Jinishian Memorial Foundation

Jinishian Memorial Foundation Our overriding goal is to support durable solutions to Armenia’s social and economic problems.

Jinishian Memorial Foundation enables Armenians in need to move from poverty and despair to self-sufficiency and hope – through relief, development and spiritual uplift. We inspire and motivate people to realize the potential of their communities by enriching and expanding the possibilities of their own lives. At the same time, we recognize that there continue to be many vulnerable groups in Armenia that are unable to help themselves and require ongoing social assistance. Taking a comprehensive approach, JMF aims to:

* Reduce poverty by supporting the development of sustainable economic activities.
* Empower Armenians at all levels of the society to work together to overcome social and economic problems.
* Support the spiritual, intellectual and social development of young Armenians.
* Strengthen civil society through support to non-governmental organizations (NGOs) and other formal and informal social benefit activities.
* Relieve the immediate suffering of the most vulnerable and marginalized groups through material and spiritual assistance. JMF focuses its activities in the following main areas:

* Civil Society
* Community Development
* Economic Development
* Education
* Health
* Cultural and Spiritual Development
* Relief to Vulnerable Groups

Within the Priority Areas indicated above, JMF employs four program mechanisms to achieve its Mission and Goals in Armenia:

1. Self-Developed Projects – JMF develops and implements its own projects.
2. Partnerships – JMF collaborates with local and international organizations to develop, fund and implement projects.
3. Small Grants – On a competitive basis, JMF provides small grants to support projects developed and implemented by local NGOs and community groups.
4. Credit Services – JMF provides affordable credits to Micro-Finance Institutions and Farmers Cooperatives.

🤝 Փորձի փոխանակման այցեր՝ գիտելիքի, փորձի և գործարար կապերի ամրապնդման համարՀուլիսի 24-ին և 31-ին Ջինիշյան Հիշատակի Հիմն...
25/08/2026

🤝 Փորձի փոխանակման այցեր՝ գիտելիքի, փորձի և գործարար կապերի ամրապնդման համար

Հուլիսի 24-ին և 31-ին Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամը կազմակերպեց փորձի փոխանակման այցեր, որոնց շրջանակում տարբեր մարզերում գործող ձեռնարկատերեր այցելեցին այլ մարզերում գործունեություն ծավալող հաջողված բիզնեսներ՝ ծանոթանալու դրանց զարգացման փորձին, կառավարման մոտեցումներին և գործնական լուծումներին։

📍 Հուլիսի 24 | Գեղարքունիք և Տավուշ
🔹 Իմ մեղր
🔹 Bon Berry
🔹 𝗞𝗮𝗻𝗮𝗰𝗵 𝗧𝘂𝗻 𝗕𝗼𝘂𝘁𝗶𝗾𝘂𝗲 𝗛𝗼𝘁𝗲𝗹
🔹 Around Tavush

📍 Հուլիսի 31 | Լոռի
🔹 BeeLife
🔹 Boo Mountain Bike Park
🔹 Nice Food
🔹 Arm Bee Honey Farm
🔹 B&B MAGHAY

💡 Այցերի ընթացքում մասնակիցները ծանոթացան հյուրընկալող բիզնեսների ստեղծման և զարգացման ճանապարհին, գործունեության կազմակերպման առանձնահատկություններին, կիրառվող գործիքներին և լուծումներին։ Հանդիպումները հնարավորություն տվեցին անմիջականորեն շփվելու ձեռնարկատերերի հետ, բարձրաձայնելու իրենց հետաքրքրող հարցերը և քննարկելու տարբեր իրավիճակներում կիրառվող մոտեցումները։

🔎 Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց իրական գործնական փորձին․ հյուրընկալող ձեռնարկատերերը կիսվեցին ոչ միայն իրենց ձեռքբերումներով, այլև գործունեության ընթացքում հանդիպած մարտահրավերներով, թույլ տված սխալներով և դրանց հաղթահարման փորձով։ Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև տեղում ծանոթանալու բիզնեսների աշխատանքային գործընթացներին և աշխատանքային միջավայրին։

🤝 Այցերի կարևոր առանձնահատկությունն այն էր, որ թե՛ հյուրընկալող բիզնեսների մեծ մասը, թե՛ այցերին մասնակցած ձեռնարկատերերը Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի տարբեր ծրագրերի շահառուներ են։ Այս ձևաչափը հնարավորություն տվեց Հիմնադրամի աջակցությունը ստացած ձեռնարկատերերին ոչ միայն ներկայացնել սեփական փորձն ու ձեռքբերումները, այլև փոխադարձաբար սովորել միմյանց փորձից, քննարկել գործնական մարտահրավերներն ու լուծումները և ձևավորել նոր համագործակցություններ։

🌱 Այս նախաձեռնությամբ Հիմնադրամը շարունակում է նպաստել մարզերում գործող ձեռնարկատերերի միջև փորձի փոխանակմանը, գործարար կապերի ընդլայնմանը և համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը՝ խթանելով միմյանցից սովորելու և գիտելիքը գործնականում կիրառելու մշակույթը։

💬 Երբ փորձը կիսվում է, այն դառնում է ոչ միայն գիտելիք, այլև նոր հնարավորությունների ու համագործակցության հիմք։

📣 Ֆինանսավորման հնարավորություն Սյունիքի մարզի ՓՄՁ-ների համարEU-R2DSyunik ծրագիրը հայտեր է ընդունում Սյունիքում գործող Փ...
30/07/2026

📣 Ֆինանսավորման հնարավորություն Սյունիքի մարզի ՓՄՁ-ների համար

EU-R2DSyunik ծրագիրը հայտեր է ընդունում Սյունիքում գործող ՓՄՁ-ներից՝ գյուղմթերքի վերամշակման, արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում։

💶 Դրամաշնորհ՝ €10,000-€18,000-ին համարժեք նյութական աջակցություն
📅 Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ օգոստոսի 17

Մանրամասները ստորև․👇

📢 Հայտերի ընդունում Սյունիքում Շուկայի զարգացող ՓՄՁ դերակատարների համար

Ուրախ ենք հայտարարել «Շուկայի զարգացող ՓՄՁ դերակատարների» աջակցության մրցութային հայտադիմումների ընդունման մեկնարկը։

Ովքե՞ր կարող են դիմել

Սյունիքում գրանցված և գործող ՓՄՁ-ներ, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին

• Առնվազն 2 տարվա գործունեության փորձ հետևյալ ոլորտներից մեկում՝
- Գյուղատնտեսություն / գյուղմթերքի վերամշակում (բացառությամբ առաջնայինից),
- արդյունաբերություն,
- զբոսաշրջություն և հյուրընկալություն։
• Նախորդ տարի ունեցել են 15-ից մինչև 115 մլն ՀՀ դրամ շրջանառություն
• Ունեն կամ վարձակալության պայմանագրով տնօրինում են բիզնես գործունեության համար նախատեսված գույք կամ տարածք Սյունիքի մարզում
• Ունեն առնվազն 2 մշտական աշխատակից
• Ունեն առնվազն 5 մատակարար Սյունիքի մարզից, որոնք մատակարարում են հումք կամ ծառայություններ (օրինակ՝ ֆերմերներ, փոքր բիզնեսներ և այլն) ։

Դրամաշնորհային աջակցություն՝ €10,000-ից մինչև €18,000-ին համարժեք ներդրում

Հարցերի և մանրամասների համար միացեք մեր տեղեկատվական հանդիպումներին, որոնք տեղի կունենան՝
💻 օգոստոսի 6-ին՝ առցանց

Տեղեկատվական հանդիպումներին մասնակցելու համար գրանցվեք հետևյալ հղումով՝ https://forms.cloud.microsoft/e/wL4JirzTgr

Միայն գրանցված մասնակիցները կստանան առցանց հանդիպման հղումը։

Ձեր հարցերը կարող եք ուղղել նաև էլեկտրոնային փոստի միջոցով [email protected] հասցեին մինչև օգոստոսի 10-ը։

Բոլոր հարցերի պատասխանները կհրապարակվեն օգոստոսի 14-ին մեր կայքում և ֆեյսբուքյան էջում։

📅 Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը ս․թ․օգոստոսի 17-ն է։

Հաղթողներն ընտրվելու են գնահատող հանձնաժողովի կողմից։

🔗 Մանրամասների և դիմումի ձևանշումի համար այցելեք՝ https://r2dsyunik.am/hy/news/publications-2

#ԴիմակայունՍյունիք #ԹիմԵվրոպա

R2D Սյունիք ծրագիրն իրականացվում է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ և համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից։

18/07/2026

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը հայտարարում է հրապարակային մրցույթ՝ «Սյունիքի կայուն տնտեսական զարգացման նախաձեռնություն» (SSEDI) ծրագրի շրջանակում անհրաժեշտ արտադրական սարքավորումների ձեռքբերման նպատակով։

📅 Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2026 թվականի հուլիսի 24, ժամը 16:00։

Մրցութային հայտերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ [email protected] հասցեով։

Մրցույթի հայտարարությանը և կից փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ստորև։

2026 թվականին Ջինիշյան հիշատակի ծրագիրը նշում է իր հիմնադրման 60-ամյակը՝ ամփոփելով տասնամյակների աշխատանքը՝ ուղղված համա...
16/07/2026

2026 թվականին Ջինիշյան հիշատակի ծրագիրը նշում է իր հիմնադրման 60-ամյակը՝ ամփոփելով տասնամյակների աշխատանքը՝ ուղղված համայնքների զարգացմանը, կրթությանը, առողջապահությանը, տնտեսական հնարավորությունների ստեղծմանը և քաղաքացիական ներգրավվածությանը։

Վեց տասնամյակների ընթացքում ծրագիրը շարունակել է իր առաքելությունը՝ համագործակցելով տեղական առաջնորդների և գործընկերների հետ՝ աջակցելու կայուն և երկարաժամկետ զարգացման նախաձեռնություններին։

60-ամյակի առիթով ներկայացված այս պատմությունը անդրադառնում է ծրագրի անցած ուղուն, զարգացող առաջնահերթություններին և այն սկզբունքներին, որոնք շարունակում են ձևավորել Ջինիշյան հիշատակի ծրագրի աշխատանքը։

Ամբողջական հոդվածը՝ ստորև։

As the Jinishian Memorial Program marks 60 years, Greg Allen Pickett explores what its long commitment to local leadership and civic formation can teach the church about mission.

Արդեն վեց տասնամյակ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը աջակցում է միլիոնավոր հայերի իրականացնելով տնտեսական, սոցիալական և հա...
29/06/2026

Արդեն վեց տասնամյակ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը աջակցում է միլիոնավոր հայերի իրականացնելով տնտեսական, սոցիալական և համայնքային զարգացման ծրագրեր։

1966 թվականին հիմնադրված Վարդան Հ. Ջինիշյանի տեսլականի և նվիրատվության շնորհիվ՝ ծրագիրն այսօր էլ շարունակում է իր առաքելությունը՝ հիմնվելով կայուն զարգացման, տեղական առաջնորդության, նորարարության և երկարաժամկետ ազդեցության սկզբունքների վրա։

227-րդ Գլխավոր վեհաժողովի (2026թ.) շրջանակում գործընկերները, աջակիցներն ու բարեկամները հավաքվել էին նշելու այս կարևոր հանգրվանը և արժևորելու 60 տարվա ծառայությունը, դիմակայունությունն ու փոփոխություն ստեղծելու հանձնառությունը։

MILWAUKEE — Where there was a will, there has surely been a way.A way paved by Vartan H. Jinishian, a man of great faith and wealth, whose $9.2 million bequest in 1966 established the Jinishian Memorial Program (JMP), which for six decades has provided economic, social and spiritual assistance to ...

29/06/2026

📢 «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը հայտարարում է ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ (Tender)՝ «Սյունիքի կայուն տնտեսական զարգացման նախաձեռնություն» (SSEDI) ծրագրի շրջանակներում անհրաժեշտ արտադրական սարքավորումների ձեռքբերման նպատակով։

Հրավիրվում են հետաքրքրված կազմակերպություններին և մատակարարներին ներկայացնել իրենց մրցութային առաջարկները։

🗓 Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 03 հուլիսի, 2026թ., ժ. 16:00

Մանրամասների համար՝
🔗 https://www.itender.am/tender/

23/06/2026

📢 «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը հայտարարում է հրապարակային մրցույթ՝ «Սյունիքի կայուն տնտեսական զարգացման նախաձեռնություն» (SSEDI) ծրագրի շրջանակներում անհրաժեշտ արտադրական սարքավորումների ձեռքբերման նպատակով։

Հրավիրվում են հետաքրքրված կազմակերպություններին և մատակարարներին ներկայացնել իրենց մրցութային առաջարկները։

🗓 Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 29 հունիսի, 2026թ., ժ. 16:00

Մանրամասների և մասնակցության պայմանների համար՝

📢 Հայտարարություն«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը հրավիրում է մասնակցելու արտադրական սարքավորումների գնման մրցույթին։Մրցու...
04/06/2026

📢 Հայտարարություն

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը հրավիրում է մասնակցելու արտադրական սարքավորումների գնման մրցույթին։

Մրցույթի մանրամասներին, տեխնիկական պահանջներին և մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝

🔗 https://www.tender.am/tenders/view-tender/tender-1a0affbd-5f85-11f1-95bf-eb77947ebb2e.html

Հետաքրքրված կազմակերպություններին խնդրում ենք ծանոթանալ մրցույթի փաստաթղթերին և հայտերը ներկայացնել սահմանված կարգով և ժամկետներում։

Tender.am

Address

34 Abovyan Str
Yerevan
0009

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Jinishian Memorial Foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Jinishian Memorial Foundation:

Shortcuts

Share