ։

Ձեռնարկում ներկայացված է․
✅ Ինչպես նախապատրաստվել և վարել հարցազրույցները,
✅«Ինչ անել» և «ինչ չանել»՝ տարբեր խմբերի հետ հաղորդակցվելիս,
✅Ինչպես ստեղծել զգայուն ու մատչելի բովանդակություն, որը որևէ կերպ չի վնասի նյութի հերոսին կամ աղբյուրին։

👉Ձեռնարկը հասանելի է այստեղ՝ mdi.am/archives/2042

Մենք կարևորում ենք ձեր կարծիքը։ Ձեռնարկի վերաբերյալ ձեր մտքերը և առաջարկները կարող եք թողնել այս հղումով
👉https://forms.office.com/e/uLpnzXxEsQ

———
«Այս ձեռնարկը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները»

,

European Union in Armenia
Media Initiatives Center
Yerevan Press Club

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը սեպտեմբերի 18-19-ին Դիլիջանում կազմակերպեց դասընթաց՝ «Մեդիա բարեվարքություն և էթի...
21/09/2026

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը սեպտեմբերի 18-19-ին Դիլիջանում կազմակերպեց դասընթաց՝ «Մեդիա բարեվարքություն և էթիկական լուսաբանում. լրագրողների դերը մանիպուլյատիվ թեզերի դեմ պայքարում» թեմայով։

Դասընթացին մասնակցում էին Երևանից ու մարզերից տաս լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

➡️Մասնակիցները քննարկեցին՝

🔹Էթիկական լրագրության չափանիշները և խմբագրական պատասխանատվությունը մանիպուլյատիվ տեղեկատվական միջավայրում,
🔹Տեղահանված անձանց և խոցելի խմբերի պատասխանատու ու զգայուն լուսաբանման առանձնահատկությունները,
🔹Խմբագրական ֆիլտրերն ու սոցիալական ցանցերում վարքագիծը՝ ատելության խոսքի կանխարգելման և ապատեղեկատվության չեզոքացման նպատակով,
🔹Ճգնաժամային իրավիճակներում մեդիայի աշխատանքի միջազգային փորձը՝ հատուկ առցանց մոդուլի միջոցով:
__________________
Այս միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

[eng ⬇️] Այսօր լրանում է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակման և բնակչության բռնի տեղահանման երրորդ տարելիցը։ «Ինչու՞ ...
19/09/2026

[eng ⬇️] Այսօր լրանում է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակման և բնակչության բռնի տեղահանման երրորդ տարելիցը։ «Ինչու՞ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցը, հիմնվելով հարյուրավոր վկայությունների և փաստերի վրա, ապացուցում է, որ 2020 թվականից ի վեր իրականացված շրջափակումը, ահաբեկումն ու իրավունքների զանգվածային խախտումները եղել են պլանավորված քաղաքականություն՝ ուղղված Արցախի հայաթափմանը։

Չնայած Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացմանը, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել իրականացրած պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար։

2024 թվականին մենք աջակցեցինք մեր գործընկերներին՝ վավերացնելով Արցախից բռնի տեղահանվածների պատմությունները՝ փաստերի ստուգման միջոցով։

Today marks the third anniversary of Azerbaijan’s military aggression against Artsakh and the forcible displacement of its population. Drawing on hundreds of testimonies and documented facts, the report titled "Why are there no Armenians in Nagorno-Karabakh?" demonstrates that the blockade, intimidation, and systematic human rights violations carried out since 2020 were part of a deliberate policy aimed at the complete depopulation of Artsakh.

Despite Armenia's ratification of the Rome Statute of the International Criminal Court, Azerbaijan's political and military leadership remains unpunished for the war crimes and crimes against humanity committed against the population of Artsakh.

In 2024, we supported our partners by fact-checking the stories of those forcibly displaced from Artsakh.

This report examines the situation for ethnic Armenians living in Nagorno-Karabakh for the period starting with the Second Nagorno-Karabakh War in 2020 and through the Azerbaijani military offensive against Nagorno-Karabakh in September 2023 and its aftermath. Through an international fact-finding e...

🤔 Ի՞նչ է փոխվում, երբ զեկույցից ներկայացվում է միայն մի մասը Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը հրապարակե...
18/09/2026

🤔 Ի՞նչ է փոխվում, երբ զեկույցից ներկայացվում է միայն մի մասը

Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը հրապարակեց «Մարդու իրավունքների և ժողովրդավարության» 2025 թվականի զեկույցը, որը ներառում էր ինչպես արձանագրված առաջընթացի գնահատականներ, այնպես էլ իրավական ու ինստիտուցիոնալ ոլորտներում առկա մարտահրավերներ։ Սակայն որոշ հրապարակումներում առաջին պլան մղվեցին միայն քննադատական դրվագները:

Տեխնիկաներից օգտագործվում էր՝
➡️ զեկույցի քննադատական հատվածների ընտրովի շեշտադրում,
➡️ արձանագրված բարեփոխումների երկրորդ պլան մղում,
➡️ էմոցիոնալ վիզուալ պատկերներ՝ բացասական ընկալումներն ուժեղացնելու նպատակով

🔗 Ամբողջական զեկույցը հայերենով և անգլերենով հասանելի է այստեղ՝ https://mdi.am/archives/42710
-----
Ծրագիրը համաֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից՝ Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի միջոցով

👉Որտե՞ղ ավարտվեց տնտեսական քննարկումը «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն պայմանագրի հնարավոր վերանայման մասին պաշտոնա...
16/09/2026

👉Որտե՞ղ ավարտվեց տնտեսական քննարկումը

«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն պայմանագրի հնարավոր վերանայման մասին պաշտոնական հայտարարությունները մեդիա տիրույթում ներկայացվեցին որպես արտաքին քաղաքական վերադասավորումների մաս։

Այս պատկերացումը կառուցվում էր մի քանի տեխնիկաների միջոցով՝

➡️ պաշտոնական խոսքի վերապիտակավորում որպես քաղաքական ճնշման գործիք
➡️ ՀԿԵ-ի ներդրումների վերաբերյալ ընտրողական վիճակագրության ներկայացում,
➡️ տնտեսական որոշումները արտաքին հրահանգների հետ կապող մեկնաբանություններ

🔗 Ամբողջական զեկույցը հայերենով և անգլերենով հասանելի է այստեղ՝ https://mdi.am/archives/42710
-----
Ծրագիրը համաֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից՝ Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի միջոցով

Address

9b, Ghazar Parpetsi Street
Yerevan
0002

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Telephone

+37410530067

Alerts

Be the first to know and let us send you an email when Media Diversity Institute - Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Media Diversity Institute - Armenia:

Shortcuts

Share